Լրահոս

2026-03-22
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գիշերային հերքումներ և նախընտրական խոստումներ. ի՞նչ է թաքցնում առողջապահության նախարարությունը
    10. «ԿԱՊԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00769), «ԳՈՐԻՍԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00770), «ՍԻՍԻԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00771), «ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.01255) և «ՔԱՋԱՐԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» (պետական գրանցման համարը՝ 222.120.00469) փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Սյունիքի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:
    12:15
    22.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    12:00
    22.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»․ Փաշինյանը հունից դուրս եկավ
    «Մենք ամեն ինչ արել ենք, որ դուք Ղարաբաղում ապրեք, և 2023 թվականին այդ դուք էիք, որ մեղադրում էիք ինձ, որ սահմանները փակել են, որ Ղարաբաղից ժողովուրդը չգա Հայաստան, և ինձնից պահանջում էիք, որ սահմանները բացեն և ասում էիք, որ հատուկ փակել է, որ Ղարաբաղից ժողովուրդը չգնա։ Հիմա եկել եք այստեղ, ասում եք՝ վայ, բա մենք ուզում էինք վերադառնայինք, բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք, բա ինչի՞ց չեք մնացել։ Այս քարտեզի մասին ըտենց քամահրանքով չխոսաք։ Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»,– ասել է Փաշինյանը։
    11:20
    22.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է իր երեխայի ծանր հիվանդության մասին
    «Ռոսիա սեգոդնյա» (Россия сегодня) միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, որ իր երեխաներից մեկը ծանր և անբուժելի հիվանդ է։ «Երբ Տիգրանը կոմայի մեջ էր, պարզվեց, որ մեր երեխաներից մեկը շատ ծանր ու բարդ հիվանդ է։ Եվ դա հնարավոր չէ բուժել։ Ես այդ մասին ևս չեմ ցանկանում խոսել։ Պարզապես, որպեսզի հասկանաք, որ այդպես չի լինում... Պարզապես աղետ է», - պատմել է Սիմոնյանը Բորիս Կորչևնիկովին տված հարցազրույցում («Вести» տեղեկատվական համակարգի համար)։ Նա հավելել է, որ այդ ժամանակ տատանվում էր աշխատանքի, հիվանդանոցի, որտեղ պառկած էր ամուսինը, և երեխայի միջև, ով խլում էր իր բոլոր հոգեկան ուժերը։ Իսկ դրանից հետո բժիշկները նրա մոտ քաղցկեղ են հայտնաբերել։ «Ես պարզապես սկսեցի հիստերիկ ծիծաղել, որովհետև այդպես չի լինում», - պատմել է նա։
    11:00
    22.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ազատության և ազատագրության ճանապարհը գին ունի, առանց զրկանքների, կամքի, հավատքի, հույսի և զոհաբերական սիրո այն ձրիաբար չի տրվի․ Բագրատ Սրբազան
    Եվ երկրորդ` այն ծառայեց մի ամբողջ ժողովրդի ազատությանն ու ազատագրությանը, ինչպես որ Հարության Հաղթանակին նախորդեց Խաչի խորհուրդը, որում «ամենարուեստ իմասութեամբ Քո դարձուցանես յայգ զստուերս մահու» (Քո ամենարվեստ իմաստությամբ մահվան ստվերը վերածում ես այգաբացի. Սբ Գրիգոր Նարեկացի):
    10:30
    22.03.26
    Ավելին
  • Հասարակական
    Մարտահրավերները շատ են. ՀՌՀ-ն նշում է 25-ամյակը
    Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործը ավելի է բարդացել արհեստական բանականության պիկի օրերին, երբ դժվար է զատել իրականությունը ապատեղեկատվությունից:
    10:00
    22.03.26
    Ավելին
2026-03-21
  • Img default alt hy
    Առողջապահական
    «Մարզային ԲԿ-ները միավորելու են». «Ուժեղ Հայաաստան» կուսակցության անդամը՝ բուժօգնության հասանելիության վտանգների մասին
    Չեք ասում, որ կենտրոնացնում եք վարչական ու ֆինանսական համակարգերը, հետագա զարգացումները և հագեցվածությունը, բժշկական միջամտություններն ու ախտորոշումը՝ մի կենտրոնում, ինչը դարձնում է բուժօգնությունը ավելի դժվար հասանելի բնակիչների համար»,- գրել է Սագրադյանը։
    23:56
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի դեմ ԱՄՆ գործողությունների սկիզբը ցույց տվեց Թրամփի վրա արտաքին ճնշումների ազդեցությունը․ Bloomberg
    Գործակալության տվյալներով՝ նրանց թվում, ովքեր մասնավոր կարգով դրդել են Թրամփին հարվածներ հասցնել Իսլամական Հանրապետությանը, եղել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը և պահպանողական հայացքներ ունեցող մեդիա դեմքեր։ Աղբյուրը նշում է, որ Մերդոկը մի քանի անգամ կապ է հաստատել Թրամփի հետ և հորդորել հարձակվել Իրանի վրա։ Միևնույն ժամանակ, ամերիկյան առաջնորդի մերձավոր խորհրդականները, այդ թվում՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզան Ուայլսը, ավելի զուսպ դիրքորոշում են ունեցել, սակայն նրա օգնականներից քչերն են համարձակվել առարկել նախագահին։ Թրամփը նաև պնդում է, որ ռազմական գործողությունների դադարեցման որոշումը կախված է միայն իրենից։ Bloomberg-ը նշում է, որ նման հայտարարությունները փաստում են, թե որքան թույլ դիմադրության է նա հանդիպում իր թիմի կողմից նույնիսկ այն իրավիճակներում, երբ դրժվում են նրա նախընտրական առանցքային խոստումները, օրինակ՝ հրաժարումը արտերկրում պատերազմներին մասնակցելուց։ Ավելի վաղ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի հակաահաբեկչական կենտրոնի նախկին ղեկավար Ջո Քենտը հայտարարել էր, որ Իրանի դեմ ռազմական գործողության վերաբերյալ առանցքային որոշումները կայացվել են անձանց նեղ շրջանակի կողմից՝ Իսրայելի ազդեցությամբ։ Նա նաև նշել էր, որ Թրամփի շուրջ ստեղծվել է ազդեցիկ լրատվամիջոցների ներկայացուցիչների, իսրայելցի պաշտոնյաների և հովանավորների մի «էկոհամակարգ», որոնք համոզել են ամերիկյան առաջնորդին, որ Իրանին չի կարելի թույլ տալ հարստացնել ուրանը։
    23:45
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք պատերազմ չենք ուզում, բերելու ենք երաշխավորված խաղաղություն. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ
    «Սյունիքի սիրտը՝ մարզկենտրոն Կապանը, սահմանապահ է։ Կապանցիները համաձայն են՝ պարտված, թույլ ղեկավարը չի կարող ուժեղ դարձնել բանակը և Հայաստանը։
    23:30
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միջուկային ենթակառուցվածքներին հարվածները անասելի վտանգավոր են, բայց այս խելագարությունն Իրանը չէ, որ սկսել է․ իրանագետ
    Բազմիցս եմ նշել, որ այս պատերազմում իրանական ռազմավարությունը շատ տարբեր է նախորդից՝ լարման ավելացմանը պատասխանել էլ ավելի մեծ լարումով և ոչ մի խորհրդանշական պատասխան հարված։
    23:15
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Գերմանիայի հայոց թեմի առաջնորդը դատապարտում է Վեհափառի տեղաշարժի արգելքը
    Ի՞նչ ենք մենք ասում աշխարհին այս քայլով։ Որ մեր երկիրը ի վիճակի չէ տարբերել իրավական գործընթացը մարդկային արժանապատվությունից։ Որ մենք պատրաստ ենք խախտել դարերով ձևավորված եկեղեցական դիվանագիտության նուրբ հավասարակշռությունը՝ հանուն անտրամաբանական կոշտության։
    23:00
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մահացել է ԱՄՆ նախկին հատուկ դատախազը, ով հետաքննում էր «ռուսական գործը»
    MS NOW հեռուստաալիքը հայտնել է նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի մահվան մասին, ով զբաղվում էր 2016 թվականի ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի Դաշնության ենթադրյալ միջամտության հետաքննությամբ։ «Ռոբերտ Մյուլերը, ով զբաղեցնում էր հատուկ դատախազի պաշտոնը 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետաքննության գործում, մահացել է ուրբաթ օրը. հայտնել են իրավիճակին ծանոթ երկու աղբյուրներ։ Նա 81 տարեկան էր», - ասվում է հաղորդագրության մեջ։ Մյուլերը, ով Թրամփի հաղթանակից հետո երկու տարի հետաքննում էր «ռուսական գործը», «դավադրության» ապացույցներ չէր գտել, որի առկայությունը հերքում էին ինչպես Կրեմլում, այնպես էլ Սպիտակ տանը։ 2023 թվականի մայիսին հրապարակվեց ամերիկացի հատուկ դատախազ Ջոն Դարհեմի զեկույցը, որից հետևում էր, որ ո՛չ ԱՄՆ իրավապահ մարմինները, ո՛չ հետախուզական հանրությունը չեն տիրապետել Թրամփի և Ռուսաստանի միջև դավադրության վերաբերյալ որևէ իրական ապացույցի։ Ռուսաստանը բազմիցս հերքել է միջամտության վերաբերյալ ԱՄՆ-ի մեղադրանքները, այդ թվում՝ ամերիկյան ընտրություններին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դրանք անվանել է «բացարձակապես մերկապարանոց»։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով տարբեր երկրների ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասի, հայտարարել է, որ դա հաստատող ոչ մի փաստ չկա։
    22:50
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է Գավառում տեղի ունեցած միջադեպը
    Գավառ բժշկական կենտրոնի տնօրենին հանձնարարել եմ կազմակերպել քաղաքացու ընդունելությունը և ևս մեկ անգամ կատարել առողջապահական կարիքի գնահատում։ Այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Գավառում իրեն մոտեցած քաղաքացու մասին։
    22:45
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա փոքրոգության ու վրեժխնդրության քայլ է Եկեղեցու և վրաց ժողովրդի կորստի, սգի նկատմամբ․ Լիլիթ Գալստյան
    Աներկբա է՝ չարտոնեց անձամբ Ն․ Փաշինյանը, քանզի նա է կառավարությունը, միաժամանակ՝ գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը, հոգևոր բարենորոգիչը, կադրերի բաժնի վարիչը և առհասարակ՝ ամեն-ամեն բան․․․։
    22:32
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գալստյան կիրակիին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն
    Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը ներկայացնում է մարտի 22-ին՝ Գալստյան կիրակիին թեմի եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը.
    22:25
    21.03.26
    Ավելին
  • Քաղաքական
    Քոչարյանը հաջողությունը հնարավոր է համարում «Ալիևին տղա բերողների» դեմ. «Հայաստանը»՝ Աշտարակում
    2018-ին «կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետը, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» շանտաժով վարչապետ դարձած Փաշինյանը ընտրություններից 2 ու կես տարի առաջ շանտաժի նոր ձև է գտել՝ կամ ինքը «կլինի Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանում պատերազմ կլինի»: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ՝ երկրի գլխին երեք արյունոտ պատերազմ բերած մարդը չի կարող պատերազմ բերողի պիտակ կպցնել նրան, ում նախագահության շրջանում անգամ միջին չափի սահմանային սրացում չի եղել:
    22:15
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աշխատանքի արդյունքով պարգևավճար ստանալու մասին հաջորդ ռիլն այստեղ նկարեք․ Պիպոյան
    Կոմիտասի բնակիչները չորրորդ օրն է ահազանգում են հնարավոր բոլոր կառույցներին՝ Վեոլիայից մինչև կառավարություն, թաղապետարանից մինչև քաղաքապետարան, բայց բոլոր կառույցները զուտ զբաղված են խնդիրը մեկը մյուսի վրա գցելով, իսկ նույն այդ ընթացքում, մարդիկ ստիպված են տանից դուրս գալ՝ անցնելով կեղտաջրերի միջով:
    22:00
    21.03.26
    Ավելին
  • Միջազգային
    Պայթյուններ, հազարավոր վիրավորներ՝ Իսրայելում. Թրամփը «մենակ է մնացել» Հորմուզի նեղուցում
    Ալի Խամենեիի մահվան վրեժն առնելու համար Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թևավոր դարձած նրա խոսքերն է գրում տարածաշրջանի ամերիկյան բազաների և Իսրայելի ուղղությամբ արձակվող հրթիռների վրա: «Նույնիսկ աշխարհի ամենահզոր բանակը կարող է ստանալ այնպիսի ուժգին հարված, որից այլևս չի կարողանա վերականգնվել». սպանված գերագույն հոգևոր առաջնորդի այս խոսքն է գրված եղել հրթիռներից մեկի վրա: Իսրայելի Հայֆա և Թել-Ավիվ քաղաքներում 25 թիրախ է խոցվել:
    21:45
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելի ռազմաօդային ուժերը չեն գրոհել Նաթանզի օբյեկտի վրա․ ՏԱՍՍ
    Ynet պորտալը մեջբերում է ՑԱԽԱԼ-ի ներկայացուցչի հայտարարությունը, ով նշել է, որ Իսրայելը «չգիտի, թե ով է դա արել (Նաթանզի օբյեկտի վրա հարձակումը)»։ «Մենք չենք մեկնաբանում ԱՄՆ-ի գործողությունները», - հավելել է Ynet-ի զրուցակիցը։ Ավելի վաղ Իրանը տեղեկացրել էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ/ՄԱԳԱՏԷ) Նաթանզի իր միջուկային օբյեկտին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածի մասին։
    21:37
    21.03.26
    Ավելին