Լրահոս
2022-04-22
-
ՀասարակականՎերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ օր առաջ մեկնարկել Արևելքն Արևմուտքին կապող երկաթուղագծի շինարարությունը ՀՀ տարածքով․ ՓաշինյանԿառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ՌԴ պաշտոնական այցի մասին:Ավելին15:2322.04.22 -
ԱրցախԱրցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես․ Նիկոլ ՓաշինյանԱրցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, թե Արցախը հանձնում են։ «Եթե մենք Արցախը հանձնող լինեինք 44–օրյա պատերազմից հետո տասնյակ–միլիարդավոր դրամներ չէինք ծախսի, որ ապահովենք արցախցիների վերադարձն իրենց տներ։ Արցախը հանձնողն, ընդհակառակը, պատերազմի հետո պարզապես ոչինչ չէր ձեռնարկի և Արցախի հանձնումն, ըստ էության, իրականություն դարձած կլիներ։ Մենք, հակառակը, աննախադեպ ծավալի ներդրումներ ենք իրականցնում Արցախում, որովհետև Արցախը պահել նշանակում է արցախցուն պահել Արցախում, Հայաստանը պահել նշանակում է հայաստանցուն պահել Հայաստանում և մի բան էլ հեռացածներին վերադարձնել, իսկ դա առանց խաղաղության հնարավոր չէ»,–ասաց Փաշինյանը։ Նա նաև նշեց, որ բացառում է, որ ստորագրվի որևէ փաստաթուղթ առանց հանրային լայն քննարկման։Ավելին15:1622.04.22 -
ՀասարակականԱննա Հակոբյանը, Շուշանն ու Արփին համերգի են մասնակցումՎարչապետի տիկին Աննա Հակոբյանը լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել դուստրերի՝ Շուշանի ու Արփիի հետ։ Նրանք Մարզահամերգային համալիրում են՝ համերգի։Ավելին15:1022.04.22 -
ԻրավականԱվարտվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատակիցների կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունըՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատակիցների կողմից շինարարական կազմակերպության սեփականատերերից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք: Մասնավորապես, ՀՀ կառավարության 2018թ. որոշմամբ ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030թթ. ծրագրում ներառվել էր նաև ՀՀ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի միջնակարգ դպրոցի շենքի կառուցումը։ Ըստ այդմ` ստեղծվել էր հիշյալ ծրագրի շրջանակներում աշխատանքների և ապրանքների ձեռքբերման նպատակով կազմակերպվող գնման գործընթացի միջգերատեսչական գնահատող հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են եղել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերի իրականացման բաժնի պետ Հ. Խ.-ն` որպես հանձնաժողովի նախագահ և նույն բաժնի վերահսկման խմբի ղեկավար Ա. Զ.-ն՝ որպես հանձնաժողովի անդամ: 2021 թվականի մայիսի 24-ին Հիմնադրամի կողմից վերը նշված դպրոցի կառուցման աշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Տ. Ն.-ին և Ե. Գ.-ին պատկանող շինարարական ընկերությունը: Դրանից հետո Հիմնադրամի պաշտոնատար անձինք` Հ. Խ.-ն և Ա. Զ.-ն, նախնական համաձայնություն են ձեռք բերել` կնքվելիք պայմանագրի շուրջ 1,9 մլրդ ՀՀ դրամ արժեքի 2 տոկոսի չափով հիշյալ ընկերության համասեփականատերերից կաշառք պահանջելու վերաբերյալ: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Զ.-ն Հ. Խ.-ի հանձնարարությամբ հանդիպել է կազմակերպության համասեփականատեր Տ. Ն.-ին և նրա հետ սակարկությունների արդյունքում վերջինից պահանջել պայմանագրի արժեքի 1.5 տոկոսի չափով` ավելի քան 28 մլն ՀՀ դրամ կաշառք` դպրոցի շինարարության պայմանագիր կնքելուն չխոչընդոտելու, կառուցման աշխատանքների ընթացքում կապալառու ընկերության օգտին իրենց լիազորությունների շրջանակներում հովանավորչության, այդ թվում՝ կատարած աշխատանքների թերությունները չարձանագրելու, շինարարական աշխատանքների ընթացիկ ավարտական ակտերն անխոչընդոտ ընդունելու և այդ կերպ՝ ընկերությանը հավելյալ ֆինանսական ծախսերից զերծ պահելու համար: Պայմանագրի կնքումից հետո` 2021թ.-ի սեպտեմբերին, Տ. Ն.-ն կապալառու կազմակերպության մյուս համասեփականատիրոջ` Ե. Գ.-ի իմացությամբ այցելել է Հ. Խ.-ի մատնանշած` վերջինիս համար անվտանգ հանդիպման վայր՝ Երևան քաղաքում գործող ռեստորանային համալիր, որտեղ Հ. Խ.-ին է տվել նրա պահանջած կաշառքի գումարից 2.404.100 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլարը: 2021թ.-ի նոյեմբերի 12-ին կաշառքի հերթական մասնաբաժինը՝ 1.900.760 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլարը ստանալուց հետո, Հ. Խ.-ն և կաշառք տված Տ. Ն.-ն բերման են ենթարկվել, իսկ անձնական խուզարկության արդյունքում Հ. Խ.-ի մոտ հայտնաբերվել է կաշառքի հիշյալ գումարը։ Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Զ.-ին և Հ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ա. Զ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը հետագայում փոխարինվել է գրավով: Կապալառու կազմակերպության համասեփականատերեր Տ. Ն.-ին և Ե. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:Ավելին15:0222.04.22 -
Հայաստան«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» 4760 շահառուներից 4343-ն ավելացել է 44-օրյա պատերազմի արդյունքումՄինչ օրս «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» (ԶԱՀ) հավաքագրել է 72 միլիարդ ՀՀ դրամ, որից 60,9 միլիարդը պարտադիր վճարների տեսքով, 11 միլիարդը նվիրաբերությունների տեսքով աշխարհի ավելի քան 70 երկրներից։ Հիմնադրամից հայտնում են, որ այս պահին ԶԱՀ-ն ունի 4,760 շահառու, որից 4,343-ն ավելացել է 44-օրյա պատերազմի արդյունքում և հետո։ ԶԱՀ-ը շարունակում է իրականացնել հատուցումներ ստացվող նոր դեպքերի մասով։ Ընդհանուր 4,760 շահառուներից զոհված են 3,998-ը, անհայտ բացակայող՝ 152-ը, հաշմանդամություն ձեռք բերած՝ 610-ը։ Այս պահի դրությամբ ԶԱՀ-ը կատարել է 59 միլիարդ ՀՀ դրամի հատուցում։ Ապրիլի 24-ին ընդառաջ ԶԱՀ-ի «Ի հիշատակ» նվիրաբերության տեսակը դառնում է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հարգելու և նշանավորելու տարբերակ։ Նահատակների սերունդները կարող են նվիրաբերություն կատարել ի հիշատակ իրենց նախնիների, ինչպես նաև յուրաքանչյուր հայ՝ ի հիշատակ մեր բոլոր զոհերի՝ դրանով նաև կանգնելով իրենց կյանքն ու առողջությունը մեր հայրենիքի և բոլորիս համար չխնայած զինծառայողների և նրանց ընտանիքների կողքին։ Նվիրաբերություն կատարել հնարավոր է՝ այցելելով, գլխավոր էջից ընտրելով «Նվիրաբերություն» բաժնի «Ի հիշատակ» նվիրաբերության տեսակը։ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններին, որոնք առնչվում են ԶԱՀ-ի շահառուներին, կարող եք ծանոթանալ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագծի լրամշակված տարբերակում։ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» (ԶԱՀ) անկախ կառույց է, որը ստեղծվել է 2017 թվականին ապրիլյան քառօրյայից հետո հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ խումբ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով: ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրաբերություններից, որոնք ստանում ենք աշխարհասփյուռ հայությունից։ ԶԱՀ-ի մասին ԶԱՀ-ը տրամադրում է. Միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ զոհված և անհայտ բացակայողների ընտանիքներին, ինչպես նաև զինհաշմանդամության 1-ին խումբ ունեցող զինվորներին, այնուհետև 20 տարի շարունակ ամսական 200,000 – 300,000 ՀՀ դրամ: Միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ զինհաշմանդամության 2-րդ խումբ ունեցող զինվորներին, այնուհետև 20 տարի շարունակ ամսական 100,000 – 200,000 ՀՀ դրամ: Ամսական վճարների տարբերությունը պայմանավորված է դեպքը տեղի ունենալու պահին զինծառայողի զորքերի կազմից։ Ի հավելումն վերը նշված ամսական վճարների, շահառուն իրավասու է ստանալ 100,000 ՀՀ դրամ ամսական լրավճար, եթե ընտանիքում կան 3 և ավելի անչափահաս երեխաներ։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր բոլոր նվիրատուներին, ինչպես նաև Հայաստանում և Արցախում յուրաքանչյուր ամիս պարտադիր վճարներ կատարող հարկատուներին։ Մեր առաքելությունը կյանքի է կոչվում յուրաքանչյուր հայի ներդրման շնորհիվ։ Այս նախագծի շրջանակներում ողջ ազգով ապավեն ենք լինում այն հերոսներին և նրանց ընտանիքներին, ովքեր տվեցին իրենց ամենաթանկը հանուն մեր արժանապատիվ ապագայի և հզոր հայրենիքի։Ավելին14:5222.04.22 -
ՀայաստանՀայ ռազմագերիների հայրենադարձումն են քննարկել Արարատ Միրզոյանն ու Տոյվո ԿլաարըԱպրիլի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են ապրիլի 6-ի բրյուսելյան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հեռանկարները։ Հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել առկա հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձմանը։Ավելին14:4422.04.22 -
ՀայաստանԴատախազությունը վերևում է, հետևաբար «բոչկեքը» վերև չեն կարող բարձրանալ․ Արթուր ԴավթյանԱյսօր Ազգային ժողովում Դատախազության 2021 թվականի տարեկան հաղորդումն էր ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Լրագրողների հարցին, թե ի՞նչ հարաբերություններ ունեն Դատախազությունն ու այլ իրավապահ մարմիններ, Հակակոռուպցիոն կոմիտեն և Քննչական կոմիտեն «բոչկա են գլորում» Դատախազության վրա,արշավ է այդ կառույցի դեմ, Արթուր Դատվթյանն ասաց, որ իրավապահ մարմինների միջև հարաբերությունները կարգավորվում են ըստ օրենքի։ Դիտարկմանը, թե այնուամենայնիվ հակասությունների մասին գրում են, Արթուր Դավթյանն ասաց․«Անլուրջ խոսակցություններ են, համագործակցությունը և այլ շփումները իրավապահ մարմինների հետ օրենքով հստակ նախատեսված են։ Եթե որոշակի վարքագիծ, որոշակի գործողություն որևէ մեկի դուրը չի գալիս, դրա մասին փորձում է հանրային խոսքում ինչ–որ բան ասել , դրանք պարապ զրույցներ են։ Ինչ վերաբերում է գլորելուն, սովորաբար գլորում են վերևից ներքև, իսկ Դատախազությունը վերևում է, հետևաբար «բոչկեքը» վերև չեն կարող բարձրանալ»,–ասաց Դավթյանը, հավելելով, որ բացառությամբ դատարանի, Դատախազությունը քրեականհետապնդման ոլորտում ամենավերևում է։Ավելին14:3822.04.22 -
ԱրցախՑանկանում էի Ղարաբաղի հարցը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն Հայաստանի նոր իշխանությունների գործողությունները դա անհնար են դարձրել. ԱլիևԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ցանկանում էր ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով, սակայն խաղաղ բանակցությունները 2019 թվականին կանգ են առել Հայաստանի նոր ղեկավարության հայտարարություններից և գործողություններից հետո։ «Ես շատ էի ուզում հարցը լուծել խաղաղ ճանապարհով, ոչ թե ռազմական ճանապարհով… 2019 թվականից Հայաստանի հետ խաղաղ բանակցությունները դադարեցվել են՝ այդ երկրում իշխանափոխությունից հետո։ 2019 թվականից Հայաստանի նոր իշխանությունները սկսեցին անհեթեթ հայտարարություններ անել, ինչը փաստացի հանգեցրեց բանակցությունների ավարտին, օրինակ՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ»։ Նման հայտարարությունից հետո որևէ բանակցությունների մասին խոսելն ավելորդ էր։ Բայց Հայաստանի ղեկավարությունն ավելի հեռուն գնաց, սկսեց մեզ սպառնալ նոր պատերազմով նոր տարածքների համար, նրանք մեզ սպառնացին նոր օկուպացիայով…», - Շուշիում համաշխարհային ադրբեջանցիների համագումարում ասել է Ալիևը։ «Մենք կռվել ենք ոչ միայն Հայաստանի, միջազգային հայերի դեմ, մենք կռվել ենք Հայաստանի հովանավորների դեմ և հաղթել ենք այս պատերազմում», - ասել է նա, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը:Ավելին14:3222.04.22 -
Արցախ65 երկրից 400 ադրբեջանցի է գնացել Շուշի. Ալիևը ելույթ է ունենալուԱյս ընթացքում, հայկական օկուպացված բերդաքաղաք Շուշիում այսօր մեկնարկել է «Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումար կոչվող միջոցառումը»:Ավելին13:5822.04.22 -
ՔաղաքականՀամադրե՛ք այս ելույթները․ երկու ղեկավար, երկու ելույթ միևնույն վայրում՝ հայկական Շուշիում. ԱշոտյանՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երկու տարի, երկու ղեկավար, երկու ելույթ միևնույն վայրում՝ հայկական Շուշիում: Ընդամենը ԵՐԿՈւ տարի տարբերություն... Համադրե՛ք այս ելույթները: Մի քանի վայրկյանում կտեսնեք հայ ազգի վերջին տարիների ողջ ողբերգությունը, աղետը, կորուստները և ցավը: Ամենամեծ ապացույցը, ամենամեծ վկան, թե ինչ աղետ էր Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի գլխին, հենց Շուշին է»:Ավելին13:4522.04.22 -
ՔաղաքականԱրցախի կարգավիճակի նշաձողն իջեցնել պահանջող երկրների անուններն իշխանությունը չի տալիսԻշխանությունը չի ասում, թե կոնկրետ որ երկրներն են Հայաստանից պահանջում իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, ինչպես պնդում է վարչապետ Փաշինյանը:Ավելին13:2922.04.22 -
ՀասարակականՔրգործ է հարուցված գործարքի մասով, բայց կատարվելիքը կատարվել է․ Արթուր Դավթյանը՝ Հովիկ Աբրահամյանի տան վաճառքի մասինՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնում էր դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը: Նա հայտնեց, որ 2021 թվականի ընթացքում բացահայտվել է ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ, 23 շարժական գույք։ Հանձնաժողովի ՔՊ–ական անդամ Արփի Դավոյանը գլխավոր դատախազին հարցեց, թե նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տան վաճառքի գործարքի մասին․ «Դուք ասել էիք՝ տարակուսած եք, թե ինչպես էր վաճառվել նախկին պաշտոնյայի՝ կալանքի տակ գտնվող գույքը: Ասել էիք նաև, որ քննիչը շտապել է և առանց դատախազին իրազեկելու, չսպասելով բողոքարկման ժամկետի ավարտին՝ գրություն է ուղարկել Կադաստրի կոմիտե: Սա եթե Ձեզ մոտ տարակուսանք է առաջացրել, պատկերացրեք՝ մեզ մոտ ինչ է առաջացրել, ի՞նչ եղավ, որ այդպես եղավ»։ Հարցին ի պատասխան Արթուր Դավթյանն ասաց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս իրավիճակում ունեն ձևավորված հաստատուն պրակտիկայից տարբերվող այլ իրադրություն և նաև մեր կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ տեղի են ունեցել նաև գույքի հետ կապված գործարքներ, հիմքեր են առաջացել ստուգելու այդ հանգամանքները․«Դրա համար ԱԱԾ Քննչական մարմնում այս պահի դրությամբ հարուցված է քրեական գործ՝ ՔՕ 308 հոդվածի հատկանիշներով, բայց արդեն կորսված իրավիճակ է․ կատարվելիքը կատարվել է»։Ավելին13:2422.04.22 -
ՏարածաշրջանԱլիևը նախազգուշացնում է ԵրևանինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կոչ է անում Երեւանի հետ կոնկրետ բանակցություններ սկսել՝ խաղաղ պայմանագրի ստորագրման համար: Այդ մասին նա հայտարարել է Շուշիում Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարում, փոխանցում է Sputnik Азербайджана. «Եթե Հայաստանը հրաժարվի հինգ հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի ստորագրումից, ապա մենք պաշտոնապես կհայտարարենք, որ չենք ճանաչում նրանց տարածքային ամբողջականությունը», - նախազգուշացրել է Ալիեւը:Ավելին13:1422.04.22 -
ՀայաստանՄի խումբ քաղաքացիներ գիշերել են Ազատության հրապարակում.Վանեցյանը վստահ է՝ շարժումն անհնար է կասեցնելՄի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի զոհերի ծնողներ՝ գիշերն անցկացրել են Ազատության հրապարակում: Ըստ Արթուր Վանեցյանի՝ նրանք հրաժարվել են տուն գնալ, վստահեցրել են, որ պայքարելու են մինչև վերջ:Ավելին13:0822.04.22 -
ՄիջազգայինԳերեվարված ուկրաինացին ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերում մոբիլիզացվում են անգամ թմրամոլներըՌուբիժնե քաղաքում ինքնակամ զենքերը վայր դրած և հանձնված զինված ուժերի զինծառայող Անտոն Մորոզը հայտնել է, որ մոբիլիզացվում են անգամ ՄԻԱՎ-ով և թմրամոլությամբ տառապող մարդիկ։ «Ես ՄԻԱՎ վարակակիր եմ, շատ լուրջ ախտորոշում»,- տղայի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ նովոստին»։ Մորոզը պատմել է, որ ավելի քան հինգ տարի ինքը դեղորայքային թերապիայի ծրագրի մասնակից է և ամեն օր ընդունում է մասնագիտացված դեղամիջոցներ, որոնք իրեն չեն տրամադրում Ուկրաինայի զինված ուժերում։Ավելին13:0122.04.22 -
ՀասարակականՈւրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին ազատ կարձակվիԱրարատի մարզի Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի որդու՝ Դավիթ Անդրեասյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի որդու՝ Դավիթ Անդրեասյանի վերաբերյալ քրեական գործով ( դրա նախապամությունը, բովանդակային առանձնահատկությունը և դրդապատճառը բոլորին է հայտնի) համառ աշխատանքի և ճիշտ ընտրված մարտավարության շնորհիվ արձանագրեցինք հերթական հաղթանակը, այն է վերջինիս նկատմամբ դադարեցվեց ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (ազատազրկում 5-10 տարի) առաջադրված մեղադրանքը և քննիչի ներկայացրած միջնորդությունը կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Դատարանի կողմից մերժվեց»։Ավելին12:3822.04.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Աշխարհի ադրբեջանցիները՝ հայկական Շուշիում. Ալիևը ելույթ է ունենալու | 22.04.2022Ավելին12:3022.04.22