Լրահոս
2026-03-31
-
ՀայլուրՀայլուր 15։30 Նոր զարգացումներ՝ աղմկաձայն պատարագի գործով. Դավիթին կկալանավորե՞նՀայլուր 15։30 Նոր զարգացումներ՝ աղմկաձայն պատարագի գործով. Դավիթին կկալանավորե՞նԱվելին15:3031.03.26 -
Տարածաշրջան4 զոհ, 26 վիրավոր. Իրանում կրոնական համալիրին հասցված հարվածի հետևանքներըԻրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Զենջան քաղաքում ԱՄՆ զինված ուժերի և Իսրայելի կողմից կրոնական համալիրին հասցված հարվածի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է իրանական ISNA գործակալությունը: Ըստ նրա տեղեկությունների՝ հարձակման հետևանքով ևս 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի ծանրության վիրավորումներ։ Ավելի վաղ իրանական SNN հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ ավիահարվածից վնասվել է Զենջանի հուսեյնիան (շիաների կրոնական արարողությունների անցկացման վայր)։ Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ վնասվել են գմբեթը և մինարեթները։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել երկրի խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Սպիտակ տանը հարձակումը հիմնավորել են հրթիռային և միջուկային սպառնալիքներով, որոնք իբր բխում են Իսլամական Հանրապետությունից։ Իրանին հասցված հարվածների հետևանքով զոհվել են գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և երկրի ղեկավարության մի քանի այլ առանցքային դեմքեր։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Իրանի ԶՈՒ էլիտար ստորաբաժանումները) հայտարարել է լայնամասշտաբ պատասխան գործողության մասին՝ հարձակվելով Իսրայելի վրա։ Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում, Օմանում, Սաուդյան Արաբիայում և Սիրիայում։Ավելին15:2531.03.26 -
ԻրավականԵրևանում ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով 3 երիտասարդ է ձերբակալվելՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները մարտի 26-ին՝ ժամը 3․40-ին, Կոմիտասի պողոտայի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 22 և 34 տարեկան 3 երիտասարդի։Ավելին15:1531.03.26 -
ԻրավականԴավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդություն են ներկայացրել, նա դատարան է տեղափոխվելԱվելի վաղ հայտնել էինք՝ եղբայրներից Միքայել Մինասյանը ազատ արձակվեց, բայց ունի մեղադրյալի կարգավիճակ, նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։Ավելին15:0731.03.26 -
ՔաղաքականԵս երկրի ազատագրում եմ պլանավորել, ոչ թե այսպիսի բաներ՝ այն էլ երեխաների մասնակցությամբ. Գևորգ ԳևորգյանՌազմական, հասարակական, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ արձակվեց ՔԿ-ից, նրա նկատմամբ 5 մլն գրավ է կիրառվել։Ավելին15:0231.03.26 -
Քաղաքական«Միջամտության» մեղադրանքը եկեղեցում իրավական աբսուրդ է և վտանգավոր նախադեպ. Սուրեն ՍուրենյանցՀայաստանի Հանրապետության Սահմանադրության տրամաբանությամբ՝ եկեղեցին և պետությունը տարանջատված են։ Եկեղեցին պետական կառավարման հարթակ չէ, և այնտեղ պետական իշխանության իրականացում չի կարող տեղի ունենալ։ Եթե չկա ծառայողական գործունեություն, ապա ինչի՞ն են «միջամտել» այդ երիտասարդները։Ավելին14:4931.03.26 -
ԻրավականՄիքայել Մինասյանը ազատ արձակվեց, բայց ունի մեղադրյալի կարգավիճակ․ նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք«Ես լավ եմ, իմ հանդեպ վատ չեն վերաբերվել». ձերբակալված երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյան։Ավելին14:4331.03.26 -
ՔաղաքականՄհեր Գրիգորյանը և ԱԶԲ ներկայացուցիչը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է ԱԶԲ ներգրավվածությունը երկրի համար կարևոր նախագծերի իրականացման գործում: Առանձնակի շեշտվել է մասնավոր հատվածի հետ ԱԶԲ համագործակցության կարևորությունը: Անդրադարձ է կատարվել մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ իրականցվող բարեփոխումներին և արդի մարտահրավերներին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման արդյունքում բացվող հնարավորությունների շուրջ:Ավելին14:3931.03.26 -
ՀասարակականՍպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կբարձրանաՔամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 31-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 13-16 մ/վ արագությամբ:Ավելին14:3031.03.26 -
ՄիջազգայինԹրամփին բարկացրել է Իսրայելի հարձակումն Իրանում․ AxiosԱվելի վաղ Իրանի արտգործնախարար Աբաս Արաքչին հայտարարել էր, որ հարվածի է ենթարկվել իրանական Քեշմ կղզում գտնվող ջրի աղազատման կայանը։ «Նա (Թրամփը - խմբ.) բարկացել է, երբ Նեթանյահուն մի քանի շաբաթ առաջ հարձակվել է Իրանի ջրի աղազատման կայանի վրա», - պորտալին պատմել է պաշտոնյան։ ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում է ավերածությունների և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։Ավելին14:1931.03.26 -
ՀասարակականԼարված իրավիճակ` ՔԿ-ի դիմաց. հիվանդագին ատելություն է 18-ամյա երեխաների նկատմամբԼարված իրավիճակ` ՔԿ-ի դիմաց. հիվանդագին ատելություն է 18-ամյա երեխաների նկատմամբԱվելին14:1431.03.26 -
ՀասարակականՈր Նիկոլ Փաշինյանը սոված լինի, հաց կտամ. Արմինե ՕհանյանԼրագրողների հետ զրույցում ասաց «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։ Ավելին՝ տեսանյութում։Ավելին14:0831.03.26 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Մոսկվա. ո՞րն է պատճառըՓաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Ավելին14:0331.03.26 -
ՏարածաշրջանԻրանի հակաօդային պաշտպանության ուժերը Քեշմ կղզու շրջանում անօդաչու թռչող սարք են ոչնչացրելԸստ հաղորդվող տվյալների՝ անօդաչու սարքը հայտնաբերվել և խոցվել է ՀՕՊ համակարգի կողմից տեղական ժամանակով ժամը 10:30-ին։ Նշվում է, որ սարքը պատկանում էր թշնամական ամերիկա-սիոնիստական կողմին։ Հաշվի առնելով այս դեպքը՝ երկրի հակաօդային պաշտպանության միասնական հրամանատարության ցանցի կողմից ոչնչացված անօդաչու սարքերի ընդհանուր թիվը հասել է 147-ի։Ավելին13:5431.03.26 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Երևանում․ 6 վիրավոր կաԱյսօր՝ մարտի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում Ռոստովյան-Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են «Lexus» և «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին13:4731.03.26 -
Քաղաքական«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքովՀուշագիրը ստորագրած քաղաքական կուսակցությունները հայտարարում են, որ միավորվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական օրակարգի և նախընտրական ծրագրի շուրջ և գործելու են պետականության ամրապնդման, ազգային և հոգևոր արժեքների պաշտպանության, արդյունավետ և հաշվետու կառավարման, տնտեսական կայուն զարգացման, իրավական և սոցիալական արդարության և համերաշխության ապահովման սկզբունքների վրա։Ավելին13:3631.03.26 -
ՀասարակականԺողովուրդը քեզ ատում է, Նիկոլ, գնա՛. քաղաքացիԱյս մասին քաղաքացին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։Ավելին13:2531.03.26 -
ՀայաստանՀերքում․ ԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունըՀարկ է նշել, որ ՀՀ ԿԸՀ-ն ԵԽ Երևանյան գրասենյակի հետ համատեղ երեք օր առաջ՝ մարտի 28-29-ը, իրականացրել է երկօրյա աշխատաժողով ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։ Լրագրողներին մանրամասն ներկայացվել է օրենսդրությունը, այդ թվում՝ ինչպես է կարգավորվում նախընտրական քարոզչությունը, վերահսկողությունը, լուսաբանումը։ Հոդվածի հեղինակը ևս մասնակցել է աշխատաժողովին։Ավելին13:2031.03.26 -
ՔաղաքականԲելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԲելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի գլխավորած պատվիրակությունն ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի ուղեկցությամբ մարտի 31-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին: Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:Ավելին13:1131.03.26 -
ՀասարակականԽնդրում ենք երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ. երկվորյակ եղբայրների աջակիցների նամակըՈւսումնառության տարիներին նրանք երբեւէ որեւէ խուլիգանական արարք թույլ չեն տվել , եղել են խաղաղասեր պատանիներ։ Դավիթն ու Միքայելը հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են եւ ամեն կիրակի մասնակցում են պատարագներին։ Նրանք երբեւէ որեւէ քաղաքական կուսակցության անդամ չեն եղել, երբեւէ քաղաքական որեւէ ուժի չեն հարել, ընտանիքն ապաքաղաքական է։Ավելին13:0031.03.26