Լրահոս
2022-04-18
-
ՀասարակականԱռավոտյան Ազատության հրապարակ եկան 44-օրյա պատերազմի մասնակիցներ. Արսեն ԲաբայանԱրսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առավոտյան Ազատության հրապարակ եկան 44-օրյա պատերզմի մասնակիցներ, որոնք երեկ հայտարարել էին անժամկետ հացադուլի և Արթուր Վանեցյանին միանալու մասին»։Ավելին09:3518.04.22 -
ՔաղաքականՍաղավարտների և զրահաբաճկոնների պահանջարկի ծրագիրը վերահաստատվել է Փաշինյանի օրոք․ Դավիթ Տոնոյանը հերքում է Փաշինյանի արած հայտարարությունըՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ, որում ՀՀ վարչապետը նշել է, որ բանակում առկա սաղավարտի եւ զրահաբաճկոնի խնդրի մասին առաջին անգամ իմացել է պատերազմից մի քանի օր անց։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին Ազգային Ժողովում ասել է, որ «առաջին անգամ պատերազմից մի քանի օր անց իմացա, որ բանակում կա սաղավարտի եւ զրահաբաճկոնի խնդիր»: Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ՀՀ զինված ուժերի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի, ներառյալ սաղավարտների եւ զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված են «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերջին անգամ վերահաստատվել է ՀՀ կառավարության կողմից՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ: Շարունակելի...»։Ավելին09:3118.04.22
2022-04-17
-
ՀասարակականՎաղը մեռելոց ա, ազգովի չգնա՞նք Պռոշյան փողոցի կառավարական առանձնատուն․ Գևորգ ՊետրոսյանՆախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ կարծիքի եք, վաղը մեռելոց ա, ազգովի չգնա՞նք Պռոշյան փողոցի կառավարական առանձնատուն…»:Ավելին23:0617.04.22 -
ՔաղաքականԱրթուր Վանեցյանը ինչ-որ հիմա անում է, ճիշտ է անում, մենք ողջունում ենք. Իշխան ՍաղաթելյանԱրթուր Վանեցյանը ինչ-որ հիմա անում է, ճիշտ է անում, մենք ողջունում ենք. Իշխան ՍաղաթելյանԱվելին22:5117.04.22 -
ՔաղաքականՉպետք է թույլ տալ՝ Արցախը տանեն հայաթափման, Հայաստանը` թրքացման. Սեյրան Օհանյան«Յուրաքանչյուր հայի պարտականությունն է միանալ այս պայքարին, դիմադրել, թույլ չտալ, որ այս իշխանությունները կուրորեն Հայաստանը մտցնեն թուրք-ադրբեջանական խաբկանքի, խորամանկության մեջ և Արցախը տանեն հայաթափման, ադրբեջանականացման, Հայաստանը տանեն թրքացման»,- Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Սեյրան Օհանյանը շեշտեց՝ ոչ ոք Նիկոլ Փաշինյանին մանդատ չի տվել՝ միայնակ որոշելու Արցախի ճակատագիրը, իսկ Փաշինյանի թրքանպաստ քաղաքականության դեմ բողոքի, դիմադրության շարժմանը բոլորը պետք է մասնակից լինեն։ «Շարժմանը պետք է մասնակից լինենք բոլորս։ Ուզում եմ հարց տալ ՀՀ քաղաքացուն՝ արդյոք իրեն դու՞ր է գալիս այս իրավիճակը, երբ ՀՀ կառավարության ղեկավարը ստում է և կուրորեն տրվում թուրք-ադրբեջանական խաբկանքին, գումարած դրան՝ ամեն ինչ անում են, որ ժողովուրդը վախեցած լինի՝ այն դեպքում, երբ առաջին հերթին հենց ինքը՝ Փաշինյանն է վախեցած։ Որպեսզի երկիրն այս վիճակից դուրս գա, պետք է ժողովրդին համախմբել։ Այս շարժումը մեկ մարդու, մեկ քաղաքական ուժի, մեկ օրվա, մեկ ամսվա շարժում չէ․ պետք է համախմբվել բոլոր ուժերով։ Շարժմանը պետք է մասնակից լինենք բոլորս»,- շեշտեց Սեյրան Օհանյանը։Ավելին22:4817.04.22 -
ՀայաստանԱրթուր Ավագյանն ու Նվեր Կիրակոսյանը վաղվանից հացադուլ են հայտարարումԱրթուր Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ես և Նվեր Կիրակոսյանը, չլինելով կուսակցականապես և ֆինանսապես մոտիվացված, առանց իշխանական և կարգավիճակային շարժառիթների, որպես Անկախության սերնդի ներկայացուցիչներ հայտարարում ենք ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ և առավոտյան ժամը 09։00֊ից լինելու ենք Ազատության հրապարակում։ Հացադուլի նպատակը մեր սերնդի ներկայացուցիչների ուշադրության սևեռումն է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և կոնկրետ՝ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԻ կատարման ուղղորդումը։ Քայլը ծայրահեղական է, ինքնաբուխ, բայց համարժեք իրավիճակին։ Այն ԿՈՉ Է, ծառայելու օրինակ։ Մեր լավ և ազնիվ ընկերներ, կարող եք միանալ մեզ ցանկացած՝ ձեր հնարավորությունների սահմանների կարգավիճակով։ Արցախում ապրում են մեզ պես և մեզնից ուժեղ մարդիկ, ընտանիքներ, երեխաներ՝ ՀԱՅՐԵՆԿԻՑՆԵՐ։ Հիմա ոչինչ չանելը հավասար է ուրացման։ Կամքը ուժ է։ Երիտասարդությունը կարգավիճակ։ Եկե՛ք միավորենք անհրաժեշտը, որովհետև «թշնամին նույն թշնամին է..., մենք էլ՝ նույն մենք»։ © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/04/17/37966Ավելին22:2017.04.22 -
Քաղաքական«Ինչու՞ ընդդիմությունը վայր չի դնում մանդատները». պատասխանում է Արամ ՎարդևանյանըԱվելին22:1517.04.22 -
ՀասարակականԱրթուր Վանեցյանը՝ Ազատության հրապարակում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐPanorama.am ի ֆիքսած վարկյաններըԱվելին22:0917.04.22 -
ՀասարակականՔաղաքացին «АК-74»-ով սպանել է 39-ամյա ոստիկանինԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը գրում է.Ավելին21:4717.04.22 -
ՀայաստանՇահենը զինվոր կդառնա, որ Անահիտը չտխրի. կյանքը՝ կարմիր կտուրների տակԹուրքերը հաղթել են, դրա համար էլ Անահիտը տխուր է: Բայց 10-ամյա Շահենը որոշել է՝ զինվոր է դառնալու, որ Անահիտը երբեք չտխրի, արդեն խրամատ է փորել: Լավատեսության և հուսալքության կռիվը՝ կարմիր կտուրների տակ: Հայաստանն Արցախին կապող Աղավնո գյուղը:Ավելին21:4517.04.22 -
ՀասարակականՄենք պետք է կասեցնենք օրվա իշխանությունների այս կործանարար ընթացքը․ Վանեցյան«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վստահ եմ՝ Գուրգեն Մելիքյանին ներկայացնելու կարիք չկա: Սերունդներ է կրթել ու իր ամենօրյա վարքագծով բարձր պահել մեր մեջ իրական ազգային արժեքները: Իսկ քիչ առաջ 85 ամյա Գուրգեն Մելիքյանը մեզ հետ միասին, ուս ուսի կռվում էր ոստիկանների հետ: Սիրելի հայրենակիցներ, վեր կացեք և եկեք հրապարակ: Մեր գործն արդար է: Մենք պետք է կասեցնենք օրվա իշխանությունների այս կործանարար ընթացքը»:Ավելին21:3717.04.22 -
ՔաղաքականՓաշինյանի ներողությունն արցախցիները չեն ընդունում. Ստեփանակերտի հարցերը՝ ԵրևանինՍտեփանակերտցիների մեծ մասը համոզված է՝ Հայաստանի իշխանությունը մաս-մաս և թաքուն-թաքուն հանձնում է Արցախը, բայց ի՞նչ է անում ընդդիմությունը և արդյոք մեղավոր համարո՞ւմ է իրեն: Արցախցիների հարցերն ընդդիմության ներկայացուցչին է ուղղել «Հայլուրի» թղթակիցը:Ավելին21:3017.04.22 -
ՀայաստանՈստիկանական համազգեստով մի խումբ անհասկանալի դեմքեր փորձում էին ինձ բերման ենթարկել. Տիգրան ԱբրահամյանԱրթուր Վանեցյանի կոչ-հորդորից հետո օպերայի հրապարակում եմ։ Այս ընթացքում մեծ թվով քաղաքացիների հետ եմ հանդիպել, բովանդակային զրույցներ ունեցել, ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Բոլորի մտահոգությունները տարբեր ձևակերպումներով նույնն է՝ ինչպե՞ս հեռացնել այս իշխանություններին, ինչպե՞ս կանխել Արցախի և Հայաստանի անկումը։ Ճանապարհը մեկն է՝ մի կողմ թողնել նեղ անձնական շահերը և որքան հնարավոր է արագ համախմբվել մեկ ընդհանուր նպատակի շուրջ։ Հ.Գ. Ոստիկանական համազգեստով մի խումբ անհասկանալի դեմքեր փորձում էին ինձ բերման ենթարկել, երբ փորձում էի պաշտպանել մեր մի քանի քաղաքացու՝ ոստիկանական ուժի ապօրինի կիրառումից»։Ավելին21:2017.04.22 -
ՔաղաքականՓաշինյանը չի կարողանում բարձր պահել Արցախի կարգավիճակի նշաձողըԱլիևը հայտարարում է՝ արցախցիները հանգիստ կարող են ապրել, բայց միայն Ադրբեջանի դրոշի տակ: Փաշինյանը ներողություն է խնդրում Աստծուց: Ժողովրդի՝ տասնամյակներով բարձրացրած նշաձողն իջեցնում է մեկ մարդ: Փաշինյանի սկանդալային նահանջը՝ բանակցային սեղանի շուրջ և Արցախի համախմբված տարակուսանքը: «Հանձնում են Արցախը»,- ասում են Երևանում, «Արցախը չի կարող հանձնվել»,- պնդում են Ստեփանակերտում:Ավելին21:1517.04.22 -
ՀասարակականՇշղթայական ավտովթար Երևանում. կա վիրավորԱյսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում «Լամբադա մոստի» հարևանությամբ՝ Արաբկիրի եղեկեցու դիմաց, բախվել են BMW, Nissan X-Trail, Mitsubishi Pajero, 2 Nissan Teana, Nissan Bluebird, Toyota Prius մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի մասինն պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք։Ավելին21:1317.04.22 -
ՀասարակականԿենտրոնի բաժնում 4 ձերբակալված քաղաքացի կա. մեկն ասել է՝ կարմիր բերետները հարվածներ են հասցրել գլխինԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Կենտրոնի բաժնում՝ 4 ձերբակալված քաղաքացի։ Ըստ բաժնի պատասխանատու աշխատակիցների՝ նրանց բռնել են ավանդական՝ «ոստիկանության օրինական պահանջը չկատարելու» հոդվածով (ՎԻՎՕ 182 հոդված)։ Սպասում ենք, թե երբ կավարտեն թղթաբանությունը։Ավելին21:0717.04.22 -
ՀասարակականՈստիկանությունը ուժ կիրառելով ձերբակալեց Ազատության հրապարակում խաղաղ ակցիայի մասնակիցներին. ԲաբայանՈստիկանությունը ուժ կիրառելով ձերբակալեց Ազատության հրապարակում խաղաղ ակցիա իրականացնող 5 անձանց: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։Ավելին21:0317.04.22 -
Արցախ«Տուն ո՞վ ես, որ Ղարաբաղը տաս Ադրբեջանին». անհանգստության «ԱԹՍ»-ներ՝ Արցախի օդում«Ո՞նց կարաս միսը դնես գայլի դեմը, չուտի»: Ղարաբաղցին թշնամու հետ չի ապրի, որովհետև գիտի՝ «թուրքը մորթել ա, վիզ ա կտրել»: Ստեփանակերտի շուկայում Փաշինյանին ուղիղ հարց են տալիս. «Տուն ո՞վ ես, որ Ղարաբաղը տաս Ադրբեջանին, պանի՞ր ես հանձնում»: Արցախի տրամադրությունը՝ բացառիկ ռեպորտաժում:Ավելին21:0017.04.22 -
ԱրցախԱրցախի անկախությունը սակարկության նյութ չի կարող լինել. Արամ Ա ԿաթողիկոսԱրցախի անկախությունը սակարկության նյութ չի կարող լինել: Այս մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն: «Որպես կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո մեր ժողովրդով չենք կարող անտարբեր եւ լուռ մնալ, Արցախի ժողովրդին կասենք` մենք ձեզ հետ ենք: Խաղաղությունը, անկախությունը եւ արդարությունը աստվածատուր արժեքներ եւ իրավունքներ են: Ժողովրդի խաղաղությունը չի կարող սակարկության նյութ դառնալ, Արցախի ժողովուրդը հավաքաբար հաստատել եւ ամրապնդել է իր անկախությունը այն հողի վրա, ուր դարեր շարունակ ապրել եւ ստղծագործել է: Այսօր Հայաստանը հույժ տագնապների դիմաց գտնվի եւ մեր սպասումն է, որ Հայաստանի պատասխանատուները, Հայաստանի ժողովուրդը, ինչպես Արցախի ժողովուրդը կարողանան իր հավաքական կամքը հաստատել ամուր կերպով` ասելով, որ ազգի ազատ ապրելու կամքը, խաղաղ ապրելու իրավունքը չի կարելի այսպես կոչված աշխարհաքաղաքական պայմաների լույսի տակ թեական դարձնել »,-ասել է նա: Նշենք, որ Արցախի շուրջ ծավալված իրադաձություններին Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի իր պատգամում անդրադարձել է նաեւ Հայաստանի կաթողիկոսը եւ ասել, որ պիտի ճանաչվի Արցախի ազատ ու անկախ ապրելու իրավունքը:Ավելին20:5317.04.22