Լրահոս

2022-05-11
  • Միջազգային
    «Ղազախ ժողովուրդը միայն լավն է տեսել թուրքերից». Էրդողանն ու Տոկաևը փաստաթղթեր են ստորագրել
    Անկարայում երեկ հանդիպել են Ղազախստանի ու Թուրքիայի նախագահները: Նրանք ստորագրել են անվտանգությանը վերաբերող 1 միլիարդ դոլարի գործարքի մասին փաստաթղթեր, այդ թվում՝ ռազմավարական գործընկերության վերաբերյալ : «Մենք շարունակելու ենք մեր ճանապարհը՝ ամրացնելով մեր գործընկերությունը»,- հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
    16:53
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Որևէ մեխանիզմ չի կարող զսպել Ադրբեջանին Արցախը հայաթափելու իր մշտական նպատակից. Արցախի ՄԻՊ
    Արցախի կարգավիճակի շուրջ դիսկուրսում երբեմն թյուրիմացաբար կարող է ընկալվել, որ անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմների ներդրումը կարող է հիմք հանդիսանալ Արցախն Ադրբեջանին կրկին բռնակցելու համար։ Միջազգային հանրության մոտ նման մոլորությունները պետք է իսպառ փարատել՝ ներկայացնելով ոչ միայն 2020 թվականի պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործությունները, հայատյացության սահմաններ չճանաչող դրևսրումները, այլ նաև պատմության կոնկրետ ժամանակահատվածում՝ Խորհրդային Ադրբեջանի ենթակայության տակ գտնվելու 70 տարիների ընթացքում, իրականացված խտրական քաղաքականությունն ու Արցախի հայության համար ստեղծված կործանարար իրավիճակը։ Ոչ վաղ անցյալի փաստերը, որոնք արձանագրված են խորհրդային ժամանակների վիճակագրական տեղեկագրերում, հստակ ու աներկբա ցույց են տալիս խտրականության բացահայտ դրսևորումները։ Ընդորում, պետք է հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ադրբեջանական ղեկավարության կողմից նման խտրական քաղաքականություն իրականացվում էր խորհրդային ինտերնացիոնալիզմի և եղբայրության հայտարարված սկբունքների ժամանակահատվածում, ինչը և ցույց է տալիս, որ որևէ մեխանիզմ չի կարող զսպել Ադրբեջանին Արցախը հայաթափելու ու Արցախի տարածքը ուղղակիորեն յուրացնելու իր մշտական նպատակից։ • Խորհրդային տարիներին տպագրված պաշտոնական քարտեզները վկայում են, որ անգամ պատմական Արցախի մի փոքր հատվածում կազմավորված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններն ու տարածքները Խորհրդային Ադրբեջանի կազմում լինելու 70 տարիների ընթացքում անընդհատ ենթարկվել են փոփոխությունների, որի հետևանքով ԼՂԻՄ հայությունը կորցրել է ցամաքային կապը Հայաստանի հետ։ Դրանից բացի Մարզի հայկական բնակավայրերի մերձակայքում արհեստականորեն ձևավորվում էին ադրբեջանցիներով բնակեցված բնակավայրեր, որոնք կարճ ժամանակ անց հանվում էին Մարզի ենթակայությունից և դրվում հարևան ադրբեջանական շրջանների ենթակայության տակ։ Ընդորում, այդ ադրբեջանաբնակ համայնքները, որպես կանոն, ստեղծվում էին ռազմավարական իմաստով կարևոր տեղանքում՝ ճանապարհների հարևանությամբ, բերրի և ոռոգովի վարելահողերի վրա կամ մերձակայքում, հայկական բնակավայրերը մի քանի կողմերից շրջապատելու դիրքերով։ • Մշտապես և հատկապես 1960-ական թվականներից սկսած իրականացվում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության դեմոգրաֆիկ կազմը հօգուտ ադրբեջանցիների փոխելու քաղաքականություն։ Այս փաստն արձանագրված է նաև Խորհրդային Ադրբեջանի ղեկավար, Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի՝ ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, որում նա պնդում է, որ վարում էր այնպիսի քաղաքականություն, որը միտված էր հեռացնելու հայերին Լեռնային Ղարաբաղից և Մարզը վերաբնակեցնելու ադրբեջանցիներով։ Արդյունքում Մարզի հայկական բնակչությունը, որ ուներ բնական աճի բարձր տեմպեր, այնուամենայնիվ չէր աճում, փոխարենն աճում էր ադրբեջանցիների թիվը։ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բացումով ԼՂԻՄ հարակից շրջաններից Ստեփանակերտ էին բերվում հազարավոր ադրբեջանցիներ, որոնք ունեին մեկ խնդիր՝ ուսումն ավարտելուց հետո մնալ Ստեփանակերտում։ • Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի նկատմամբ իրականացվում էր տնտեսական խտրական քաղաքականություն։ Մարզի կոլտնտեսությունների համար սահմանվում էին այնպիսի բարձր պլաններ, որոնք չէին համապատասխանում առկա պոտենցիալին։ Փաստորեն ԼՂԻՄ-ը արտադրում էր շատ, իսկ Բաքվի իշխանություններից ստանում էր իր արտադրածից անհամեմատ չնչին ֆինանսավորում։ Սա այն պարագայում, երբ հարևան ադրբեջանական շրջանները, որ նման արտադրողականություն չունեին, ունեին ավելի բարձր կենսամակարդակ։ Մարզը վեր էր ածվել ադրբեջանական ԽՍՀ-ի հումքային կցորդի։ Մարզի մի շարք հիմնարկներ ու սակավաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ արհեստականորեն և չհիմնավորված դրված էին 40-100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ԼՂԻՄ-ի մաս չկազմող շրջանների ենթակայության տակ (օրինակ՝ որոշակի ժամանակահատվածում Ստեփանակերտի հացի գործարանը գտնվում էր Ակնայի (Աղդամի) ենթակայության տակ, Մարզի շինարարական վարչությունը ենթարկվում էր 120 կմ հեռավորության վրա գտնվող Մինգեչավուրին, Ստեփանակերտի ցեմենտ-բետոնի գործարանը ենթարկվում էր 60 կմ հեռավորության վրա գտնվող Բարդայի շրջանին և այլն): Ամեն անգամ, երբ ԼՂԻՄ և Հայաստանի ԽՍՀ մտավորականությունը բարձրաձայնում էր պատմական արդարությունը վերականգնելու և Մարզը Հայաստանի ԽՍՀ վերադարձնելու մասին, Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը Մարզում կենսամակարդակի բարելավմանն ուղղված ծրագրեր էր կազմում, որոնք գործնականում չէին իրականացվում, այլ իրականում նպատակ ունեին թոզ փչելու Մոսկվայի աչքերին և ապակողմնորոշելու բարձրացված դժգոհություններից։ • Չնայած այն հանգամանքին, որ հայ առաքելական եկեղեցին 1950-ական թվականներից ակտիվացրել էր իր գործունեությունը հայության շրջանում հոգևոր ավանդույթների պահպանության բնագավառում, Արցախի թեմը վերաբացվել է միայն 1989 թվականին։ Արցախի հայկական եկեղեցիները վեր էին ածվել գոմերի և պահեստների։ Այն դեպքում, երբ ադրբեջանական տարբեր համայնքներում մուսուլմանական ավանդույթները պահպանվում և ազատորեն իրացվում էին, Արցախում հայկական հոգևոր-մշակութային ավանդույթները ճնշվում և վերացվում էին։ • 70 տարի շարունակ ԼՂԻՄ-ի հայկական բնակչությունը զրկված էր հետուստատեսությամբ մայրենի լեզու լսելու և հարազատ մշակույթին հաղորդակից լինելու հնարավորությունից։ Մարզն առանձին հեռուստատեսություն չուներ, հայկական հեռուստաալիքը չէր հեռարձակվում ԼՂԻՄ տարածքում, հեռարձակվում էր միայն ադրբեջանական հեռուստատեսություն, որով շաբաթը երկու անգամ կես ժամ ժամանակով հայերեն լուրեր էին թողարկվում, այն էլ Ադրբեջանի ու ադրբեջանցիների մասին։ Սրանք փաստեր են, որոնք արձանագրված են այդ ժամանակահատվածի վիճակագրական տեղեկագրերում և մամուլում։ 1960-ականն թվականներին Մոսկվայի կենտրոնական իշխանություններին ուղղված նամակում Արցախի մտավորականները հետևյալ միտքն են արտահայտում․ «Մեր վիճակն այժմ վատթար է, քան 1918-1920 թթ․ թուրք-մուսավաթական և անգլիական նվաճման շրջանում։ Ամեն ինչ կատարվում է բարեկամության և եղբայրության քողի տակ»։ Կան նաև խտրականության դրևորման և ԼՂԻՄ հայությանը մայր հայրենիքում ապրող հայությունից կտրելու այլ դրսևորումներ, որոնց վերաբերյալ ականատեսներն ու այդ ժամանակներում ապրած մարդիկ են փաստում՝ • Ստեփանակերտում շատ դժվարությամբ կարող եք գտնել հայկական վարդագույն տուֆով կառուցված տներ ու շենքեր, որովհետև այն արգելված էր միայն այն պատճառով, որ ԼՂԻՄ հայերին հիշեցնում էր Հայաստանը։ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը (Տատիկ-պապիկ) տուֆով կառուցելու համար երկար վիճաբանություններ են եղել, որովհետև Բաքուն դեմ էր հուշարձանի կանգնեցմանը, մանավանդ այն տուֆից պատրաստելուն։ • Ստեփանակերտի փողոցները անվանակոչվում էին հայերի համար անհասկանալի, անծանոթ ու ոչինչ չասող ադրբեջանական անուններով։ Հայ ականավոր գործիչների անուններով սակավաթիվ փողոցներ կային՝ հիմնականում խորհրդային ժամանակների հայտնի հայերի անուններով։ • Միտումնավոր կերպով խոչընդոտներ էին հարուցում Երևանում բարձրագույն կրթություն ստացած մասնագետների համար, որպեսզի վերջիններս, աշխատանք չունենալով, լքեն ԼՂԻՄ-ը։ • Ստեփանակերտում բազմաթիվ մթերքների դեֆիցիտ էր, այն դեպքում, երբ Ստեփակերտից 40 կմ հեռավորության վրա գտնվող Ակնայի (Աղդամի) շուկաներում ամեն ինչ կարելի էր գտնել։ Սովորաբար տարբեր միջոցառումների ժամանակ ստեփանակերտցիները հենց մեկնում էին Ակնա (Աղդամ) առևտուր անելու համար։ Կարգավիճակը նպատակ է, թե միջոց, դրանից մարդու իրավունքների տեսանկյունից իրողությունները և ադրբեջանական հանցավոր պլանները չեն փոխվում։
    16:43
    11.05.22
    Ավելին
  • Հասարակական
    «Օրինախախտ» մեքենաներ՝ Հայփոստի մոտ. ոստիկանները սնունդ են բեռնաթափում
    Արդեն մի քանի օր է՝ Հանրապետության հրապարակում՝ Հայ փոստի գրասենյակի առաջ` հենց մայթին, կայանվում են քաղաքացիական մեքենաներ, որոնցից ոստիկանները բեռնաթափում են սնունդ: Այսօր «Հայլուրի» թղթակիցը պարզել է, որ Հայփոստի շենքի մի առանձին մասում տարածք է առանձնացվել ոստիկանների համար՝ սնունդ պահեստավորելու նպատակով: Որ մեքենաները հարյուրավոր ոստիկանների աչքի առաջ կայանվում են մայթին՝ խախտելով օրենքը, ֆիքսել է մեր թղթակիցը: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ հորդորեցին պարզաբանման համար գրավոր հարցում ուղարկել:
    16:40
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ոստիկանությունը թույլ չի տալիս ավտոերթի մասնակիցներին մտնել Հանրապետության հրապարակ
    Ոստիկանությունը թույլ չի տալիս ավտոերթի մասնակիցներին մտնել Հանրապետության հրապարակ
    16:29
    11.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Արցախի ու Հայաստանի դրոշներով ավտոերթեր՝ ընդդիմության հանրահավաքից առաջ
    Կեսօրից սկսված Դիմադրության շարժման ավտոերթերը մոտենում են ավարտին: Նպատակը քաղաքացիներին իրազեկելն է Ֆրանսիայի հրապարակում մեկնարկող հանրահավաքի մասին, կոչ անելը քաղաքացիներին՝ միանալ իրենց։ Արցախի ու Հայաստանի դրոշներով մեքենաներից ակցիայի մասնակիցները ազդանշաններ են տվել, վանկարկել Դիմադրության շարժման կարգախոսները:
    16:21
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գյումրիի տներից մեկում մահացած հայտնաբերված մայրն ու տղան նախնական վարկածով շմոլ գազից են թունավորվել
    Գյումրիի տներից մեկում երկու օր առաջ մահացած վիճակում հայտնաբերված մայրն ու որդին նախնական վարկածով շմոլ գազից են թունավորվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը։ «Բնակարանը գազաֆիկացված չի եղել, ինքնաշեն գազօջախ են սարքել, ռետինե խողովակի տարածությունը չի պահպանվել, գազի արտահոսք է եղել, մահացել են տան երկու բնակիչները։ Մահացած տղամարդը 47 տարեկան էր, իսկ նրա խորթ մայրը՝ 86։ Մեկուկես տարի առաջ էին տեղահանվել Արցախից»,– ասաց Վարդան Թադեւոսյանը։ Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 279–րդ հոդվածի 3–րդ մասի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որոնք անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ):
    16:11
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մենք՝ այս հողի տերերը, արդեն վերադարձել ենք, ու այսօր Ղարաբաղը վերածնվում է․ Ալիև
    Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Շուշիից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղերձ է հղել՝ հայտարարելով, որ «այսօր Ղարաբաղը վերածնվում է, բոլոր շրջաններում մեծ տեմպով ընթանում են շինարարական ու վերականգնողական աշխատանքներ»։ «Մենք՝ այս հողի տերերն արդեն վերադարձել ենք, և  երկինքը դա տեսնում է։ Ամեն օր մենք կառուցում ենք։ Մեկ անգամ ևս կրկնեմ, որ մենք վերջնականապես վերադարձել ենք այս տարածքներ, հարազատ հող ու այստեղ կապրենք  մշտապես»,-ասել է նա։ Ի դեպ, Ալիևն իր ելույթն ավարտել է Նիկոլ Փաշինյանի՝ ոչ վաղ անցյալում Ստեփանակերտում հնչեցրած բառերը փոփոխելով. «Ղարաբաղը մերն է, Ղարաբաղն Ադրբեջանն է»։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/811be7a9c1abd7edc7fce6e68a87bf17 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    15:59
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Որքան Նիկոլն ավելի շատ է կառչում իր արյունոտ աթոռից, այնքան ավելի են ոգևորվում ադրբեջանցիներն ու թուրքերը. Զաքարյան
    Ֆրանսիայի հրապարակը դարձել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի այն վայրը, որտեղից սկսվում է արևածագը: Հույս, հավատ և ամենօրյա համբերատար պայքար: Այլ բան պետք չէ դավադիր կապիտուլյանտից ազատվելու համար, գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը: «Որքան Նիկոլն ավելի շատ է կառչում իր արյունոտ ու կործանարար աթոռից, այնքան ավելի են ոգևորվում ադրբեջանցիներն ու թուրքերը: Թուրքը թույլ չի տալու, որ Նիկոլը հրաժարական տա, իսկ մենք թույլ տալու՞ ենք, որ դրանք Հայաստանում իրենց կառավարությունն ունենան: Հ.Գ. Ի՞նչ եք կարծում, միայն Հոլանդիայի հայ համայնքու՞մ են Նիկոլի մասին այդպես մտածում, թե՞ ամբողջ Սփյուռքում»:
    15:52
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարդենիսի զորամասում հայտնաբերվել է 20-ամյա ժամկետային զինծառայողի՝ հրազենային վնասվածքով դի
    «Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՊՆ Վարդենիսի N զորամասում հայտնաբերվել է ժամկետաին զինծառայողի դի՝ սրտի մասում հրազենային վնասվածքով։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Գորիս քաղաքի բնակիչ 20-ամյա Արգիշտի Եղյանն էր, ով բանակ էր զորակոչվել Գորիսի զինկոմիսարտիատի կողմից։
    15:45
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի ինքնիշխան տարածքը չի կարող հանձնվել Ադրբեջանին, 1000 հատ Նիկոլ իրա հոր ձեռը բռնած գա, դա չի լինելու. Ղազինյան
    Արդեն սովորական է դարձել մեզ համար այն, որ Հայաստանի ու Արցախի մասին ճակատագրական ու կարևոր որոշումների մասին մենք տեղեկանում Բաքվից կամ Անկարայից: Չենք էլ դիմադրում, ընդվզում, պահանջ ներկայացնում իշխանությունից բացատրություն ներկայացնել մեզ, պարզաբանել այս քաղաքական անոմալիան: Սա վիրավորում է ցանկացած Հայ մարդու ազգային արժանապատվությունը, մարդկային ինքնասիրությունը, քանի որ գիտակից մարդը լավ հասկանում է, որ մեր համար ճակատագրական որոշումներն ընդունում և հրապարակում են Ալիևի ու Էրդողանի գրասենյակները, իսկ նիկոլ փաշինյանն ընդամենը, գլուխը կախ, խոնարհ հարսի կարգավիճակով կատարում է այդ որոշումները: Ադրբեջանի ԱԳՆ հայտարարում է, որ Հայատանն իրենց պետք է վերադարձնի հայկական 8 գյուղեր, որտեղ պետք է ապրեն ադրբեջանցիներ, երկու միջպետական մայրուղի, որտեղ ադրբեջանցիները պետք է տեղադրեն մաքսակետեր ու գանձեն տուրքեր հայկական մեքենաներից: Սա ավարտն է, Հայկական պետության, Հայ ազգի ու Հայ մարդու վերջն է: Ոչ մի իրեն հարգող Հայ մարդ չի կարող տանել այս ստորացումն ու նվաստացումը, ոչ մի ադրբեջանական փող ու եկամուտ չի կարող կոմպեսացնել դա: Հայաստանի ինքնիշխան տարածքը ՉԻ ԿԱՐՈՂ հանձնվել ադրբեջանին, 1000 հատ նիկոլ իրա հոր ձեռը բռնած գա, դա ՉԻ ԼԻՆԵԼՈՒ . . .
    15:17
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գնդակահարել են «Ալ Ջազիրայի»-ի լրագրողին
    Առողջապահական գերատեսչությունը հայտնել է որ Շիրինը հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում, որից հետո մահացել է։ Գերատեսչության փոխանցմամբ՝ Շիրինը լուսաբանում էր Ջենինի փախստականների ճամբարում բանակի ռեյդերը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ զինծառայողները կիրառել են մարտական զինամթերք։
    15:05
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Առանց Նիկոլ Հայաստան», «Հավերժ անեծք դավաճանին»․ հոլանդահայ համայնքը Փաշինյանի դեմ բողոքի ակցիա է իրականացրել
    Նիդեռլանդներում այս պահին բողոքի ակցիա է տեղի ունենում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Մի խումբ հայեր պաստառներով, որոնց վրա գրված է «Կապիտուլյանտ հեռացիր», «Առանց Նիկոլ Հայաստան», «Հավերժ անեծք դավաճանին» գրություններով, Արցախի և ՀՀ-ի դրոշներով բողոքի ակցիա են իրականացնում՝ ներկայացնելով իրենց պահանջները և դժգոհությունները Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը։
    14:50
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Էդմոնազգի գործիչները մեզ մեղադրում են, թե ադրբեջանական քարոզչություն ենք տարածում․ դե մի բան ասեք, որ ստիպված չլինենք իրականությունն Ադրբեջանից լսել․ Բաբայան
    Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալը հայտարարել է, որ #նիկոլ_մահաբերի հետ ունի պայմանավորվածություն Տավուշի 7 գյուղերը և Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին: Ադրբեջանի փոխնախարարը նույնիսկ ժամկետներն է հստակեցրել ասելով, որ դա տեղի կունենա դեմարկացիայի շրջանակներում: Արդեն երկրորդ օրն է ՀՀ ԱԳՆ-ն լռում է այս մասին: Մեր փորձը ցույց է տվել, որ նման դեպքերում, ցավոք, Ադրբեջանը ճիշտ է ասում: Ամեն տեսակ էդմոնազգի գործիչները մեզ մեղադրում են, թե ադրբեջանական քարոզչություն ենք տարածում: Տո՛ այ... դե խոսեք, մի բան ասեք, որ ստիպված չլինենք իրականությունն Ադրբեջանից լսել:
    14:35
    11.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Հայաստանում Քովիդ մահերի մեջ ներառվե՞լ են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ արձանագրված մահերը
    ԱՀԿ-ի` Հայաստանում COVID-19-ի հետևանքով ավելցուկային մահերի վերաբերյալ տվյալները ուռճացված են: Կորոնա-համավարակի առաջին 2 տարիների ընթացքում ավելցուկային մահերի մեջ ներառվել են 44-օրյա պատերազմի ժամանակ արձանագրված մահերը: Այս տեղեկությունը Առողջապահության նախարարությունն է պարզել այն բանից հետո, երբ հրապարակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցը: Բժիշկ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ առաջին հայացքից սա «տեխնիկական սխալ» է, սակայն այն, ինչ-որ զուգադիպությամբ, իշխանության համար միանգամից երկու խնդիր է լուծել:
    14:20
    11.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Հայաստանի ԱԳՆ-ի պատասխանը Բաքվին Մարուքյանի հայտարարությունն է
    Հայաստանի ԱԳՆ-ը ավելի քան 24 ժամ է չի արձագանքել «Հայլուրի» հարցին, թե ինչպես է գնահատում Ադրբեջանի արտգործնախարարի այն հայտարարությունը, թե «խաղաղության պայմանագրի» բանակցությունների համար Երևանի ներկայացրած փաստաթուղթը դժվար է առաջարկ անվանել: Բայրամովի խոսքերին երեկ միայն Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն էր արձագանքել՝ «Արմենպրեսին» հայտնելով, որ Բրյուսելում Փաշինյանը Ալիևին առձեռն փոխանցել է 6 կետանոց փաստաթուղթ, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության, իրավունքների պաշտպանության և վերջնական կարգավիճակի հարցը:
    14:05
    11.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Հայտնեք, որ Հայաստանում իշխանափոխության պահանջ կա». ընդդիմության կոչը՝ ՀՀ-ում աշխատող դեսպաններին
    Դեսպաններին, միջազգային կառույցների ներկայացուցիչներին ընդդիմությունը կոչ է անում իրենց երկրներում հայտնել Հայաստանում ձևավորված իշխանափոխության պահանջի մասին: Իշխան Սաղաթելյանը դիվանագիտական կորպուսին նաև հորդորել է իրենց կոչը հաշվի առնել ամենօրյա աշխատանքում:
    13:50
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մի տրվեք սադրանքների. Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է Գյումրիում կատարված միջադեպին
    Ֆրանսիայի հրապարակում ընթացող «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը անդրադարձավ Գյումրիում կատարված միջադեպին: «Մենք դատապարտում ենք ցանկացած բռնություն: Սիրելի քաղաքացիներ, մի տրվեք սադրանքների: Սա մարտի 1 կազմակերպած, հղի կնոջը սպանած, պատերազմում մեր երկրին պարտություն բերած և հայրենիք հանձնած իշխանության ձեռագիրն է: Այս շարժման առաջին օրվանից մենք հայտնել ենք, որ սա իրական համերաշխության շարժում է և պայմանավորվել ենք, որ մեր պայքարը բոլոր հայրենակիցների համար է»,- ասաց նա:
    13:40
    11.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոնդի եկեղեցում երեկոյան հոգեհանգիստ է․ ՀԺՄ անդամն ընդդիմադիրներին խնդրում է Պռոշյանով քայլերթ չանել
    Ժուռնալիստների միության անդամ Հասմիկ Պողոսյանը դիմել է դիմադրության շարժման կազմակերպիչ ուժերի առաջնորդներին՝ խնդրելով Պռոշյան փողոցում երեկոյան քայլերթ չկազմակերպել, քանի որ Կոնդի եկեղեցում լուսահոգի Արմինե Ճաղարյանի հոգեհանգստի արարողությունն է։ «Երեկ Դեբեդ գետում տեղի ունեցած ողբերգության հետևանքով կյանքից հեռացավ մեր հմայիչ ու ինքնատիպ հաղորդավարուհիներից մեկը՝ Արմինե Ճաղարյանը։ Պակասեց միշտ ստեղծագործական գաղափարներով լի, գեղեցիկ էություն ունեցող մարդ, ով նույնպես պայքարում էր մարդկային, գեղեցիկ արժեքները պահպանելու համար։ Որպես լրագրող և ազգային արժեքների համար միշտ պայքարող հայուհի` ուզում եմ դիմել այս օրերին մեր երկրում տեղի ունեցող դիմադրության շարժման կազմակերպիչ ուժերի առաջնորդներին, հարգելի ընդդիմությանը և ասել հետևյալը։ Հարգելի գործիչներ, վաղը՝ ժամը 18։00-21։00-ն, Կոնդի եկեղեցում տեղի կունենա հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի հոգեհանգստի արարողությունը։ Խնդրում ենք, որ այդ ժամանակահատվածում Պռոշյան փողոցում քայլերթ չկազմակերպվի։ Դիմադրության շարժման հիմքում առաջին հերթին պայքար է ազգային արժեքների համար։ Հարգենք մեր գործընկերուհու ընտանիքի վիշտը, որպեսզի նրան ճանաչողներն ու հարազատները կարողանան վերջին հրաժեշտի արարողությունը պատշաճ կազմակերպել և մարդկանց հոսքը չխոչընդոտվի։ Դիմադրության շարժումը նաև նման քայլերով պիտի տարբերվի։ Հուսանք, որ պատշաճ արձագանք կունենա իմ և շատերի այսպիսի գրառումը։ Հանգչես խաղաղությամբ, մեր հմայիչ գործընկերուհի, Արմինե Ճաղարյան։ Նշանակություն չունի, որ քեզ հետ որևէ տեղ աշխատելու առիթ չեմ ունեցել։ Այս ցավը ևս մերն է»։
    13:33
    11.05.22
    Ավելին