Լրահոս
2026-02-24
-
ՀասարակականՄյասնիկյան պողոտայում բшխվել են «Կամազ»-ը և «BMW»-ն․ կա վիրшվորՓետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ թիվ 43/10 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 26-ամյա Արսեն Դ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան և Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա Շանթ Զ․-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «BMW»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացի Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է վիրավորի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Գ․ Շամշյանի տեղեկություններով «Կամազ»-ը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում։Ավելին23:4524.02.26 -
ՀասարակականՄարդուն տրված ամենամեծ պարգևը ազատությունն է՝ ընտրելու բարին կամ չարը․ չարը միայն գայթակղում է. Հայր Ռուբեն«Սակայն այդ կոչումը հնարավոր է իրականացնել միայն ազատ ընտրությամբ, որովհետև մարդուն տրված ամենամեծ պարգևը ազատությունն է՝ ընտրելու բարին կամ չարը։Ավելին23:3024.02.26 -
ՔաղաքականՀայաստանի կենսաթոշակային համակարգը կանգնած է խորքային վերանայման անհրաժեշտության առաջ. Մհեր ՄելքոնյանՏնտեսական աճի մասին հայտարարությունները չեն կարող դիտվել որպես ինքնաբավ ձեռքբերում, եթե դրանց սոցիալական արդյունքը չի արտահայտվում առավել խոցելի խմբերի կենսամակարդակի բարելավմամբ։ Սոցիալական պետության էությունը ոչ թե համախառն ցուցանիշների բարձրացումն է, այլ տնտեսական արդյունքների արդար և համաչափ բաշխումը։Ավելին23:1524.02.26 -
ՄիջազգայինՌուս-ուկրաինական արյունալի պատերազմի 4-րդ տարելիցը. Եվրոպան չի նահանջում, իսկ Կիև՞ըՌուս-ուկրաինական պատերազմի 4-րդ տարելիցն է, իսկ ռազմաճակատում թեժ է, ինչպես 4 տարի առաջ՝ նույն օրը: Ռուսական զինուժը գիշերն անօդաչուներով հարվածել է Ուկրաինայի Զապորոժիեի շրջանին, ուկրաինացիներն էլ ռուսական Բելգորոդին են խփել:Ավելին23:0024.02.26 -
ՔաղաքականՀայ-իրանական զորավարժություն կլինի՞. նախարար Պապիկյանը Թեհրանում է, Իրանի դեսպանի զայրույթն անցել էՄերձավոր Արևելքում նոր պատերազմի մասին չդադարող քննարկումների ֆոնին՝ Սուրեն Պապիկյանը Թեհրանում հանդիպել է իր՝ իրանցի պաշտոնակցին: Նասիրզադեն վերահաստատել է՝ Թեհրանը զգայուն է արտատարածաշրջանային երկրների միջամտության հարցում՝ հավանաբար նկատի ունենալով Միացյալ Նահանգների սպասվող ներկայությունը Իրանի քթի տակ՝ Սյունիքում:Ավելին22:4524.02.26 -
ՀասարակականԽոշոր հրդեհ` Խանջյան փողոցի կիսակառույցումՀրշեջները կանչից 5 րոպե հետո տեղում են, իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։Ավելին22:3524.02.26 -
ՏարածաշրջանԻրանի ԱԳՆ-ն հայտնել է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու պատրաստակամության մասին«Մենք պատրաստ ենք որքան հնարավոր է շուտ հասնելու համաձայնության։ Մենք ցանկանում ենք անել ամեն անհրաժեշտը, որ դա տեղի ունենա»,- նշել է պաշտոնյան։Ավելին22:2924.02.26 -
ՀասարակականԿյանքեր արժեցող՝ ստատուսի պայքար. դաժան հաշվեհարդարդներն ինչո՞ւ են շատացել Հայաստանում19-ամյա պայմանագրային զինծառայողի դաժան սպանությունից 4 օր հետո ամբողջ երկիրը փորձում է հասկանալ՝ ինչու են սպանությունների սև վիճակագրության մեջ աճում զինծառայողների մասնակցությամբ միջադեպերը: Հայկական բանակում ուսումնասիրություններ արած առաջին սոցիոլոգը վստահեցնում է՝ կրիմինալը թե՛ քաղաքացիական կյանքում, թե՛ բանակում պատմական մաքսիմումի է հասել:Ավելին22:1924.02.26 -
ՔաղաքականԱխուրյանում հակաիշխանական նամակագրություն որոնող համակարգը չի կարող պայքարել հանցավորության աճի դեմ. պատգամավորՓոխոստիկանապետերին ազատելու փոխարեն ընդամենը հարկավոր է նրանց հրամայել չհետևել ձեր նախկին հրահանգավորումներին, չզբաղվել ընդդիմադիրներով ու փոխարենը զբաղվել հանցավորության դեմ պայքարով։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։Ավելին22:1024.02.26 -
ՍփյուռքԱրամ Ա-ն բարձր է գնահատել Լիբանանում հոգևոր արժեքների պահպանման հարցը«Երեքշաբթի, 24 Փետրուար 2026-ի երեկոյեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան (Հ.Մ.Ը.Մ.) Լիբանանի շրջանային նորընտիր վարչութիւնը, գլխաւորութեամբ տոքթ. Իշխան Եղիայեանի, ստանալու համար Հայրապետին օրհնութիւնը։Ավելին22:0024.02.26 -
ՔաղաքականԿադրային փոփոխություններ են կատարվում ՆԳՆ-ումԿադրային փոփոխություններ են կատարվում ՆԳՆ-ումԱվելին21:5224.02.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ն ավելի քան 150 ինքնաթիռ է մոտեցրել Իրանին. The Washington PostԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները հանդիպել են փետրվարի 17-ին Ժնևում, որտեղ երկու կողմերն էլ հայտարարել են, որ առաջընթաց է գրանցվել։ Նախագահ Թրամփը փետրվարի 20-ին՝ տարածաշրջանում ռազմական մեծ կուտակումների ֆոնին, հայտարարել է, որ քննարկում է Իրանի վրա սահմանափակ ռազմական հարված հասցնելու հարցը՝ նախազգուշացնելով, որ Թեհրանը մի քանի օր ունի իր միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար։Ավելին21:4924.02.26 -
ՏարածաշրջանԻրանի շուրջ կուտակված ԱՄՆ զորքը Թրամփի հրամանին է սպասում. ճակատագրական բանակցություններ են սկսվումԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանի հարավում շարունակում է զորավարժություններով նախապատրաստվել Միացյալ Նահանգների հետ հնարավոր բախմանը: Ամերիկյան զինուժը բերված է 100 տոկոսանոց պատրաստվածության և կարող է ցանկացած պահի ռազմական գործողություն սկսել:Ավելին21:4524.02.26 -
ՔաղաքականՍարսափելի սցենար ՔՊ-ի համար. ինչի՞ց է ամենաշատը վախենում իշխանությունը՝ ընտրություններից առաջԴեռ մոտ մի տարի առաջ հանրապետության՝ մեծությամբ երկրորդ քաղաքում իշխանազրկված ՔՊ-ականները ամեն բարձրախոսի առաջ պնդում են, թե խուճապի մեջ չեն: Վերլուծաբանները, հակառակը, վստահ են՝ ընդդիմության հետընտրական կոալիցիայի հեռանկարը սարսափ է գցել «Քաղաքացիական պայմանագիր»:Ավելին21:3024.02.26 -
ԻրավականՆԳՆ-ից հաստատում են․ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ են կատարվումԱյս մասին News.5tv.am-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։Ավելին21:2824.02.26 -
ՔաղաքականԿառուցենք Հայաստան, որը տեր է իր տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու հայ ժողովրդի իրավունքներին. ՍաղաթելյանՀրապարակված տեսանյութին կից գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։Ավելին21:1524.02.26 -
ՔաղաքականՓաշինյանի հրահանգով պաշտոնանկ են եղել ոստիկանապետի երեք տեղակալները. «Իշխանություն»ՆԳՆ Ոստիկանության ղեկավար կազմի պաշտոնանկությունները պայմանավորված են Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած աղմկահարույց սպանություններով: Նման հրահանգ է տվել անձամբ Նիկոլ Փաշինյանը:Ավելին21:0524.02.26 -
Իրավական15-ամյա Մերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2010 թվականին ծնված Մերի Գասպարյանը։ Փետրվարի 24-ին ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ներկայացվել, որ 15-ամյա աղջիկը փետրվարի 23-ին Գյումրու Անատառավան թաղամասի տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։Ավելին21:0024.02.26 -
ՄիջազգայինՉինաստանը կարող է միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի կողմից 10% մաքսատուրքերի սահմանման առնչությամբ«Չինաստանն ուշադրությամբ հետևում է իրադրությանը և կկատարի Միացյալ Նաhանգների համապատասխան միջոցների համապարփակ գնահատում.... Մենք մեզ իրավունք ենք վերապահում ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ սեփական օրինական իրավունքներն ու շահերը վճռականորեն պաշտպանելու համար», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ-ի կողմից բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների համար 10% գլոբալ մաքսատուրքերի սահմանման կապակցությամբ։Ավելին20:5224.02.26 -
ԻրավականՏեր Օշինին ուղղված՝ ԱԺ փոխնախագահի ստատուսը սպառնալիք է համարում փաստաբանըՀակաեկեղեցական արշավը հասել է պիկին: Ազգային Ժողովի փոխանախագահը սպառնում է հենց այն քահանային, որ պսակել է իրեն: Ռուբեն Ռուբինյանի ստատուսը, թե Տեր Օշինը պետք է խելքը գլուխը հավաքի, հենց սպառնալիք է փաստաբան Արմինե Ֆանյանի կարծիքով:Ավելին20:5024.02.26