Լրահոս

2026-02-14
  • Img default alt hy
    Իրավական
    Վեհափառի դեմ քրգործ է հարուցվել․ նրան արգելվել է երկրից դուրս գալ
    ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով:
    17:45
    14.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց նորապսակ զույգերին և ընծայեց նվերներ
    Փետրվարի 14-ին՝ 40-օրյա մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց Տների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Հարություն վարդապետ Կիրակոսյանը։ Իր քարոզում Հայր Սուրբն անդրադարձ կատարեց տոնի խորհրդին՝ մասնավորաբար նշելով. «Տեառնընդառաջի խորհուրդը Աստծուն սպասելու, Նրան մոտենալու և Նրա ներկայությունն ապրելու մեջ է, այն հրավեր է յուրքանչյուրիս՝ Տիրոջն ընդառաջ գնալու, մեր հավատքի մեջ զորանալու, անսահման հույսի և սիրո մեջ ապրելու»։ Այնուհետև անդրադառնալով տոնի ավետարանական պատմությանը` Հարություն վարդապետը նշեց․ «Աննկարագրելի ու անպատմելի է Սիմեոն ծերունու երկարամյա սպասումն ու Հիսուսին իր գիրկն առնելու նրա անկողոպտելի ուրախությունը: Բերկրանք և ցնծություն, որ յուրաքանչյուրս ապրում ենք, երբ բախտ ենք ունենում հպվելու Տիրոջը՝ մեր երկրային կյանքն իմաստավորելով միայն ու միայն Աստծով»։ Իր քարոզում Հայր Հարությունը, դիմելով ներկաներին, պատգամեց` առանց վարանելու և երկմտելու գնալ Տիրոջն ընդառաջ, որպեսզի Աստված մեզ գթա ու արժանացնի այն անհուն խնդությանը և նույն բերկրանքին, որն ապրեց Սիմեոն ծերունին Մանկանը գրկելիս։ Ապա Հարություն Վարդապետը, դիմելով սրբազան արարողությանը ներկա նորապսակներին, հորդորեց, որ իրենց համատեղ կյանքը ապերեն Աստծու սիրո փնտրտուքով, որովհետև Բարձրյալի սերն ու Նրա ներկայությունն է, որ սրբագործելու է իրենց ընտանեկան հարկը։ Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ։ Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում ընդունեց Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող նորապսակ սարկավագներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի։ Տոնի առիթով Հայոց Հովվապետն իր հայրական օրհնությունն ու շնորհավորանքները բերելով նորապսակ զույգերին՝ հորդորեց վերջիններիս ապրել սիրով, լինել միմյանց զորակից և չընկրկել դժվարությունների առաջ։ Նորին Սրբությունը մաղթեց նաև, որպեսզի Տիրոջ լույսն ու ջերմությունը մշտապես ներկա լինեն իրենց նորակազմ ընտանիքներում և ապրեն առողջ ու երջանիկ կյանքով։ Վերջում Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց նորապսակ զույգերին և ընծայեց նվերներ:
    17:32
    14.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայ ազգն արժանի է Ուժեղ առաջնորդի․ «Մեր ձևով» շարժման անդամ
    «Ալե՛ն, հասկանում եմ, որ վախեցել եք, հասկացել եք, որ պարտվում եք: Բայց ոչինչ, այո՛, Հայաստանն ունենալու է ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան»,- նշել է նա։
    17:15
    14.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ամերիկյան ինքնաթիռները շարունակում են ռազմական բեռներ տեղափոխել Մերձավոր Արևելք
    Վերջին երկու օրերին ամերիկյան C-17A Globemaster III և C-5 Galaxy ռազմական ինքնաթիռներն առնվազն 16 չվերթ են իրականացրել այս տարածաշրջան։ Դրանց մեծամասնությունը օդ է բարձրացել Տեխասում գտնվող զինվորական բազաների և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների օդանավակայաններից։ Այդ ստորաբաժանումները զինված են Patriot զենիթահրթիռային համակարգերով և Terminal High Altitude Area Defense (THAAD) հակահրթիռային պաշտպանության համակարգերով։
    17:00
    14.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մակրոնն ամեն ինչ կանի Նիգերի իշխանություններին տապալելու համար․ Չիան
    «Մակրոնն իր հեռանալուց առաջ պարտավորություն է ստանձնել, որ ամեն ինչ կանի Նիգերի ռեժիմը տապալելու համար, որը համարձակվել է ընտրել անկախության ուղին, ինքնիշխանության ուղին, պատշաճ կառավարման ուղին և ինքնաբավության ուղին», - ասել է նա RTN հեռուստաալիքին տված հարցազրույցում: Չիանիի խոսքով ՝ Նիամեյի օդանավակայանի վրա հարձակումը մտնում է երկրում իրավիճակն ապակայունացնելու Փարիզի ծրագրերի մեջ: Հունվարի 29-ի գիշերը հարձակում է տեղի ունեցել Նիամեյի օդանավակայանի վրա։ Նիգերի նախագահ Աբդուրահման Չիանին մեղադրել է Ֆրանսիային, Բենինին և Կոտ դ'Իվուարին հարձակվողներին հովանավորելու մեջ և զգուշացրել, որ նրանց պատասխան է սպասվում:
    16:45
    14.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եղեգնաձորում բախվել են «Opel»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր
    Այսօր՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 09։05-ի սահմաններում Երևան - Մեղրի  ավտոճանապարհի 122,5 կմ հատվածում՝ Եղեգնաձոր քաղաքում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 66-ամյա Գևորգ Մ․-ի վարած «Opel» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 48-ամյա Եղիշե Բ․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։
    16:32
    14.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Գրիգորյանը ողջունել է Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների այցը Հայաստան
    Զրուցակիցներիս ներկայացրել եմ խաղաղության գործընթացի ընթացքը, անդրադարձել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման արդյունքում ձևավորվելիք տնտեսական հնարավորություններին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկային։
    16:24
    14.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանի ժողովրդի կամքն ու պատիվն է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին․ Ռոբերտ Ամստերդամ
    Այդ առաքելությունն այսօր իրականություն է դառնում Սամվել Կարապետյանի հետ միասին՝ մի մարդու, ով սեփական ազատությունը զոհաբերում է հանուն իր երկրի և իր հավատի։ Այս մասին հայտարարել է աշխարհահռչակ իրավաբան և միջազգային մարդու իրավունքների պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
    16:15
    14.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անհիմն միտք է, թե կաթողիկոսությունը կարող է տեղափոխվել, դա ուղղակի շահարկման փորձ է. Գրիգոր սարկավագ
    Գրիգոր սարկավագ Մնացականյանն անհիմն միտք է որակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները, թե դրսում Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նպատակը «կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է»։
    16:00
    14.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այսօր ինչ ուզում են, անում են, օրենք չկա, բայց երկնքում պիտի պատասխան տան. Հայր Մաղաքիա
    Տեր Մաղաքիա աբեղա Մկրտչյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները տրամաբանությունից դուրս է համարում։
    15:52
    14.02.26
    Ավելին
  • Քաղաքական
    Հենց այդ ճանապարհը բացվի, Ադրբեջանով ոչ ոք բեռ չի տեղափոխելու. Քոչարյանը այլընտրանք է առաջարկում
    Հենց այդ ճանապարհը բացվի, Ադրբեջանով ոչ ոք բեռ չի տեղափոխելու. Քոչարյանը այլընտրանք է առաջարկում
    15:45
    14.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամեն իրավիճակում մենք մեր հույսը դնում ենք Աստծո վրա. Դանիել Սրբազան
    Լրագրողների հետ զրույցում ասաց Դանիել Սրբազանը։
    15:40
    14.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Թող իրավապահներն արձագանքեն այդ հայտարարություններին, որ «նման սահմանափակումներ Սամվել Կարապետյանի նկատմամբ առկա չեն»․ փաստաբան
    Ծանոթացա իշխանական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց հայտարարություններին, ըստ որի իբրև Սամվել Կարապետյանի տեսաուղերձով հանդես գալու, կամ նույնիսկ հարցազրույց տալու սահմանափակում առկա չէ: Այս մասին գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
    15:30
    14.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ամիսներ առաջ ձեռք բերված էլեկտրոմոբիլները ՀՀ չեն հասել, քաղաքացիները ստիպված են մաքսատուրք վճարել․ պատգամավորն ահազանգում է
    Նշեմ նաև, որ էկոնոմիկայի նախարարը դեկտեմբերին հայտնեց, որ մինչև 2026թ․ հունվարի 31-ը Հայաստան ներմուծված էլեկտրոմոբիլները կազատվեն ԱԱՀ-ից՝ անկախ արտադրության թվականից։
    15:15
    14.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խաղաղություն չի լինում, երբ քո ժողովրդին իրավազրկում են, իսկ դու լռում ես՝ հանուն «հարաբերությունների բարելավման»․ Թանդիլյան
    Երբ Ադրբեջանի նախագահ Ալիևը Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին համեմատում է ֆաշիստների ու նացիստ հանցագործների հետ, դա պարզապես հռետորաբանություն չէ, այլ մարդկային արժանապատվության դեմ ուղղված բացահայտ ատելության խոսք, որը նպատակ ունի արդարացնել բռնությունը, խոշտանգումները, ապօրինի բանտարկությունները և մի ամբողջ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները։
    15:00
    14.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եվրոպան պետք է ստանձնի իր սեփական անվտանգության համար առաջնային պատասխանատվությունը․ Սթարմեր
    «Մենք պետք է ավելի շատ ծախսենք, ավելի շատ բանի հասնենք և ավելի լավ համակարգվենք։ Կարևորագույնը, որ մենք պետք է սա անենք Միացյալ Նահանգների հետ միասին։ Միացյալ Նահանգները մնում է անփոխարինելի դաշնակից. նրա ներդրումը եվրոպական անվտանգության մեջ 80 տարվա ընթացքում աննախադեպ է, և մենք շնորհակալ ենք նրան դրա համար։ Միևնույն ժամանակ, մենք գիտակցում ենք, որ իրավիճակը փոխվում է։ ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարությունը նշում է, որ Եվրոպան պետք է ստանձնի իր սեփական պաշտպանության համար առաջնային պատասխանատվությունը, և սա այժմ նորմալ է», - ասել է Սթարմերը։
    14:48
    14.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ի որոշ ուժեր ամեն ինչ անում են Չինաստանի զարգացումը ճնշելու համար․ Վան Ին
    Դիվանագետը նշել է, որ չին-ամերիկյան հարաբերությունները զարգացման երկու ճանապարհ ունեն։ Առաջին սցենարը Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ռացիոնալ և պրագմատիկ քաղաքականությունն է, որտեղ երկու կողմերն էլ աշխատում են նույն ուղղությամբ՝ համագործակցելով։ Վան Ինի խոսքով՝ այս ճանապարհը լավագույն տարբերակն է երկու կողմերի և ամբողջ աշխարհի համար։ Երկրորդ սցենարը, նշել Է Վան Ին, Չինաստանի հետ կապերը խզելու և մատակարարման շղթաները խզելու ձգտումն է, ինչպես նաև բոլոր հարցերում Չինաստանին դիմակայելը: «Չինաստանը ցանկանում է տեսնել առաջին սցենարը»,-ասել Է դիվանագետը:
    14:37
    14.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փարիզի արվեստի և մշակույթի Ժորժ Պոմպիդու կենտրոնի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
    Այսօր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան է այցելել Փարիզի արվեստի և մշակույթի Ժորժ Պոմպիդու կենտրոնի նախագահ Լորան լե Բոնը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ: Նրանց դիմավորել է ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը: Հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Էդիտա Գզոյանը նրանց ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ են լսել հատկապես Անատոլ Ֆրանսի և Լուի Դարթիժ դյու Ֆուռնեի հայանպաստ գործունեության մասին: ՀՑԹԻ տնօրենը ներկայացրել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում դրված Ֆրանսիայի կողմից 2001 թ. հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված կոթողը: Այնուհետև հյուրերն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին պարոն Լորան լե Բոն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
    14:24
    14.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
    Քամին` հարավարևմտյան`3-6մ/վ, առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում․ փետրվարի 14-ի ցերեկը, 17-19-ին՝ 18-22մ/վ, 15-16-ին՝ 13-16մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի ցերեկը, 15-18-ին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով։
    14:15
    14.02.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևան-Երևան ավտոճանապարհին «Nissan»-ը բախվել է բեռնատարին․ կա վիրավոր
    Այսօր՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 117 կմ հատվածում  բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Հասմիկ Մ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենան և 52-ամյա Արմեն Մ․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։
    14:00
    14.02.26
    Ավելին