Լրահոս

2026-03-21
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ»
    Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանն ու նրան ենթակա մարմինները, ի դեմս ռեպրեսիվ օրգանների, մտացածին «գործի» պատրվակով արգելափակել են Ամենայն հայոց կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հնարավորությունը: Բացի այն, որ դա ինքնին խայտառակություն է, կրկնակի ու եռակի խայտառակություն է, որ դրա մասին խոսում են նաև «դրսում», ի մասնավորի՝ Վրաց եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները, նշելով, որ իրենք տեղյակ են, որ Ամենայն հայոց կաթողիկոսը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվել Իլիա Երկրորդի հուղարկավորության արարողությանը, իր հարգանքի տուրքը մատուցել ի Տեր հանգուցյալ երանաշնորհ Պատրիարքին և իր վշտակցությունը բերել Վրաց ուղղափառ եկեղեցուն ու բարեկամ վրաց ժողովրդին: Սակայն նույն վրաց հոգևորականները ընդգծում են, որ Հայաստանի իշխանությունը արգելափակել է Հայոց կաթողիկոսի ելքի հնարավորությունը:
    09:37
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Երևանում «ուրախ ավտոբուսը» չի պտտվի․ «Հրապարակ»
    ՔՊ-ում նախնական որոշում ունեն, որ «ուրախ ավտոբուսով» ներկուսակցական քարոզարշավ Երեւանում չեն իրականացնի: Պաշտոնապես դա կփաթեթավորեն, թե Երեւանի վարչական շրջանները շատ են, եւ չեն հասցնի բոլոր տեղերում լինել, սակայն իրականում հասկանում են, որ Երեւանում իրենց դիրքերն անհամեմատ թույլ են, եւ չեն կարող բնական ու իրենց համար շահեկան տեսարաններ բեմադրել։
    09:34
    21.03.26
    Ավելին
  • Հասարակական
    Հայկազի վերադարձը պատերազմից՝ գրքի էջերում. «Հայկը»
    «Երբեք չդադարել մտածել հայրենիքի մասին»,- 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում բոլորին ասում էր կրտսեր սերժանտ Հայկ Մկրտչյանը: Անմահ հերոսի այս գլխավոր ուղերձն ու մնացած բոլոր պատգամները Հայկի ընտանիքն առանձնացրել է «Հայկը» գրքում:
    09:30
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    14 ժամ ջուր չի լինի
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    09:25
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ»
    Ինչպես հայտնի է, այս ուստարվա ավարտին ՀՀ բոլոր դպրոցների 9-րդ դասարանի սովորողները «Գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ավարտական քննությունը հանձնելու են էսսեի ձևաչափով՝ երկու առարկաների բովանդակությունն ինտեգրող գրավոր աշխատանքի միջոցով:
    09:20
    21.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ»
    Օրերս Նիկոլ Փաշինյանը մեծագույն հպարտությամբ ազդարարել էր, թե մեկ ամսում ինքն ունեցել է մոտ 150 միլիոն դիտում, իսկ ավելի ստույգ՝ 148 միլիոն 800 հազար: Շա՞տ է դա, թե՞ քիչ, դժվար է գնահատել, որովհետև հասկանալի է, որ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում շատ մեծ հետաքրքրությամբ կդիտեն, թե ինչպես է որևէ երկրի ղեկավար եթերում ուտում, կհետևեն նաև «ժիմ անելու» կամ «արհամարհել» բառը գրելու չելենջին (հատկապես, որ մի առիթով ինքն է սխալ գրել՝ «առ եմ համարում»):
    09:15
    21.03.26
    Ավելին
2026-03-20
  • Img default alt hy
    Հասարակական
    Եղվարդի խճուղում բախվել են «Kia Optima»-ն և «Nissan Sentra»-ն․ կան վիրավորներ
    Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ Եղվարդի խճուղում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Արման Մ․-ի վարած «Kia Optima» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Արման Մ․-ի վարած «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենաները։
    23:59
    20.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտոբուսի վարորդին ծեծել են
    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։15-ի սահմաններում Այվազովսկի և Ավանեսով փողոցների խաչմերուկում ավտոմեքենաները չզիջելու և ազդանշան տալու պատճառով վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ 67-ամյա Ն. Ե․-ի և մեկ այլ քաղաքացու միջև, որի ժամանակ վերջինս հարվածներ է հասցրել Ն. Ե․-ին, նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
    23:53
    20.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դավիթ Համբարձումյանի եղբոր խափանման միջոցը փոխվել է
    Փետրվարի 11-ին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով նիստից անմիջապես հետո, հենց դատարանի բակից ձերբակալեցին նրա եղբորը` Գոռ Համբարձումյանին, որը Դավիթ Համբարձումյանի գործով ևս մեղադրյալ է։
    23:42
    20.03.26
    Ավելին
  • Հասարակական
    Նորից ծեծվելու մասին է ահազանգում մաքրուհի Աիդան. թաղապետը նրան մեղադրում է ալհոկոլ օգտագործելու մեջ
    Շենգավիթի թաղապետարանում ծեծված կինը հերթական բռնության մասին է ահազանգում: Բակային մաքրուհի Աիդա Մխիթարյանը այսօր «Հայլուր»-ին ահաբեկված պատմել է, որ նախօրեին սկանդալային միջադեպի մասին բարձրաձայնելուց հետո իրեն փորձել են նորից ծեծել ու խլել հեռախոսը: Նա Շենգավիթի կոմունալ տնտեսության բաժնի ղեկավար Սերգո Սարգսյանի ընտանիքին է մեղադրում իրեն հետապնդելու համար: Քննչական կոմիտեն հայտնել հարուցված վարույթի մասին: Սակայն, ըստ ՔԿ-ի, որևէ մեկի դեմ քրեական հետապնդում հարուցված չէ:
    23:32
    20.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բռնության ենթարկված փոքրիկի կենսաբանական մայրը 5-րդ երեխային է սպասում
    Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1-ամյա երեխայի կենսաբանական մայրը դեպքի ժամանակ գտնվել է Արարատի մարզի Դարակերտ գյուղում։  Այնտեղ նա ապրում է մոր, եղբոր և մորեղբոր հետ։ Այդ մասին «Փաստինֆո»-ին պատմել է Դարալիկի  վարչական ղեկավար Դանիել Պետրոսյանը։ 
    23:18
    20.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Սփյուռք
    Երուսաղեմում հայկական թաղամասի մոտ հրթիռի բեկոր է ընկել. մարդկային կորուստ կամ լուրջ նյութական վնաս չկա
    Այսօր կեսօրից հետո՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հայկական թաղամասից մոտ 100 մետր հեռավորության վրա ընկած հրթիռի բեկորը մարդկային կորուստներ կամ լուրջ նյութական վնաս չի պատճառել։ Այս մասին գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը։
    23:06
    20.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ ընտրություններում քաղաքական ուժերի առաջադրման ժամկետը սկսում է ապրիլի 13-ից և ավարտվում է ապրիլի 23-ին․ ԿԸՀ
    ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ ընտրություններում քաղաքական ուժերի առաջադրման ժամկետը մեկնարկում է ապրիլի 13-ից և ավարտվում ապրիլի 23-ին, ժամը 18։00-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արմեն Սմբատյանն այդ մասին տեղեկացրել է տեսաուղերձով։
    22:49
    20.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ քաղաքացիներն իրենց մաշկի վրա են զգում ամենաթողության մթնոլորտը. Գառնիկ Դանիելյան
    Այսօր Խորհրդարանում ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարեց, որ 2025 թվականին 2024-ի համեմատ հանցագործությունների թիվը 3,2 տոկոսով նվազել է։
    22:35
    20.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյա՞նը չէր մեզ և՛ 2018-ին, և՛ 2021-ին նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պшտերազմ բերեց․ Նարեկ Կարապետյան
    Փաշինյա՞նը չէր մեզ և՛ 2018-ին, և՛ 2021-ին նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց։ Վարչապետ Սամվել Կարապետյանը կբերի ուժեղ և երաշխավորված խաղաղություն։ Մենք այլևս թույլ չե՛նք լինելու։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
    22:21
    20.03.26
    Ավելին
  • Քաղաքական
    Ակնհայտ է, որ խուճապի մեջ են. կատաղի ստատուսագրությանն է արձագանքում «Հայաստանի» պատգամավորը
    Նիկոլ Փաշինյանի աննախադեպ բարձր՝ 70 տոկոս հակավարկանիշի ֆոնին` ինչու՞ են ընդդիմադիր որոշ շրջանակներ կրկնում ՔՊ-ականների կեղծ թեզը, թե երկրորդ նախագահի առաջնորդած դաշինքը շանս չունի. զարմանում են «Հայաստան» դաշինքի անդամներն ու պարզ հարց տալիս. «Եթե «Հայաստան» դաշինքը անցողիկ շեմը չի հաղթահարում, դուք ինչի՞ եք այդքան մտահոգվում»: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժի իրական բարձր վարկանիշն է ընտրություններից 2,5 ամիս առաջ խուճապի մատնել այդ շրջանակներին:
    22:00
    20.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլի օրոք՝ ունեցել ենք 5 պատերազմ և ռազմական գործողություն. Հայկ Աթոյան
    «Հայաստան» դաշինքի անդամ Հայկ Աթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
    21:34
    20.03.26
    Ավելին
  • Քաղաքական
    Կեղծ է «պատերազմի կուսակցության» առաջնորդի բերած խաղաղությունը. փաշինյանական շանտաժին արձագանքում են
    ՔՊ-ական նախարար Սուրեն Պապիկյանը, անկուսակցական նախարար Արփինե Սարգսյանն այսօր փորձել են արդարացնել ժողովրդին պատերազմով շանտաժ անելու Փաշինյանի սկանդալային հայտարարությունը: Չնայած նրան, որ Հայաստանի ուժային բլոկը ղեկավարող երկու նախարարներն էլ պատերազմի հավանականությունը հիմնավորող տվյալներ չեն հրապարակել: Փաշինյանի գուժած սեպտեմբերյան հնարավոր պատերազմի մասին հարցին չի պատասխանել Հայաստանի արտաքին հետախուզությունը ղեկավարող Քրիստինե Գրիգորյանը: Այդ պատերազմի հավանականությունը Փաշինյանը տեսնում է այն դեպքում, եթե ընդդիմությունը հաղթի հունիսի 7-ին: 
    21:19
    20.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրանում ՀՀ դեսպանությանը, որքան էլ զարմանալի է, դիմել է ընդամենը 2 քաղաքացի. Միրզոյան
    Փորձենք ընդհանուր հասկանալ իրավիճակը և հետո նաև առանձին-առանձին երկրներով, տվյալներով անցնել։ Պետք է ասել և առիթ ունեցել ենք արդեն ասելու, որ առաջին իսկ օրվանից՝ փետրվարի 28-ից, մեր դեսպանությունները, դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն աշխատել են արտակարգ ռեժիմով։ Ըստ էության, չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ հաճախ, շատ դեպքերում այդ աշխատանքը եղել է շուրջօրյա, ընդ որում՝ այս ռեժիմով աշխատել են ինչպես այն երկրները, որոնք որ ունեցել են ՀՀ քաղաքացիներ, ովքեր որ ստիպված եղել են մնալ կամ բարդությունների մեջ են հայտնվել չվերթների հետաձգման կամ չեղարկման հետևանքով, այնպես էլ եղել են քաղաքացիներ, որոնք զբոսաշրջային, մշտական աշխատանքի կամ այլ բերումով բնակվել են այդ երկրներում և արդեն անվտանգային իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված բնականորեն և հասկանալիորեն դուրս գալու խնդիր են ունեցել։ Սրանք վերաբերում են ինչպես Մերձավոր Արևելքի երկրներում մեր ներկայացուցչություններին, այնպես էլ, օրինակ, Հեռավոր Արևելքի, օրինակ՝ Ճապոնիա, Չինաստան, Հնդկաստան, Թաիլանդ և այլն, որտեղ զբոսաշրջիկները, օրինակ՝ Հայաստանի քաղաքացիներն ունեցել էին Մերձավոր Արևելքի օդանավակայաններով տարանցիկ տոմսեր, և բնականաբար, իրենք էլ արդեն հայտնվել են բարդ իրավիճակում։
    21:07
    20.03.26
    Ավելին
  • Քաղաքական
    Հարկային տեռորը փակվում է. փոքր ու միջին բիզնեսը չի խեղդվի նախընտրական շրջանում
    Փաշինյանի կառավարության՝ հարկային տեռորով զբաղված լինելու խոստովանություն են անվանում վերլուծաբանները Նիկոլ Փաշինյանի նախօրեի հայտարարությունը: Կառավարության նախօրեի նիստին «Հարկային տեռորը հայտարարում եմ փակված»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը: «Եթե Փաշինյանը նոր է փակում դա, ուրեմն մինչև այս բաց է եղել»,- արձանագրում են ընդդիմախոսները: Նաև նկատում՝ դա պատահական չի արվում հիմա՝ ընտրություններից 2,5 ամիս առաջ:
    20:54
    20.03.26
    Ավելին