Լրահոս

2022-04-11
  • Img default alt hy
    Առողջապահական
    COVID-19-ի դեմ ավելի շատ տղամարդիկ են պատվաստվել, քան՝ կանայք
    Առողջապահության նախարարությունը հրապարակել է COVID-19-ի դեմ պատվաստումների սեռատարիքային ցուցանիշների համամասնությունը ապրիլի 10-ի դրությամբ: Ըստ վիճակագրության՝ առաջին դեղաչափ ստացած քաղաքացիների 47,1 տոկոսը կանայք են, 52,9-ը՝ տղամարդիկ: Երկրորդ դեղաչափ ստացել է կանանց 46,3 տոկոսը, տղամարդկանց՝ 53,7 տոկոսը:
    15:45
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նարեկ Մանթաշյանը ևս պատանդառվել է իշխանության կողմից․ փաստաբան
    Շնորհավորում եմ բոլորիս, Նարեկ Մանթաշյանը ևս պատանդառվել է քաղաքական իշխանության կողմից Այսօր լրանում է Նարեկ Մանթաշյանի կալանքի դեմ բերված բողոքի ՉՔՆՆԱՐԿՄԱՆ հոբելյանական 2 ամիսը (ԵՐԿՈՒ ԱՄԻՍ)։ Վերաքննիչում ամեն անգամ դիմում են շառլատանության, որպեսզի չքննարկեն բողոքը։ Արդեն որերորդ անգամ ծանուցագիր եմ ստանում, որ երեք օր առաջ նշանակված է եղել դատական նիստ։ Մեկ ամիս Մնացական Հարությունյանի ռեսուրսով ձգձգումներից հետո՝ հիմա էլ գործը փոխանցել են Ռուբիկ Մխիթարյանին, որ հիմա էլ այս <<հարգելի դատարանը>> ձգձգի բողոքի քննությունը։ Երկու ամիս կալանքի դեմ բերված բողոքը չքննարկելը իրավական շանտղություն է և Ռուբիկ Մխիթարյանին խնդրում եմ այս հանգամանքը ընդունել ի գիտություն։ Համեմատության համար նշեմ, որ ոչ քաղաքական գործերով նիստի ծանուցումները կատարվում են հեռախոսազանգով կամ թղթայինին զուգահեռ նաև զանգում են կամ եթե բողոքը բերած է լինում դատախազությունը դատական ծանուցագրի հետ գալիս է նաև դատական ոռնոցներ, որ շատ արագ պետք է քննվի բողոքը։ Վերաքննիչի ռուբիկմխիթարյաններին կոչ եմ անում մի փոքր մասնագիտական ինքնասիրության զգացում գտնեն իրենց մեջ․ երկու ամիս կալանքի դեմ վերաքննիչ բողոքը չի կարել չքննարկել․ դա պաշտպանական սրբազան իրավունքներից է․ թև այս երկրում սրբազան ոչինչ այլևս չի գնահատվում։ Հ․գ․ Այս դեպքով դիմելու ենք արդնախին և կարգապահական հանձնաժողովին։ Դատավորներին խնդրում եմ այս քայլին մոտենալ ըմբռնումով, ես մշտապես հակված եմ պահել գործընկերային հարաբերությունները և մշտապես աչք եմ փակում հետին թվով կազմված դատական ակտերի, դատավարական փաստաթղթերի, դրանք ուշ տրամադրելու և նմանատիպ այլ խախտումների վրա, բայց իրավական շանտղության դեմ գործընկերությամբ չես կարող պայքարել։
    15:35
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին
    Ապրիլի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ իր մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում՝ ՌԴ խաղաղաահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղ և մերձակա հատվածներ, ադրբեջանական զինված ուժերի ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի հայության համար միտումնավոր ստեղծվող հումանիտար խնդիրները և Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելուն ուղղված գործողությունները։ Ընդգծվել է ադրբեջանական զինված ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը:
    15:28
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թաքնված տանտերը մուրճով խփել էր տուն մտած անձի գլխին. Բազումի ոստիկանների բացահայտումը
    ՀՀ ոստիկանությունը հաղորդագրության է տարածել գողության փորձի դեպքի վերաբերյալ։ «Ոստիկանների հիմնական գործառույթներից մեկն էլ հանցագործությունների կանխարգելումն է: Այդ նպատակով տարածքային ստորաբաժանումների ծառայողները մշտապես շրջում են փողոցներով ու բակերով։ Ապրիլի 5-ին ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի Շինարարների փողոցում էին, երբ ժամը 11.40-ին ականատես եղան տարօրինակ տեսարանի: Բակից գլխապատառ դուրս էր վազում 30-35 տարեկան մի տամարդ, ընդ որում` գլխապատառ նաև բառի բուն իմաստով: Գլխի վերքն արնահոսում էր, ձեռնոցներով էր և ձեռքին էլ դանակ կար: Նրա հետևից վազում էր մուրճը ձեռքին մեկ այլ տղամարդ ու գոռում` բռնե՛ք: Շրջագայության ելած Բազումի ոստիկանները` քրեական հետախույզն ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի տեսուչը, վազում են նրանց հետևից: Այդ ընթացքում արնահոսող տղամարդը ձեռքից գցում է դանակը, հանում ու նետում բանվորական ձեռնոցները, բայց ավելին անել չի հաջողվում. ոստիկանները բռնում են: Տեղում հանդարտեցնելով իրավիճակը`տանում են բաժին, որտեղ բոլոր հարցերը ստանում են սպառիչ պատասխաններ: Պարզվում է, որ մուրճով տղամարդը Շինարարների փողոցի բնակիչ է, իսկ դանակով զինվածը` հանցավոր մտադրություններով մեկը: Իսկ մինչ նրանց փողոց վազելը կատարվել էր հետևյալը: Տանտերը տարօրինակ ձայն էր լսել և մոտեցել դռանը: Նայելով դիտանցքից` նկատել էր արևային ակնոցով ու բժշկական դիմակով մեկին, որը փորձում էր բացել դուռը: Հասկացել էր, որ նա եկել է գողության: Հանցագործությունը կանխելու, նաև ինքնապաշտպանության նպատակով վերցրել էր մուրճն ու թաքնվել դռան հետևում: Երկար չէր սպասել. տեխնիկական միջոցների գործադրմամբ դիմակավոր անձը բացել էր դուռը, բայց միայն մեկ-երկու քայլ էր կարողացել անել. թաքնված տանտերը մուրճով խփել էր գլխին: Հարվածից բնակարան մտած անձի ակնոցն ու դիմակն ընկել էին, ինքն էլ, գլխի արնահոսող վերքով, փախել էր փողոց: Իսկ ինչ էր կատարվել փողոցում, արդեն մանրամասնել ենք։ Գլխի վերքը մշակելուց և անհրաժեշտ գործողություններից հետո ոստիկանները 33-ամյա տղամարդուն ներկայացնում են Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվում։ Նա ձերբակալվել, ապա, դատարանի որոշմամբ, կալանավորվել է: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»։
    15:25
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Էդմոն Մարուքյանը համարու՞մ է, որ ինքը «թուրքից չի տարբերվում»․ «Politik.am»
    politik.am-ը գրում է․ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ տասնյակ ընդդիմադիր ուժեր և գործիչներ են ասպարեզ եկել, որոնք իշխանություններին քննադատող խիստ ելույթներ են ունեցել, անգամ փողոցային պայքար են տարել իշխանությունների դեմ, բայց, երբ «համեղ պատառ է ընկել բերանները»՝ պետական պաշտոնի տեսքով՝ 180 աստիճանով փոխել են իրենց տեսակետները։ Վերջին շրջանում այս տեսակ գործիչների մոնումենտալ դեմքերից է Էդմոն Մարուքյանը։ Եթե նա մինչև դեսպանի պաշտոն ստանալը համարում էր, որ Փաշինյանը պետք է հեռանա, քանի որ առանց նրա հեռանալու անհնար է դրական ձեռքբերումներ ունենալ, ապա պաշտոնի նշանակվելուց կարճ ժամանակ առաջ (ըստ էության կար արդեն պաշտոնի խոստումը) և նշանակվելուց հետո Փաշինյանի շուրջ համախմբվելու մոտեցման ծայրահեղական կողմնակիցներից է։ Մարուքյանը «ջիհադ» է սկսել իրական ընդդիմադիր ուժերի դեմ, որոնք սպառնում են Փաշինյանի իշխանության պահպանմանը։ Մարուքյանն իր ջանքերում այնքան հեռու է գնացել, որ արդեն իրերն իրենց անուններով կոչող գործիչներին համեմատում է թշնամիների հետ․ ««Կապիտուլյացիա» վտանգավոր ձևակերպումը, որպես հետպատերազմյան կամ ապագա իրավիճակի նկարագիր մեր քաղաքական գործիչների կողմից և մեր մամուլում ավելի շատ է շրջանառվում, քան թշնամու գործիչների և իրենց մամուլի կողմից: Մեր պետությունը կապիտուլացված կամ ապագայում անխուսափելի կապիտուլացվող նկարագրողներն թշնամուց ինչո՞վ են տարբերվում»,- գրել է Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Մարուքյանը։ Հետաքրիր է, որ պատերազմից հետո Մարուքյանն ինքն էր համարում, որ ստորագրված փաստաթուղթը կապիտուլիացիա է․ «Պատերազմի 4–րդ օրվանից իմացել ա պարտվում ենք, երկրին հաղթանակի ա տրամադրել, կապիտուլյացիա ստորագրել»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել էր նա։ Եթե հավատանք այս խոսքերի անկեղծությանը, ապա ստացվում է, որ ըստ 2022 թվականի դեսպան Էդմոն Մարուքյանի 2020-21 թվականների Էդմոն Մարուքյանը «թշնամուց ոչնչով չի տարբերվել»։ Ինչ խոսք, հետաքրքիր բան է կյանքը։
    14:21
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին ներկա է եղել ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը
    Ապրիլի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին ներկա է եղել ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, տեսակապի միջոցով մասնակցել են նաև բանակային զորամիավորումների հրամանատարները։ Այս մասին հաղորդում է ՊՆ-ն: Ըստ ուղղությունների՝ զեկույցներ են ներկայացվել ձմռան ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև նախանշվել առաջիկա ծրագրերը։ Խորհրդակցության արդյունքներով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել՝ արձանագրված խնդիրները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ։
    14:19
    11.04.22
    Ավելին
  • Միջազգային
    «Տոչկա Ու» հրթիռով ուկրաիանական քաղաքին հարվածել է Կիևը. Ռադայի նախկին պատգամավոր
    Ապրիլի 8-ին ուկրաինական Կրամատորսկ քաղաքին հարվածած ու 50 մարդու կյանք խլած «Տոչկա Ու» հրթիռը ոչ թե ռուսական էր, այլ ուկրաինական: Սկանդալային հայտարարությունը արել է Ուկրաինայի Ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվան:
    14:17
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում վնասազերծել են հրթիռակասետային 2 ռումբ, 31 պայթուցիչ, գնդիկաբեկորային 3 ավիառումբ
    Ապրիլի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 1015 զանգ: Արցախի ԱԻ պետական ծառայությանից հայտնում են, որ նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհի 6 դեպք, որից 2-ը օժանդակ շինությունում, 2-ը աղբանոցում, 1 դեպք գրանցվել է չոր խոտածածկ տարածքում: Հրշեջ-փրկարարները արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին և բնակչությանը ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: Արձանագրված բոլոր դեպքերում հրդեհը ժամանակին մեկուսացվել է՝ տուժածներ չկան: Արձանագրված բոլոր հրդեհների դեպքերի առթիվ ստուգում է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ, շաբաթվա ընթացքում ԱՀ Մարտակերտի և Ասկերանի շրջաններից, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքներից հայտնաբերել ու վնասազերծել են հրթիռակասետային 2 ռումբ, 31 պայթուցիչ, գնդիկաբեկորային 3 ավիառումբ, 26 արկ, 23 ձեռքի և 37 նռնականետի նռնակ: Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 20, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 28 կանչ: Փրկարարները կատարել են դռան 11 և վերելակի 2 բացում, առողջական խնդիր ունեցող մեկ քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 4 ելք: Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի ևս 10 կանչերի: Շաբաթվա ընթացքում ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում 2 հաղորդում է ստացվել ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբեյալ, 2 դեպքում էլ փրկարարները ժամանակին արձագանքել են և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն:
    14:09
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վաղը շրջաններում սպասվում է քամու ուժգնացում. հնարավոր է` կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ
    Ապրիլի 12-ին առանձին շրջաններում՝ հատկապես Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35մ/վ արագությամբ, որի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: «Ուստի, ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության կանոնները ուժեղ քամիների դեպքում», - նշված է հաղորդագրության մեջ։
    13:55
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սայաթ Շիրինյանի գործով դատական նիստին կհարցաքննվի միակ վկան․ փաստաբան
    Փաստաբան Բենիկ Գալստյանը գրում է․ «2022թ. ապրիլի 12-ին՝ ժամը 10:00-ին Երևան քաղաքի դատարանի «Կենտրոն» նստավայրում տեղի է ունենալու Սայաթ Շիրինյանի գործով հերթական դատական նիստը: Այս անգամ, սակայն, ամեն ինչ լինելու է շատ ավելի հետաքրքիր. այս նիստին պետք է հարցաքննվի մեղադրանքի կողմի ըստ էության միակ վկան՝ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Զորիկ Ավդիշոևը, ով նախորդ նիստին դատարան չէր եկել: Հուսով՝ եմ այս անգամ պարոն Ավդիշոևը կներկայանա դատական նիստին: Անձամբ ես նրան բավականին շատ հարցեր ունեմ տալու»:
    13:39
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դանակահարություն՝ Սարյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում. հանցագործությունը բացահայտվել է
    Ապրիլի 8-ին, ժամը 13.55-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի և գոտկային շրջանի ծակած-պատռված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 48-ամյա տղամարդ: Րոպեներ անց երկրորդ հաղորդումն է ստացվել. «աջ գոտկային շրջանի ծակած-պատռված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 39-ամյա տղամարդ: Երկուսին էլ դանակահարել էին նույն վայրում: Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել էր, որ գիշերը Սարյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներին դանակահարել էր անծանոթ տղամարդը: Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է դանակահարողների ինքնությունը: Հանցանքը կատարողներից մեկը՝ Բյուրական գյուղի 21-ամյա բնակիչը, հայտնաբերվել է Դավիթաշենի 3-դ թաղամասում, իսկ Երևանի 25-ամյա բնակիչը ներկայացել է բացատրական աշխատանքի արդյունքում: Նրանք տվել են խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր:
    13:36
    11.04.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախում ռեստարտի խնդիր կա և իրավիճակը փոխելու ռեսուրս. Տիգրան Աբրահամյան
    «Արցախի հիմնական քաղաքական ուժերը, հասարակական խմբերը, ակտիվ դերակատարները ներսում ռեստարտ տալու խնդիր ունեն»,- գրում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
    13:29
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Խոսրովի անտառի արքան` Նեո ընձառյուծը, կրկին հայտնվել է թակարդ տեսախցիկների թիրախում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Խոսրովի անտառի արքան` Նեո ընձառյուծը, կրկին հայտնվել է թակարդ տեսախցիկների թիրախում: Այս մասին հաղորդում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը: «Խոսրովի անտառի արքան Նեոն է՝ իր գահին հաստատված և հավատարիմ ընձառյուծը: Նեոն Հայաստանում հանդիպող շուրջ 9 ընձառյուծներից մեկն է, որն արդեն 4 տարի է, ինչ բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: Ցավոք, այսօր ընձառյուծը վտանգված է, և յուրաքանչյուրիս պարտականությունն է նպաստել ու ստեղծել ապահով միջավայր այս գեղեցիկ կենդանու պահպանման համար: 2002 թվականից սկսած WWF Armenia-ն ՇՄՆ-ի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի հետ համատեղ աջակցում են ընձառյուծի պահպանության իրականացմանը»,- ասված է տարածված հայտարարության մեջ:
    13:24
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 132 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 8-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 132 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, համակարգչային հանցագործության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար. 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    13:09
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուկրաինայում զոհվել է 22-ամյա Գեորգի Եփրիկյանը
    Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ընթացքում զինվորական պարտքը կատարելիս զոհվել է բնակիչ 22-ամյա Գեորգի Եփրիկյանը, հայտնում է տելեգրամյան ալիքները: Գեորգի Էփրիկյանը Հյուսիսային Օսիայի Նովո-Գեորգիեւսկի Մոզդոկի շրջանի բնակիչ էր:
    12:56
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչպես է Սամվել Ալեքսանյանը կերակրում ընձուղտին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ինչպես է Սամվել Ալեքսանյանը կերակրում ընձուղտին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    12:51
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գրանցվել է 434 դեպք, որից 190-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը
    Ապրիլի 4-ից 10-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 434 դեպք, որից 190-ը արտակարգ, այդ թվում՝ 116 հրդեհի, 1 փլուզման, 9 ինքնասպանության փորձի դեպք, 49 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 148 կենցաղային կանչ. տուժել է 89 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ: Արձանագրվել է թունավորման 6 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 37 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 7660 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 38 տրանսպորտային միջոց:
    12:39
    11.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գորիսում 55-ամյա տղամարդու են սպանել
    ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Գորիս քաղաքի 55-ամյա բնակչի սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. ապրիլի 10-ին՝ ժամը 23:20-ին, «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից, ըստ որի «Կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի վերք, ձախ անութափոսի վերք՝ հրազենային բնույթի» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել Գորիս քաղաքի՝ 1966թ.ծնված բնակիչը, մահացած վիճակում: Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
    12:13
    11.04.22
    Ավելին