Լրահոս

2022-05-16
  • Img default alt hy
    Հասարակական
    Լուսնի առաջին ամբողջական խավարումը 2022 թվականին
    Գիշերը Եվրոպայի, Աֆրիկայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի և Ասիայի բնակիչները դիտել են լուսնի առաջին ամբողջական խավարումը 2022 թվականին, որը կոչվում է «Արյունոտ լուսին»։ Այս երևույթը նկատվում է, երբ արևի ճառագայթները դիպչում են գետնին, այնուհետև կապույտն ու կանաչը ցրվում են, իսկ նարնջագույնն ու կարմիրը մնում են տեսանելի:
    18:13
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Դիմադրության» շարժմանը մասնկացող մարդկանց 95%-ի նպատակը Արցախի հանձնումը վիժեցնելն է․ թյուրքագետ
    Այժմ ընթացող Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան բանակցություններում քննարկվում է երկու հարց՝ ո՞վ է լինելու Արցախի հանձնման հիմնական միջնորդը (Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան) և որոշ տեխնիկական հարցեր (օրինակ՝ մշակութային ինքնավարություն կլինի՞, թե ոչ)։ Նման դասավորության գլխավոր պատճառը ՀՀ դե ֆակտո թուրքամետ ղեկավարության հրաժարումն է պայքարել Արցախի համար։ Մնացյալ բաները երկրոդական են, քանի չկա քաղաքական կամք փրկել Արցախը։ Մեծ է հավանականությունը, որ եթե այժմ չկանգնացնել այս գործընթացը, ապա մենք կկորցնենք Արցախը փրկելու վերջին հնարավորությունը։ Արցախի հանձնումը վիժեցնելն է Դիմադրության շարժմանը մասնկացող մարդկանց 95%-ի նպատակը և ցանկությունը, և ոչ թե այս կամ այն ուժին/քաղաքական գործչին աջակցելու ցանկությունը։
    18:09
    16.05.22
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսաստանը «ծանր հետևանքներ» է խոստանում Ֆինլանդիայի ու Շվեդիային, եթե անդամակցեն ՆԱՏՕ-ին
    Որևէ մեկը չպետք է պատրանքներ ունենա, որ Ռուսաստանը կհամակերպվի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը: Սերգեյ Ռյաբկովը զգուշացրել է, որ այդ երկրների անդամակցությունը ծանր հետևանքներ է ունենալու:
    18:00
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանապետը, քննչականի պետը, հակակոռուպցիոնի պետը կարող են աշխատանքից դուրս գալ. Գեղամ Մանուկյան
    Հայաստանի ոստիկանապետ Վահե Ղազարյանը, Քննչականի պետը, Հակակոռուպցիոնի պետը կարող են աշխատանքից դուրս գալ, և իրենց փոխարեն այս պաշտոնները զբաղեցնի իկ/ic վերջածանցով իշխանական մի կայք, որն իրավապահների փոխարեն որոշումներ է կայացնում. երեկ ուշ գիշեր իշխանական այդ կայքիկը լուր դրեց, որը հանձնարարություն համարվեց. այսօրվա ավտոերթի մասնակիցներին պետք է բիրտ ուժով բերման ենթարկել: Առավոտյան արդեն կարմիրբերետավորներն ու ոստիկանները, Վահե Ղազարյանի գլխավորությամբ, ականջները կախած, կատարեցին այդ աննշան կայքի և դրա խմբագրի հանձնարարությունները: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի բարձր աշխատավարձով, գեներալական ուսադիրներով պաշտոնյաներ պահել, եթե մի փոքրիկ կայք կարող է որոշում կայացնել, իսկ ոստիկանական ամբողջ համակարգն էլ կատարի դրա հրահանգները՝ անսալով օրենքը, արժեզրկելով ողջ ոստիկանական համակարգը, մոռանալով, որ նրանք պետք է ծառայեն օրենքին և օրինականությանը՝ հանրային անվտանգությունը և շահն ապահովելու համար: Իսկ այսօր նրանք դարձան իշխանական կայքիկի կամակատարը, հնազանդ ծառայողը լոկ:
    17:50
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանության բարձրագույն ղեկավար կազմին նախազգուշացնում եմ. Մի անցեք ձեր չափերը, հետո ուշ կլինի. Բաբայան
    Երբ ոստիկանության համազգեստով անձը ակնհայտ ապօրինություն է կատարում նա դադարում է ոստիկան լինել։ Երբ այդ անձը կատարում է քրեական օրենսգրքով արգելված արարք, այսինքն՝ հանցագործություն, նա դառնում է ոստիկանի համազգեստ հագած հանցագործ։ Քրեական օրենսգրքում մի շարք հոդվածներ կան, որոնք լիարժեք համապատասխանում են այն գործողություններին, որոնք այսօր կատարել են որոշ ոստիկաններ, դրանցից են՝ մարդուն ապօրինի ազատությունից զրկելը, նույն գործողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ (մի խումբ ոստիկանի համազգեստով անձինք նախնական համաձայնությամբ են կատարել), կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով (մի խումբ ոստիկանի համազգեստով անձին հենց այդպես էլ կատարել են), անչափահասի նկատմամբ, երկու կամ ավելի անձանց նկատմամբ (մի խումբ ոստիկանի համազգեստով անձինք նույն վայրից առևանգել են մի խումբ անձանց), կատարվել են կազմակերպված խմբի կողմից (ոստիկանության համազգեստ հագած կազմակերպված խմբով են կատարել)։ Քրեական օրենսգրքում կա նաև կողոպուտը, այն է՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը (ոստիկանի համազգեստով անձինք այսօր կատարել են նաև այդպիսի արարք), կողուպոտը, որը կատարվել է կատարվել է մի խումբ անձանց (ոստիկանի համազգեստով) կողմից նախնական համաձայնությամբ, կատարվել է առանձնապես խոշոր չափերով (ավտոմեքենա), կազմակերպված խմբի կողմից (ոստիկանի համազգեստով մարդիկ ակնհայտ կազմակերպված կատարում էին կողուպուտ) և բազմաթիվ այլ հանցավոր արարքներ, որոնց այսօր ականատես եղանք։ Քրեական օրենսգիրքը մարդուն թույլատրում է անհրաժեշտ պաշտպանության դիմելու միջոցով պաշտպանվել հանցավոր ոտնձգություններից։ Բոլոր այն դեպքերում, երբ ոստիկանի համազգեստ հագած մարդն իրեն թույլ է տալիս հանցագործություն, ապա քաղաքացին էլ իրավունք ունի դիմելու անհրաժեշտ պաշտպանության։ Ոստիկանության բարձրագույն ղեկավար կազմին նախազգուշացնում եմ, որ ձեր ապօրինի գործունեությունը կարող է բերել հանրային անկառավարելիության և ֆիզիկական վնասվածքների։ Ձեր ակնհայտ ապօրինի, հաճախ՝ նաև հանցավոր վարքագիծը կարող է թողնել անդառնալի հետևանքներ նախ ձեր համար, հետո շատ անձանց։ Խստագույն ձեզ զգուշացնում եմ, քանի դեռ ուշ չէ խելքի եկեք։ Դադարեցրեք թրքաբարո դուրսպրծուկին ծառայելը։ Դուք պարտավոր եք ծառայել Հայաստանի Հանրապետությանը, հանրային շահին ու Հայրենիքին։ Մի անցեք ձեր չափերը, հետո ուշ կլինի։
    17:45
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    3 պատերազմի մասնակից 70-ամյա Ժորա պապիկին ձերբակալեցին
    Փաստաբան Միքայել Շխիմյանը գրում է. «Խաղաղ ավտոերթին հեծանիվով մասնակցող, երեք պատերազմի մասնակից Գիորգի Արիստակեսյանը, նույն ինքը «Ժոռա պապին» ձերբակալվեց։ Եղելությունը հստակ ֆիքսվել է տեսախցիկների կողմից, Գ. Արիստակեսյանի դեմքին և մարմնի այլ հատվածներում առկա են մարմնական վնասվածքներ։ Մանրամասները ընթացքում կհայտնենք»։
    17:41
    16.05.22
    Ավելին
  • Միջազգային
    ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Շվեդիան պատաստվում է համոզել Թուրքիային
    Շվեդիան պատրաստվում է պատվիրակություն ուղարկել Թուրքիա՝ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն: Դիվանագետը, սակայն, չի ասել, թե կոնկրետ երբ է նախատեսվում այցը Անկարա:
    17:30
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենան շրջվել է ձորակը. 26-ամյա վարորդը մահացել է
    Մայիսի 14-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կարբի համայնքի վարչական տարածքում` Ծաղկեվանք եկեղեցու մոտ, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորակը. 26-ամյա վարորդ Էրզիկ Ազիզյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:
    17:19
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հուսով եմ՝ խնդիրը կլուծվի իրավական հարթությունում. Անահիտ Ավանեսյանը՝ ծեծի ենթարկված բուժաշխատողների մասին
    Հերթական անգամ բռնության են ենթարկվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող շտապօգնության աշխատակիցները: Ես և առողջապահության նախարարությունը մեր զորակցությունն ենք հայտնում բուժաշխատողներին և հույս հայտնում, որ խնդիրը կլուծվի իրավական հարթությունում` օրենքի տառին համապատասխան:
    17:13
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստեփանավանում փրկարարները Opel Zafira-ի տակից դուրս են բերել 61-ամյա տղամարդուն, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է
    Այսօր՝ մայիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 51 տան դիմաց՝ ավտոմեքենայի տակ, քաղաքացի է մնացել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/16/1213572/
    17:07
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայհոյող, թքող ոստիկանները ստիպում են, որպեսզի մարդիկ իրենց հետ համարժեք վարվեն․ Տիգրան Աբրահամյան
    Հայհոյող, թքող, վիրավորող, ապօրինություն թույլ տվող ոստիկանները ստիպում են, որպեսզի մարդիկ իրենց հետ համարժեք վարվեն։ Օրինակ՝ քաղաքացին ինչի՞ պետք է հարգի ոստիկանին կամ նրա համազգեստը, եթե նա արժանի չի ուսադիր կամ համազգեստ կրելուն։ Ես ինքս շատ հավաքների, երթերի ժամանակ անընդհատ կոչ եմ անում քաղաքացիներին, որպեսզի ոստիկանությանը չվիրավորեն, չքաշքշեն։ Հիմա էլ կարծում եմ, որ բոլոր ոստիկաններին չպետք է միևնույն հարթության մեջ դիտել, որովհետև համակարգի շարքերում օրենք հարգող ոստիկաններ կան, սակայն նրա մեջ կան դեմքեր, որոնց, իրենց վերադասի հետ համատեղ, պետք է հանել համազգեստի մեջից և ուղարկել համապասխան վայր։ Վահե Ղազարյան, շարունակի լռել, ձև տուր, թե իբր տեղում չես, կույր ես, խուլ ես, համր ես։ Բայց ասեմ, որ դա էլ չի օգնի։ Հայրենիք հանձնողներին մատուցված ցանկացած ծառայություն հավասարազոր է Հայրենիք հանձնելուն։ Դա լավ հիշիր։
    16:53
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանությունը գտնվում է օրենքից դուրս․ Սոս Հակոբյան
    Ոստիկանությունը գտնվում է օրենքից դուրս Այսօր ավտոերթի մասնակիցներին ակնհայտ առանց օրինական հիմքերի բերման են ենթարկում՝ նպատակ ունենալով հափշտակել առանց վարորդների մնացած մեքենաները: Կոնկրետ օդանավակայանից մեկնարկած ավտոերթին Ոստիկանությունը միջամտեց՝ փորձելով կանխել դրա բնականոն ընթացքը: Մեր կողմից Ոստիկանության հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն ավտոերթը ուղեկցելու և խաղաղ անցկացնելու մասին: Հանկարծակի ոստիկանական ուժերը Հաղթանակ կամրջի հարևանությամբ նախահարձակ եղան՝ կիրառելով անհամաչափ բիրտ ուժ: Մեր տղերքից շատերին բերման ենթարկեցին, որպեսզի կարողանան պատճառաբանել մեքենաները տուգանային հրապարակ տանելը: Ինչպես արձագանքեց Բաբկեն Հարությունյանը՝ Ոստիկանության խոսքը և պայմանավորվածությունը փաստորեն ունեն 0 արժեք: Նիկոլ Փաշինյանը երկիրը մտցնում է անօրենության և քաոսի հորձանուտի մեջ: Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը քաղաքական խմբակի և իրենց ղեկավարի ուսերին է լինելու: Մենք շարունակելու ենք մեր խաղաղ անհնազանդության գործողությունները ավելի մեծ թափով և վճռականությամբ: Հայաստանը լինելու է և լինելու է օրենքի և իրավունքի երկիր:
    16:43
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը օկուպացրել է տնօրենի աշխատասենյակը
    Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը օկուպացրել է տնօրենի աշխատասենյակը © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/05/16/41787?fbclid=IwAR00gG0pgCOVy6P1qeLrdOoSFvogtrLEDhGU-Q16mb6P4x5LyMkJhg_41-A
    16:30
    16.05.22
    Ավելին
  • Իրավական
    Զոհված զինծառայողների ծնողների պահանջով Փաշինյանն այս շաբաթ կհարցաքննվի
    Այս շաբաթ Նիկոլ Փաշինյանը պետք է հարցաքննվի դավաճանության գործով, «Հայլուրին» ասել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը: Հարցաննության պահանջը զոհվածների ծնողներինն է, նրանք մի քանի միջնորդություն են ներկայացրել դատախազություն, այդ թվում՝ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և ձերբակալելու:
    16:18
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանների գործողություններին գնահատական տալու համար գործընկերներիս կողմից հաղորդումներ են ներկայացվել գլխավոր դատախազին․ Վարդևանյան
    Ոստիկանների գործողություններին գնահատական տալու համար գործընկերներիս կողմից հաղորդումներ են ներկայացվել․ Վարդևանյան
    16:06
    16.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Անհնազանդության ակցիաներ՝ վաղը ժամը 8-ից. Սաղաթելյանը վստահեցնում է՝ «հաղթանակը մոտ է»
    Դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը դիմել է հանրային գործիչներին, սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերին, Արցախի ու Հայաստանի ճակատագրով մտահոգ մարդկանց, որ իրենց հետևորդներին տեղեկացնեն՝ վաղը առավոտյան 8-ին պետք է փողոց դուրս գալ և անհնազանդության ակցիաներ իրականացնել։ Նա կոչ է արել մարդկանց ակցիաների մասին գրառումներ անել սոցիալական ցանցերում, ընկերների ու հետևորդների օգնությամբ փոքր խմբեր կազմակերպել և երեքշաբթի առավոտյան փակել Երևանի բոլոր փողոցները։
    16:04
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    3 ամիս առաջ տեղի ունեցած վթարի հետեւանքով ընտանիքի 5 անդամներին կորցրած 15-ամյա աղջիկը դեռ գիտակցության չի եկել
    Երեք ամիս առաջ Արզնու խճուղու միջնամասում տեղի ունեցած վթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 15–ամյա Վանուհի Պետրոսյանը շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ «Նա վերակենդանացման բաժանմունքում է, այս ամիսների ընթացքում գիտակցության չի եղել»,– NEWS.am–ին փոխանցեց հիվանդանոցի մամուլի քարտուղար Գ եւորգ Դերձյանը։ Հիշեցնենք, որ 2022թ. փետրվարի 20-ին՝ ժամը 20:30-ի սահմանում Արզնու խճուղու միջնամասում բախվել էին հանդիպակաց երթեւեկող «BMW X5» եւ «ВАЗ 21061» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «BMW X5»-ը բախվել էր նաեւ իրեն հանդիպակաց ընթացող «Opel» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի հետեւանքով «ВАЗ 21061» մակնիշի ավտոմեքենայի՝ 1976թ. ծնված վարորդը, 1982, 2005, 1957, 1988թթ. ծնված ուղեւորները տեղում մահացել էին, իսկ ուղեւորներից Վանուհի Պետրոսյանը (ծնված 2007թ.)՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն: Վանուհի Պետրոսյանը գանգուղեղային ծանր վնասվածքներ էր ստացել, գլխուղեղի եւ թոքերի սալջարդ ուներ, ազդոսկրերն էին կոտրվել։ Նշենք, որ մահացածները ընտանիքի անդամներ էին՝ Գյուլնարա Պետրոսյանը, Վաչագան Պետրոսյանը, Արմինե Պետրոսյանը, Վահե Պետրոսյանը եւ Մելինե Գասպարյանը։ Նրանք Չարենցավան քաղաքից էին։ Վթարի օրը գնացել էին հարազատներից մեկի տուն, ողբերգական դեպքը պատահել էր տուն վերադառնալու ճանապարհին։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտում քրեական գործ էր հարուցվել՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բյուրեղավանի 28-ամյա բնակիչ Ռազմիկ Դավթյանն է։ Նա հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված է՝ որպես կասկածյալ։ Նշենք նաեւ, որ վթարից որոշ ժամանակ անց ոստիկանություն էր ներկայացել Բյուրեղավանի բնակիչ Սամսոն Դավթյանը եւ հայտնել, որ «BMW X5»–ի ղեկին ինքն է եղել, սակայն ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ մեքենան վարել է որդին՝ Ռազմիկ Դավթյանը։ Ժամեր անց Արմավիր քաղաքի տներից մեկում հայտնաբերվել էր Ռազմիկ Դավթյանը եւ բերման ենթարկվել։ Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ վերջինս դեպքի ժամանակ գտնվել է ալկոհոլ օգտագործած վիճակում։ Քննչական կոմիտեից NEWS.am-ին փոխանցեցին, որ դատատոկսիկոքիմիական փորձաքննություն արդյունքները դեռ հայտնի չեն։ Գործով նախաքննությունը շարունակվում է։
    15:58
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    ՀՊ-ն covid-19-ի դեմ պայքարի գործընթացում աղաղակող խախտումներ է հայտնաբերել Արսեն Թորոսյանի ղեկավարած ԱՆ-ում
    ՀՊ-ն covid-19-ի դեմ պայքարի գործընթացում աղաղակող խախտումներ է հայտնաբերել Արսեն Թորոսյանի ղեկավարած ԱՆ-ում
    15:52
    16.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռուսական Առաջին ալիքի հաղորդավար Ալեքսանդր Գորդոնն ամուսնացել է 20-ամյա աղջկա հետ
    «StarHit» հրատարակությունը հայտնում է, որ ռուսական Առաջին ալիքի հանրահայտ «Мужское / Женское» թոք-շոուի հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը գաղտնի ամուսնացել է 20-ամյա տավղահարուհի Սոֆյա Կալանդաձեի հետ։ Գորդոնն ու Սոֆյա Կալանդաձեյը հանդիպել են 2018 թվականին։ Երիտասարդ աղջիկը տավղահարուհի, Պետական ​​երաժշտամանկավարժական ինստիտուտի ուսանողուհի է։ Վերջինս մանկուց է զբաղվում երաժշտությամբ, համառուսական եւ միջազգային մրցույթների դափնեկիր է։ Լինելով հայտնի դաշնակահար Բորիս Բերեզովսկու զարմուհին՝ նա մասնակցել է Ելաբուգայում տեղի ունեցած մեծ փառատոնի, որտեղ մի քանի տարի առաջ ելույթ է ունեցել Ալեքսանդրի հետ։ Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Սուզդալի Սպասո-Եվֆիմիեւ վանքում։ Տոնակատարությանը ներկա են եղել միայն հարազատները։
    15:46
    16.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Պարոնայք ոստիկաննե՛ր, ձեր քաղաքական ղեկավարը ծայրաստիճան վախեցած է ու ձեր ծառայությունն է չարաշահում․ Արտակ Զաքարյան
    Ապօրինություններով զբաղվող ոստիկանության պահանջներն ինչպե՞ս կարող ենք այսուհետ օրինական համարվել: Այն, ինչ տեղի է ունենում այսօր Երևանում, կոչվում է ոստիկանական беспредел: Պարոնայք ոստիկաններ, եթե ավտոերթի խաղաղ ակցիան օրինական չէր, ինչո՞ւ հենց առաջին օրը բերման չենթարկեցիք վարորդներին: Ինչո՞ւ էիք չորս-հինգ օր շարունակ, միևնույն օրինական ակցիաները հանգիստ ուղեկցում (ձեր լիազորությունների շրջանակներում), իսկ այսօր հակարծ որոշեցիք բիրտ ուժ կիրառել վարորդների նկատմամաբ: Վստահ եմ, որ դուք էլ լավ գիտեք, որ երթը օրինական էր, իսկ ձեր գործողությունները՝ լրիվությամբ ապօրինի: Բացատրությունը մեկն է պարոնայք ոստիկաններ. ձեր քաղաքական ղեկավարը ծայրաստիճան վախեցած է ու ձեր ծառայությունն է չարաշահում: Ձեր անիմաստ գործողություներով իզուր մի բարկացրեք ժողովրդին, մի թշնամացեք ինքներդ ձեր խղճի հետ: Մի քանի ժամով, անիմաստ մի խանգարեք ազգային արժանապատվության, պետության ապագայի համար փողոց դուրս եկած մարդկանց արդար գործը: Ի՞նչ եք կարծում, վախեցրեցի՞ք նրանց, թե՞ դրանով ինչ-որ հարց եք լուծում: Ոչ մի հարց էլ չեք լուծում, բացի ձեր խղճուկ քաղաքական ղեկավարին և Ալիևին կարճ ժամանակաով գոհացնելը: Մի արա այդպես, պարոն Հայ Ոստիկան: Հ.Գ. Վերջերս միջին օղակի սպայակազմում ծառայող, մի ոստիկան (անունը հասկանալի կերպով չեմ տալիս), ում շատ հարգանքով եմ վերաբերվում, պատմեց հետևյալը: Խաղաղ երթ անող և ընթացս փողոց փակող ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելուց հետո, այդ ոստիկանը շատ լուրջ զրույց է ունեցել տանը՝ իր երեխաների հետ: Ոչ մի կերպ չի կարողացել բացատրել իր երեխաներին, թե ինչո՞ւ են խոչընդոտել ակցիայի մասնակիցներին, ովքեր պահանջում են չհանձնել իրենց երկիրը թշնամուն, ովքեր պահանջում են, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում: Երբ իր ավագ որդին հարցրել է, վստահ է, որ Նիկոլը չի հանձելու Արցախն ամբողջությամբ, ոստիկանը կարկամել է: Տվյալ իրավիճակում՝ “տուն պահելու կամ կուրորեն հրաման կատարելու” մասին արդարացումները, նույնիսկ տանեցիների աչքերի մեջ ընդունելի չէ:
    15:42
    16.05.22
    Ավելին