Լրահոս

2022-04-13
  • Img default alt hy
    Արցախ
    Արայիկ Հարությունյանն անընդունելի է համարում Արցախի կարգավիճակի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները
    Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անընդունելի է համարում Արցախի կարգավիճակի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները, հայտնում է Արցախի Հանրային հեռուստատեսությունը։ «Մենք հասկանում ենք, որ պետք է ապրենք հարևանությամբ, բայց ենթակայությունը հնարավոր չէ, դա անթույլատրելի է։ Տարբերակը, որով մենք պետք է առաջնորդվենք, ստատուս քվոն պահպանելն է, ինչպես ռուսներն են ասում։ Ռուս խաղաղապահ ուժերը շարունակելու են մնալ այստեղ անժամկետ, քանի որ նրանք եկել են այստեղ որպես Արցախում ապրող հայ բնակչության անվտանգության երաշխավոր»,– ասել է նա՝ Մարտակերտում շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և բնակիչների հետ հանդիպման ժամանակ։ Արցախի նախագահն անդրադարձել է նաև Արցախի հետագա ճակատագրին։ «Շարունակել ապրել այստեղ՝ ունենալով դե ֆակտո անկախություն, ձգտելով դե յուրե հետագա փոփոխության․ դա կարող է լինել անկախություն, դա կարող է լինել Հայաստանի հետ միացում, որը քիչ հավանական եմ համարում, բայց դա կարող է լինել նաև Ռուսաստանի հետ ինչ–որ հարաբերություններ ուղղակի ուղղահայացի շրջանակներում»,– ասել է նա։
    21:02
    13.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի նախագահը հրատապ խորհրդակցություն է հրավիրել՝ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 13-ին հրավիրել է աշխատանքային հրատապ խորհրդակցություն, որին մասնակցում էին խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, Արտաքին գործերի նախարարը և Անվտանգության խորհրդի քարտուղարը: Արայիկ Հարությունյանը նշել է, որ հանդիպումը կայանում է Արցախում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների պահանջով, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ապրիլի 13-ին ՀՀ Ազգային ժողովում Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման վերաբերյալ արված հայտարարությունը հանրության շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք է տվել: «Մեր հանրությունը շատ հստակ պահանջներ է ներկայացնում, որոնց պետք է ընդառաջ գնանք՝ կազմակերպելով շահագրգիռ ու բազմակողմանի քննարկումներ»,- ընդգծել է նախագահը: Հանդիպման ընթացքում քննարկվել է արտաքին մարտահրավերներին ուղղված հարցերի լայն շրջանակ:
    21:01
    13.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը կրկին ստում է․ Սերժ Սարգսյան
    «Նիկոլ Փաշինյանը կրկին ստում է». ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ԱԺ-ի այսօրվա ելույթում հերթական անգամ ի ցույց դրեց ստախոսի և մանիպուլյատորի իր ողջ էությունը: Նա կրկին ստում է և փորձում մոլորեցնել հանրությանը, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին խոսելիս: Իմ պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում ես երբեք չեմ բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ: Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կա՛մ մինչև հիմա չի հասկացել փուլային և փաթեթային տարբերակների տարբերությունը, կա՛մ գործի է դրել իր հիմնական զենքը՝ մանիպուլյացիան: Փուլայինի և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի փուլերով: Թող վերընթերցի տարբեր ժամանակահատվածներում իմ տված հարցազրույցները և որքան էլ իր համար դժվար լինի, հասկանա այդ երկու տարբերակների տարբերությունը և առանձնահատկությունները: Ի դեպ, վերոհիշյալ թեմայով ասածներս հաստատել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Էլ չեմ խոսում իր կողմից «կառուցողական» բնորոշված Ալիևի խոստովանությունների մասին:
    20:59
    13.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանը չի երաշխավորում խաղաղությունը, բայց կոչ է անում համախմբվել՝ «խաղաղության օրակարգի» շուրջ
    Առանց երաշխիքներ ստանալու Նիկոլ Փաշինյանը խաղաղության պայմանագիր է պատրաստվում ստորագրել Ադրբեջանի հետ և դա անելու է «որքան հնարավոր է արագ»: «Չենք բացառում, որ Ադրբեջանը կփորձի փակուղի մտցնել»,- ասել է Հայաստանի վարչապետը և մեղադրել ՀԱՊԿ-ին, ռուս խաղաղապահներին, նախորդ իշխանություններին, որ իր իշխանության օրոք ադրբեջանցիները օկուպացրել են Հայաստանի տարածքը, շարունակում են Արցախում առաջ գալ:
    20:00
    13.04.22
    Ավելին
  • Արցախ
    Հայաստանի հետ միացումը՝ քիչ հավանական, ռուսաստանի հետ ուղղահայաց հարաբերությունները՝ հավանական.Արցախ
    Արայիկ Հարությունյանը Արցախի քաղաքացիներին խոստացել է ոչինչ չթաքցնել: «Հայաստանի հետ միացում՝ քիչ հավանական եմ համարում, բայց հավանական է «Ռուսաստանի հետ ինչ-որ ուղղահայաց հարաբերություններ»,- ասել է Արցախի նախագահը:
    19:57
    13.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ընդդիմադիրները պնդում են՝ Արցախ չեն կարողացել մտնել Փաշինյան-Ալիև «պայմանավորվածության» արդյունքում
    Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորների՝ Արցախ մուտքի արգելքը դեռ չի վերացվել: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» խմբակցությունը: Ընդդիմադիր քաղաքական ուժի համար պարզ չէ նաև, թե ի՞նչ քայլեր է ձեռնարակում Հայաստանի իշխանությունը խնդիրը լուծելու և նման դեպքերը բացառելու համար:
    19:15
    13.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ալիևը «կառուցում է Ղարաբաղն ու Զանգեզուրը».Փաշինյանը՝ խոսում «Արցախի հարցով նշաձողն իջեցնելու» մասին
    Ադրբեջանի նախագահը իսլամական սուրբ գրքից մեջներումներ չի արել խաղաղության մասին, թեև Ղուրանում ասվում է, թե «նրանք կհաղթեն՝ ազատելով իսլամը դաժանությունից, և դրան կհետևի խաղաղության շրջանը»: Փոխարենը Ադրբեջանի նախագահն ասել է, որ այլ երկրների կողմից Հայաստանին զենք տրամադրելը կհամարի ոչ բարեկամական քայլ: Ադրբեջանի տարածքում «Լեռնային Ղարաբաղ» կոչվող վարչական տարածք չկա և չի լինելու։ Վերջում էլ ավելացրել, որ ինքը կառուցելու է Ղարաբաղն ու Զանգեզուրը:
    18:12
    13.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Դուք սա՛ եք, սա՛ է ձեր դեմքը. Քրիստինե Վարդանյանը իշխանությանը համեմատեց շորի կտորի հետ
    «Սիրելի արցախցիներ, լավ իմացեք, որ սա միայն ձեր հարցը չէ, Հայաստանում կան հարյուր հազարավոր արժանապատիվ քաղաքացիներ, ովքեր գիտակցում են, որ սա հայկական հարց է, իսկ ձեզ միայն մի բան ասեմ՝ հետևելով վերջին իրադարձություններին պարզ է դառնում որ Հայաստանի անունից հիմա բանակցում է սա: Դուք սա՛ եք, սա՛ է ձեր դեմքը, սա՛ է ճշմարտությունը և սրանից փախչել դուք չեք կարող»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ ցույց տալով շորի կտոր՝ այն համեմատելով ներկայիս իշխանության հետ:
    17:56
    13.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՌԴ-ն պարզաբանել է՝ ընդդիմադիր պատգամավորների մուտքն Արցախ չի թույլատրվում սադրանքներից զերծ մնալու նկատառումներով. Միրզոյան
    Արտաքին գործերի նախարարությունը Ազգային ժողովի պատգամավորների մուտքն Արցախ արգելելու դեպքից անմիջապես հետո կապի մեջ է եղել Արցախի Հանրապետության իշխանությունների և Ռուսաստանի Դաշնության իշխանությունների հետ, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Այն պահից սկսած, երբ հայտնի է դարձավ, որ Ազգային ժողովի պատգամավորները չեն կարողանում Լաչինի միջացնքով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, մենք ձեռնարկել ենք գործողություններ։ Կապի մեջ ենք եղել և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ, և Ռուսաստանի Դաշնության իշխանությունների հետ բարձր մակարդակով։ Մեզ հավաստիացրել են, որ Ազգային ժողովի պատգամավորների մուտքը Արցախ չի թույլատրվում սադրանքներից զերծ մնալու նկատառումներով», - ասաց ԱԳ նախարարը: Ինչ վերաբերվում է ՀՀ դիրքորոշմանը, ապա, Միրզոյանի խոսքով, այն հստակորեն արտացոլված է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, այն է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ՝ Լաչինի միջացքով շարժի որևէ սահմանափակում նախատեսված չէ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, առավել ևս, Հայաստանի Հարապետության Ազգային ժողովի պատգամավորները պետք է անարգել մուտք ունեան Լեռնային Ղարաբաղ:
    17:20
    13.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այսօր Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ խոստովանեց, որ չի տեսնում Արցախը Ադրբեջանի կազմից դուրս
    Փաշինյանը հայ ժողովուրդին «այլընտրանք է» առաջարկում, կամ հրաժարվել Արցախից, կամ էլ Հայաստանը հայտնվելու է կործանման եզրին:
    14:10
    13.04.22
    Ավելին
  • Արցախ
    Ռուս խաղաղապահների գործելակերպը տարակուսելի է Փաշինյանի համար
    Հայաստանի վարչապետը տարակուսած է, թե ինչո՞ւ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը թույլ չի տվել խորհրդարանի մի խումբ պատգամավորների մտնել Արցախ:
    14:00
    13.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գերբնական ջանքեր են պահանջվում մեր պետականությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար. Փաշինյան
    Մեզնից անսովոր և գերբնական ջանքեր են պահանջվում մեր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ու պահպանելու համար ու պիտի խոստովանենք, որ այս ոլորտում հուսալի երաշխիքների համակարգ դեռևս չենք կարողացել ստեղծել, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա, սակայն, ընդգծեց, որ Հայաստանն առաջնորդվում է այն տրամաբանությամբ, որ անվտանգության ապահովման ամենագործուն երաշխիքը խաղաղությունն է: «Այս է պատճառը, որ մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը որդեգրվել է որպես պետական ռազմավարություն: Այս նպատակի իրագործման, խաղաղության օրակարգի միջազգային առաջմղման համար կառավարությունը վարում է միջազգային և տարածաշրջանային ակտիվ և բալանսավորված քաղաքականություն, և մենք մեր ժողովրդից շարունակական աջակցությունն ենք ակնկալում այս կենսական խնդիրը լուծելու համար: Մենք չենք ուզում իրավիճակի մեղմասացությամբ հանդես գալ մեր ժողովրդի առաջ և բոլորս պետք է գիտակցենք, որ այն մարտահրավերները, որ մեզ հայտնի են Պապ թագավորի, Աշոտ Երկաթի, Հեթում արքայի, Առաջին հանրապետության ժամանակներից՝ այսօր ողջ ուժգնությամբ հառնել են մեր առջև: Ուզում եմ կրկին ընդգծել, որ մենք գտնվում ենք Երրորդ հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում, մի կետ, որի վրա Հայոց պետականությունը ճշգրտորեն գտնվել է ոչ մեկ անգամ ու, որպեսզի մենք կարողանանք պատմական այդ նույն կետից պատմական մեզ հայտնի հանգրվանով չավարտել, մեզ հարկավոր է աննախադեպ ճկունություն, լիարժեք ոչ էմոցիոնալ վիճակ: Մեզ հարկավոր է լիարժեք համախմբում մեր պետության ու պետական ինստիտուտների շուրջ, մեզ հարկավոր է մեր պետական շահի շուրջ կառուցված քաղաքացիական ու ազգային միասնություն, մեզ հարկավոր են մտածողության նոր բանաձևեր ու մենք պիտի այս փոթորկված աշխարհքաղաքական օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը հասցնենք խաղաղ հանգրվանի: Եվ համոզված եմ, մենք դա կանենք և դա է մեր պատմական առաքելությունը», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
    12:09
    13.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Միրզոյանի հետ հեռախոսազրույցն անցել է պրոֆեսիոնալ և կառուցողական․ Բայրամով
    Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցն անցել է պրոֆեսիոնալ և կառուցողական։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Միաժամանակ նա հավելել է, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը ժամանակ և հետագա քայլեր է պահանջում, գրում է minval.az-ը։ «Ադրբեջանը դրսևորել է իր լավ մտադրությունները»,- ասել է արտգործնախարարը։
    11:55
    13.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք բազմիցս ենք հայտարարել խաղաղության պայմանագրի գործընթացը սկսելու մեր պատրաստակամության մասին․ Փաշինյան
    Մենք բազմիցս ենք հայտարարել խաղաղության պայմանագրի գործընթացը սկսելու մեր պատրաստակամության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 13-ին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը տեղեկացրեց, որ մարտի 10-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից մեկը Հայաստանին է փոխանցել Ադրբեջանի պատկերացումները խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների վերաբերյալ: «Այդ սկզբունքները հետեւյալն են՝ փոխադարձաբար միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, քաղաքական անկախության ճանաչում եւ հարգում, միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության արձանագրում եւ դե յուրե պարտավորությունների արձանագրում ապագայում միմյանց նկատմամբ նման պահանջներ չառաջադրելու վերաբերյալ, միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության համար այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքներ չստեղծելու, ՄԱԿ-ի նպատակներին չհամապատասխանող գործողություններ չձեռնարկելու փոխադարձ պարտավորություն, սահմանների դելիմիտացիա եւ դեմարկացիա եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, տրանսպորտային եւ այլ կոմունիկացիաների ապաշրջափակում, նոր կոմունիկացիաների ստեղծում, եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն: Այս առաջարկությունները մենք օպերատիվ ձեւով քննարկել ենք, եւ արձանագրել, որ դրանցում Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա, մանավանդ որ դե յուրե, Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը ճանաչել է դեռեւս 1992 թվականին Անկախ Պետությունների Համագործակցություն ձեւավորելու մասին համաձայնագիրը վավերացնելով եւ այդ ճանաչումը այսօր էլ մեր ներպետական օրենսդրության մաս է: Մենք արձանագրել ենք, որ Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել եւ Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է: Եւ հետեւաբար, մենք արձանագրել ենք, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների եւ ազատությունների ապահովումը եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ օրակարգի այս լրացումով Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների մեկնարկին եւ այս դիրքորոշումը արձանագրվել է Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման ընթացքում: Փաշինյանն ընդգծեց՝ այս իրավիճակում կարեւոր է արձանագրել մի շատ էական նրբություն: «Եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, դրանից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»,- ՀՀ վարչապետը:
    11:46
    13.04.22
    Ավելին