Լրահոս
2026-03-24
-
ՔաղաքականԳուցե իրենք Ադրբեջանի հետ պայմանավորվածությո՞ւն ունեն, որ գիտեն, թե պատերազմը երբ է լինելու. Գառնիկ ԴանիելյանԼրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։Ավելին13:4724.03.26 -
ՀասարակականՄայր Աթոռը դիմել է ՊՆ-ին՝ առաջարկելով քննարկել բանակում հոգևոր ծառայության թեման, պատասխան չկա. 24NewsԿարևորելով գնդերեցների ծառայությունը բանակում՝ հոգևոր-բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման, մեր զինվորականների հավատքի, հայրենիքի նկատմամբ պատասխանատվության գիտակցության և ոգու զորացման գործում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դեռևս փետրվարի 3-ին գրությամբ դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարին՝առաջարկելով նախարարության կողմից նշանակված ներկայացուցչի կամ հանձնախմբի հետ համապարփակ քննարկում կազմակերպել՝ ԶՈւ հոգևոր ծառայության ապագային առնչվող հարցերի շուրջ։ Սակայն, ցավով պետք է նշեմ, որ առ այսօր Պաշտպանության նախարարությունից որևէ արձագանք չի ստացվել», – մեզ հետ զրույցում նշեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։Ավելին13:3924.03.26 -
ԻրավականՁերբակալություն Երևանում. քաղաքացին փորձել է զենքով խոչընդոտել ապամոնտաժման աշխատանքներըՏեղում հասարակական կարգի պահպանություն իրականացնող Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են նշված անձին և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։Ավելին13:2524.03.26 -
ՀասարակականՍպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 25-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով։Ավելին13:1524.03.26 -
ԻրավականՎաղը կկայանա Արշակ Սրբազանի գործով դատական առաջին նիստըՀիշեցնեմ, որ այս գործով Սրբազանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, թե իբր նա 2018 թվականին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հանձնարարել է ակցիայի մասնակիցներ ուսապայուսակի մեջ մարիխուանա գցել։ Թե իբր այդպիսով Սրբազանը կատարել է իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն։ Այս գործով Սրբազանին 3 ամիս պահել են բանտարկության մեջ։Ավելին13:0024.03.26 -
Հասարակական«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 40-ամյա ծննդկան է մահացել է․ նրա մոտ արձանագրվել է սրտի կանգՄարտի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ 40-ամյա Հասմիկ Մ.-ն։Ավելին12:5324.03.26 -
ՄիջազգայինԱվելի քան 30 ձերբակալված Իրանում. նրանց կասկածում են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ համագործակցության մեջԲացի այդ, ISNA գործակալությունը հայտնել է Իրանի հյուսիսային հատվածում՝ Սեմնան նահանգում, ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված երեք «գործակալների» ձերբակալության մասին:Ավելին12:4124.03.26 -
ՀասարակականՊուշկինի թունելը հոսանքազրկվել է«Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։Ավելին12:3224.03.26 -
ԻրավականԱրմինե Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվի. դատախազություն․ Sputnik ԱրմենիաՄարտի 17-ին Արմինե Օհանյանին քննչական կոմիտե էին հրավիրել վկայի կարգավիճակով։Ավելին12:2324.03.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։Ավելին12:1824.03.26 -
ԻրավականԹմրամիջոցների մեծ խմբաքանակ է հայտնաբերվել. կա ձերբակալվածՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մարտի 22-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արշալույս գյուղի 41-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում: Տեղեկության հավաստիությունը ստուգելուց հետո կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 41-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ՝ ընդհանուր 141,4 գրամ քաշով, և 100 գրամ կանեփի չորացված բույս: Արշալույս գյուղի 41-ամյա բնակիչը ձերբակալվել, տեղափոխվել է Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմին: Կատարվում է նախաքննություն:Ավելին12:0624.03.26 -
ՀասարակականՄանկապարտեզի հաշվապահը աշխատանքից ազատման կեղծ դիմում է գրել, իսկ տնօրենի ԺՊ-ն ստորագրել է այնՄարտի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին է դիմել Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Միքայել Օհանյանը և հայտնել, որ իրենց է դիմել «Երևանի թիվ 121 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախկին աշխատակցուհի, Երևանի բնակիչ 48-ամյա Մարինե Մ․-ն և հայտնել, որ 2025թ. դեկտեմբերի 30-ին իր անունից նույն մանկապարտեզի հաշվապահ-գործավար Գոհար Խ․-ն գրել է աշխատանքի ազատվելու վերաբերյալ դիմում և ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ստորագրմանը, որն էլ ստորագրել է։Ավելին11:5624.03.26 -
ՄիջազգայինԻրաքում ԱՄՆ հարվածից իրանամետ աշխարհազորի հրամանատար և 14 մարտիկ է զոհվելԻրաքի արևմուտքում՝ Անբար նահանգում գտնվող աշխարհազորայինների շտաբին ԱՄՆ-ի հասցրած հարվածի հետևանքով զոհվել են իրանամետ շիա աշխարհազորի հրամանատարը և ևս 14 մարտիկ։ Այս մասին ասված է Իրաքի շիա աշխարհազորի հայտարարության մեջ։ ««Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերը» սգում են հերոս մարտիկների խմբի կորուստը, որոնք զոհվել են Անբար նահանգի օպերատիվ խմբի հրամանատար Սաադ Դավայիի հետ միասին՝ օպերատիվ շտաբի վրա ամերիկյան դավադիր հարձակման հետևանքով», - նշվում է աշխարհազորի հայտարարության մեջ։ Կառույցը հրապարակել է նաև զոհված ևս 14 մարտիկների անուններն ու ազգանունները։Ավելին11:4424.03.26 -
Քաղաքական«Հայաստան» խմբակցության պատգամավորներն իրենց պարգևավճարներն ուղղել են սոցիալական աջակցության տարբեր ծրագրերի«ԱԺ պատգամավորները կրկին պարգեւատրվել են։Ավելին11:4024.03.26 -
ՀասարակականԻնչպե՞ս է երեկ մաhացած կնnջ նnրածին երեխայի վիճակը․ MediaHubԵրեկ «Արմենիա» բժշկական կենտրոնում ողբերգական դեպք է գրանցվել․ 40-ամյա ծննդկան է մահացել։ Ծննդաբերության ընթացքում կնոջ վիճակը կտրուկ վատացել է, նա կորցրել է գիտակցությունը, և բժիշկներին, ցավոք, չի հաջողվել փրկել նրա կյանքը։Ավելին11:3024.03.26 -
ՔաղաքականԱյդ կարկառուն ՔՊ-ականը ես եմ. Վլադիմիր ՎարդանյանԱԺ-ն այսօր՝ մարտի 24–ին, գումարել է իր հերթական քառօրյա նիստերը։ Օրակարգում ընդգրկված է ընդհանուր առմամբ 35 հարց։ Դրանցից տասներեքը կքննարկվեն երկրորդ և վերջնական ընթերցմամբ, մնացածը՝ առաջին ընթերցմամբ։Ավելին11:2324.03.26 -
ԻրավականՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, կատարել է իրեն վստահված խոշոր չափերի գույքի հափշտակություն, ինչպես նաև խմբի կազմում փաստաթուղթ է կեղծել: Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված բժշկական կենտրոնի տնօրենը 2022 թվականին աշխատանքի է ընդունել իր մտերիմ անձին, ով, սակայն, նշված ժամանակահատվածից մինչև 2024 թվականի նոյեմբերն ընդհանրապես աշխատանքի չի հաճախել և իր աշխատանքային պարտականությունները չի կատարել: Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ տնօրենը, նույն բժշկական կենտրոնի աշխատակցի հետ նախնական համաձայնությամբ, վերը նշված անձի՝ աշխատանքի հաճախելու վերաբերյալ կազմել է կեղծ փաստաթուղթ, որի հետևանքով ԲԿ-ի բյուջեից որպես աշխատավարձ ավել է վճարվել 2.238.745 ՀՀ դրամ գումար: ԲԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը: Տնօրենի մտերիմ անձին և ԲԿ-ի աշխատակցին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 2.238.745 ՀՀ դրամ վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:1524.03.26 -
ՍփյուռքԿալինինգրադի եկեղեցու բակում տեղի է ունեցել հավաք՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուՌԴ Կալինինգրադ քաղաքի Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցու բակում տեղի է ունեցել հավաք՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու: Հարյուրավոր հայեր իրենց բողոքն ու անհանդուրժողականությունն են հայտնել օրվա իշխանությունների վարած քաղաքականությանը՝ պահանջելով ազատել ապօրինի, անհիմնն և շինծու մեղադրանքներով կալանավորված հոգևորականներին, ազգային բարերար Սամվել Կարապետյանին և բոլոր այն քաղհալածյալներին, որոնք կալանվորվել են Եկեղեցին և հայրենիքը պաշտպանելու համար: Հավաքը, որը կազմակերպել են հասարկական մի շարք կազմակերպություններ, սկսվել է «Հայրապետական մաղթերգ»-ով: Ներկաներն իրենց խոսքում նշել են, որ անընդունելի են համարում ՀՀ իշխանությունների կողմից Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ ծավալված հակապետական, հակասահմանադրական գործողությունները։ Մասնակիցների ուղերձը մեկն էր՝ մերժել օրվա իշխանությունների հակաօրինական և ապազգային գործունեությունը և ազատվել փաշինյանական հայրենակործան ռեժիմից:Ավելին11:0024.03.26 -
ՀասարակականՆնջեցյալ ունեցողները Զատկին ձու ներկե՞ն, թե՞ ոչՀայր Սուրբը նշում է՝ բոլոր քրիստոնյաները պետք է լիարժեք ապրեն զատկական ուրախությունը։Ավելին10:5424.03.26 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:4924.03.26