Լրահոս

2022-04-02
  • Img default alt hy
    Հայաստան
    Եռաբլուրի մեղավորները անարգել մտնում են, պղծում են Եռաբլուրը․ ազատամարտիկ
    Արցախյան պատերազմներից մենք ոչ մի դասեր չենք քաղել, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը: «Ժողովուրդը հասկացել է, բայց մենք 30 տարվա մեջ չենք ունեցել իշխանություն, որը մտածեր այս ժողովրդի, որը սիրել է այս ժողովրդին»,- ասել է նա: Ազատամարտիկի խոսքով` Եռաբլուրի մեղավորները անարգել մտնում են, պղծում են «Եռաբլուր»-ը: «Ունեցանք մի իշխանություն, որը չարիք է մեզ համար, այն ժամանակ, որ ասում էի գցեք զիբիլի վեդրոն, վերջապես մենք զգում էինք, թե էդ զիբիլը ինչ ունի: Ինչ էր մեր ուզածը, մի հատ ազգային իշխանություն, սենց չարիք չունենայինք, կամ էլ էսօր ծնողների առաջը կփակեն, կգան տղաների շիրիմները կպղծեն իրենց ներկայությամբ: Մինչև ներքին աղբը չբուժվի, մարմինը ի զորու չի լինելու արտաքինի դեմ պայքարելու»,-ասել է նա:
    15:46
    02.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Քառօրյա պատերազմը կարող ենք համարել 44-օրյա պատերազմի նախերգանք. Արտակ Բեգլարյան
    «Արդեն վեց տարի է անցել քառօրյա պատերազմից, և պետք է նշեմ, որ որոշակի դասեր քաղել ենք այդ պատերազմի արդյունքում: Սակայն շատ ավելի մեծ դասեր քաղել ենք և պետք է քաղենք 44-օրյա պատերազմի հետևանքով՝ հաշվի առնելով նրա մասշտաբները` և´ զոհերի, և´ տարածքային ու նյութական կորուստների ու մնացած հետևանքների տեսանկյունից: Եվ այսօր էլ մենք կանգնած ենք լրացուցիչ սպառնալիքների առջև, իսկ սա ևս մեկ անգամ հուշում է, որ մենք անընդհատ պետք է զգոն լինենք, ու անընդհատ բարելավենք մեր սեփական անվտանգային պաշտպանական համակարգը: Մենք պետք է միշտ բարձր ու հավուր պատշաճի գնահատենք զոհվածների զոհողությունը և արժևորենք դիրքում կանգնած մեր զինծառայողներին ու նրանց թիկունքին լինենք, ինչպես նաև պատշաճ ուշադրություն դարձնենք վիրավորների ու զոհվածների ընտանիքներին, որպեսզի հասկանանք, որ մեզ համար ամենաթանկը մեր պաշտպանությունն ու անվտանգությունն է: Մեր զոհված տղաները իրենց համար ամենաթանկը վճարել են հանուն մեզ համար ամենաթանկի և մենք մեր գործերով հավերժ պետք է երախտապարտ լիենք նրանց»,- «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ պետնախարարը:
    15:30
    02.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչ ակնկալել ընդդիմությունից և հասարակությունից. «7or.am»
    «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ապրիլի 5–ին, ժամը 18։30–ին Ազատության հրապարակում հանրահավաք են հրավիրել՝ «Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը» խորագրով։ Դժվար չէ կռահել, որ հանրահավաքի հիմնական թեման լինելու է անվտանգությունը, Արցախում տիրող իրավիճակը, Հայաստանի շուրջ մտահոգիչ զարգացումները։ Այս մասին գրում է 7or.am-ը: Ընդդիմությունը դուրս է եկել հանրահավաքային պայքարի՝ ակնկալելով հանրային աջակցություն ու համատեղ պայքարի պատրաստակամություն։ Ու որպեսզի երկխոսությունը ստացվի, ամեն մեկն իր ճիշտ ֆունկցիան պետք է կատարի։ Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը Առաջին հայացքից կարող է թվալ, թե ասելու, գնահատելու, վերլուծելու բան չկա, ամեն ինչ պարզ է բոլորին, բայց դա միայն առաջին հայացքից։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ մենք կանգնած ենք պատերազմի նախաշեմին և Ադրբեջանը պատրաստվում է լայնմամասշտաբ պատերազմի, արժանի է հստակ գնահատականի։ Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն ուռճացնում է պատերազմի վտանգը։ Սա պետք է հստակ ֆիքսել ու բացատրել, թե ինչո՞ւ է ուռճացնում։ Դա էլ իր պատասխանն ունի։ Ուռճացնում է, որպեսզի «հիմնավորի» և «արդարացնի» իր զիջումները՝ «Կյանքեր եմ փրկել ու խաղաղություն եմ բերել» դեմագոգիկ ձևակերպումներով։ Նիկոլն ուզում է վախեցնել հանրությանը, քանզի ինքն է վախեցած։ Վախենում է Ալիևից, Էրդողանից, Պուտինից, հայ ժողովրդից, բոլորից։ Ինքը վախեցած է և ուզում է վախեցնել բոլորին, որպեսզի ինչ ուզի անի։ Ահա նիկոլական այս բոլոր մոտիվացիաները պետք է ընդդիմությունը բացատրի հանրությանը և ներկայացնի իրական խաղաղության սեփական օրակարգը, Հայաստանի ու Արցախի անվտանգային համակարգի կարմիր գծերը։ –Հայաստանին անհրաժեշտ է նոր բանակցող. վախեցած ու պարտված Նիկոլ Փաշինյանը չի կարող արժանապատիվ խաղաղություն բերել, նա բերելու է նոր պատերազմ ու է՛լ ավելի խայտառակ պարտություն, –Արցախը երբևէ ու որևէ կարգավիճակով չպետք է լինի Ադրբեջանի կազմում. սա կարմիր գիծ է, –ՀՀ–ն պետականորեն պետք է վարի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականություն. սա ևս սակարկելի չէ, –հայ–թուրքական հարաբերությունները չպետք է շաղկապվեն հայ–ադրբեջանական հարաբերությունների հետ. հայ–թուրքական սահմանի բացման գինը չպետք է լինի Արցախի ու ՀՀ տարածքային ամբողջականության խաթարման հաշվին, –Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացումն ու միջազգային ճանաչումը պետք է լինի ՀՀ օրակարգում, –հայ–ադրբեջանական սահմանազատումն ու սահմանագծումը պետք է տարանջատել Արցախի կարգավիճակի հարցից, –հայ ռազմագերիների վերադարձը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նախապայման է, –ՀՀ տարածքից ադրբեջանական զորքի դուրս բերումն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նախապայման է։ Ահա այն հիմնական սկզբունքները որոնք որպես այլընտրանք պետք է ներկայացվեն հանրությանն ու բացատրվեն, որ սրանք արժանապատիվ խաղաղության ապահովման կարևոր բաղադրիչներ են։ Ընդդիմությունը պետք է փակի բոլոր այն դեմագոգների բերանները, որոնք փորձում են նիկոլական զիջումների այլընտրանքը պատերազմը ներկայացնել։ Իրականում պատերազմ ու նվաստացուցիչ պարտություն բերել է ու բերում է Նիկոլը. սա պետք է հստակ ամրագրել։ Ի՞նչ ակնկալել հանրությունից Ընդդիմությունից հանրային դժգոհությունն ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ հիմքեր։ Սուբյեկտիվը մուտիլովչիկների արածն է, որը հետաքրքրություն չի ներկայացնում։ Այդ մուտիլովչիկները քաղաքական պարազիտներ ու լատենտ նիկոլականներ են՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք գիտակցո՞մ են իրենք դա, թե՞ ոչ։ Ուշադրության է արժանի հանրության օբյեկտիվ դժգոհությունը։ Դրանց թվին են պատկանում ընդդիմության կողմից կազմակերպչա–կառուցվածքային աշխատանքների բացակայությունը, հետևողականության բացակայությունը, որոշ դեպքերում խոսքի ու գործի հակասությունը, չիրականացված խոստումները, պրոակտիվ վարքագիծը, որոշ դեպքերում անհասկանալի ու անընդունելի պահվածքն ԱԺ–ում, անհասկանալի ու անընդունելի դիրքորոշումներն այս կամ այն հարցի վերաբերյալ և այլն։ Սրան ի պատասխան ընդդիմությունը կարող է ներկայացնել իր արդարացումները, տալ բացատրությունները, այս կամ այն քայլի հիմնավորումները, որոնց մի մասն օբյեկտիվ է, իսկ մյուսը՝ սուբյեկտիվ։ Սակայն այս ամենը մի կողմ դնելով՝ պետք է անցնել գործի։ Ճշմարտության չափանիշը պրակտիկան է։ Եթե ընդդիմությունը հաջողի, ապա ինքը կլինի ճիշտ, իսկ եթե չկորաղանա հանրության հետ շփվելու և քաղաքական հարցերը լուծելու արդյունավետ բանաձևը գտնել, կդառնա սխալ։ Բոլորի թիրախը պետք է լինի թուրք–ադրբեջանական օրակարգը սպասարկող նիկոլական խմբակի հեռացումը և ազգային իշխանության ձևավորումը։ Ինչ մնում է ՀՀ քաղաքացիներին, ապա պետք է լինել ակտիվ, դուրս գալ Նիկոլի տարածած վախերից և ստիպել ընդդիմությանը լինել հաշվետու և գործունակ։ Դրա կարևոր նախապայմանը սեփական մասնակցությունն է՝ լինի դա սոցցանցերում, այլ հարթակներում կամ հանրահավաքում։ Հանրահավաքի մասնակցությունը, եթե այլ օբյեկտիվ խանգարող հանգամանք չկա, պարտադիր է յուրաքանչյուրի համար։ Ապրիլի 5–ը նաև քաղաքական «ջերմաչափման» օր է լինելու։ Հետագա քայլերը նաև «ջերմաչափի» ցուցիչից է կախված։ Ամեն ինչ պետք է անել, որպեսզի քաղաքական ջերմաչափը լինի անհրաժեշտ մակարդակի վրա։
    15:25
    02.04.22
    Ավելին
  • Երևան
    Սնկի պես աճող օբյեկտները Հրազդանի կիրճում փոխել են հանգստի կազմակերպման մասին պատկերացումները․ քաղաքապետարան
    Հրազդանի կիրճին կտրվի նոր կարգավիճակ: 1990-ական թվականներից սկիզբ առած անկանոն կառուցապատումն nւ սնկի պես աճող օբյեկտները Հրազդանի կիրճում ցավոք փոխեցին հանգստի կազմակերպման մասին բոլոր պատկերացումները: Այս մասին ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։ «Որպես ռեկրեացիոն գոտի կիրճը պետք է լինի հանգստի, զբոսաշրջության և առողջության կազմակերպմանը նվիրված վայր: Քաղաքաշինական հայտնի գործողությունների արդյունքում, սակայն, հանգստի այս գոտին ոչ միայն կորցրեց նպատակային իր նշանակությունը, այլև կանգնեց բնապահպանական լուրջ խնդիրների առջև: Ոչ միայն այս, այլև բազմաթիվ այլ խնդիրներին լուծում տալու նպատակով քաղաքային իշխանությունն այսօր նախաձեռնել է Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը բարելավու նախագծի իրականացում: Կիրճը պետք է ունենա հատուկ կարգավիճակ»,- ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ։
    15:15
    02.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նախարարը շարունակում է պայքարել աղի դեմ
    Զգուշացե՛ք «թաքնված» աղից: Այսօր այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ հրապարակելով լուսանկար։
    15:03
    02.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռուբինյանն իր և Քըլըչի հանդիպումների մասին. ի՞նչ հարցեր են եղել օրակարգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Հայաստանի արտաքին գործերի նախարարը, հնարավոր է, Անկարա, Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը՝ Երևան այցելի: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անձամբ է այս մասին հայտարարել: Այժմ, երբ Հայաստանն ու Թուրքիան հարաբերություններ կառուցելու հերթական՝ 4-րդ փորձն են անում, հայ հասարակությունը հատկապես 44-օրյա պատերազմից հետո առավել քան դյուրագրգիռ է դարավոր հակառակորդի հետ հավանական բարիդրացիություն հաստատելու հարցում: Չավուշօղլուն, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, նշել է, որ Ադրբեջանը նույնպես աջակցում է այդ գործընթացին։ «Ավելին՝ առանց Ադրբեջանի հետ խորհրդակցությունների՝ մենք չենք կարող արմատական քայլեր ձեռնարկել, սա է մեր նախապայմանը: Եթե Հայաստանը հավատարիմ է այն կարծիքին, ինչ մենք, ապա կբացի սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, կսկսվի առևտուրը»,- հավելել է Թուրքիայի արգործնախարարը: Կբացի՞ Հայաստանը Թուրքիայի հետ սահմանն ու ի՞նչ են խոսել կամ քննարկել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչին, այս և մյուս հարցերի պատասխաններին ArmLur.am-ն անձամբ ԱԺ փոխխոսնակից է ստացել:
    14:56
    02.04.22
    Ավելին
  • Հասարակական
    Ապրիլյան քառօրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
    Այսօր լրանում է քառօրյա պատերազմի 6-րդ տարելիցը: 2016-ի ադրբեջանական հարձակումը հետ մղած հերոսների շիրիմներին Եռաբլուրում ծաղիկներ է խոնարհել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
    14:54
    02.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երբ Նիկոլն ու Էդմոնը ֆռցնում էին ժողովրդին, եկավ արյունոտ պատերազմը․ Աշոտյան
    Պարզվում է, որ Նիկոլի մոտ հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատող Էդմոն Մարուքյանը սրտնեղել է խորհրդարանական ընդդիմությունից, ով մերժել էր կապիտուլյանտի հետ Արցախի հարցով փակ քննարկմանը մասնակցել։ Իհարկե, նորմալ երկրում տարակուսելի կլիներ ոչ միայն հաստիքով «ընդդիմադիրի» ծառայությունը իշխանություններին, այլեւ «դեսպանի» ներքաղաքական զեղումները։ Բայց մի շտապեք քննադատել նրան։ Դիտարկեք դա որպես Նիկոլի հատուկ հանձնարարություն Էդմոնին։ Փորձեք մտնել իր վիճակի մեջ։ Չէ՞ որ նա ընդդիմադիր դաշտում ներդրված, սակայն բացահայտված նիկոլական ագենտ էր, որին արագ էվակուացրեցին հետ, հողատուների ճամբար։ Եւ հետո, Էդմոնն իհարկե կնեղվի նորմալ պահվածքից։ Չէ՞որ 2020 թվականին պատերազմից մի քանի ամիս առաջ, երբ իրական ընդդիմությունն աղաղակում էր բանակցային տապալումների եւ վերահաս պատերազմի մասին, նա Նիկոլի հետ փակ դռների հետեւում սրճեց եւ հետո հրապարակավ հայտարարեց, որ Արցախյան բանակցություններով մտահոգվելու կարիք չկա։ Իսկ հետո, երբ Նիկոլն ու Էդմոնը ֆռցնում էին ժողովրդին, եկավ արյունոտ պատերազմը, որի փաստացի մեղսակից դարձավ նաեւ «դեսպանը»։ Այո, գործող ընդդիմությունը չի ուզում դառնալ Էդմոն։ Ու Էդմոնը դրանից նեղվել է։ Չէ՞ որ նա չէր ուզի իր անպատվաբեր եւ կեղտոտ գործի մեջ միայնակ մնալ։
    14:51
    02.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Հարգանքի տուրք է մատուցվել 2016թ. ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում նահատակված հերոսների հիշատակին
    Արցախի Հանրապետության գործադիր ու օրենսդիր իշխանությունների մի խումբ ներկայացուցիչներ ապրիլի 2-ին այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 2016թ.-ի ապրիլին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում նահատակված հերոսների հիշատակին:
    14:44
    02.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ուղիղ ռեպորտաժ Խրամորթից․ արցախցին չի հանձնվելու․ Նաիրա Զոհրաբյանն Արցախում է
    «Ուղիղ ռեպորտաժ Խրամորթից․ Արցախցին չի հանձնվելու»։
    14:40
    02.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հնարավոր չէ համակերպվել մտքին, որ ընկերների կյանքի գնով պահածը կորցրինք. Ապրիլյան պատերազմի մասնակից
    Ապրիլյան պատերազմը հաղթանակ-դաս էր, մեսիջ, որ ամենածանրը դեռ առջևում է։ Հաղթանակ էր, որովհետև թշնամին չկարողացավ իրագործել իր առջև դրած ռազմավարական, մարտական խնդիրները, Aysor.am-ի հետ զրույցում ասում է ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակից Հրանտ Սարկիսովը։  
    14:38
    02.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պաշտոնյան պիտի լինի հայրենասեր, ես սիրում եմ իմ երկրի ամեն թուփը. Ներսես Պողոսյան
    «Oragir.news»-ի զրուցակիցը Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանն է։ -Պարոն Պողոսյան, ի վերջո ինչպե՞ս ստացվեց, որ հաշիշը հայտնվեց Ձեզ մոտ։ - Թե ինչպես է հաշիշը հայտնվել իմ տանը, դրա մասին գործ կա հարուցված ոստիկանությունում, նախաքննության փուլում է, ես չեմ կարող պատասխանել, ուղղակի կասեմ, որ հաշիշը պահած էլ չի եղել, էդ ամենը հուշի պես եղել ա վազայի մեջ դրած։ Ես մի քանի լրատվականի ասել եմ, թե այնտեղ ուրիշ ինչեր են եղել. եղել են դպրոցական երեխաների ուղարկած նամակներ, որոնք մինչև հիմա իմ տանն են, եղել է 2 հատ փոքր «Մարս» կոնֆետ, 4 հատ փամփուշտ, մեկ էլ շա՜տ քիչ քանակությամբ էդ հաշիշը։ Ես նորից եմ կրկնում՝ դա պահած չի եղել, ոստիկանները ջանք չեն գործադրել, որ քանդեն, գտնեն։ Սերֆանտի մեջ՝ փոքրիկ վազայի մեջ, շատ սիրուն դրված ա եղել, որ ես նույնիսկ մոռացել էի դրա մասին։ -Դուք ինչո՞վ եք պայմանավորում, որ ոստիկանները մեկ Ձեզ են խուզարկում, կաթուցիչ գտնում, մեկ Ձեր տունն են խուզարկում։ -Հիմա էնպես է ստացվել, որ ստացվել է, իսկ թե ի՞նչ, ո՞նց, մի քիչ կանցնի, բոլորին պարզ կլինի, թե խի ա էս ամեն ինչը արված։ Գեղեցիկ չի... արդեն ամիսուկես ա՝ մեր մամուլը բան չունի քննարկելու, մենակ Ներսես Պողոսյան ու կաթուցիչ... Ես էն օրը մի ուրիշ բան եմ ասում մի լրատվամիջոցի, ուրիշ ձևով են մեկնաբանում։ Վերջը՝ ամեն ինչ շատ պարզ երևում ա։ -Ձեր անունը նախկինում էլ է մամուլում բազմիցս շոշափվել, երբ, օրինակ, Արփինե Հովհաննիսյանի մասին էիք գրառում արել կամ Ռուստամ Մուրադովի։ -Ես ինչ ասել եմ, դրանք բոլորը անցած, փակված թեմաներ են։ Մամուլն էլ նստած սպասում ա, որ էդպիսի ինչ-որ մի բան լինի... դե ստացվում է։ - Բայց Դուք Ձեր ֆեյսբուքյան էջում եք գրում։ -Իհարկե, վարչականի էջում ո՞նց ես այդպիսի բան թույլ կտամ։ Ես իմ անձնական էջում եմ գրում։ -Դուք պաշտոնատար անձ եք։ Ձեր կարծիքով՝ պաշտոնատար անձը ի՞նչ չափանիշների պիտի համապատասխանի։ -Ամենաառաջինը՝ սիրի իր հողնուջուրը, չլինի կոռումպացված։ Անթերի մարդիկ չկան, եթե Դուք անթերի եք, շնորհավորում եմ Ձեզ։ -Իսկ ընդհանրապես էթիկական նորմերին պիտի՞ հետևի։ -Ընդհանրապես էդպես ստացվում ա։ Մինչև հիմա պարոն Պողոսյանի անունը մամուլը ուրիշ ձև չի գրել, չի էլ կարա գրի, չեն էլ եղել նմանատիպ դեպքեր։ Ես սիրում եմ իմ հողը, սիրում եմ իմ ջուրը, սիրում եմ իմ քաղաքի, իմ երկրի ամեն մի թուփը։ -Դուք ընդունո՞ւմ եք, որ Երևանի վերջին տարիների պատմության ամենահայտնի փոխթաղապետն եք։ -Ինչի՞ համար, լիքը մարդիկ լիքը բաներ արել են։ Ուղղակի կոռումպացված չլինելը մի քիչ շատ ա բան անում... ստիպում են, որ հայտնվես մամուլում, որովհետև շատ մարդկանց շատ ժամանակ ցավացնում էր, իսկ որ ցավացնում ես, ստիպված արդեն անցնում են նենգ քայլերի։ Ոչինչ, թող անցնեն։ Ամեն ինչն էլ շատ սիրուն, ծրագրավորված, գծագրված կատարվել ա, թող կատարվի, ոչինչ։ -Ուզում եք ասել, որ Ձեր դեմ արշա՞վ է ծրագրվել։ -Դուք չե՞ք զգում։ Ես ոչ մեկի բան չեմ ասում։ Մեկուկես ամիս է՝ մամուլը ոչինչ չունի գրելու, բացի Պողոսյան Ներսեսից. որ մամուլը բացում ենք, արդեն դառել ենք «տելեզվիզդա»։ Անհարմար ա ուղղակի։
    14:32
    02.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱԽ քարտուղարը հանդիպել է Լիտվայի վարչապետի հետ
    Լիտվա աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղարը հանդիպել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի Արևելյան հարևանության և ժողովրդավարության խթանման հարցերով խորհրդական Գալինա Վաշենկայտեի հետ: Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի Լիտվա կատարած այցից հետո երկու երկրների միջև ձևավորված ջերմ մթնոլորտը։ Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները ժողովրդավարության, տնտեսության, վերականգնվող էներգետիկայի և կրթության ոլորտներում՝ զարգացում ապահովելու նպատակով։ Այս համատեքստում լիտվական կողմը բարձր է գնահատել ժողովրդավարության հարցում Հայաստանի գրանցած զարգացումն ու ձեռքբերումը։
    13:58
    02.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանում պղծել են «Արցախը Հայաստան է և վերջ» գրությամբ Լեոնիդ Ազգալդյանի պատկերով գրաֆիթին
    Երևանում պղծել են «Արցախը Հայաստան է և վերջ» գրությամբ Լեոնիդ Ազգալդյանի պատկերով գրաֆիթին
    13:51
    02.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարող է ես բմբուլով հնդի՞կ եմ․ եթե նախկինների օրոք արտահայտվեր այս արտահայտությունը․ Էլբակյան
    Եթե նման արտահայտություն հնչեր «նախկինների» օրոք, արևմտյան նեոգաղութատիրական ցանցը հիմա հիստերիա էր սկսել, որ իշխանության անդամը ռասիստ է, իսկ ԱՄՆ դեսպանատունն էլ դատապարտող հայտարարություն էր տարածել, գրել է թյուրքագետ Էդգար Էլբակյանը։
    13:41
    02.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ապրիլ-մայիսը ճակատագրական են լինելու Հայաստանի և ընդհանրապես հայության ապագայի համար․ Կարեն Վրթանեսյան
    Կարծում եմ, որ ապրիլ-մայիսը ճակատագրական են լինելու Հայաստանի և ընդհանրապես հայության ապագայի համար։ Կարծում եմ նաև, որ չկա այսօր Հայաստանում որևէ քաղաքական ուժ, որը սա չի հասկանում։ Բոլորն ամեն ինչ շատ լավ հասկանում են։ Իսկ ո՞ր ուժը կամ գործիչը կունենա այնքան... չգիտեմ, թե ոնց ձևակերպեմ... երևի թե այսպես. «սթափ ինքնազոհություն», որ համազգային մոբիլիզացիա սկսելու գործընթացն իր վրա վերցնի՝ շատ լավ հասկանալով, որ առաջինն է ընկնելու հարվածի տակ... Համենայն դեպս ով էլ հետո ասի, թե «ի՞նչ իմանայինք, մինչև հաստատ չիմանայինք», չհավատաք։
    13:36
    02.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վահագն Խաչատուրյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի, 2020 թ. 44-օրյա պատերազմի և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:
    13:33
    02.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գորիսում, Կապանում և Արցախում գազ չկա
    «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ս․թ․ ապրիլի 2-ին ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։ Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։10-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքների, Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Վթարավերականգնման աշխատանքների ավարտի ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի։
    13:27
    02.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահացել է 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Բալասանյանի հայրը
    Մահացել է 44 օրյա պատերազմի անմահ հերոս Արթուր Բալասանյանի հայրը` Սերյոժա Բալասանյանը։
    13:17
    02.04.22
    Ավելին