Լրահոս

2022-05-19
  • Img default alt hy
    Միջազգային
    Փաշինյանը Կրեմլին խնդրել է ՀԱՊԿ զորքեր ուղարկել Հայաստան
    Baza-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի փորձերի մասին՝ համոզելու Ռուսաստանի իշխանություններին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորքեր ուղարկել երկիր՝ ճնշելու բողոքի զանգվածային ցույցերը Երևանում։ Ըստ հրապարակման՝ Փաշինյանը պաշտոնական հարցում է հղել ՀԱՊԿ-ին Մոսկվայում կազմակերպության գագաթնաժողովի նախօրեին։ Միևնույն ժամանակ, ՌԴ մայրաքաղաք կատարած այցի ընթացքում վարչապետը փորձել է կազմակերպության անդամներից երաշխիքներ ստանալ, որ Հայաստան զորք կուղարկվի, եթե Երևանում իրավիճակը զարգանա Ղազախստանի իրադարձությունների սցենարով։ «Նախագահի աշխատակազմում Փաշինյանի խնդրանքը մերժվել է, իսկ նրան խնդրել են հետ վերցնել հարցումը, հակառակ դեպքում հայկական կողմին խոստացել են պաշտոնապես հանել օրակարգից»,- ասել է Baza-ի աղբյուրներից մեկը։ Մեկ այլ զրուցակից էլ նշել է, որ Փաշինյանն օգտվել է ՀԱՊԿ վերջին գագաթնաժողովի հրավերից՝ միջոցառման ընթացքում փորձելով զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն, ի վերջո, «մերժվել է»։ Ըստ աղբյուրի՝ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպումը տեղի է ունեցել միջոցառման ավարտին. Հայաստանի վարչապետը հինգ ժամ սպասել է Պուտինի հետ հանդիպմանը, բայց ի վերջո ռուս զինվորականների օգնությամբ իր խնդիրը լուծելու հավանություն չի ստացել: © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/05/18/42182?fbclid=IwAR0-HEzgkXu2fleea67mxIv_QH2lKhpoKKZPIUDkmrt8uGhgGQyinxm__X8
    09:30
    19.05.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով «Հրապարակ» Մոսկվայից վերադառնալուց հետո Փաշինյանն ընկճված է եղել: «168 Ժամ» Պուտինն անձամբ մերժել է ՀՀ ՀԱՊԿ զորքեր մտցնելու Փաշինյանի խնդրանքը: «Ժողովուրդ» Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Հայաստանն Արցախի հետ կապող նոր ճանապարհը կսկսվի Գորիսի Կոռնիձոր գյուղից: «Հրապարակ» Արցախցիները կարծում են, որ Արցախի փրկության բանալին ՀՀ գործող իշխանությունների հեռացումն է: «Փաստ» Քաղբանտարկյալների հարցով անհանգստացած են նաև դեսպանները: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի փաստաբան Վահան Հովհաննիսյանի հետ:
    09:15
    19.05.22
    Ավելին
2022-05-18
  • Img default alt hy
    Իրավական
    Քյարամյանը թող գնա, սպանված զինվորների գործերով օբյեկտիվ քննություն իրականացնի, ոչ թե երեք մեղադրանք առաջադրի Մխիթար Գալեյանի հորը. իրավապաշտպան
    Ոստիկանությունն անպատժելի է, դրա համար էլ կարող է նման միջոցների դիմել՝ ոչ միայն բերման ենթարկել, այլև բերման ենթարկելուց հետո հայհոյել և ծեծել անչափահասներին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ «Մենք անընդհատ դատապարտում ենք ոստիկանության գործողությունները, բայց դա որևէ հետևանք չի ունենում։ Ոստիկանապետը երևի ծառայողական քննությունների կոլեկցիա է հավաքում, որոհետև անընդհատ ասում են, որ ծառայողական քննություն է իրականացվում։ Բայց արդյունքների մասին այդպես էլ չենք տեղեկանում։ Իսկ ոստիկանության կողմից բռնություններ շարունակում ենք տեսնել։ Իհարկե, ներկայիս ոստիկանության գործողությունները չեմ համեմատում նախկին ոստիկանության լայնածավալ բռնությունների կիրառման հետ, բայց դա ոչինչ չի նշանակում։ Ոստիկանությունը պետք է զուսպ լինի և որևէ բռնություն չկիրառի»,- ասաց իրավապաշտպանը՝ խիստ դատապարտելի և սանձարձակ որակելով նաև ոստիկանության երեկվա գործողությունները, որոնց ընթացքում 77-ամյա կնոջ ձեռք էր կոտրվել։ Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ ոստիկանների դատապարտելի գործողությունները չպետք է անպատիժ մնան, և եթե բազմաթիվ դեպքերով քրեական գործեր են հարուցվում, պետք է հարուցվեն նաև ոստիկանների նկատմամբ։ «Ես, որպես իրավապաշտպան, այս ամենի համար դատապարտում եմ ոստիկանությանը»,- ասաց մեր զրուցակիցը։ Ինչ վերաբերում է զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի ձերբակալությանը, Ժաննա Ալեքսանյանն ընդգծեց՝ առաջադրված հոդվածներից ակնհայտ է, որ դրանք ծանր հոդվածներ չեն։ «Նույնիսկ, եթե զորամասում այդ մարդու մասնակցությամբ միջադեպ է եղել, ամբողջ մի զորամաս և Քննչական կոմիտեն ներառյալ չպետք է նրա դեմ մեղադրանք առաջադրեին, ձերբակալեին։ Գարիկ Գալեյանի ձերբակալությունը և նրա արարքը չհանդուրժելը համարում եմ անբարո։ Այդ մարդը ձեր զոհն է, և պետք է հանդուրժեին նրա երկու խոսքը, ոչ թե հոդվածներ առաջադրեին նրան։ Արգիշտի Քյարամյանը թող գնա, սպանված զինվորների գործերով օբյեկտիվ քննություն իրականացնի, ոչ թե երեք հատ մեղադրանք առաջադրի զոհված զինվորի հորը»,- հավելեց իրավապաշտպանը։
    17:32
    18.05.22
    Ավելին
  • Իրավական
    Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
    Արթուր Վանեցյանը ու ևս մի քանի ընդդիմադիր պատգամավոր միջնորդություն են ներկայացրել պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու համար: Ռազմական ոստիկանությունում Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նրան շտապ օգնության մեքենան տեղախոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ նա մոտ երկու շաբաթ առաջ սրտի վիրահատություն է տարել, 5 ստենդ է տեղադրվել:
    17:28
    18.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ահազանգ՝ «Զվարթնոց» օդանավակայանն ականապատված է
    Մայիսի 18-ին, ժամը 15։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանն ականապատված է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
    16:47
    18.05.22
    Ավելին
  • Հայաստան
    Մարդկանց բերման են ենթարկում գետնին տապալելով. հարյուրավոր քաղաքացիներ բերման են ենթարկվել
    Առավոտից սկսված անհնազանդության ակցիաների ժամանակ 352 քաղաքացի է բերման ենթարկվել, այդ թվում` ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ Էդուարդ Շարմազանովն ու Արմեն Աշոտյանը, Արթուր Վանեցյանի որդին: Կարմիր բերետավորները ակնհայտ բռնի ուժ են կիրառել Լևոն Քոչարյանի հետ փողոց փակած քաղաքացիների նկատմամբ: Կադրերում երևում է` ինչպես են տղամարդկանց գետնին տապալում, հարվածում, հրելով մտցնում ոստիկանական մեքենաներ: Ազգային ժողովի պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտնել է, որ անգամ մայթերից են բերման ենթարկում քաղաքացիներին:
    15:54
    18.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Անհնազանդության ակցիայի մասնակիցները փակել են մետրոյի կայարան. կարմիր բերետավորներն ուժ են կիրառել
    Մի քանի րոպե անհնազանդության ակցիայի մասնակիցները փակել են նաև մետրոյի Երիտասարդական կայարանը՝ նստելով գնացքների դռների արանքում: Ոստիկաններին միացել են կարմիր բերետավորները ու ուժ կիրառել, բերման ենթարկել երիտասարդներին:
    15:53
    18.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Պատգամավոր Արծվիկ Մինասյանին երկու անգամ բռնի ուժով նստեցրել են ոստիկանական մեքենա
    «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին երկու անգամ բռնի ուժով ոստիկանները նստեցրել են մեքենան, ապա՝ բաց թողել: Ակնհայտ է, որ իրավապահները ճանաչել են ընդդիմադիր պատգամավորին և իմացել նրա անձեռնմխելիության մասին: Ոստիկանությունը դեռ չի պարզաբանել կարմիր բերետավորների գործողությունները:
    15:03
    18.05.22
    Ավելին
  • Իրավական
    Ձերբակալվել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը
    Ձերբակալել են նաև 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, նրան Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել: «Հայլուրի» հետ զրույցում Գալեյանի կինը՝ Աստղիկ Գալեյանը, պատմել է, որ այսօր վաղ առավոտյան իրենց բնակարան են գնացել ռազմական ոստիկաններ, զրուցել ամուսնու հետ, հետո միասին դուրս են եկել: Ժամեր անց ամուսնու ձերբակալման մասին Աստղիկ Գալեյանը մամուլից է իմացել: Ըստ Քննչական կոմիտեի՝ Գարիկ Գալեյանին ձերբակալել են իբր գնդապետի նկատմամբ բռնություն գործադրելու, պլաստամսե շշով նրա դեմքին հարվածելու համար: Խոսքը զինվորական վարչության մոտ տեղի ունեցած միջադեպի մասին է:
    14:31
    18.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Անհնազանդության երթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով
    Ակցիաներից հետո երթ է սկսվել Ֆրանսիայի հրապարակից: Մանրամասները պատմում է Էդգար Ղուշչյանը:
    14:15
    18.05.22
    Ավելին
  • Հայաստան
    Փողոցը փակած քաղաքացիներից մեկին վրաերթի են ենթարկել. անհնազանդության ակցիաներ՝ Երևանում
    Դիմադրության շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության բողոքի ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Երևանի տարբեր հատվածներում փակել են մի քանի տասնյակ փողոցներ: Մասնավորապես, կաթվածահար են արել Նոր Նորքի մի շարք փողոցներ, Իսակովի պողոտան, Պարոնյան, Աբովյան փողոցները, Տերյան-Իսահակյան, Կոմիտաս-Տիգրանյան, Սևակ-Ռուբինյանց խաչմերուկները... Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում փողոցը փակած քաղաքացիներից մեկին վրաերթի են ենթարկել, շտապօգնություն է եկել: Մեկ այլ հատվածում ոստիկանների հրմշտոցից մի կին ընկել է, վնասել ձեռքը, հավանաբար կոտրել:
    13:27
    18.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 352 քաղաքացի
    «Դիմադրություն» շարժման մասնակիցները Երևանում անհնազանդություն են իրականացնում՝ տարբեր հատվածներում փողոցներ փակելով։ «Երևանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 352 քաղաքացի», - Aysor.am-ին հայտնեցին ոստիկանությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Հիշեցնենք՝ ժամը 08:00-ից ընդդիմության ներկայացուցիչները մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ էին իրականացնում։
    12:20
    18.05.22
    Ավելին
2022-05-17