Լրահոս

2022-04-28
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլի համար ցանկալի են միայն անթասիբ, անհայրենիք ու ապազգային կերպարները. Արտակ Զաքարյան
    Նիկոլը` բացի այն, որ քաղաքականապես դավադիր, կապիտուլյանտ և հող հանձնող է, նաև ծայրաստիճան վախկոտ իշխանամոլ է: Հանուն իր թրքահպատակ իշխանության պահպանմանը, նա ոչ միայն Հայրենիք է հանձնել, այլ նաև պատրաստ է զոհաբերել հայի արյան մինչև վերջին կաթիլը: Նա շատ լավ գիտի, որ եթե շարունակի մնալ իշխանության` ապա նորից հսկայական տարածքներ ենք կորցնելու, կամ էլ նոր պատերազի ու զոհերի գնով պարտություն ու պետականության կորուստ ենք ունենալու: Իսկ եթե հրաժարվի վարչապետի պաշտոնից, իր ստեղծած աղետալի իրավիճակն այսօր անկորուստ շտկելը միանգամայն հնարավոր է: Այս ամենը նա լավ գիտի, բայց կամովին երբեք չի հեռանա: Նրան պետք է ամեն կերպ հեռացնել: Հայրենիք, հող, հոգևոր-մշակութային ժառանգություն, անվտանգություն, զինվորականներ, ոստիկաններ, քովիդով հիվանդներ, գերիներ, վիրավորներ, ցուցարարներ, սեփական թիմակիցներ, ընդդիմադիրներ և այլն, Նիկոլի համար` զուտ իր նպատակներին հասնելու расходный материал -են: Նրանք զոհվել են, մահացել են, վիրավորվել են, հանձնվել են, դավաճանվել են, կալանավորվել են, դատվել են կամ պախարակվել են միմիայն նրա համար, որպեսզի Նիկոլը քայլ առ քայլ հասնի իր թուրքական նպատակներին: Նա գենետիկորեն ատել և ատում է Հային ու Հայաստանը: Իսկ ամենաշատն ատում և վախենում է գիտակից, արժանապատիվ ու հայրենասեր հայերից: Նրա համար ցանկալի են միայն անթասիբ, անհայրենիք ու ապազգային կերպարները` Էդմոնմարուքյաններ, վահագնալեքսանյաններ և այլն: Սակայն կապիտուլյանտը նույնիսկ նրանց չի հարգում: Եթե սխալվում եմ, ուրեմն ցույց տվեք իր թիմում գոնե մեկ մարդ, ով այս երկրի համար ինչ-որ բան է արել: Ցույց տվեք մեկին, ով հայտնի է եղել որպես շրջապատում հարգված, իր երկրի, քաղաքի, գյուղի, բակի համար ինչ-որ համընդհանուր օգտակար, մնայուն գործ արած մարդ: Հ.Գ. Քիչ թե շատ թասիբ-նամուս ունեցողները 44 օրյա պատերազմից հետո թքեցին ու հեռացան Նիկոլի խունտայից:
    10:35
    28.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ում ուզում եք բերման ենթարկեք, մեկ է, Նիկոլի օրերը հաշված են․ Հովհաննես Հարությունյան
    Ոստիկանության պահվածքն արդեն չգիտեմ ինչպես գնահատեմ, իրականում դա չափազանց ծիծաղելի է։ Այս մասին իր ուղիղ եթերում ասաց «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության ղեկավար Հովհաննես Հարությունյանը։ «Այսօր պետք է Սարդարապետից մեկնարկի այդ ուղղությամբ քայլերթը, մենք երթի մասնակիցներն ենք լինելու, նախապատրաստական աշխատանքներ էինք իրականացնում, մեր ընկերներից մեկը ՀՅԴ մասնաշենքից պետք է քնապարկեր վերցներ, Վիգենը մոտեցել էր, վերցրել քնապարկերը, ճանապարհին՝ Պուշկինի դպրոցի մոտ, ոստիկանական մի քանի մեքենա իջել և բերման են ենթարկել Վիգենին՝ շատ կոպիտ ձևով, անգամ ձեռնաշղթաներ են հագցրել, և տարել են Արաբկիրի բաժին, նրա ձեռքից հեռախոսը վերցրել են և չի կարողացել մեզ տեղյակ պահել։ Վիգենի մեքենան արգելափակվել է և ,ըստ էության, այն քնապարկերը, որոնք պետք էր լինելու մեզ առգրավվել են։ Ու գրվել է արձանագրության մեջ, որ բերման ենթարկելու պատճառը գողության կասկածն է»,- ասաց նա։ Նրա խոսքով՝ ակհայտ է, որ նպատակը քնապարկերի առգրավվումն է եղել, նպատակ են հետապնդել իրենց քայլարշավին խոչընդոտել․ «Դա ըստ էության ոստիկաններին հրահանգվել է։ Եթե կարծում եք մենք քնապարկ ձեռք բերելու հնարավորություն չունենք, սխալվում եք։ Ում ուզում եք բերման ենթարկեք նիկոլի օրերը հաշված են»,- ավելացրեց նա։
    10:18
    28.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իջևան-Սևքար ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը
    ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին Ապրիլի 28-ին, ժամը 05։18-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Սևքար ավտոճանապարհի խաչմերուկում ավտոմեքենա է ընկել ձորը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
    10:06
    28.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին
    ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Ապրիլի 28-ին, ժամը 03։38-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
    10:01
    28.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այդ կնոջը վրաերթի են ենթարկել քաղաքական հայացքների՞ համար
    «Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված ու մահացած հղի կինը 1993 թ. ծնված Սոնա Մնացականյանն էր՝ Արարատի մարզի Բերքանուշ գյուղից։ Սոնա Մնացականյանը Support Our Heroes - Armenia կազմակերպության հիմնադիր անդամ կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թեւեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավարն էր, բայց պատահարից անմիջապես հետո երիտասարդ կնոջ անունը կապեցին ցուցարարների հետ, թե նա ցույցի մասնակիցներից էր, փողոցն էլ անթույլատրելի տեղից է անցել։ Սակայն հետո պարզ դարձավ, որ կինը ցույցի մասնակից չի եղել եւ փողոցն էլ հետիոտնի համար թույլատրելի տեղից է անցնելիս եղել: Եվ եթե վարչապետի ավտոշարասյունն ավելի ցածր արագությամբ անցնելիս լիներ, կամ` վրաերթից անմիջապես հետո կանգնեին եւ օգնություն ցույց տային հղի կնոջը, գուցե հնարավոր լիներ փրկել նրա կյանքը` ժամանակին հիվանդանոց հասցնելով: Եթե նման դեպք տեղի ունենար տարիներ առաջ, մեր քաղաքացիական հասարակությունը պիկետներ, ցույցեր ու հայտարարություններ կաներ՝ պահանջելով պատժել մեղավորին, իսկ հիմա լուռ է։ Քաղհասարակության ակունքներում կանգնած, ՔՊ-ական նախկին պատգամավոր, այժմ Հեռուստատեսության եւ ռադիոյի անդամ Արթուր Մանուկյանին մենք մի քանի հարց ուղղեցինք այս ողբերգական դեպքի առիթով։ - Երեկ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի է ենթարկվել ու տեղում մահացել 29-ամյա հղի կին, որի մահը միանգամից սկսեցին շահարկել տարբեր իշխանական ֆեյքեր, թե ցուցարար էր, փողոց էր փակել եւ այլն, եւ այլն։ Ինչպե՞ս եք այս իրավիճակը գնահատում։ - Տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային դեպք, սա քրեական հարց է, եւ Քրեական օրենսգրքում այդ հարցի պատասխանն ամբողջությամբ տրված է։ Ցանկացած ճանապարհային դեպք՝ մահվան ելքով կամ ոչ, քրեական գործ է։ Ո՞նց պետք է վերաբերվեմ, երբ հղի կին է զոհվել՝ ահավոր վատ․․․ եւ այս դեպքը կապ չունի քաղաքականության հետ, հարցը մի քաղաքականացրեք․․․ - Այնքանով կապ ունի, որ դա Փաշինյանի ավտոշարասյունն է եղել, եւ ոչ մի մեքենա չի կանգնել ու օգնություն ցույց չի տվել, հետո էլ մահացած կնոջ անձը որպես փողոց փակած ցուցարար ներկայացրին, ով, իբրեւ թե, օրենք է խախտել․․․ - Շատ վատ է, որ քաղաքականացնում են այս հարցը, հիմա Դուք ինձ քաղաքական ենթատեքստով հարց եք տալիս, ու ես ինձ վատ եմ զգում․․․, սա քրեական հարց է, եղել է ճանապարհատրանսպորտային ողբերգություն, եւ ամենախիստ ձեւով Քրեական օրենսգիրքը պետք է աշխատի, սա քաղաքական հարց չէ, բայց Դուք տալիս եք Նիկոլ Փաշինյանի անունը․․․ այդ կնոջը վրաերթի են ենթարկել իր քաղաքական հայացքների՞ համար, չէ՝ չէ՞, բա ինչո՞ւ եք քաղաքական գործչի անուն տալիս․․․ - Որովհետեւ այդ քաղաքական գործչին ուղեկցող ավտոշարասյունն է վրաերթի ենթարկել եւ անօգնական թողել-հեռացել, ու եթե ղեկին Փաշինյանը չի եղել, դա դեռ չի ազատում նրան պատասխանատվությունից․․․ - Եթե այլ պարագաներում Քրեական օրենսգիրքն աշխատում էր խիստ, այս պարագայում պետք է աշխատի ծայրահեղ խիստ, եթե ոչ ավել։ - Դուք հույս ունեք, որ օրենքը կպատժի՞ Փաշինյանի ավտոշարասյան այդ ոստիկանին։ - Ես ոչ թե հույս ունեմ, այլ եթե չլինի, ինքս կպահանջեմ, որ ցանկացած հանցագործ պատժվի ամենախիստ ձեւով․․․ երբ ես պատգամավոր չեմ եղել, արել եմ շատ մանր-մունր ճանապարհային խախտումներ, բայց իմ պատգամավոր լինելու ժամանակ ոչ մի խախտում չեմ արել․․․․ - Ես հիշում եմ՝ 10 տարի առաջ, երբ Դուք պատգամավոր չէիք, ու սպանեցին Վահե Ավետյանին, Դուք քաղաքացիական հասարակության հետ «Հարսնաքարի» մոտ, անձրեւի տակ կանգնած՝ պահանջում էիք արդարադատություն եւ պատիժ Ռուբեն Հայրապետյանին։ Հիմա է՞լ նույն ձեւ կպահանջեք պատժել մեղավորին։ - Այն ժամանակ ես գիտեի, որ մեղավորները չեն պատժվելու, որովհետեւ կար անպատժելիության ահռելի մեծ մթնոլորտ եւ իրավիճակ։ Եվ ես պահանջել եմ, որ օրենքը գործի բոլորի հանդեպ հավասար եւ ծայրահեղ կերպով խիստ՝ իշխանավորների նկատմամբ։ Նույն տեքստը հիմա ես կրկնում եմ․․․ - Այսինքն, նույն ձեւով պահանջում եք պատժել մեղավորին, եթե անգամ դա Նիկոլ Փաշինյա՞նն է։ - ․․․Ով ուզում է լինի, եթե անգամ դա լինեմ ես, իմ մտերիմ հարազատը, ով ուզում է լինի, անկախ իմ վերաբերմունքից, օրենքը պետք է գործի եւ պետք է լինի կույր բոլորի առաջ, չպիտի նայի՝ իշխանավոր է, թե իշխանավոր չէ․․․ Պետք է հետաքննություն արվի, պարզվեն բոլոր հանգամանքները, եւ օրենքը կիրառվի իր խստագույն դրույթով, որովհետեւ դեպքը տեղի է ունեցել հասարակական տեսանկյունից շատ զգայուն պարագայում՝ վարչապետի շարասյունն է եւ այլն․․․ սա զգայուն թեմա է, եւ օրենքը պետք է խստանա ստեղ, մեղմացուցիչ հանգամանքներն էդքան էլ չպետք է մեղմանան, եթե դրանք կան»:
    09:48
    28.04.22
    Ավելին
  • Մշակույթ
    «Նկարիչը և Էրոսը». Փարավոն Միրզոյանի 50 բացառիկ գեղանկարները՝ ֆիզիկական սիրո մասին
    Թեքեյան կենտրոնում բացվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի գեղանկարների ցուցադրությունը: «Նկարիչը և Էրոսը» խորագրով ցուցահանդեսին ներկայացված են 50 բացառիկ նկարներ:
    09:44
    28.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Քավալայի ցմահ ազատազրկումը փողոց է հանել թուրքերին. բիրտ ուժ՝ ցուցարարների դեմ
    Թուրքիայում բողոքի ակցիաներ են սկսվել ընդդիմադիր գործիչ Օսման Քավալային ցմահ բանտարկելու դատավճռի հրապարակումից հետո: Քավալայի աջակիցները Էրդողանին վամպիր են անվանել, որը խմում է թուրքական արդարադատության արյունը:
    09:00
    28.04.22
    Ավելին
2022-04-27
  • Հայաստան
    Ազգերի ինքնորոշման իրավունքի մասին Պուտինի հայտարարությունը կարող է բեկումնային լինել
    Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության համար կարող է բեկումնային լինել Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Կոսովոյի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ: Նկատում են հայ փորձագետները: Ռուսաստանի նախագահը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հետ հանդիպման ժամանակ պաշտպանել է Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների որոշումը՝ անկախանալ Ուկրաինայից և հիշեցրել է Հարավսլավիայից Կոսովոյի անկախանալու որոշումը, որը ողջունել էին արևմտյան գերտերությունները
    23:15
    27.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Երկաթուղային անվտանգության իրազեկման ակցիա
    Այսօր Հայաստանում երկաթուղային անվտանգության օր է հայտարարել Հարավկովկասյան երկաթուղի: Ընկերության աշխատակիցները վարորդներին թռուցիկներ են բաժանել, երկաթգիծն անցնելու կանոները հիշեցրել:
    23:02
    27.04.22
    Ավելին
  • Հայաստան
    «Շարժումն սկսվել է Արցախից». Արցախը պնդում է իր ինքնորոշման իրավունքը
    Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները տեղեկություն չունեն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ անել: Այս մասին գրել էր «Հրապարակ» օրաթերթը: Արցախցի պատգամավորները ուղիղ կապ են տեսնում ապրիլի 14-ին իրենց ընդունած հայտարարության ու Հայաստանի ընդդիմության սկսած բողոքի ակցիաների միջև: Պատգամավորները «Հայլուրին» ասել են, որ իրենք էլ պատրաստ են միանալ փողոցային պայքարին՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի:
    22:45
    27.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Դիմադրության» շարժման երթ Գարեգին Նժդեհի հրապարակից. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    «Դիմադրության» շարժման երթ Գարեգին Նժդեհի հրապարակից. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    22:43
    27.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Աշոտ պապը միացել է քաղաքացիների երթին՝ հանուն փոքրիկ Աշոտի. Տիգրանաշեն-Երևան երթը
    Իջևանից սկսված քայլերթի երրորդ օրը դիմադրության շարժման մասնակիցները հասել են Սևան: Շարժման մի խումբ էլ երեկ սկսել էր դեպի Երևան քայլել Արարատի Տիգրանաշեն համայնքից: Նրանց այսօր միացել են ասորական համայնքի ներկայացուցիչներ, Արարատի 2 տասնյակ բնակիչ, Արարաբո ջոկատի վաշտի հրամանատարը:
    22:18
    27.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Կուզեի, որ հասարակությունը ողբար բոլոր դեպքերով». Փաշինյանի «պադավատապետությունը»
    Իրավաբանները այսօր հիշեցրել են քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածը, որը պատասխանատվություն է նախատեսում մարդու վտանգի մեջ թողնողին: Ու եթե այդ արարքի հետևանքով գրանցվում է մահ, մեղավորը կարող է պատժվել ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարով: Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, որ հղի կնոջը վթարի ենթարկելուց հետո ո՛չ ոստիկանության մեքենան է կանգնում, ո՛չ փողոցում անգիտակից ընկած կնոջ կողքով անցնող վարչապետի մեքենան:
    22:07
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նա ուներ աշխարհի ամենագեղեցիկ ժպիտը, նրա գրկախառնությունն արևից էլ ջերմ էր․ ամուսինը՝ վրաերթի ենթարկված կնոջ մասին
    Նա ուներ աշխարհի ամենագեղեցիկ ժպիտը։ Ես 8 ամիս 2 օր մոլորակի ամենահաջողակ մարդն էի։ Նրա ժպիտը կարող էր միավորել ազգերին, իսկ նրա գրկախառնությունն ավելի ջերմ էր, քան արևը: Կնոջ մասին այսպիսի տողեր է գրել Աշոտ Վարդանյանը, այն կնոջ, որ նախօրեին վրաերթի ենթարկվեց Լեո-Պարոնյան խաչմերուկում։ «Երեկ նա վրաերթի ենթարկվեց, նրա հետ մահացավ նաև մեր փոքրիկը, որ շուտով լույս աշխարհ էր գալու։ Մենք հանդիպեցինք 2021 թվականի օգոստոսի 24-ին։ Դա տարօրինակ իրադարձություն էր, 60 րոպե տևողությամբ պանելային քննարկման ինչ-որ ձև: Դրանցից 59-ը ես անցկացրել եմ՝ հետևի շարքում կանգնած աղջկան նայելով: Աղջիկը։ Ես պնդեցի, որ մենք նորից հանդիպենք։ Նրա ասած յուրաքանչյուր նախադասությամբ ես ավելի ու ավելի էի սիրահարվում: Նա հեռատես էր, կառուցում էր իր երազանքները դեպի ապագա: Ուժեղ փոքրիկ աղջիկ, որը ֆանտաստիկ տեխնոլոգիական ընկերություն էր ստեղծում: Նա կազմակերպում էր միջազգային համագործակցություն և երբեք վարկ չէր խնդրում: Նա այնքան բարձր ձողեր կդներ, որ ոչ մի բան և ոչ ոք չէր համապատասխանի իր չափանիշներին: Այդպես էր նրան տեսնում աշխարհը, բայց ինձ համար նա ամենանուրբ մարդն էր: Ես 26 տարեկան էի, իսկ նա՝ 28։ Մենք ապրում էինք ցավի ու միայնության մեջ, մինչև գտանք միմյանց։ Առաջին աղջիկը, որին ես երբևէ համբուրել եմ: Մենք երբեք չենք կռվել։ Տարբեր երկրների քաղաքացիներ, բոլորովին այլ կյանքի ճամփորդություններով, մենք չենք կարող ավելի նման լինել: Դա բացարձակ ներդաշնակություն էր և իսկական երջանկություն։ Նա ամբողջովին փոխեց ինձ»:
    22:03
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքացիների փոխանցմամբ մեր դեմ սադրանք է նախապատրաստվում. Աննա Գրիգորյան
    Քաղաքացիների փոխանցմամբ մեր դեմ սադրանք է նախապատրաստվում:
    21:59
    27.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Պարոնյան փողոցի ողբերգությունը.վրաերթի ենթարկված հղի կինը Արցախի «Թևեր» կենտրոնի ծրագրի ղեկավարն էր
    Երևանում հղի կնոջը վթարի ենթարկելուց հետո ձերբակալված բարձրաստիճան ոստիկանին կարող է սպառնալ մինչև 7 տարվա ազատազրկում: Քննչական կոմիտեն դեպքի կապակցությամբ երկու քրեական գործ է հարուցել: Ոստիկանի փաստաբանը Hetq.am-ին ասել է, որ իր պաշտպանյալը օրենք չի խախտել: Վթարի պահին երթևեկությունը կարգավորել է տեսուչը ու վարչապետի ավտոշարասյունն ուղեկցող ոստիկանական մեքենայի վարորդը ենթարկվել է տեսուչին:
    21:51
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Դիմադրության» շարժման երթ Գարեգին Նժդեհի հրապարակից. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    «Դիմադրության» շարժման երթ Գարեգին Նժդեհի հրապարակից.
    21:34
    27.04.22
    Ավելին
  • Հայաստան
    «Դիմադրության շարժման» ակցիաներ՝ ամբողջ Երևանում. երեք տասնյակ քաղաքացի բերման է ենթարկվել
    Երևանում դիմադրության շարժման ակցիաներին մասնակցելու համար ոստիկանությունն այսօր ավելի քան 5 տասնյակ քաղաքացու բերման է ենթարկել: Իրավապահները կառավարության դիմացից փորձել են բաժին տանել նաև ընդդիմադիր պատգամավորին, որը կարմիր ներկ է լցրել կառավարության դիմաց:
    21:30
    27.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հիմա էլ ձու են նետում Արցախի դրոշի վրա. «5165» շարժում
    Ակնհայտ անհարգալից վերաբերմունք ազգային դրոշի նկատմամբ: Այս իշխանությունը նույնիսկ չի հարգում սեփական արժեքները: Հիմա էլ ձու են նետում Արցախի դրոշի վրա: Միևնույն է համախմբվածության շնորհիվ մենք կվերականգնենք սեփական երկրի ու արժեքների նկատմամբ հարգանքը:
    20:58
    27.04.22
    Ավելին
  • Հայաստան
    «Փաշինյանին պետք է ձերբակալել». զոհված զինծառայողների ծնողները 5 օր էլ կսպասեն
    Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավվե՞լ, թե՝ ոչ: Հակակոռուպցիոն կոմիտեն որոշումը կհրապարակվի 5 օրվա ընթացքում: Այսօր դատախազությունից հայտնել են 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներին: Նրանք երեկ էին միջնորդություն ներկայացրել դատախազություն՝ Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու պահանջով:
    20:39
    27.04.22
    Ավելին