Լրահոս
2026-01-24
-
Քաղաքական«Տաշիր» առևտրի կենտրոնը օրենսդրության պատճառով չի կարողանում անվճար տարածք տրամադրել․ Գոհար ՂումաշյանՍա դասական օրինակ է, երբ բարերարը ուզում է լավ բան անել, բայց բախվում է օրենսդրությանը։ Այս մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Ղումաշյանը՝ անդրադառնալով պատգամավոր Արուսյակ Մանավազյանի այն հարցին՝ որ եթե Սամվել Կարապետյանը ցանկանում է փոքր բիզնեսը հարկերից ազատել, ապա ինչու անվճար տարածք չի տվել փոքր բիզնեսի ներկայացուցիչներին զարգանալու համար։ ««Տաշիր»» առևտրի կենտրոնը մի քանի տարի առաջ որոշում է կայացնում անվճար տարածքներ տրամադրել հայկական արտադրանքին, բայց գործող օրենսդրությամբ չի կարողանում»»,- նշել է Ղումաշյանը։Ավելին17:2724.01.26 -
ՄիջազգայինԱբու Դաբիում եռակողմ բանակցություններն ավարտվել ենԻնչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը, ռուս բանակցողները վերադարձել են իրենց հյուրանոց, իսկ ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչները ուղևորվել են օդանավակայան:Ավելին17:1024.01.26 -
ՄիջազգայինԿոտորածից փրկված երեխաները՝ ձյան տակ. քրդական սարսափներ՝ ՍիրիայումԿոտորածից փրկված երեխաները՝ ձյան տակ. քրդական սարսափներ՝ ՍիրիայումԱվելին16:5724.01.26 -
ՀասարակականՑեմենտի հումքով բարձված բեռնատարը Սարավանում կողաշրջվել էԵրեկ՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում «Howo» մակնիշի բեռնատարը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Սարավան բնակավայրի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, հայտնում է Shamshyan.com-ը։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։Ավելին16:4924.01.26 -
Զինված ուժերԶՈՒ զինանշանի օգտագործումն առանց համապատասխան գրավոր թույլտվության արգելված է. ՀՀ ՊՆԲանակի օրվան ընդառաջ՝ մի շարք տնտեսվարողներ տարբեր ապրանքատեսակների վաճառքի գործընթացում՝ լուսանկարներում և հոլովակներում, օգտագործում են ՀՀ ԶՈՒ զինանշանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն:Ավելին16:3824.01.26 -
ՔաղաքականԱհա, թե որն է իրական թալանը՝ բացահայտ, համակարգային ու ցինիկ. Վահագն ՍարոյանԲայց եկան ու սեփական օրինակով ցույց տվեցին, թե որն է իրական թալանը։Ավելին16:3024.01.26 -
ՔաղաքականՀայաստանի շահերը Սամվել Կարապետյանի համար առաջնային են․ Նարեկ Կարապետյան«Ուզու՞մ ես ապրել ուժեղ Հայաստանում` առանց աղքատության:Ավելին16:1524.01.26 -
ՀասարակականԾաղկաձորում ճանապարհի մերկասառույցի պատճառով 46-ամյա վարորդը «Toyota Vits»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձնակույտերի մեջԱյսօր՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքում Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Արսեն Գ․-ն իր վարած «Toyota Vits» մակնիշ ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձնակույտերի մեջ։Ավելին16:0024.01.26 -
ՀասարակականՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 195 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 722 քաղաքացուՀունվարի 23-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 24-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից դուրս են բերել 195 տրանսպորտային միջոց և 722 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: Առավել ինտենսիվ աշխատանքներ են իրականացվել հունվարի 22-ից մինչև հունվարի 24-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 41 բեռնատար, 439 մարդատար ավտոմեքենա և 1658 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։Ավելին15:4824.01.26 -
ԻրավականԱրշակ Սրբազանը նաև քո «կամավոր» ընտրության հետևանքով այժմ գտնվում է բանտում․ Արսեն ԲաբայանԴու հրաշալի գիտես, որ առնվազն այս փուլում Արշակ Սրբազանը կամ չի իմանա շարունակական զրպարտություններիդ ու վիրավորանքներիդ մասին կամ իմանալու դեպքում հնարավորություն չունի արձագանքել դրանց:Ավելին15:3624.01.26 -
ՀասարակականՀավատացյալների կողմից գնված խունկը վաճառվել է իրենց վրա․ Տեր Զարեհի նոր բացահայտումը«Սրանք այն փաստերն են, որոնց մասին երեկ առիթ ունեցանք բարձրաձայնել։Ավելին15:2524.01.26 -
ՔաղաքականՄոտ 800 մլն դրամ է հատկացվել «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի գործունեության համարՎարչապետի աշխատակազմը այս տարի կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը հանրության շրջանում հայտնի է «Ֆեյքերի ՊՈԱԿ» անունով, 2 դրամաշնորհ է տվել, որոնցից մեկը կազմում է 785 մլն 487 հազար 600 դրամ, մյուսը՝ 16 մլն 500 հազար դրամ: 2024 թվականին այս ՊՈԱԿ-ին տրվել էր 731 մլն և 16 մլն 500 հազար դրամ, այսինքն՝ այս տարի հատկացված դրամաշնորհի չափը մեծացել է: Նշենք, որ այս ՊՈԱԿ-ը ընդամենը զբաղված է ԶԼՄ-ների հրապարակումների մոնիթորինգով,սակայն հանրության շրջանում կան կարծիքներ, որ այս ՊՈԱԿ-ի համակարգմամբ սոցիալական հարթակներում ընդդիմադիր քաղաքացիների ու գործիչների, լրագրողների ու լրատվամիջոցների հասցեին հայհոյանք ու ատելության խոսք է գեներացվում:Ավելին15:1024.01.26 -
ՀասարակականՍպառնացել են կոտրել կողպեքը, փոխել բանալիները, բայց ես այստեղից դուրս չեմ գալու. Տեր Արտաշես․ News.am«Եկել են, սպառնացել, որ գալու են ու կողպեքը կոտրեն, բանալիները փոխեն, բայց ես եկեղեցուց դուրս չեմ գալու։ Իրենց ասելով՝ իրենք մարդ ունեն այստեղ նշանակած, թե ով է նշանակել, ում է նշանակել, ինձ հայտնի չէ, բայց ինձ այստեղ նշանակել են Մայր Աթոռից ու ես շարունակելու եմ իմ հոգեւոր ծառայությունը»,– ասաց Տեր Արտաշեսը։Ավելին15:0024.01.26 -
ՔաղաքականԿոչ եմ անում Ալեն Սիմոնյանին ներկայացնել 44-օրյա պատերազմում զոհվածների բոլորի անունները. Քրիստինե ՎարդանյանԱյս մասին տեսաուղերձում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։Ավելին14:4524.01.26 -
ՀասարակականՍպասվում է մառախուղՔամին` հարավարևմտյան` 2-5մ/վ, հունվարի 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 10-13մ/վ, լեռնային առանձին հատվածներում՝ բուք։Ավելին14:4224.01.26 -
ՔաղաքականՇնորհակալություն են հայտնում Ալիևին, երբ Բաքվում դեռ շարունակում են մնալ մեր գերիները․ Գևորգ ՍուջյանԴա ունի այսպիսի հասկացություն․ ինչ անում ես՝ ճիշտ ես անում, Ալիև, ինչքան կարաս պահիր ու նսեմացրու մեզ բոլորիս… Սա մեր ազգի պատիվն է»:Ավելին14:3524.01.26 -
Կրթություն և գիտությունՄեկնարկել է միասնական քննությունների առաջին փուլըԺաննա Անդրեասյանը նաև զրուցել է դիմորդների ծնողների հետ և լսել նրանց դիտարկումները քննական գործընթացի վերաբերյալ:Ավելին14:3024.01.26 -
ՀասարակականՀրդեհ է բռնկվել հյուրանոցային համալիրի փայտե տնակներից մեկումԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։Ավելին14:1524.01.26 -
ՀասարակականՀորդորում ենք անհապաղ դադարեցնել քահանայի նկատմամբ իրականացվող ճնշումները․ Մասյացոտն թեմՔիչ առաջ ահազանգ ստացվեց, որ այսօր Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին։ Նրանք նաև հայտնել են, որ մեկ ժամ անց վերադառնալու են՝ եկեղեցու մուտքի դռների բանալիները փոխելու նպատակով։Ավելին14:0024.01.26 -
ՔաղաքականԹուրքիան, միջամտելով Սիրիայի գործերին, երկիրը պահում է անկայունության մեջ․ ՀՅԴ Հայ դատի գրասենյակ«Գասպրար Կարապետյանը մասնավորապես նկատել է․ «Վերջին ժամանակահատվածում Հալեպը և հատկապես Սիրիայի հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանները կանգնած են բարձր լարվածության մեջ, ներառյալ պետական ուժերի և քրդական ստորաբաժանումների միջև զինված բախումները: Ներքին համերաշխությունը, որը կենսական ազդակ է ազգային միասնության վերականգնման համար, խոչընդոտվում է Թուրքիայի կողմից, որը ցանկանում է իր շահերի համար պահել Սիրիան մշտական անկայունության մեջ։ Կառուցողական երկխոսությունը, քաղաքացիական իրավունքների հանդեպ հարգանքը և միջազգային իրավունքին հետևելը միակ ճանապարհն է՝ Սիրիայում կայուն խաղաղության հասնելու համար։Ավելին13:4824.01.26