Լրահոս
2026-02-28
-
ՀասարակականՄեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԱյսօր՝ փետրվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ավտոճանապարհի՝ Քասախ գյուղի վարչական տարածքում բախվել է «Առողջ այգի» ընկերության քարե պարսպին։ Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Առողջ այգու» աշխատակիցները ու ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Աստղիկ» և «Արմենիա» բժշկական կենտրոններ։ Ավելին՝ սկզբնաղբյուրում։Ավելին23:3628.02.26 -
ՏարածաշրջանԳերագույն առաջնորդ Ալի Խամենեիի այսօր երեկոյան նախատեսված ելույթը Իրանում չեղարկվել էԻրանի մշակույթի նախարարը այս մասին հայտարարել է սոցիալական ցանցերում։Ավելին23:3028.02.26 -
ՍփյուռքՀայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն․ Արամ ԱՀանդիպման ընթացքում Արամ Առաջինը ընդգծել է Արցախի իրավունքների պաշտպանության հրամայականը եւ արցախցիների վերադարձի իրավունքը, Բաքվում բանտարկված հայ ռազմագերիների ազատ արձակումն ու Արցախի եկեղեցիների եւ պատմական կոթողների պաշտպանությունը՝ միջազգային օրենքների համաձայն։Ավելին23:1528.02.26 -
ՄիջազգայինՈւկրաինայի բանակը հաջողություն ունի երկրի հարավում. Կիևը զիջումների չի գնում բանակցություններումՄոսկվան ուզում է բանակցությունները Ժնևից տեղափոխել Աբու Դաբի։ Թրամփը դեմ չէ:Ավելին23:0028.02.26 -
ՏարածաշրջանԻսրայելը պատրաստվում է հարվածել ՍպահանինԻսրայելցի զինվորականները շտապ նախազգուշացում են տարածել Սպահանի Ջեյ արդյունաբերական գոտու և նրա շրջակայքի բնակիչների համար՝ հայտարարելով, որ շուտով հարված կհասցնեն այդ տարածքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին: Իսրայելական զինվորականների պարսկերեն լեզվով X-ում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ կհարվածեն գոտում գտնվող ռազմական թիրախներին և կոչ են անում քաղաքացիներին անմիջապես լքել տարածքը։ Նրանք նաև կոչ են արել մոտակա գյուղի բնակիչներին մնալ իրենց տներում մինչև առավոտ և խորհուրդ են տվել մարդկանց չմոտենալ արդյունաբերական գոտուն հարվածից հետո՝ իրենց անվտանգության համար։Ավելին22:4928.02.26 -
Արտաքին քաղաքականությունԶայրույթ, ցավ, անհանգստություն. Հայաստանում գտնվող իրանցիներն իրենց տեղը չեն գտնումՀայաստանում գտնվող իրանցիներն իրենց տեղը չեն գտնում: Կապի զանգվածային խափանման պատճառով՝ չեն կարողանում լուր իմանալ իրենց մտերիմների, հարազատների մասին:Ավելին22:4528.02.26 -
ՄիջազգայինԻրանում տասնյակ աշակերտուհիներ են զոհվել, Իսրայելը կորուստների մասին չի հայտնումԻրանի աղջիկների տարրական դպրոցներից մեկին իսրայելական հարվածից հետո այդ երկրի արտգործնախարարության խոսնակ Բաղային արաբական լրատվամիջոցներին ասել է, որ երկրի պաշտպանության հարցում Թեհրանը էլ «կարմիր գծեր» չի դնելու, սեփական պաշտպանության նպատակով հարվածելու է ցանկացած թիրախի, որը համարում է վտանգավոր և որին ունի հասանելիություն։Ավելին22:3528.02.26 -
ՄիջազգայինԻրանի ռեժիմը պետք է ընտրություն կատարի. Կայա Կալլաս«Իրանի վարչակարգի անխնա գրոհներն իր հարևանների դեմ տարածաշրջանը ավելի լայն պատերազմի մեջ ներքաշելու վտանգ են պարունակում, և մենք դատապարտում ենք դա։ Շատ կարևոր է, որ պատերազմն այլևս չտարածվի։ Իրանական ռեժիմը պետք է ընտրություն կատարի»։Ավելին22:2428.02.26 -
ՄիջազգայինCENTCOM-ի ուժերը հաջողությամբ հետ են մղել հարյուրավոր իրանական հարձակումներ՝ օգտագործելով հրթիռներ և անօդաչու թռչող սարքերԱմերիկացի զինծառայողների շրջանում կորուստների կամ մարտական գործողությունների հետ կապված վիրավորումների մասին տեղեկություններ չեն ստացվել: Ամերիկյան օբյեկտներին հասցված վնասը նվազագույն է եղել և չի ազդել դրանց գործունեության վրա։Ավելին22:1928.02.26 -
ՀասարակականՀատիս գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվելՓետրվարի 28-ին, ժամը 10։31-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հատիս գյուղի 4-րդ փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:50-ին, մարվել՝ 12:50-ին։ Այրվել է տան տանիքը՝ 240 քմ։Ավելին22:1528.02.26 -
ՔաղաքականՈւժեղ տնտեսություն հնարավոր է միայն Ուժեղ Հայաստանում՝ Սամվել Կարապետյանի հետ․ Գառնիկ Դավթյան«Վանաձորում ներկայացրել ենք Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը։ Կարևոր է, որ մարզերում լինի զարգացող տնտեսություն, 0 տոկոս հարկեր փոքր բիզնեսի համար»,- նշել է նա։Ավելին22:0028.02.26 -
ՏարածաշրջանԷրդողանը դատապարտել է Իրանի վրա հարձակումները«Մենք խստորեն դատապարտում ենք այսօրվա հարձակումները, որոնք ոչ միայն բացահայտորեն խախտել են Իրանի ինքնիշխանությունը, այլեւ հարված են հասցրել բարեկամ եւ եղբայրական Իրանի խաղաղությանն ու բարեկեցությանը»,-ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։Ավելին21:5128.02.26 -
ՄիջազգայինԱրյունալի էսկալացիան որքա՞ն կշարունակվի. կանխատեսումներ, փաստերԻրանական կողմը շարունակում է հերքել իսրայելական լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, թե Այաթոլլա Ալի Խամենեին հնարավոր է զոհվել կամ վիրավորվել է: Թեհրանը հայտնում է, որ գերագույն հոգևոր առաջնորդը լավ է և պատրաստվում է առաջիկա ժամերին ուղերձով դիմել ժողովրդին:Ավելին21:4828.02.26 -
ՔաղաքականՀարյուրավոր ուսանողներ Հայաստանի բոլոր մարզերից մշտապես եղել են Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում․ «Ուժեղ Հայաստան»Կարապետյանի ֆեյսբուքի էջում հրապարակված տեսանյութում ուսանողները խոսում են Սամվել Կարապետյանի մասին։Ավելին21:3728.02.26 -
ԻրավականԲացահայտվել է սպանության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել էՓետրվարի 27-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունում և Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արտաշատի 41-ամյա մի բնակիչ Տոյոտա մակնիշի մեքենայով գտնվում է Դվին գյուղում, իր մոտ ունի ապօրինի ինքնաձիգ և մի խումբ տղամարդկանց հետ նախապատրաստում են սպանություն, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, համագործակցելով Քրեական ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողների հետ, Դվին գյուղի դաշտամիջյան հատվածում նույն գյուղի բնակիչ 54-ամյա տղամարդուն պատկանող շինությունում հայտնաբերվել և զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն են տեղափոխվել 54-ամյա տղամարդը, Արտաշատի բնակիչ՝ 41-ամյա, Դվին գյուղի բնակիչ՝ 34-ամյա և Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ՝ 37-ամյա տղամարդիկ։ Տոյոտայի զննությամբ՝ մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերվել է ինքնաձիգը։ Տղամարդիկ ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն։ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է։Ավելին21:2528.02.26 -
ՄիջազգայինՍարսափազդու տեսարաններ՝ Թեհրանից մինչև Դուբայ. այն, ինչ հայտնի է վտանգավոր էսկալացիայի մասինԱրդեն շուրջ 11 ժամ է՝ թեժ հրթիռային պատերազմ է Մերձավոր Արևելքում: «Հարձակման առաջին փուլում Իրանի բարձրաստիճան ղեկավարության սպանության միջոցով հնարավոր քաոսի սերմանումն Իրանում տապալվել է»,- զարգացումներին հետևելով՝ եզրակացրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նրա խոսքով՝ իրանական պատասխան հարվածների հետևանքով հասարակության շրջանում գրեթե քաոսային իրավիճակ է Պարսից ծոցի՝ մինչ այս խիստ ապահով և ծաղկուն թվացող արաբական պետություններում։Ավելին21:1528.02.26 -
ՔաղաքականՄիրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ երկուստեք կարևորելով ճգնաժամային պայմաններում սերտ փոխգործակցությունը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է ստեղծված իրավիճակի՝ բանակցությունների և խաղաղ կարգավորման միջոցով հանգուցալուծման հասնելու կարևորությունը: Նախարար Միրզոյանը հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ըստ անհրաժեշտության աջակցելու ՀՀ տարածքով Կանադայի քաղաքացիների տարհանմանը։Ավելին21:0828.02.26 -
ՄիջազգայինՊակիստանը դատապարտել Է Իրանի վրա հարձակումները և կոչ արել անհապաղ դադարեցնել ագրեսիայի բոլոր գործողություններըԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի իր պաշտոնակից Մուհամմադ Իսհակ Դարայի հետ: Քննարկել են Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները։Ավելին21:0328.02.26 -
ՀասարակականՀեղեղված փողոցներ, սառած կամուրջներ. Երևանում «գեշ վիճակի» համար Ավինյանին են մեղադրում մարդիկԳարնան առաջին օրերը տաք չեն լինի. 8-ից 10 աստիճան կցրտի: Նախօրեի անձրևից գետերի են վերածվել մայրաքաղաքի փողոցները: Հարցեր ունեն քաղաքացիները Ավինյանին, ու՞ր են հարկատուների փողերը, Երևանը մի անձրևի է՞լ չի դիմանում:Ավելին21:0028.02.26 -
Քաղաքական«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Լոռու մարզում ներկայացրել են Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրըԱռաջին կանգառը մարզկենտրոն Վանաձոր քաղաքն է եղել։ Այցի ընթացքում նրանք վանաձորցիներին իրազեկել են Սամվել Կարապետյանի տնտեսական հինգ քայլերի մասին, շփվել քաղաքացիների հետ, լսել նրանց բարձրացրած հարցերը, ներկայացրել «Ուժեղ Հայաստանի» և նրա առաջնորդ Սամվել Կարապետյանի տեսլականը։Ավելին20:5328.02.26