Լրահոս
2026-03-03
-
ՀասարակականԵրևանում կառուցվող էլիտար նորակառույց շենքի շինհրապարակներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվելԱյսօր՝ մարտի 3-ին, Երևանում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում։Ավելին19:0403.03.26 -
ՄիջազգայինՄերձավոր Արևելքի հարցով համաժողովն այժմ շատ տեղին կլիներ․ ԼավրովՄեկնաբանելով Լիբանանին հարվածելու պատճառների վերաբերյալ Իսրայելի հայտարարությունները՝ ռուսական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ «փակ շրջանը երբեք չի հաջողվի հաղթահարել, եթե չհավաքվենք և հարցերի ողջ համալիրը չդիտարկենք»։ «Մերձավորարևելյան համաժողովը, որը մենք նույնպես երկար տարիներ առաջարկում էինք, հիմա շատ տեղին կլիներ», - նշել է Լավրովը։ Նրա խոսքով՝ այնպիսի հարթակի բացակայության պայմաններում, որտեղ բոլոր մասնակիցները հնարավորություն կունենային պաշտպանել, ապացուցել ու բացատրել իրենց տեսակետը և փնտրել շահերի հավասարակշռություն, ստացվում է, որ առանձին տերություններ են լուծում տարածաշրջանի բոլոր խնդիրները։ «Դա հենց այն է, ինչ տեղի է ունենում Գազայի հատվածի, Հորդանան գետի արևմտյան ափի, Լիբանանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ», - արձանագրել է նախարարը։Ավելին18:5803.03.26 -
ՔաղաքականՍա Իսրայելի համար պատմական պահ է՝ փակելու Իրանի հարցը. վերլուծությունՍա Իսրայելի համար պատմական պահ է՝ փակելու Իրանի հարցը. վերլուծությունԱվելին18:5003.03.26 -
ԻրավականՊղնձի խարամ ապօրինի տեղափոխած բեռնատար է հայտնաբերվելՓետրվարի 27-ին Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում տված Ալավերդի համայնքի աշխատակիցը հայտնել էր, որ չնայած դատարանի արգելքին՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկը փետրվարի 19-ից փետրվարի 26-ն ընկած ժամանակահատվածում Ալավերդի քաղաքի Կոշաբերդի փողոցից ապօրինի տեղափոխել է մոտ 943,8 տոննա պղնձի խարամ՝ կոշտ թափոն, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է մոտ 14 միլիոն 157 հազար դրամի վնաս։ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նույն օրը՝ կեսգիշերն անց, Արարատի մարզի Դաշտաքար գյուղի բնակչի վարած «Իվեկո» մակնիշի կցորդիչով բեռնատարը՝ պղնձի խարամով հանդերձ, հայտնաբերվել և տեղափոխվել է Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:Ավելին18:4603.03.26 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը ժամանել է ՎրաստանՄարտի 4-ին տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15–րդ նիստը։Ավելին18:3403.03.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Փաշինյանի աղետալի ցածր վարկանիշը ջղաձգումներ է առաջացնում ՔՊ-ում. ընտրական սրացումներՀայլուր 18։30 Փաշինյանի աղետալի ցածր վարկանիշը ջղաձգումներ է առաջացնում ՔՊ-ում. ընտրական սրացումներԱվելին18:3003.03.26 -
ԻրավականԾափաթաղցի 3-ամյա Տիգրանին uպանելու մեջ մեղադրվող հորը դատում են․ ե՞րբ կլինի դատական նիստը. MediaHubՆոյեմբերի 2-ին, մի քանի օր տևած որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվեց հոկտեմբերի 27-ից որպես անհետ կորած որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օգանեսովի մարմինը։ Հետո պարզվեց, որ հայրն էր խեղդամահ արել 3-ամյա որդուն։Ավելին18:1503.03.26 -
Արտաքին քաղաքականությունՍամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում2025 թվականի արդյունքներով Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը զբաղեցրել է երկրորդ տեղը «Forbes» ամսագրի կողմից կազմված ամենամյա վարկանիշում՝ որպես առևտրային անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերից մեկը։Ավելին18:0003.03.26 -
ՄիջազգայինԻրանի վրա թափվող իսրայելական ռումբերից հրճվող իրանցիները. ներքին բախումներ կլինե՞նՓորձագետների կարծիքով՝ Իրանի պատասխանը Միացյալ Նահանգներին ու Իսրայելին այնքան անսպասելի է եղել, որ Իրանում ռեժիմը փոխելու՝ Թրամփի միակ հույսը մնացել է ներքին իշխանափոխությունը: Դա է պատճառը, որ Սպիտակ տան ղեկավարն անձամբ է ուղերձ հղում իրանցիներին՝ կոչ անելով հակակառավարական ցույցեր սկսել:Ավելին17:5603.03.26 -
ԻրավականՍամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման աբսուրդը և վախերն այլևս տևում են շուրջ 9 ամիս. փաստաբան«Առաջիկայում կներկայացվեն «գործի» վերաբերյալ լրացուցիչ տվյալներ: Այս պահի դրությամբ տնային կալանքի որոշման դեմ մեր կողմից դեռևս 2026 թվականի փետրվարի 8-ին ներկայացված վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը հրապարակվելու է 2026 թվականի մարտի 5-ին: «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ` Սամվել Կարապետյանի ազատության ինտենսիվ սահմանափակումը տևում է 258 օր, առանց որևէ հիմքի, առանց որևէ տվյալի, հրապարակայնորեն մեր Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար...Ավելին17:4703.03.26 -
ՔաղաքականԱննա Գրիգորյանի վարկանիշը ձեզ տվայտանքների մեջ է գցում. Գառնիկ ԴանիելյանԱԺ իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։Ավելին17:3503.03.26 -
Արտաքին քաղաքականությունԻրանը դիմադրում է՝ նոր օջախներում ճգնաժամեր ստեղծելով, պատերազմի գինը բարձրացնելով. վերլուծությունԻրանը դիմադրում է՝ նոր օջախներում ճգնաժամեր ստեղծելով, պատերազմի գինը բարձրացնելով. վերլուծությունԱվելին17:2803.03.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.82 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ:Ավելին17:1703.03.26 -
ՔաղաքականՕպտիմալացման անվան տակ Վարդենիսում ու Ճամբարակում պետական հիմնարկներ են փակվում. Արման ՂազարյանԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։ Ավելին՝ տեսանյութում։Ավելին17:1503.03.26 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանն ու Օմանի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակըՆախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Օմանից և ԱՄԷ-ից Հայաստան ՀՀ քաղաքացիների վերադարձի համար անհրաժեշտ ընթացակարգերի դյուրացման համար՝ պատրաստակամություն հայտնելով ՀՀ կողմից ևս ըստ անհրաժեշտության աջակցություն ցուցաբերել Օմանի քաղաքացիների տեղափոխման հարցերում:Ավելին17:1203.03.26 -
Քաղաքական«Հայր մեր»-ը ասելո՞վ հայկական եկեղեցիները տվեցին ադրբեջանցիներին. Բագրատ ՄիկոյանԱզգային ժողովում ճեպազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանը կրկին արտահայտել է հին ու մաշված այն միտքը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հայր մեր»-ը չգիտի: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հետևյալ կերպ է արձագանքում Ալեն Սիմոնյանի այդ հայտարարությանը. «Իսկ դա այդ ընթացքում չասա՞ց, որ երբ Էրդողանի գիրքը պինդ գրկում են, խաչակնքելիս չի՞ խանգարում, թե՞ «Հայր մեր»-ը ասելով հայկական եկեղեցիները տվեցին ադրբեջանցիներին»: Ալեն Սիմոնյանը նաև համոզմունք էր հայտնել, թե երկրորդ նախագահի առաջնորդած ուժը հունիսին կայանալիք ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունի: Միկոյանը արձագանքում է. «Իրենց այդ վստահությունը կարո՞ղ է այդ նույն գրքի հեղինակն է տվել (նկատի ունի Էրդողանին), հունիսի 7-ին այդ «ստույգ տվյալները» իրենց պատասխանը կստանան: Այո, մենք հարցումներ արել ենք, և պատկերը տրամագծորեն հակառակ է այն «ստույգ տվյալներին», ինչը ներկայացնում է Ձեր նշած մարդը»:Ավելին17:0203.03.26 -
ՄիջազգայինԼավրովը հայտարարել է աշխարհում միջուկային սպառնալիքի աճի մասինԳլոբալ միջուկային անվտանգության սպառնալիքը սրվում և աճում է Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Բրունեյ Դարուսսալամի Պետության երկրորդ արտաքին գործերի նախարար Էրիվան Յուսոֆի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ «Սպառնալիքը սրվում է, ես կասեի՝ աճում է»,- նշել է Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե որքան լուրջ է այսօր գլոբալ միջուկային անվտանգության սպառնալիքը Մերձավոր Արևելքի հակամարտության հետ կապված։ Այսպես, ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի վրա հարձակման գլխավոր պատճառ են հայտարարել «համոզմունքը, թե նա միջուկային ռումբ է պատրաստում», մինչդեռ դեռևս անցյալ տարվա հունիսին՝ 12-օրյա իրանա-իսրայելական պատերազմից հետո, Վաշինգտոնը հայտարարել էր, որ «ռումբի ստեղծման բոլոր բաղադրիչներն ու բոլոր աշխատանքները ոչնչացվել են»։ «Բայց եթե այս պատերազմը, ինչպես ես մեջբերեցի Սթիվեն Ուիթքոֆին, սկսվել է նրա համար, որ Իրանը հրաժարվել է ցանկացած սխեմայից, որը նրան զրկում է խաղաղ նպատակներով ուրանի հարստացման անքակտելի իրավունքից՝ մի իրավունք, որն ունեն աշխարհի մնացած բոլոր պետությունները, ապա եթե նման տրամաբանությունն այժմ առաջ մղվի, ես ձեզ երաշխավորում եմ, որ Իրանում կհայտնվեն ուժեր, կհայտնվեն ազդեցիկ շարժումներ՝ հենց այն բանի համար, ինչից ցանկանում են խուսափել Միացյալ Նահանգները՝ ձեռք բերել միջուկային ռումբ։ Որովհետև նրանց վրա, ովքեր միջուկային ռումբ ունեն, ԱՄՆ-ն չի հարձակվում»,- ամփոփել է Լավրովը։Ավելին16:5503.03.26 -
ՔաղաքականԱյդ մասսան արդեն ընդունում է, որ Նիկոլն իրեն սպառել է. Հակոբ Ասլանյան«5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասել է նախկին ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը։ Ավելին՝ տեսանյութում։Ավելին16:4903.03.26 -
ՄիջազգայինԻսրայելը Լիբանան է մտել՝ «Հըզբոլահին» գլխատելու. Բեյրութը՝ կրակի տակԻսրայելը ցամաքային գործողություն է սկսել Լիբանանում, իսկ «Հըզբոլահը» պաշտոնապես հայտարարել է Իսրայելի դեմ պատերազմին միանալու մասին:Ավելին16:4603.03.26 -
ՔաղաքականԱնհրաժեշտ է, որ նվազագույն աշխատավարձը բարձրանա՝ դառնալով 95 հազար դրամ. Թադևոս ԱվետիսյանԱԺ իր ելույթում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։Ավելին16:3503.03.26