Լրահոս
2026-03-18
-
Մամուլի տեսությունՈրքան է արժեցել ադրբեջանցիների հետ «կլոր սեղան»-ը ՀՀ բյուջեի վրա. «Հրապարակ»Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվել էր երկկողմ «կլոր սեղան», որի ընթացքում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։Ավելին10:1118.03.26 -
Մամուլի տեսությունՊՆ ղեկավարությունը բաղկացած է պատմաբանից, ֆինանսիստներից ու ոստիկանից. «Հրապարակ»Հրապարակ»-ը գրում է․ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնագիտությամբ պատմության դասատու է, նրա 3 տեղակալները՝ ֆինանսիստներ եւ ոստիկան։Ավելին10:0718.03.26 -
Մամուլի տեսությունԵրիտասարդն ասել է՝ ինչու էր հրավառ շշեր նետել ԱԱԾ շենքի ուղղությամբ․ «Ժողովուրդ»Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « ArmLur.am-ը արդեն տեղեկացրել էր, որ այս տարվա մարտի 6-ին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 1994 թվականին ծնված Րաֆֆի Մանդալյանը հրավառ շշեր էր նետել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի վրա։Ավելին10:0318.03.26 -
Մամուլի տեսությունԱվագանու նախկին անդամը 10 մլն դրամ է տվել Իմ քայլը հիմնադրամին. «Ժողովուրդ»Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Հայաստանի երկրորդ խոշոր հարկատու համարվող «Մոբայլ Սենթր Արտ» ընկերությունը 10 միլիոն դրամ է փոխանցել Իմ քայլը հիմնադրամին, որը ղեկավարում է վարչապետի տիկին (նախկին) Աննա Հակոբյանը։Ավելին10:0018.03.26 -
Մամուլի տեսությունՊարզվում է՝ աներձագը հատուկ սեր ունի պետհամարանիշների հանդեպ․ «Հրապարակ»Հրապարակ» օրաթերթը գրում է․ 2021-ից ԱԺ պատգամավորներին այլեւս պատգամավորական HH 11 սերիայով համարանիշներ չեն տրամադրում, որ նրանք փակցնեն իրենց մեքենաներին։ Մենք քանիցս անդրադարձել ենք, որ ոմանք ծանր էին տանում աշխատակազմի այդ որոշումը, քանի որ արտոնյալ եւ տարբերվող համարանիշներով մեքենաներին ՃՈ տեսուչներն ավելի ներողամիտ են վերաբերվում` նրանց ճանաչում են, չեն կանգնեցնում։ Այժմ միայն խորհրդարանի ղեկավար կազմին՝ նախագահին, փոխնախագահներին սպասարկող մեքենաներն ունեն հատուկ համարանիշներԱվելին09:5618.03.26 -
Մամուլի տեսությունՑեղասպանության թանգարանի տնօրենի ճակատագիրն արդեն որոշվել է. «Հրապարակ»Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայոց ցեղասպանության ինստիտուտի տնօրենի պաշտոնից սկանդալով հեռացած Էդիտա Գզոյանի ճակատագիրն արդեն որոշվել է․ մնալու է թանգարան-ինստիտուտում՝ որպես շարքային գիտաշխատող, թեպետ լուրեր կային, որ հնարավոր է զբաղեցնի տնօրենի տեղակալի պաշտոնը։ Իշխանությունը, ըստ էության, որոշել է ամբողջ խստությամբ պատժել Գզոյանին ու նրան զրկել ղեկավար պաշտոն զբաղեցնելուց։Ավելին09:5018.03.26 -
Մամուլի տեսությունՏեսչական մարմնի ղեկավարի կինն ավելի հարուստ է. «Ժողովուրդ»Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կառավարության ենթակա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը ողջ կյանքում ոստիկան է եղել, հետհեղափոխական Հայաստանում սկսել են ընտանիքով ունեցվածք կուտակել։Ավելին09:4518.03.26 -
Մամուլի տեսությունՔարոզարշավը կսկսվի մայիսի 8-ին և կտևի մինչև հունիսի 5-ը. «Ժողովուրդ»Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 9-ի արտահերթ նիստում հաստատել է 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ԱԺ հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու նպատակով էլեկտրոնային եղանակով դիմում է ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ փետրվարի 9-ից մինչև ապրիլի 23-ը։Ավելին09:4218.03.26 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3018.03.26
2026-03-17
-
Իրավական5 երեխաների ներկայությամբ ձերբակալել են արցախցի զnհված զինծառայողի քրոջը․ փաստաբանԱյս մասին ահազանգում է փաստաբան Ռոման Երիցյանը։Ավելին23:5717.03.26 -
Իրավական«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին քննչական կոմիտե են կանչել«Ընտրություններին ընդառաջ ՔՊ-ական ռեժիմը որոշել է լռեցնել ազատ մամուլին: Դեռ ամիսներ առաջ լուրեր էին շրջանառվում, որ ընտրությունների նախաշեմին մի քանի ազատ լրատվամիջոցի խմբագիր հայտնվելու է իրավապահների թիրախում, և նրանցից մեկը լինելու է «Հրապարակի» խմբագիրը, ով մշտապես քննադատում է գործող իշխանություններին:Ավելին23:5317.03.26 -
ՀասարակականԵրևանի թիվ 27 մսուր-մանկապարտեզում հայտնաբերվել է տղամարդու դիՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում սպանության (հանկարծամահության) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այն նախաձեռնվել է մարտի 12-ին՝ Երևանի Կիևյան փողոցի 7-րդ շենքի թիվ 27 մսուր-մանկապարտեզում Երևանի բնակիչ 67-ամյա Վ․ Գ․-ի դին հայտնաբերելու փաստով։ Այդ օրը ժամը 23։30-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության թիվ 23 բժիշկների խումբը կանչով ժամանել է նշված հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր նշված մանկապարտեզում որպես պահակ։Ավելին23:4517.03.26 -
ՔաղաքականՀայաստանի ներկայիս իշխանությունները գնում են ՀՀ ապամոնտաժման՝ մեր երկիրը վերածելով «Արևմտյան Ադրբեջանի». Աբովյան- Մեզ (այսինքն ադրբեջանցիների) համար կարևոր չէ, թե ինչպես է կոչվում «Զանգեզուրի միջանցքը»․ հայերը թող ինչպես ուզում են կոչեն՝ թեկուզ TRIPP, թեկուզ ճանապարհ։ Դա կարևոր չէ։ Գլխավորը այն է, որ «միջանցք» բառը մեզ հաջողվել է ամրագրել միջազգային բառապաշարում և ըստ էության մենք հասանք նրան։ որ ադրբեջանցիները կհասնեն Նախիջևան Հայաստանի տարածքով այնպես ,ինչպես մենք ենք (այսինքն ադրբեջանցիները) ուզում ։Ավելին23:3217.03.26 -
ՄիջազգայինԶելենսկին ռազմաճակատում տիրող իրավիճակն անվանել է «շատ ծանր»Վլադիմիր Զելենսկին շատ ծանր է անվանել իրավիճակը ռազմաճակատում՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր օրն Ուկրաինայի համար դժվարություններ է բերում։ «Շատ ծանր իրավիճակ է, և, իհարկե, մենք ամեն օր բախվում ենք դժվարությունների»,- նշել է Ուկրաինայի նախագահը Jerusalem Post թերթին տված հարցազրույցում՝ ի պատասխան լրագրողի խնդրանքին՝ նկարագրել իրավիճակը մարտի դաշտում։ Ռուսաստանը բազմիցս հայտնել է Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորման պատրաստակամության մասին, այդ թվում՝ մասնակցում է ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության պլանի քննարկմանը, մինչդեռ կիևյան վարչակարգի՝ բանակցելու ցանկությունը հարցականի տակ է։ Կրեմլում նշել են, որ Կիևի համար ժամանակն է սկսել բանակցությունները։Ավելին23:2617.03.26 -
ՄիջազգայինԻրանական հետախուզությունը հայտարարել է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյայի սպանության մասինԳործակալությունը նշում է, որ իրանական հատուկ նշանակության ուժերի գործողությունների արդյունքում, որոնք իրականացվել են Իսրայելի տարածքի խորքում, մի քանի ժամ առաջ սպանվել է Իսրայելի անվտանգության ուժերի բարձրաստիճան աշխատակիցներից մեկը։Ավելին23:1817.03.26 -
ՏարածաշրջանԻրանի ԻՀՊԿ-ն հաստատել է «Բասիջ» ստորաբաժանման հրամանատար Ղոլամրեզա Սոլեյմանիի uպանության լուրըՍոլեյմանին զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։Ավելին23:0717.03.26 -
ՄիջազգայինԵվրոպական իշխող էլիտան ագրեսորների հետ «նույն նավակի մեջ է». Զախարովա«Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային նախորդած ժամանակահատվածում հենց եվրոպական կառավարություններն են խոչընդոտել դիվանագիտական լուծումների որոնմանը, «յուղ լցրել կրակի վրա», մանիպուլացրել իրավական ասպեկտները՝ իբր «սնեփբեք» (snapback) մեխանիզմը գործարկելու նպատակով, և սրել լարվածությունը։ Հիմա էլ ձևացնում են, թե իրենք «մի կողմ քաշված են»։ Չի՛ ստացվի»,- ասված է գերատեսչության կայքում հրապարակված Զախարովայի մեկնաբանության մեջ։Ավելին22:5717.03.26 -
ՄիջազգայինՌուսները նոր բնակավայրեր են գրավել. ուկրաինացիների 61 տոկոսը կողմ է խաղաղության համաձայնագրինՄերձավորարևելյան մարտերի պատճառով հետաձգված ռուս-ուկրաինական բանակցությունների ճակատագիրն ավելի է մշուշվում: Բանակցային միջնորդ Միացյալ Նահանգների վերջին հայտարարությունները հիմք են տալիս պնդելու, որ Ուկրաինան այլևս ռազմավարական արժեք չունի Վաշինգտոնի համար: Թրամփը հայտարարել է, որ կարիք չունի համագործակցելու Եվրոպայի հետ Ուկրաինայի հարցում, քանի որ հակամարտությունը ամերիկյան տարածքից հազարավոր մղոններ հեռու է:Ավելին22:4717.03.26 -
ՏարածաշրջանՄահացել է Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ըԱյսօր` մարտի 17-ին առավոտյան հայտնի էր դարձել, որ առողջական վիճակի վատթարացման պատճառով Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը հոսպիտալացվել է:Ավելին22:3617.03.26 -
ՔաղաքականՓաշինյանի բաժանած կրծքանշանները մատակարարել է ժամանակին անբարեխիղճ մրցակցության համար տուգանված ընկերությունը. Factor. amՇուրջ կես ամիս է՝ Նիկոլ Փաշինյանը հանգստյան օրերին շրջում է ՀՀ մարզերում և ՔՊ ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում իրեն հանդիպած բոլոր քաղաքացիներին Հայաստանի քարտեզի տեսքով կրծքանշան բաժանում։ Factor TV-ն փորձել է պարզել, թե այդ կրծքանշաններն ինչ միջոցներով են ձեռք բերվել։ Լրատվամիջոցի գրավոր հարցմանն ի պատասխան ՔՊ-ից հայտնել են, որ դրանց համար վճարում է կուսակցությունը։ Միաժամանակ, Փաշինյանի ղեկավարած ուժից խուսափել են գների վերաբերյալ տեղեկություններ տրամադրել՝ հետևյալ հիմնավորմամբ. «Այս պահին չենք կարող նշել, թե որքան կարժենա կրծքանշանների ընդհանուր պատվերի արժեքը։ Ըստ մատակարարող ընկերության՝ արժեքը կախված է լինելու պատվերի քանակից, որը դեռ չենք հայտնել։ Մինչ այս պահը պատվիրվել է 2000 կրծքանշան։ Թիվը բնականաբար մեծանալու է»։ Կրծքանշանները ՔՊԿ-ին մատակարարում է «Դոմինո վիդեո փրադաքշն» ընկերությունը՝ պայմանագրի շրջանակներում։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Դոմինո վիդեո փրադաքշն» ընկերությունը պատկանում է Աշոտ Առաքելյանին։ 130 մլն 569 հազար 600 դրամի շրջանակներում այս ընկերությունը կազմակերպել էր նաև «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը իրականացվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսավորմամբ։ Աշոտ Առաքելյանին է պատկանում նաև «Դոմինո Փրոդաքշն» ՍՊԸ-ն։ Նախկինում Աշոտ Առաքելյանի ընկերությունը պատասխանատվության է ենթարկվել հակամրցակցային գործունեության պատճառով․ դեռևս 2013-ին Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Դոմինո Փրոդաքշն» ՍՊԸ-ին տուգանել է տարեկան հասույթի 1%-ի չափով՝ անբարեխիղճ մրցակցություն դրսևորելու համար։ Հանձնաժողովին դիմել էր «Դոմինո Վիդեո Փրոդաքշն»-ի նախկին համահիմնադիր Արամ Հարությունյանը՝ հայտնելով, որ 2009 թվականին իր, Ֆրանսիայի քաղաքացի Սևակ Սերոբյանի և Աշոտ Առաքելյանի կողմից ստեղծվել է «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ընկերությունը՝ համապատասխանաբար 34%, 33% և 33% բաժնեմասերով: 2013-ի փետրվարին Աշոտ Առաքելյանը ստեղծել է «Դոմինո Փրոդաքշն» ՍՊԸ-ն և «Դոմինո Վիդեո Փրոդաքշնի» կատարած բոլոր գործերն ու մրցանակները վերագրել է իր ընկերությանը: Հանձնաժողովն էլ որոշել էր տուգանել Առաքելյանի ընկերությանը։ Այժմ, ըստ ռեգիստրի, «Դոմինո Վիդեո Փրոդաքշն»-ն ամբողջությամբ պատկանում է Աշոտ Առաքելյանին։Ավելին22:3017.03.26