Լրահոս

2022-04-21
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնում է Լեհաստան
    ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 22-ին աշխատանքային այցով մեկնելու է Լեհաստանի Հանրապետություն: Աշխատանքային այցի շրջանակներում հանդիպելու է Լեհաստանի Պետքարտուղար, Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխի հետ: Այցի շրջանակում ԱԽ քարտուղարն ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ:
    15:04
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լռել այլևս անհնար է, հատկապես խոստովանությունից հետո՝ տարբերությունը միայն այն կլիներ, որ տղերքը ողջ կլինեին․ Աստղ Գալեյան
    Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանն, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ապրիլի 26-ին, ժամը 14-ին զոհված զինծառայողների ծնողների հետ լինելու է Շառլ Ազնավուրի անվան հրապարակում։ «Շատ եք հարցրել, թե ինչ կարող ենք անել ձեզ համար։ Հիմա ասում եմ՝ այդ օրը, այդ ժամին եղեք մեր կողքին։ Ես՝ Մխիթար Գալեյանի մայրը և հայրը ապրիլի 26-ին, ժամը 14-ին, հերոսների ծնողների հետ լինելու ենք Մոսկվա կինոթատրոնին հարող Ազնավուրի հրապարակում։ 44-օրյա պատերազմում իրենց երկրային կյանքը զոհաբերած մեր հերոսների ծնողներ, բարեկամներ, հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, համաքաղաքացիներ. Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում մենք անցանք ողբի, ցավի, կսկիծի ու աննկարագրելի տառապանքների միջով, ապրեցինք և ապրում ենք կարոտի անտանելի օրեր ու ամիսներ: Մեր որդիների, եղբայրների, ամուսինների ու հայրերի նահատակության մասին մտորելիս, անքուն հարյուրավոր գիշերներ անցկացնելով, մենք մեզ հաճախ հարց էինք տալիս. ո՞ւմ մեղքով, ո՞ւմ քայլերի և գործողությունների հետևանքով մեր տուն պատերազմ մտավ . . . Այդ հարցերի պատասխանները շատերս կռահում էինք, սարսափում այդ պատասխաններից, չէինք կարողանում մեզ ստիպել հավատալ, որ ... Լռել այլևս անհնար է, հատկապես հայտնի խոստովանությունից հետո՝ տարբերությունը միայն այն կլիներ, որ տղերքը ողջ կլինեին: Լռելով մենք անուղղակի մասնակից ենք դառնում այդ արյունալի ոճրագործությանը: Սիրելի բախտակից ընկերներ, քույրեր և եղբայրներ, ընկերներ, համագյուղացիներ, համաքաղաքացիներ. Մեր տղերքի հոգիները խռովված են, նրանք մեզնից պահանջում են վրեժ և պատասխանատվություն: Նրանք մեզնից վճռականություն են պահանջում: Ապրիլի 26-ին, ժամը 14.00 հավաքվում ենք Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոն) և միասին որոշենք մեր հետագա անելիքները: Խնդրում ենք ձեզ հետ վերցնել մեր հերոսների լուսանկարները կամ վերնաշապիկի վրա ունենալ նրանց պատկերները: Մեր պահանջն արդար է և գալիս է Երկնքից, նպատակը՝ ազնիվ»։
    14:40
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գլուխները պատով կտան, ինձ կոչումներից կզրկեն, այդ կոչումները իրենց հոր տնից չեն բերել․ Արթուր Վանեցյան
    Իմ ընդդիմադիր գործընկերները ևս պայքարում են, մենք ապակենտրոն, ցանցային պայքար ենք իրականացնելու։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Հարցին՝ ինչպես է վերաբերվում իրեն կոչումից զրկելու, քրգործ հարուցելու masin իշխանամերձ շրջանակների կողմից հնչեցվող հայտարարություններին, Վանեցյանը ասաց․ «Գլուխները պատով կտան, ինձ կոչումներից կզրկեն, այդ կոչումները իրենց հոր տնից չեն բերել, այդ կոչումներին ես արժանացել եմ իմ երկարատև ծառայությունների համար։ Եթե իմ նկատմամբ օրինական ճանապարհով հնարավոր լիներ որևէ քրեական գործ հարուցել, դատապարտել կամ կալանքի ենթարկել, հավատացեք իրենք վաղուց արդեն արած կլինեին։ Իմ հրաժարականից հետո 5-ից ավել գործերով մեղադրյալ եմ եղել, սկսած ամենածանր մեղադրանքից, որը ամբողջությամբ հերքվեց։ Փաշինյանի մամուլի խոսնակի մակարդակով իմ նկատմամբ տարածվող ինֆորմացիոն տեռորը նույնպես հերքվել է։ Կարճ ժամանակ հետո միևնույն է հանրությունը իմանում է ով է ճիշտ, ով սխալ»։
    14:39
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի ջահերով երթին
    Ապրիլի 23-ին տեղի է ունենալու ավանդական ջահերով երթը։ «Այո, նախագահ Քոչարյանը կմասնակցի ջահերով երթին»,- Yerevan.Today-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։ Նշենք, որ ջահերով երթն այս տարի մեկնարկելու է ժամը 19։15-ին, Հանրապետության հրապարակից։ Երթի մասնակիցները երթով շարժվելու են դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։
    14:33
    21.04.22
    Ավելին
  • Միջազգային
    Մարիուպոլը ռուսական բանակի լիակատար վերահսկողության տակ է. Շոյգուի զեկույցը՝ Պուտինին
    Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ Մարիուպոլը Ռուսաստանի զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ է:
    14:31
    21.04.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ռուսաստանը քարտեզագրական տեղեկատվություն կտրամադրի Հայաստանին և Ադրբեջանին
    Ռուսաստանը Հայաստանին ու Ադրբեջանին քարտեզագրական տեղեկատվություն կտրամադրի, երբ ձևավորվի հայ-ադրբեջանական սահմանի զատման ու գծման հարցով երկկողմ հանձնաժողովը:
    14:30
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անդադար պնդելը, թե Հայաստանը կապիտուլացվել է, դա միանշանակ բխում է թշնամի պետության շահերից․ Էդմոն Մարուքյան
    Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը անդրադարձել է երեկ 168․am—ին տված հարցազրույցին, որտեղ հայտնել էր, որ նոյեմբերի 9–ին Նիկոլ Փաշինյանի ստորագրչած հայտարարությունը կապիտուլյացիա չէր։ Սոցիալական ցանցերում տարածվեցին տեսապատկերներ, որտեղ Էդմոն Մարուքյանը նախկինում գրել էր․«Կապիտուլյացիա ստորագրած առաջնորդն այլևս չի կարող որևէ կերպ փորձել հասնել Արցախի ճանաչմանը»։ Սրա վերաբերյալ Մարուքյանը այժմ գրառում է արել․«Հարցազրույցս շատ ծանր են տարել դիզելի խոշոր և մանր մասնագետները։ Այո՛, նոյեմբերի 9-ի հայտարարությունը շոկային էր բոլորիս համար: Պարտվել էինք և մեզ ջախջախված էինք զգում: Կարճ ժամանակ անց վերագնահատելով եղելությունը որոշեցինք կենտրոնանալ եղածը պահպանելու և ամրացնելու գործին, ոչ թե ինքներս մեզ հիմնավորելու, որ պետությունը ծնկել է: Պատերազմի ավարտից ամիսներ անց անդադար պնդելը, թե Հայաստանը կապիտուլացվել է, միջազգային իրավունքի մասնագետներ բերել Հայաստան, որ հիմնավորեն, թե Հայաստանը կապիտուլացվել է, դա միանշանակ բխում է թշնամի պետության շահերից և հնչում է գլխավորապես իրենց մամուլում: Իմ նկատմամբ հակաքարոզչությանը սովոր եմ, բայց ադրբեջանական պրոպագանդան հայաստանյան մամուլում հետևողականորեն շրջանառելու նկատմամբ հաշտ չեմ: Հաշտ չեմ նաև քաղաքական պրիմիտիվիզմ քարոզողների հետ, ովքեր իրավիճակային քաղաքական հայտարարությունները չեն տարբերում թշնամական ագիտացիայից: Դիզելի թեմայից էլ այդքան մի նեղվեք, ձեր կալիբրը ավելին չէ, տարիներն էին պարզապես երկար»:
    14:23
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Աղվան Հովսեփյանի գործը ձեռքով մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին․ փաստաբան
    ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործը մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին, News.am-ին հայտնել է Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ «Աչքերը կապած, առանց կշեռք արդարադատություն է։ Մակագրումը ձեռքով է արվել, և միայն այդ հանգամանքը բավարար է, որպեսզի օրինական դատարանի մասին չխոսենք», - ասել է փաստաբանը։
    14:19
    21.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Վանեցյանը չի վախենում իր նկատմամբ հնարավոր ռեպրեսիաներից. նստացույց-հավաքը շարունակվում է
    Ազատության հրապարակում 5-րդ օրն է շարունակվում է Արթուր Վանեցյանի հրավիրած նստացույց-հավաքը: Այսօր նա կրկին հայտարարել է, որ այս հրապարակում է, քանի որ հայրենիքից թանկ այլևս ոչինչ չունի կորցնելու ու չի վախենում իր նկատմամբ հնարավոր ռեպրեսիաներից:
    14:16
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Խզված ձայնով» տղան կոչ է անում Անկախության սերնդին գնալ Ազատության հրապարակ
    Անկախության սերնդի ներկայացուցիչներին կոչ եմ անում այսօր 19։30-ին գտնվել Ազատության հրապարակում՝ գեներացնելու մեր գաղափարները՝ կապված Արցախը որպես բացարձակ արժեք ընկալելու, հարկ եղած դեպքում նաև պաշտպանելու համար, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի մասնակից, «խզված ձայնով» տղան՝ Մնացական Ավետիսյանը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ աջակցում է հացադուլ հայտարարած երիտասարդներին։ «Մեր նպատակն է հավաքել անկախության սերնդին։ Պետք է հասկանան անկախության սերնդի և ընդհանրապես, մեր հայրենակիցների գաղափարները, մտածելակերպը և ցանկություններն Արցախի կարգավիճակի շուրջ», - ասաց Մնացական Ավետիսյանը։ Նա ընկերներին կոչ արեց դադարեցնել հացադուլը. «Հուսով եմ, որ այսօր ականատես կլինենք ավելի լայն շերտերի արձագանքի։ Կարծում եմ, որ այն խնդիրը, որն ի սկզբանե դրել էին Արթուրը և Նվերը, հասունանում է, աճի գրանցման փուլում է»։
    14:11
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս իշխանություններն իրենք չգիտեն իրենց խոսքի արժեքը. Վանեցյան
    Պետք է օր առաջ դուրս շպրտել այս իշխանություններին, ձևավորել ազգային և պետական շահով առաջնորդվող իշխանություն, որը կսպասարկի բացառապես Հայաստանի և Արցախի շահերը, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ «Ճանապարհների մասին կխոսենք ավելի ուշ։ Մենք չենք եկել այստեղ ասելու, որ պահանջում ենք իշխանափոխություն։ Ես այստեղ այդ նպատակով չեմ։ Իմ հիմնական նպատակը հանուն հզոր Արցախի և հզոր Հայաստանի համար է։ Սա անձերի, կուսակցությունների պայքար չէ, սա պայքար է հանուն հայրենիքի, հանուն մեծ հայրենիքի», - ասաց Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով՝ այս իշխանությունների խոսքը չի կարող հավատ ներշնչել։ «Այս իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ պահի ազդեցության տակ փոխում են իրենց որոշումները, իրենք չգիտեն իրենց խոսքի արժեքը», - ասաց նա:
    14:09
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Կարևոր է՝ Հայաստանի զարգացման հեռանկարի մեջ տեսնել ավելին, քան Նիկոլի հեռացումն է․ Հովհաննիսյան
    Նիկոլը իր ելույթով բովանդակային ճգնաժամ ստեղծեց երկրում։ Մյուս կողմից՝ ՔՊ-ական լսարանը իր ծափերով ճգնաժամ ստեղծեց դահլիճում։ Շատ դժվար է պատկերացնել, թե դրանից հետո երեք խմբակցություններն ինչպես են շարունակելու համատեղ աշխատանքը, ինչպես են աշխատելու հանձնաժողովներում, ստանդարտ օրակարգերի շուրջ։ Այդ դահլիճում հնչել է երրորդ հանրապետության ամենավտանգավոր ելույթներից մեկը, և այն արժանացել է ծափերի։ Սա է փաստը։ Դրանից հետո պետք է լինի կա´մ նոր ԱԺ, կամ՝ նոր մեծամասնություն։ Ժամանակավոր լուծում կարող է լինել ընդդիմադիր կազմերի էական փոփոխությունը, բայց այստեղ գլխավոր բառը էականն է։ Ընթացիկ զարգացումները ցույց են տալիս, որ փողոցում առաջանալու է ճգնաժամ։ Թե ի´նչ ծավալի, ի´նչ ուժգնության՝ այս պահին դժվար է ասել։ Դա կունենա՞ այն ծավալը, որը կբերի իշխանության հրաժարականին։ Զուտ տեխնոլոգիապես՝ դատելով երևանյան զուգահեռ կյանքերի առկայությունից, դժվար է պատկերացնել, թե մոտակա օրերին կամ շաբաթներին երկրում իշխանության փոփոխություն կլինի։ Բայց հասարակության մեջ առկա է կուտակված զգալի էներգիա, և կուտակման միտումը մեծանում է։ Չկա այն գործիքը, որով հնարավոր է չափել այդ էներգիայի ծավալը, բայց որակական հատկանիշներով այն ակնհայտորեն ագրեսիվ է՝ հաշվի առնելով պատերազմը, պարտությունը, զոհերը, ազգային ստորացումը և այլն։ Այդ էներգիան պետք է պարպվի. ե՞րբ և ո՞ր կայծից՝ ոչ ոք չի կարող ասել։ Հենց սա է այն սև կարապը, որը մի օր իջնելու է Երևանի կենտրոնում։ Այսօրվա փողոցը, գոնե այս պահին, որակով բավական լավն է, և Ազատության հրապարակում օրվա ընթացքում կարելի է տեսնել անհատական լավ որակներ, և նույն այդ որակը իշխում է հանրային հարթակներում։ Խնդիրն այսօր փողոցին առաջարկվող պայքարի բովանդակությունն է։ Հակաիշխանական համակարգը պետք է կարողանա ձևակերպել հստակ բովանդակություն։ Սա, կոպիտ ասած, այն կենսական ապրանքն է, որը պետք է առաջարկվի հասարակությանը։ Մինչև մարդիկ չտեսնեն իրենց առաջարկվող՝ վաղվա օրվա ամբողջական պատկերը, չեն դառնալու պրոցեսի մասնակից։ Համադրելով առկա փաստերը՝ արձանագրում ենք, որ երկրում ստեղծվել է բազմաշերտ ճգնաժամ. դահլիճում՝ սուր բովանդակային և տեխնոլոգիական ճգնաժամ, որը պետք է լուծում ստանա, փողոցում՝ թերևս անխուսափելի լարվածություն, որը պետք է մտցնել բովանդակային և կառուցվածքային հուն։ Փողոցային պրոցեսների շուրջ որոշումներ կայացնողները կա´մ չեն տեսնում, կա´մ չեն կարևորում փողոցում առկա բովանդակային ճգնաժամը։ Եվ կա սեղմվող ներհասարակական էներգիա, որը մի պահի պայթելու է։ Եվ, վերջապես, ոչ ոք չի լուծարել Ադրբեջանը. կա նրա ագրեսիվ գործոնը, որը կարող է մի պահի փոխել իրավիճակը։ Մենք մտնում ենք բավական լարված ու հակադրություններով մի փուլ, որի արդյունքում կամ ընթացքում իշխանությունը փոխվելու է, բայց բարդ որոշումներից ու զարգացումներից մենք չենք խուսափելու։ Հենց այդ պատճառով է կարևոր՝ Հայաստանի զարգացման հեռանկարի մեջ տեսնել ավելին, քան Նիկոլի հեռացումն է։ Հենց այդ պատճառով է պետք փողոցում, դահլիճներում կատարվող պրոցեսներին այս պահից սկսած տալ հստակ բովանդակություն։
    13:10
    21.04.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 21.04.22
    13:00
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Պայքարը հանուն գաղափարի է ու արժեքի․ այն շարունակվելու է, քանի դեռ Արցախի կարգավիճակը վտանգված է»․ անկախության սերնդի ներկայացուցիչները շարունակում են հացադուլը
    Ազատության հրապարակում ապրիլի 17-ից հացադուլ հայտարարած Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը, որ 44-օրյա պատերազմի մասնակիցներ են, չեն պատրաստվում դադարեցնել պայքարի իրենց այս գործողությունը, մինչև չհամոզվեն, որ նպատակը, որը հետապնդում են, իրագործվել է․ անկախության սերնդի կրիտիկական հատվածը դարձել է իրավատեր։ «Պայքարը հանուն գաղափարի է ու արժեքի, այն շարունակվելու է, քանի դեռ այդ արժեքը, այսինքն, Արցախի կարգավիճակը վտանգված է։ Հացադուլը կդադարի այն դեպքում, երբ դառնա ինքնապատակ, իսկ ինքնանպատակ կդառնա, երբ իր խնդիրը լուծի, այսինքն՝ հավաքվի անկախության սերնդի այն կրիտիկական հատվածը, որը կասի՝ ես տեր եմ ժառանգությանը, մտահոգ եմ ու պատարաստ եմ դրա համար անել գործողություններ՝ հրաժարվել միայն ստատուսներ գրելուց կամ անտարբեր մնալուց։ Երբ ունենանք այդ վիճակը, կփաստենք, որ հացադուլն իր խնդիրը լուծել է», - լրագրողների հետ զրույցում ասաց Նվեր Կիրակոսյանը։ Արթուր Ավագյանն իր հերթին ընդգծեց՝ կրիտիկական զանգվածը, որի մասին իրենք խոսում են, արդեն ձև ու բովանդակություն է ստանում։ «Մենք շփվում, խոսում ենք այն մարդկանց հետ, ովքեր տիրապետում են գիտելիքների, արագ են մտածում, զգում ենք, որ մի փուլի ենք հասել, որ կարող ենք ասել՝ ում փնտրում էինք, մեզ գտել են, մենք էլ իրենց ենք գտել, բայց սա դեռ բավարար չէ», - ասաց նա։ Հացադուլ հայտարարած երիտասարդները նշեցին՝ այս օրերի ընթացքում իրենց այցելող բազմաթիվ մարդկանց հետ զրույցների ընթացքում հասակցել են՝ պայքարը նրանց ոգևորել է․ դա այն է, ինչը նրանց պետք էր, իսկ համախմբմամբ հնարավոր է հասնել ընդհանուր նպատակի իրագործմանը:
    11:52
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գիտեմ՝ ինչու ժողովուրդը դուրս չի գալիս, բայց ի վերջո ոտքի է կանգնելու․ Կարին Տոնոյան
    Հասարակություն ԳԻՏԵՄ՝ ԻՆՉՈՒ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ Ի ՎԵՐՋՈ ՈՏՔԻ Է ԿԱՆԳՆԵԼՈՒ․ ՏՈՆՈՅԱՆ Կարեն Մարտիրոսյան21 Ապրիլ 2022 | 11:38 Facebook Twitter Իրականում ես միշտ էլ տեսել եմ կրիտիկական զանգված հավաքելու պոտենցիալը, որովհետև մեր ժողովուրդը իր մեջ իրոք ունի այդ ուժը։ Իսկ իրականում մենք բոլորս էլ գիտենք՝ ինչն է խանգարում ժողովրդին դուրս գալ ու պայքարել։ Ժողովուրդը վախեր ունի։ Վախեր ունի անցյալից, ներկայից։ Խնդիրը հիմա այդ վախերն ու հիասթափությունները հաղթահարելու մեջ է։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «5165» կուսակցության ղեկավար Կարին Տոնոյանը։ «Շատ հիասթափեցրին ժողովրդին, շատ խաբեցին, բայց միևնույն է, ժողովուրդը իր մեջ պիտի ուժ գտնի։ Ժողովուրդը պիտի դուրս գա ու տեր կանգնի իր ճականագրին, որովհետև ի վերջո հենց իր ճակատագրի մասին է խոսքը։ Հիմա եթե ես կանգնեմ ու ասեմ, թե հիասթափված եմ, խաբված եմ, չեմ ուզում պայքարել իմ իսկ կյանքի համար և այլն, դա նշանակում է՝ ես հանձնվեցի, իսկ ես երբևէ չեմ հավատա, որ հայ ժողովուրդը հանձնվող ժողովուրդ է։ Քանի որ ես շատ լավ պատություն գիտեմ, ես գիտեմ, որ մենք բազմիցս ենք եղել նմանատիպ իրավիճակում։ Մենք ցեղասպանվելուց հետո երկիր ենք կառուցել, ինչի մասին է խոսքը։ Խաչատրյաններ ու Համբարձումյաններ ենք ծնել, սա պարզապես մեր ժողովրդին բաժին հասած հերթական փորձությունն է։ Այո, մենք շատ սխալներ ենք գործել, շատ մեղքեր ենք գործել, ես հիմա բոլորի մեղքերը ինձ վրա եմ վերձնում։ Նյութականից բացի, կա նաև հոգևոր դաշտ, որը կարևորներից է։ Իրականում մենք շատ ենք դրանից հեռացել, հոգևորից, այո, հեռացել ենք, մենք չենք տեսնում՝ մեր արարքների առաջացրած էներգետիկ դաշտը»,- նշեց Տոնոյանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/a3410800f2e7b6eaf9bc983d5e6da831 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    11:47
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում
    Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է գալիք տարվա մրցաշարերի պաշտոնական օրացույցային պլանը, որտեղ նշված է, որ 2023 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Հայաստանում`ապրիլին: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվելու է Երևանում: 2022 թվականին մայիսի 21-31-ը Երևանում կանցկացվի նաև բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:
    11:45
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք
    Ապրիլի 21-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Կատարվել է 3287 թեստավորում, առողջացել՝ 14 քաղաքացի: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 805 դեպք, որոնցից 410 517-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1984 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1682 է։ Ընդհանուր կատարվել է 3 026 628 թեստավորում։
    11:38
    21.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ֆանտաստիկայի ժանրից է, որ ՀՀ ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը կարող է ասել, թե Ցեղասպանության ճանաչման հարցը սփյուռքի հարցն է. Արթուր Վանեցյան
    Գիշերն անցել է հանգիստ, որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել։ Այսօր շարունակում ենք մեր իրազեկման անժամկետ ակցիան, որն սկսել ենք ապրիլի 17-ից, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ «Ազատության հրապարակում լինելու են տարբեր քննարկումներ, հայ-թուրքական հարցերին վերաբերող քննարկումներ, դասախոսություններ։ Օրվա ավարտին, ըստ անհրաժեշտության կիրականացնենք այս կամ այն ակցիան»,- ասաց Արթուր Վանեցյանը։ Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Վանեցյանն ասաց, թե կիսում է դիտարկումները, որ հարաբերությունների հավանական կարգավորման դեպքում կսառեցվի Ցեղասպանության ճանաչման գործընթացը։ «Ականատես ենք լինում, որ թուրքական իշխանություններն ասում են, թե եթե հայերն ուզում են կարգավորել մեզ հետ հարաբերությունները, պետք է հրաժարվեն Ցեղասպանության ճանաչումից, պահանջատիրությունից։ Եվ, առհասարակ, ոչ ուղիղ տեքստով խոսվում է այն մասին, որ մեր Սահմանադրութունը պետք է փոփոխվի։ Սահմանադրության հիմքը Անկախության հռչակագիրն է, որի մեջ հստակ գրված է, որ ՀՀ-ն պահանջատեր է և անելու է ամեն ինչ Ցեղասպանությունը ճանաչելու համար։ Այս իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքում Թուրքիայի այդ հայտարարություններին, ընդհակառակը՝ նախաձեռնել են սահմանադրական, այսպես կոչված, բարեփոխումների գործընթաց, և կարծում եմ, որ եթե չընդվզենք, եթե չպայքարենք, իրենք անպայման նաև այդ փոփոխությունը կանեն», - ասաց Արթուր Վանեցյանը։ Պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում գործող իշխանության կատարած քայլերը Ցեղասպանության ճանաչման հարցում՝ խուսափողական, թե համարձակ, Վանեցյանը պատասխանեց. «Որևէ քայլ արված չի այդ ուղղությամբ։ Արված է մեկ քայլ, երբ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հայտարարում է, որ Ցեղասպանության ճանաչման հարցը դա սփյուռքի հարցն է։ Դա հերթական անհեթեթ հայտարարությունն է, որն ուղղակի անթույլատրելի է։ Ֆանտաստիկայի ժանրից է, որ կարող է Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը նման հայտարարություն անի», - ասաց պատգամավորը։ Ինչ վերաբերում է իր և իր քաղաքական ուժի դիրքորոշմանը Ցեղասպանության ճանաչման հարցում, ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ հատուցման մասին խոսելն այս փուլում վաղ է։ «Ես ավելի կարևոր եմ համարում, որպեսզի հասնենք նրան, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի ողջ աշխարհի կողմից, հատկապես նաև Թուրքիան ընդունի իր մեղքն ու ներողություն խնդրի հայ ժողովրդից։ Մնացած հարցերի մասին խոսելը, չեմ կարծում, թե իրական նպատակի կհասնեն», - ասաց Վանեցյանը:
    11:33
    21.04.22
    Ավելին