Լրահոս
2026-01-28
-
ՀասարակականԲանակը եղել և մնում է մեր անվտանգության կարևոր երաշխավորը․ Սեյրան Օհանյան«Հայկական բանակը ձևավորվել է մեզ պարտադրված պատերազմի, շրջափակման և աղետալի երկրաշարժի պայմաններում՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անկախության ու պետականության կայացմանը զուգահեռ։Ավելին10:2628.01.26 -
ՀայաստանԱյսօր հայկական բանակի կազմավորման 34-րդ տարեդարձն է1991 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: Նա նորանկախ Հայաստանի առաջին պաշտպանության նախարարն էր՝ առանց նախարարության:Ավելին10:1428.01.26 -
Մամուլի տեսությունՀունվարի 27-ը ընտրելով իրենք իրենց են ապահովագրել․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ խորհրդարանն իշխանական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի եւ 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հոր՝ Գեղամ Նազարյանի հեղինակած օրենքի ընդունմամբ հունվարի 27-ը պաշտոնապես ճանաչեց «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր»:Ավելին10:0628.01.26 -
Մամուլի տեսությունԻնչու Ոսկետափի եկեղեցին զավթելու օպերացիան չեղարկեցին․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ «Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցին կառուցած բարերար Համլետ Գորոյանը եւ Ոսկետափի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը, որը ՔՊ-ական համայնքապետ Գարիկ Սարգսյանի մտերիմն է, մի խումբ անձանց հետ այցելել են եկեղեցի եւ պահանջել, որ տեղում ծառայություն իրականացնող Արտաշես քահանա Հակոբյանն ազատի եկեղեցին եւ հանձնի բանալիները։Ավելին09:5928.01.26 -
Մամուլի տեսությունԱրթուր Հովհաննիսյանը կեղծ տվյալներով վարձավճար է ստացել պետբյուջեից. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 2021 թվականին ՀՀ պետական բյուջեից ստացել է տան վարձավճարի փոխհատուցում՝ ամսական 100 հազար դրամ, այն դեպքում, երբ չի համապատասխանել այդ փոխհատուցումը ստանալու օրենքով սահմանված պայմաններին։ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր։Ավելին09:5428.01.26 -
Մամուլի տեսություն1003 ընտանիք 4 ամսում Թորոսյանի օրոք զրկվել է նպաստից. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի նշանակումից հետո՝ 2025 թվականի սեպտեմբեր–դեկտեմբեր ամիսների ընթացքում, 1003 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից։Ավելին09:4728.01.26 -
Մամուլի տեսությունՀատուկ «հանդեսին» պատրաստվելիս․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի է, որ այս տարի Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովն անցկացվելու է մայիսին՝ Հայաստանում։ Փորձագետների գնահատմամբ, այն հերթական աջակցությունն է լինելու Փաշինյանի իշխանությանը` համապետական ընտրություններին ընդառաջ, փորձելու են բարձրացնել նրա գահավիժած վարկանիշը, սրանով փորձելու են հայ հանրության մոտ տպավորություն թողնել Եվրոպայի աջակցության եւ Ռուսաստանի «գաղութացումից» ազատագրվելու մասին։Ավելին09:4328.01.26 -
ՀասարակականՀայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է՝ կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի և անվտանգությունը մեր ժողովրդի․ Գարեգին Բ«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրական Մեր սերը և Հայրապետական օրհնությունն ենք բերում Հայոց բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին՝ Բանակի օրվա առիթով։Ավելին09:4028.01.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի հերոսի մայր Ելիզավետա Բուդաղյանի հետ:Ավելին09:3628.01.26 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3028.01.26
2026-01-27
-
ՀասարակականԽոնարհվում ենք հանուն Հայրենիքի պաշտպանության զոհվածների հիշատակի առաջ․ ՄԻՊ-ը Եռաբլուր է այցելելԽոնարհվում ենք հանուն Հայրենիքի պաշտպանության զոհվածների հիշատակի առաջ: Այս մասին Եռաբլուր այցելությունից հետո հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ «Զինված ուժերի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքների պաշտպանությունը, Զինված ուժերում իրավունքների երաշխավորման կառուցակարգերի կատարելագործումը պետք է առաջնահերթություն լինի յուրաքանչյուրիս համար»,- նշել է նա:Ավելին23:5927.01.26 -
ՔաղաքականԴուք զոհվածի մորը Եռաբլուրով քարշ տվողներն եք․ դուք թուրքին տեսնելուց ժպտացողներն ու ձեզ թուրք համարողներն եք․ Ռուբեն ՄխիթարյանԴուք պատերազմ բերողներն ու խայտառակ պարտվողներն եք:Ավելին23:5027.01.26 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը ստորագրել է «Արհեստական բանականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին» ԵԽ շրջանակային կոնվենցիանՍտրասբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է «Արհեստական բանականության, մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիան: Կոնվենցիան միջազգային առաջին իրավական փաստաթուղթն է, որը նպատակ ունի ապահովել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունն արհեստական բանականության կիրառման ոլորտում։ Կոնվենցիայի ստորագրումը հնարավորություն կտա միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցության միջոցով զարգացնել արհեստական բանականության կիրառման ոլորտին առնչվող իրավական դաշտը: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին կոնվենցիան ստորագրելու և այս ուղղությամբ միջազգային համագործակցության խթանման ջանքերին միանալու համար։ Շրջանակային կոնվենցիան առ այսօր ստորագրել է 17, այդ թվում՝ ԵԽ անդամ ու դիտորդ երկիր։Ավելին23:3727.01.26 -
ՀասարակականԵրևանում ՊԵԿ աշխատակիցը «Volvo»-ով բախվել է բեռնատարինԱյսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում «Volvo» մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում, «Շեն Դեկոր» ընկերության դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, վրացական համարանիշներով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու կողմից կայանված «Mercedes» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին23:2527.01.26 -
ՀասարակականՄասյացոտն թեմում քննարկվել է քահանա հայրերի ծիսական և հովվական ծառայության խոչընդոտելու դեպքերըԺողովի օրակարգում ընդգրկված էին թեմի ներքին կյանքին վերաբերող հովվական, տոնածիսական և վարչական հարցեր։Ավելին23:1027.01.26 -
ՀասարակականՊաշարված Լենինգրադի երեխաները. ողբերգական բլոկադայից 82 տարի անցԼենինգրադի շրջափակումը ճեղքելու օրը մի խումբ հայեր, Հայաստանում Ռուսաստանի դեսպանը, դեսպանատան աշխատակիցներ ծաղիկներ են խոնարհել Կոմիտասի այգում՝ «Պաշարվածն Լենինգրադի երեխաներին» նվիրված հուշարձանին: Միջոցառումը կազմակերպել է «Եվրասիա» բարեգործական ընկերությունը:Ավելին22:5027.01.26 -
ՔաղաքականԱզգային շահերի համար պայքարն այլևս համահայկական հանձնառություն է․ Լիլիթ ԳալստյանՀունվարի 25-ին Լոս Անջելեսում, ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կառույցի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել ՀՅԴ 135-ամյակին նվիրված տոնակատարություն։ Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։ Ելույթով հանդես է եկել ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ «Մենք կարող ենք և պարտավոր ենք թոթափել հուսահատությունն ու դատապարտվածությոնը: Բացահայտ ճշմարտություն է. ժողովուրդների կենսունակության գաղտնիքը սեփական ուժերին հավատալու և դրանց ետևից գնալու կամքի մեջ է: Սակայն մեր լավատեսությունը պիտի կառուցենք ոչ թե սոսկ կարգախոսների, այլ իրատեսական հանձնառությունների, համառության, ռազմավարական խորք ունեցող ծրագրերի վրա», – նշել է Գալստյանը՝ ընդգծելով, որ ազգային շահերի համար պայքարն այլևս համահայկական հանձնառություն է:Ավելին22:3027.01.26 -
ՀասարակականԿարգալույծ է հռչակվել Գևորգ եպիսկոպոս ՍարոյանըՍույն թվականի հունվարի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ Գերագույն Հոգևոր Խորհրդի 27․01․2026թ․ որոշման, հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Կարգալուծության համար ի մասնավորի հիմք է ծառայել, որ նա վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը՝ խոչընդոտելով Մասյացոտնի թեմի բնականոն գործունեությունը և դատական իր հայցով առիթ ու պայման ստեղծել իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար։ Գևորգ եպս․ Սարոյանը կանոնական շեղումներով և կարգազանց գործողություններով դրժել է հնազանդության ուխտը։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով»։Ավելին22:1827.01.26 -
ՀասարակականՀայաստան ունենալու համար պետք է այս ընտրություններին չքվեարկել ՔՊ-ի օգտին․ Տաթևիկ Վիրաբյան44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջ՝ Տաթևիկ Վիրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանից Հայաստան մի շարք ապրանքներ են ներմուծելու Փաշինյանի թրի տակով անցած, նրա կրոնն ընդունած մականունավոր մի քանի օլիգարխ՝ նրանց համար ինչ Եռաբլուր, ինչ Արցախ՝ նրանց համար սրբությունը ադրբեջանական մանաթն է։ Նիկոլն ու ՔՊ-ն երազում են Ալիևին հյուր գնալ՝ Փաշինյանը հեծանիվ քշի Կասպից ծովի ափին, իսկ ՔՊ-ականները կայցելեն Հեյդար Ալիևի շիրիմին։ Սա է Իրական Հայաստանը, հայեր ջան՝ ցանկանո՞ւմ եք ապրել թուրքական կիսալուսինների տակ, թե՞ ունենաք հայրենիք։ Ընտրությունը ձերն է՝ Հայաստան ունենալու համար պետք է այս ընտրություններին չքվեարկել ՔՊ-ի օգտին։ Նիկոլի օլիգարխները հարստանում են, ՀՀ հպարտ քաղաքացիներն՝ արտագաղթում»:Ավելին22:1027.01.26 -
ՀասարակականԳերագույն հոգևոր խորհրդի ժողովը առաջարկ է ներկայացրել Կաթողիկոսին Տ․ Գևորգ եպս․ Սարոյանին հռչակել կարգալույծԱպօրինի ազատազրկված եկեղեցականների, ազգային բարերարի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթների, դատավարական գործընթացների և կայացված դատավճիռների, ինչպես նաև հոգևորականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան փաստաբան, ի․գ․թ․ Արա Զոհրաբյանը, փաստաբաններ Արսեն Բաբայանը և Հովհաննես Խուդոյանը։Ավելին22:0027.01.26