Լրահոս
2026-03-26
-
ԻրավականՎարչապետի աթոռը զբաղացնողը իմ զոհված ընկերոջ աղջկան ասում է փախած. Իգոր ՍարգսյանԴատական նիստին հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը։Ավելին16:2426.03.26 -
ԻրավականԵրկրի ղեկավար կոչվածը ԵԽ ամբիոնից հայտարարություն է արել, թող գա, պատասխան տա. Բագրատ ՍրբազանԴատական նիստի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։Ավելին16:2026.03.26 -
ՀասարակականԻրենց կայֆին ֆռֆռում են, քարը որ մի երեխու գլխին ընկավ, վսյո. վտանգավոր «գմփոցներ»՝ ՍիսակյանումՄի անզգույշ քայլ ու կփլվի Սիսակյան 4 հասցեում գտնվող շենքը, որ արդեն 4-րդ կարգի վթարային կարգավիճակ ունի: Աննա Գյուլնազարյանն է եղել այդ հասցեում:Ավելին16:1426.03.26 -
ԻրավականԴատախազությունն անդրադարձել է անչափահաս Ռոբերտ Ռուբենյանին սպանելու մեջ մեղադրվող Տիգրան Մաթևոսյանի բարեկամների կողմից կազմակերպված ցույցինԳլխավոր դատախազությունը, անդրադառնալով անչափահաս Ռոբերտ Ռուբենյանին սպանելու մեջ մեղադրվող Տիգրան Մաթևոսյանի բարեկամների կողմից այսօր կազմակերպված ցույցին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցին, հայտնում է. «2024 թվականի նոյեմբերի 8-ին անչափահաս Ռոբերտ Ռուբենյանին սպանելու մեջ մեղադրվող Տիգրան Մաթևոսյանի և այլոց վերաբերյալ քրեական գործը դատարան է հանձնվել 2025 թվականի օգոստոսի 7-ին: Չանդրադառնալով քրեական գործի ամբողջ բովանդակությանը (այն հասանելի է այս հղումով՝ https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=27303072741159081)։ Նշենք, որ ցուցարարների բարեկամ Տիգրան Մաթևոսյանը, խմբի կազմում գործող հանցակիցներ Արման Մաթևոսյանի և Լյովա Մանուկյանի հետ, իր մոտ գտնվող դանակով հարվածել է անչափահաս Ռոբերտ Ռուբենյանի կրծքավանդակին, որի արդյունքում անչափահաս Ռոբերտ Ռուբենյանը մահացել է: Տեղեկացնենք նաև, որ նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողություններով՝ տուժողների, վկաների, մեղադրյալների ցուցմունքներով, դեպքի վայրի զննության արձանագրություններով, տեսագրությունների զննություններով, փորձագիտական եզրակացություններով հիմնավորվել է մեղադրյալների հանցավոր գործողությունները, իսկ վկաների, տուժողների ցուցմունքների արժանահավատ լինելը գնահատվել է ձեռք բերված այլ ապացույցների համատեքստում, այլ ապացույցների հետ համակցության մեջ: Քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են ապացուցման ենթակա բոլոր հանգամանքները, ձեռք բերված ապացույցները գնահատման են ենթարկվել վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության տեսանկյունից և դրա արդյունքում ստացված հանցանքի կատարումը վկայող փաստերի առկայության պայմաններում մեղադրյալները ձերբակալվել են և վերջիններիս ներկայացվել է մեղադրանք, որպիսի գործողությունների իրավաչափ լինելը և ներկայացված մեղադրանքի հիմնավոր կասկածի առկայությունը հաստատվել է նաև դատարանների կողմից՝ վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին ներկայացված միջնորդությունները քննության առնելիս:Ավելին16:0926.03.26 -
ՄիջազգայինՌուսաստանը մնում է ՆԱՏՕ-ի հիմնական սպառնալիքը․ Մարկ ՌյուտեԱյս մասին նշված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի տարեկան զեկույցում։Ավելին16:0526.03.26 -
ՀասարակականԵրևան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը․ 2 հոգի տեղափոխվել է ԲԿԱյսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Աշտարակ խոշորացված համայնքի Մուղնի բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով «Ford»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բետոնե էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 2 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են մնալ հիվանդանոցում:Ավելին16:0026.03.26 -
ՀասարակականՆիկոլ Փաշինյանը էնքան լպրծուն է, որ ասում էր՝ Արցախը Հայաստան է. զոհվածի ծնողԱյս մասին ակցիայի ժամանակ ասաց զոհվածի ծնողը։Ավելին15:4826.03.26 -
ԻրավականԲացահայտվել է 20 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ 2 անձ կալանավորված էՄասնավորապես, նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Երևանի բնակիչ Ա.Մ.-ն և Վանաձորի բնակիչ Հ.Դ.-ն, նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով, մաքսանենգությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն ապօրինի ձեռք բերելու դիտավորությամբ, 2026 թվականի փետրվարի 2-ին վերցրել են ՀՀ տեղափոխված թմրամիջոցների պարունակությամբ պոլիէթիլենային փաթեթները, դրանք տեղադրել ավտոմեքենայի սրահում, տեղափոխել Արարատի մարզում գտնվող հյուրանոց և թաքցրել: Սակայն, վերջիններս ձերբակալվել են ԱԱԾ աշխատակիցների կողմից:Ավելին15:3926.03.26 -
ՀասարակականՊահանջում ենք, որ Փաշինյանը հայտնվի ճաղերի ետևում. զոհվածների ծնողների ակցիան դատախազության դիմացԲողոքի ակցիա՝ ՀՀ գլխավոր դատախազության մոտ։ 44-օրյա պատերազմում զոհված տղաների հարազատները հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում դատախազությանը։Ավելին15:3426.03.26 -
ՀայլուրՀայլուր 15։30 Սպառնալիքներ և ցինիզմ. շանտաժն ու վախեցնելու փորձերը շարունակում է ՓաշինյանըՀայլուր 15։30 Սպառնալիքներ և ցինիզմ. շանտաժն ու վախեցնելու փորձերը շարունակում է ՓաշինյանըԱվելին15:3026.03.26 -
ԱշխարհԱՀԿ-ում հայտարարել են Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ առողջապահական ճգնաժամի մասին«Իրավիճակը բարդ էր արդեն որոշ ժամանակ, բայց այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, առողջապահական իսկական ճգնաժամ է, որն իրական ժամանակի ռեժիմով ծավալվում է տարածաշրջանի շատ մասերում, - ասել է Բալխին։ - Խոսքը վերաբերում է ոչ միայն մարդկային կյանքերին, որոնք խլում է պատերազմը։ Խոսքը վերաբերում է (բժշկական օգնության) հասանելիության կոլապսին բազմաթիվ, ամենատարբեր մասշտաբներով, որոնք շատ ավելի մեծ չափով գերազանցում են այն ամենն, ինչ մենք կարող էինք պատկերացնել»։Ավելին15:2526.03.26 -
ՔաղաքականԱրարատ անունով ԱԳ նախարար ունեք, ինչ է՝ ինքը քայլող սադրա՞նք է, գրողը տանի. Աննա Գրիգորյան«Արարատ անունով ԱԳ նախարար ունեք, ինչ է՝ ինքը քայլող սադրա՞նք է, գրողը տանի»։ ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։Ավելին15:1526.03.26 -
ՔաղաքականԱլիևին մեր ժողովրդի վրա տղա՞ եք բերում. Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ականներինԱյս մասին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։Ավելին15:0426.03.26 -
Քաղաքական«Ժողովրդից «թռած» ես ման գալիս». Մեսրոպ Մանուկյանը՝ Գևորգ ՊապոյանինՆիկոլ Փաշինյան, Ձեր համար նորմա՞լ է, որ 8 տարվա մեջ 8 մլրդ դոլար պարտք եք վերցրել, բայց մայրաքաղաքում նման պայմաններում դեռ շարունակում են ապրել մեր հայրենակիցները»։Ավելին14:5426.03.26 -
ՀասարակականՍպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքովԱյս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:Ավելին14:4526.03.26 -
ԻրավականՎանաձորի համայնքապետարանի պաշտոնյաներ են ձերբակալվել․ «Հետք»Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն ի պատասխան մեր հարցման, հայտնեց, որ կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խարդախության դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են: Սակայն, նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չեն կարող հայտնել:Ավելին14:3826.03.26 -
ՄիջազգայինՄեզ չի բավարարում անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը․ ԶելենսկիԱվելի վաղ Reuters գործակալությանը տված հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրել Դոնբասից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերման պայմանով։ Միևնույն ժամանակ, Զելենսկին ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճնշում է գործադրում Կիևի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։Ավելին14:3426.03.26 -
ԻրավականԽարդախություն՝ իրավապահների անունից. մի՛ փոխանցեք Ձեր գումարները անհայտ անձանց«Վերջին շրջանում հաճախակի են դարձել խարդախության դեպքերը, երբ անհայտ անձինք զանգահարում կամ հաղորդագրություններ են ուղարկում (WhatsApp, Viber և այլ հարթակներով)՝ ներկայանալով Ազգային անվտանգության ծառայության, Կենտրոնական բանկի կամ տարբեր բանկերի աշխատակիցներ։ Նրանք տարբեր պատրվակներով փորձում են համոզել, որ Ձեր բանկային հաշիվներից գումար հանեք և փոխանցեք իրենց տրամադրած հաշվեհամարներին՝ հաճախ նաև կրիպտոակտիվների տեսքով։Ավելին14:3026.03.26 -
ՀասարակականԼարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում«Մարտի 15-ին էր, որ ուզում էինք նույն գործողությունն իրականացնել, այն է գյուղի մոտ 1 կիլոմետրանոց անբարեկարգ ճանապարհի պատճառով այդ օրը ցանկություն էր առաջացել ամբողջ գյուղով պարալիզացնեինք գլխավոր ճանապարհը,։ Մեր ու մանուկ, ահել-ջահել, կին-տղամարդ դուրս էինք եկել ու արդեն պիտի ճանապարհը փակեինք, բայց վերջին պահին հրաժարվեցինք դիմել այդ ծայրահեղ միջոցին, քանի որ մեզ խոստացան, որ խնդիրը կլուծվի։ Խնդիր, որը 30 տարվա պատմություն ունի։Ավելին14:2526.03.26 -
ԻրավականՎանաձորի համայնքապետարանից մեկ տասնյակ աշխատակիցներ են բերման ենթարկվել․ «Ազատություն»Հակակոռուպցիոնի քննիչներն ավելի քան երկու տարի առաջ խուզարկել էին Արմեն Այվազյանի ղեկավարած բաժինը։ Նրան ու իր ենթականերին դարձյալ բերման էին ենթարկել ու քրեական վարույթ էր հարուցվել: Քննիչների կասկածները վերաբերում էին համայնքին պատկանող հողատարածքների վարձակալության գործընթացներին։ Մինչ օրս, սակայն, այս գործով մեղադրյալներ չկային:Ավելին14:1626.03.26