Լրահոս
2026-03-17
-
ՏարածաշրջանԻրանի դեսպանը հերքել է նոր գերագույն առաջնորդի՝ Ռուսաստանում բուժվելու մասին լուրերըՄինչև սուրբ ամսվա առավոտյան Իրանի դեմ ամերիկյան և սիոնիստական ագրեսիայի օրը, «սատանայական շարժման» լրատվամիջոցներում առաջին տեղն էր զբաղեցնում նահատակ Խամենեիի՝ Վենեսուելա և Ռուսաստան փախուստի մասին լուրը։ Այսօր հեղափոխության Գերագույն առաջնորդին բուժման նպատակով Ռուսաստան տեղափոխելու լուրը նոր հոգեբանական պատերազմ է։ Իրանի առաջնորդները փախչելու և թաքստոցներում պնդվելու կարիք չունեն, նրանց տեղը փողոցներում է՝ ժողովրդի մեջ։ Նահատակ Խամենեիի արյունը չեղարկում է հոգեբանական պատերազմի կախարդանքը և ստի հոսքը»,- X-ի իր էջում գրել է իրանցի դիվանագետը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ չի մեկնաբանել այն պնդումները, թե Իրանի նոր առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին ժամանել է Մոսկվա՝ բուժվելու համար։ Ավելի վաղ այդ մասին՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր քուվեյթական «Ալ-Ջարիդա» թերթը։Ավելին16:4117.03.26 -
ՔաղաքականՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Նիստին, Անվտանգության խորհրդի անդամներից բացի, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնատար անձինք: Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու ընթացիկ զարգացումները։Ավելին16:3717.03.26 -
ՀասարակականԲաքվի բանտից վերադարձած Վիգեն Էուլջեքջյանը չի կարողանում քայլել առանց ձեռնափայտի․ News.amԱյս տարվա հունվարի 15–ին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 4 գերի՝ Գևորգ Սուջյան, Դավիթ Դավթյան, Վիգեն Էուլջեքջյան և Վագիֆ Խաչատրյան։Ավելին16:3417.03.26 -
ԻրավականԴատարանը վերացրել է Մկրտիչ Սրբազանի նկատմամբ տնային կալանքըԱրագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվեց վարչական հսկողությամբ և բացակայելու արգելքով: Նրան արգելվում է հաղորդակցություն ունենալ վարույթի մասնակիցների և Արագածոտնի թեմի հոգևորականների հետ, այցելել թեմի նստավայր։Ավելին16:2717.03.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․57 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․70 դրամ:Ավելին16:2317.03.26 -
Իրավական11 հազար դոլարի դիմաց զինվորին 3 տարով տարկետում են տվել․ ՊՆ պաշտոնյան՝ մեղադրյալի աթոռին․ ArmlurԴավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, որ, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի ավագ մասնագետի պաշտոնը:Ավելին16:1117.03.26 -
ԻրավականՀայտնաբերվել է կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդը. նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մարտի 13-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ արմավիրցի 41-ամյա տղամարդը, առանց համապատասխան թույլատվության և լիցենզիայի, զբաղվում է օղու և ծխախոտի վաճառքով: ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննություն է կատարվել 41-ամյա տղամարդու՝ Արմավիրի Գայի փողոցում գտնվող մթերային խանութում և ավտոտնակում: Հայտնաբերվել են 42 շիշ կեղծ օղի և 580 տուփ ծխախոտ: 41-ամյա տղամարդը ձերբակալվել,տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, ապա՝ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել վարույթն իրականացնող մարմին: Կատարվում է նախաքննություն:Ավելին16:0717.03.26 -
ՀասարակականՈ՞վ է ՔԿՀ-ում մահածած տղամարդը, ինչո՞ւ են մյուս կալանավորները հացադուլ հայտարարել․ MediaHubԱվելի վաղ գրել էինք, որ այսօր առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։Ավելին15:5917.03.26 -
ՏնտեսականԿենսաթոշակների բարձրացումը կբերի 0,2 տոկոս գնաճի. ԿԲ նախագահԱպրիլի 1-ից Հայաստանում սպասվում է կենսաթոշակների բարձրացում. ավելի քան 623 հազար շահառուի համար թոշակը կավելանա 10 հազար դրամով և ավելի, իսկ շուրջ 40 հազար հոգու համար՝ մոտ 8500 դրամով։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի խոսքով՝ այս փոփոխությունն արդեն ներառվել է գնաճային կանխատեսումների մեջ։ «Այո՛, մեր գնահատմամբ՝ դա կարող է 0.2 տոկոսի կարգի գնաճ բերել»,- նշեց Գալստյանը։Ավելին15:5117.03.26 -
ՀասարակականԵրևանի թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում իր սեռական օրգաններըՄարտի 12-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանին Երևանի թիվ 91 միջնակարգ դպրոց շրջայցի ժամանակ դպրոցի տնօրեն, Երևանի բնակիչ 62-ամյա Գայանե Ղ․-ն և ծնողկոմիտեի նախագահ, Երևանի բնակիչ 38-ամյա Գայանե Ն․-ն հայտնել են, որ մի երիտասարդ մոտենում է երեխաներին և ցուցադրում իր սեռական օրգանները, որից հետո հեռանում և տրամադրել են նաև նշված երիտասարդի լուսանկարը, հաղորդում է Sahmshyan.com–ը։ Մալաթիայի համայնքային ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարող անձը հանդիսանում է Երևանի բնակիչ 20-ամյա Արման Օ․-ն, ում անառակաբարո արարք կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և իր կողմից վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին։ Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Արման Օ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։Ավելին15:4617.03.26 -
Միջազգային«Բրյուսելի վատթարագույն ղեկավարները վերջին տասնամյակներում». El Pais-ի կոշտ անդրադարձը ֆոն դեր Լայենին, Կալասին և ՌյուտեինԻր հերթին, թերթի լրագրողների կարծիքով, Ռյուտեն՝ Իրանի վրա հարձակումների ֆոնին, կրկին անսահման շողոքորթություն է դրսևորել ամերիկյան նախագահի նկատմամբ։ Ինչ վերաբերում է ֆոն դեր Լայենին, ապա նրա «չափազանց ատլանտիզմը և պրոիսրայելական դիրքորոշումն արդեն իսկ հանգեցրել են լուրջ սխալների»։ «Այս անգամ նա ստիպված եղավ հերքել սեփական խոսքերն ընդամենը 48 ժամվա ընթացքում, - նշում է թերթը։ - Այս պահին նրա վստահության մակարդակը գտնվում է Ռյուտեի մակարդակի հարևանությամբ»։Ավելին15:3917.03.26 -
ՀայլուրՀայլուր 15։30 Ի՞նչ կարևոր ուղերձներով ու համոզմունքով է ընտրապայքարը սկսում Ռոբերտ ՔոչարյանըՀայլուր 15։30 Ի՞նչ կարևոր ուղերձներով ու համոզմունքով է ընտրապայքարը սկսում Ռոբերտ ՔոչարյանըԱվելին15:3017.03.26 -
ՏարածաշրջանԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Թեհրանի կենտրոնին. կան զոհեր․ SNNԸստ հաղորդվող տեղեկությունների՝ հարվածը հասցվել է Թեհրանի կենտրոնում՝ շուկայի հարևանությամբ գտնվող Մուստաֆա Խոմեյնի փողոցին: Հարձակման հետևանքով մի քանի մարդ է զոհվել, վնասվել են մի քանի ավտոմեքենաներ:Ավելին15:2217.03.26 -
ՔաղաքականՍտատուս քվոյի փոփոխության մեջ ենթադրվում է մեկընդմիշտ վերջ տալ Իրանի մեկուսացմանը․ Վարդան ՈսկանյանԱյս առումով իրանական երկարաժամկետ ռազմավարությունը ոչ միայն նախատեսում է ներկա մարտահրավերի չեզոքացում և մինչև պատերազմը եղած ստատուս քվոյի վերականգնում, այլ այդ ստատուս քվոյի փոփոխություն հօգուտ Իրանի՝ որքանով, որ դա հնարավոր կլինի։Ավելին15:1517.03.26 -
Հասարակական«Ձեզ բարեպաշտ քրիստոնյայի տեղ մի՛ դրեք». Տեր Զարեհը՝ ուրիշների դժբախտության հաշվին «լավ ապրողների» մասինԵթե հեթանոսություն չէ, ապա ի՞նչ է։ Երբ ասում ես, թե որ Արցախը պետք է ուրանայիր, ապա ինչու այդքան երիտասարդների մահվան ուղարկեցիր, ասում է, թե բա իրենք զոհվեցին, որ մենք այսօր լավ ապրենք։ Իրենց լավ ապրելու մոլուցքը շատ նման է հեթանոս մարդու կռապաշտ ծեսին։Ավելին15:0017.03.26 -
ՄիջազգայինՈւկրաինան ժամանակի ընթացքում կվերադառնա ԱՊՀ. Սերգեյ Լեբեդև2014 թվականին բազմիցս տեղեկություններ են հայտնվել Համագործակցությունից Ուկրաինայի հնարավոր դուրս գալու մասին, սակայն երկիրը պաշտոնական հայտ չէր ներկայացրել: 2018 թվականի մայիսին Ուկրաինան որոշում կայացրեց դադարեցնել մասնակցությունը ԱՊՀ համակարգող խորհուրդներին, իսկ նույն տարվա օգոստոսին փակեց իր ներկայացուցչությունը կազմակերպության կանոնադրական մարմիններում: 2019 թվականից սկսած՝ Ուկրաինան դուրս է եկել Համագործակցության շրջանակներում գործող մի շարք համաձայնագրերից:Ավելին14:5417.03.26 -
ԱշխարհԴերասան Ժան-Կլոդ Վան Դամը Վլադիմիր Պուտինին անվանել է իր լավ բարեկամը. SCMPԼրագրողները 1990-ականների մարտաֆիլմերի աստղից հարցազրույց են վերցրել Հոնկոնգում նրա կտավների ցուցահանդեսի ժամանակ։ Մասնավորապես, նրանք հետաքրքրվել են, թե ինչպես է նա վերաբերվում իր աշխատանքների քննադատությանը, ինչին դերասանը պատասխանել է, որ դա իրեն չի անհանգստացնում, և քննադատական դիտողությունները համեմատել է իր ֆիլմերի գրախոսականների հետ, որոնց մեջ, նրա խոսքով, եղել են և՛ լավերը, և՛ վատերը։ «Վան Դամը շարունակել է՝ մեջբերելով իր «լավ բարեկամին»՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով, դերասանի խոսքով, ասել է, թե Վան Դամի միջազգային փառքը բացատրվում է նրանով, որ «գործերն ավելի բարձր են խոսում, քան բառերը»,-գրում է թերթը։ 2016 թվականին TMZ պորտալին տված հարցազրույցում Վան Դամը հայտարարել էր, որ մի քանի անգամ հանդիպել է Պուտինի հետ։ 2025 թվականին դերասանը ուղերձ էր ձայնագրել Պուտինին և հայտարարել, որ ցանկանում է գալ Ռուսաստան ու դառնալ խաղաղության դեսպան։ Վան Դամի կտավների ցուցահանդեսը, ով 2006 թվականից պարբերաբար բնակվում է Հոնկոնգում, տեղի է ունեցել մարտի 6-7-ը՝ Հոնկոնգի համալսարանի գեղարվեստի պատկերասրահում։Ավելին14:4217.03.26 -
ԻրավականԴատարանն անվավեր է ճանաչել Հանրային ռադիոյի տնօրենի որոշումը՝ լրագրող Ալիսա Գևորգյանին խիստ նկատողություն տալու մասինԱլիսա Գևորգյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն, Հովհաննես Իշխանյանի գրառմամբ ֆեյսբուքյան հարթակում կիսվելու համար։ Նրա նկատմամբ կիրառվել էր ևս մեկ կարգապահական տույժ՝ նկատողություն, Արամ Աբրահամյանի գրառմամբ կիսվելու համար, որը ևս դատարանի որոշմամբ ճանաչվել է անվավեր:Ավելին14:3717.03.26 -
Քաղաքական«Այլևս թույլ չենք լինելու». կնարկայացվի «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության ծրագիրը«Ուժեղ խաղաղություն. Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը: Չորեքշաբթի, ժամը՝ 13.00-ին: Այլևս թույլ չենք լինելու»,-նշված է տեսանյութում, որը վերնագրված է՝ շուտով:Ավելին14:2417.03.26 -
Հասարակական«Ամուսնացի՛ր, դուրդ չի գա՝ բաժանվի՛ր». Հայր Սուրբն անթույլատրելի է համարում ընտանիքի հանդեպ նման մոտեցումըԵկեղեցին ընտանիքն ընկալում է որպես փոքր եկեղեցի, այս մասին նշում է Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։Ավելին14:1017.03.26