Լրահոս
2022-05-10
-
ՀասարակականԼոռու մարզում որպես անհայտ կորած 85-ամյա կնոջ դին հայտնաբերվել է Փոքր Այրում բնակավայրի մոտ գտնվող քարափինԱյսօր՝ մայիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա համայնքի Փոքր Այրում բնակավայրի մոտ գտնվող քարափին կին է ընկել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մահացածը Լոռու մարզի բնակչուհի՝ 85-ամյա Աննա Հ-ն էր, ում երեկվանից հարազատներն ու ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները որոնում էին։ Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։Ավելին13:5510.05.22 -
ՄիջազգայինԼոս Անջելեսի հայերը պահանջում են Փաշինյանի հրաժարականըՀայաստանի հյուպատոսության շենքի առաջ ամերիկահայերը վանկարկել են «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Նիկո՛լ դավաճան»:Ավելին13:5410.05.22 -
ՔաղաքականՏարբերություն չեմ տեսնում Բաքվի և ՀՀ իշխանությունների խոսքերի միջև․ Վանեցյանը՝ Բայրամովի հայտարարության մասինԱնդրադառալով Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաների վերաբերյալ Ադրբեջանի արտգործանախարար Բայրամովի հայտարարությանն այն մասին, որ ընդդիմադիրները 30 տարի սուտ խոստումներ էին տալիս հայ ժողովրդին՝ հասցնելով Հայաստանը անդունդի եզրին, Վանեցյանը ասաց․ «Եթե Ձեր հարցի մեջ չասեիք Բայրամովը, ապա կարող էիք նույն տեքստը ներկայացնել որպես Հայաստանի իշխանություններրի կողմից ասված տեքստ։ Նույն բանը ասում են Հայաստանի իշխանությունները։ Պարզ է, որ Բաքուն նման բան պետք է ասեր, որովհետև մենք ասում ենք, որ միակողմանի զիջումներ չեն լինելու, ասում ենք, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի խախտվելու, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում և այլն։ Մեծ տաբերություն չեմ դնում Բաքվի և մեր իշխանությունների խոսքերի միջև»,- ասաց Վանեցյանը։ Հարցին՝ ով է լինելու ընդդիմության վարչապետի թեկնածուն, Վանեցյանը ասաց, որ նման անուն դեռևս չի շրջանառվում։Ավելին13:4710.05.22 -
ՔաղաքականԱբողջությամբ փակել ենք Կիևյան կամուրջըԱբողջությամբ փակել ենք Կիևյան կամուրջը: Խաղաղ անհնազանդությունները շարունակվում ենԱվելին13:4310.05.22 -
ԻրավականԳյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով կան ձերբակալվածներՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդներից երեքի ինքնությունը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2022 թվականի մայիսի 8-ին մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել էին Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին: Պարզվել էր, որ վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդիկ 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են: Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից երեքի ինքնությունը. նրանցից մեկը Արագածոտնի մարզի՝ 1991թ. ծնված բնակիչ Գոռ Սարգսյանն է, մյուսը՝ Երևան քաղաքի 1999թ. ծնված բնակիչ Տարոն Մանուկյանը, իսկ երրորդը՝ Արարատի մարզի բնակիչ, 1990թ. ծնված Արսեն Մարտոյանն է: Գոռ Սարգսյանը և Տարոն Մանուկյանը ձերբակալվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի կարգով, իսկ Արսեն Մարտոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար քննիչը որոշում է կայացրել՝ վերջինիս ձերբակալելու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:Ավելին13:3810.05.22 -
ՔաղաքականԼարված իրավիճակ՝ Քանաքեռ-Զեյթունում․ ոստիկանությունը սկսել է ուժ կիրառելԻրավիճակը Քանաքեռ-Զեյթունում լարված է. ոստիկանությունն անցել է գործի։ «Դիմադրություն» շարժման ցուցարարների ու ոստիկանների միջև բախում է սկսվել։ Ոստիկանությունը ուժի կիրառմամբ բերման է ենթարկել խաղաղ ցուցարարներին, ովքեր անհնազանդության խաղաղ ակցիաներ են իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներւմ։ Այս հատվածում են «Հայաստան» խմբակցության մի խումբ պատգամավորներ Վահե Հակոբյանը, Արթուր Սարգսյանը, Իշխան Սաղաթելյանը, Լիլիթ Գալստյանը:Ավելին13:3210.05.22 -
ԻրավականԳյումրիում տարեց տղամարդկանց ծեծելու դեպքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվելՔննչական կոմիտեում գործ է հարուցվել Գյումրիում տարեց տղամարդկանց ծեծելու դեպքի վերաբերյալ: Կոմիտեն գրում է, որ մի խումբ երիտասարդներ մոտեցել են տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին:Ավելին13:3010.05.22 -
ՀասարակականԱմուսինը փորձել է օգնել, բայց գետը քշել-տարել է. մանրամասներ հաղորդավարուհու մահվան դեպքից«Շանթ» հեռուստաընկերության հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի հետ ռետինե նավակի մեջ ևս 6 անձ է եղել. նավակը շրջվել է։ Գետի հոսանքը մի քանի կիլոմետր քշել-տարել է երեկ Դեբեդն ընկած հաղորդավարուհուն, որի կյանքը չէր հաջողվել փրկել: «Sputnik Արմենիա»–ին այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտե մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։ Նա հայտնեց նաև, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում, և դիակի դատաբժշկական փորձաքննությունից հետո հայտնի կլինի, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով քրգործ կհարուցվի։ Ամենայն հավանականությամբ, 157-րդ հոդվածով քրգործ կհարուցվի` տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահը։ Հավելենք, որ «Ռաֆթինգ ին Արմենիա» ընկերության հեռախոսահամարն առավոտից անհասանելի է` նրանց հետ կապ հաստատել չհաջողվեց։ Ի դեպ, ընկերությունը մայիսի 8-ին ֆեյսբուքյան էջում գրառում էր արել` հայտնելով, որ մայիսի 7-ից անժամկետ դադարեցրել են ռաֆտելը Դեբեդ գետում։Ավելին13:2410.05.22 -
ՔաղաքականԴիմադրության շարժման 4 ուղղությամբ երթեր՝ ԵրևանումԵրևանի 4 հասցեներից սկսվել են դիմադրության շարժման երթերը դեպի Ֆրանսիայի հրապարակ:Ավելին13:1010.05.22 -
ՔաղաքականՄենք որևէ կասկած չունենք՝ «Դիմադրություն» շարժումն առաջ է գնալու․ Արթուր ՎանեցյանԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կարծիքով՝ ժողովուրդը Հայաստանում ոտքի է կանգնել ու «Դիմադրություն» շարժումն առաջ է գնալու։ «Մենք որևէ կասկած չունենք, որ հասնելու ենք հաջողության, իսկ այդ հաջողությունը բոլորինս է՝ Հայաստանինն է, Արցախինն է ու հայ ժողովրդինը», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Վանեցյանի խոսքով՝ մարզերում քաղաքացիները վախեցած են, քանի որ սպառնում են ու ասում՝ աշխատանքից կազատեն։ «Ասում են՝ եթե տնտեսվարողներ եք, հարկային ստուգումներ կլինեն, կային բազում սադրիչներ, որոնք, ուղղակի խայտառակ պահվածք դրսևորելով, փորձեցին «հարամել» մեր հանդիպումները, բայց դա չհաջողվեց», - մարզային այցելությունների մասին խոսելով՝ նշեց ընդդիմադիր գործիչը։Ավելին12:5510.05.22 -
ԱռողջապահականԱրձանագրվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք, 1 հոգի մահացել էՀայաստանում մայիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 900 դեպք, 412 հազար 50-ը`առողջացման, 8623-ը` մահվան ելքով: Տվյալները ներկայացրել են Առողջապահության նախարարությունից։ Նշվում է, որ այս պահին 544 բուժվող կա: Մեկ շաբաթում կատարվել է 11 հազար 538 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք, առողջացել է 31 քաղաքացի, արձանագրվել է մահվան 1 դեպք: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 69 հազար 240-ի:Ավելին12:4010.05.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Ադրբեջանը Տավուշի և Արարատի 7 գյուղ է պահանջում | 10.05.2022Ավելին12:3010.05.22 -
ՔաղաքականԳյումրիում կատարվածն օրվա իշխանությունն էր կազմակերպել իր քարոզիչների միջոցով․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱմբողջ ճշմարտությունը Գյումրիի դեպքերի հետ կապված: Ապրիլյան և Քառասունչորսօրյա պատերազմների մասնակից Գոռը ներկայացնում է կազմակերպված սադրանքի շղթան: Չնայած դրան, տեսանյութում երևացող տղաները Ոստիկանությանը հայտնում են, որ վաղ առավոտյան ինքնակամ կներկայանան բաժին, որ Ոստիկանությունը , ոչ թե համացանցը պարզի եղելությունը: Բայց ոստիկանությանը ոչ թե եղելությունը պարզելու, այլ շոու սարքելու հրաման էր տրված: Դրա համար այն ժամանակ, երբ տղաները Գյումրու բաժին տանող ճանապարհին են, դիմակավորված անձինք ներխուժում են տղաների տներն ու ահաբեկում մարդկանց: Մեկնաբանությունում կտեղադրեմ նկար, որտեղ երևում է ինչպես են աադրանքի մասնակիցները քարով կոտրել ընթացող մեքենայի ապակին:Ավելին12:2010.05.22 -
ՀասարակականՍևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսվել են. իրականացվում է օդային և ջրային հետախուզությունՄայիսի 10-ին, ժամը 07։50-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ մոտորանավակով, մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խմբերը, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, վեց մոտորանավակ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Որոնողական աշխատանքներին ներգրավված է թվով 7 ջրային տեխնիկա և երկու անօդաչու թռչող սարք. տեղում իրականացվում է օդային և ջրային հետախուզություն՝ թռչող և լողացող սարքերի օգնությամբ: *** Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։Ավելին12:1010.05.22 -
ՔաղաքականԻշխանական մանր-մունր խուլիգանությունները իշխանության համար միանշանակ հակառակ արդյունքն են ապահովելու․ Տիգրան ԱբրահամյանԻշխանության «տրյուկները»՝ սադրիչներով բախումներ հրահրելու և շարժման ակտիվիստներին բերման ենթարկելու ուղղությամբ, միայն առավել ակտիվ ու կազմակերպված է դարձնում ընդդիմության նախաձեռնած քաղաքական գործընթացը։ Ոստիկանությանն ակնհայտ հրահանգ է իջեցված պասիվ կեցվածք դրսևորել սադրիչների հարցում՝ քաղաքացիներին իրար դեմ հանելու, ատելություն գեներացնելու, ծեծկռտուք հրահրելու նպատակով։ Այսօր վաղ առավոտյան բերման ենթարկված ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը մեր ամենավառ երիտասարդներից է և՛ քաղաքական հասունության, և՛ ազգային մտածելակերպով։ Ոտքի ելած մեր երիտասարդները, հայրենակիցները «կոտրվող» տեսակ չեն և իշխանական մանր-մունր խուլիգանությունները իշխանության համար միանշանակ հակառակ արդյունքն են ապահովելու։Ավելին12:0010.05.22 -
ՀասարակականԲռնոցի ենք խաղում․ Էկոնոմիկայի նախարարԷկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Բռնոցի ենք խաղում»Ավելին11:5010.05.22 -
ՀասարակականՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 49-ամյա տղամարդու դիակըՄայիսի 8-ին Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում՝ Փամբակ գետում, տղամարդու դիակ էր հայտնաբերվել: Պարզվել է, որ ապրիլի 9-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Արտյոմ Սինդոյանի դիակն է։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հանգամանքները քննությամբ պարզվում են։Ավելին11:3010.05.22 -
ՍպորտԲազկամարտի Եվրոպայի առաջնությանն Արման Մրտեյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսըԲազկամարտի Եվրոպայի առաջնությանն Արման Մրտեյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսըԱվելին11:1510.05.22