Լրահոս
2022-03-30
-
ՀասարակականԴիմակավորված անձինք կրակել են Քաջարանի ոստիկանապետի ուղղությամբ, երբ նա պահանջել է հանձնվելՀՀ ոստիկանության լրատվության վարչությունը հայտնում է, որ մարտի լույս 30-ի գիշերը ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի խանութներից մեկը մտած անձինք բանկոմատից փորձում են գողություն անել։ Oպերատիվորեն դեպքի վայր հասած Քաջարանի ոստիկանները նկատել են, որ խանութի սրահից դիմակավորված անձ է դուրս եկել ու փախել, իսկ ևս երկուսը խանութում են։ Ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պետը ներկայանալով՝ պահանջել է հանձնվել։ Այդ ընթացքում դիմակավորված անձինք ինքնաձիգով կրակել են։ Գնդակը, բարեբախտաբար, ոստիկանին չի դիպել։ Բաժանմունքի պետը սկսել է բանակցել։ Տագնապով օգնության են հասել Սյունիքի մարզային վարչության ու տարածքային բաժինների օպերատիվ խմբերը՝ վարչության պետի գլխավորությամբ։ Բանակցությունները շարունակվել են, ինչի արդյունքում դիմակավորված անձինք դուրս են եկել խանութից, բերման ենթարկվել ու ձերբակալվել։ Նրանք Քաջարան քաղաքի 28 և 30 տարեկան բնակիչներ են։ Ժամեր անց ոստիկանության ծառայողները հայտնաբերել ու բերման են ենթարկել խանութից փախած անձին, որը ևս ձերբակալվել է։ 29-ամյա երիտասարդը նույնպես Քաջարանի բնակիչ է։ «Կալաշնիկովի» ինքնաձիգն ու «Ջ-1» նռնակն առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։Ավելին17:3930.03.22 -
Իրավական2021թ. զգալիորեն աճել է ազդարարումների հիման վրա քրեական գործերի հարուցման տեսակարար կշիռը. Գոռ Աբրահամյան2021թ. ընթացքում արձանագրվել է ազդարարման համակարգով ստացված ազդարարումների թվի նվազում, սակայն զգալիորեն աճել է ազդարարումների հիման վրա քրեական գործերի հարուցման տեսակարար կշիռը, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 75 ազդարարում (2020թ.՝ 140): Դրանցից 68-ը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին: Նշված 75 ազդարարումներից 70-ը եղել են անանուն: 59-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 16-ով մերժվել է վարույթի հարուցումը: Հարուցված ազդարարման վարույթներից 32-ով վարույթը կարճվել է: «47 ազդարարում ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ դրանցում ներկայացված տվյալենրը, հանգամանքներն ստուգելու համար: Արդյունքում 10 ազդարարման դեպքով հարուցվել է քրեական գործ: 2020թ. ազդարարման վարույթով 1 քրեական գործ էր հարուցվել: Այս տվալները փաստում են, որ առկա է հանցագործությունների վերաբերյալ տվյալների արժանահավատության, փաստարկվածության, կոնկրետության տեսանկյունից արվող ազդարարումների որակական բարելավման միտում»,-նշել է Աբրահամյանը։Ավելին17:3530.03.22 -
Հայաստան500 հոգանոց խնջույք՝ Գարիկ Սարգսյանի ընտրության կապակցությամբՎեդիի նորընտիր համայնքապետ, ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը երեկ 500 հոգանոց խնջույք է կազմակերպել՝ նշելով իր ընտրությունը: Նա Արարատի մարզի Այգավան գյուղի ռեստորանում է հավաքել կուսակցական ու մարզային ակտիվին:Ավելին17:2930.03.22 -
ՀայաստանՊետք է պատրաստ լինեն քննադատության. զոհվածի մայրը՝ Աննա Հակոբյանի և մի քանի որդեկորույս մայրերի հանդիպման մասինՄի քանի օր է, ինչ համացանցում ակտիվ քննարկվում է Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից կազմակերպված հանդիպումը նրա և զոհված տղաների մի քանի մայրերի հետ։ Հանդիպումը լայն քննադատության առիթ դարձավ, մայրերին մեղադրում էին Հակոբյանի հետ հանդիպմանը մասնակցելու մեջ։ Միջոցառմանը ներկա է եղել նաև երգչուհի Սիլվա Հակոբյանը, որտեղ երգել է իր հայտնի «Խաչիկը-Վաչիկը» երգը։ Երգչուհին անդրադարձել է նաև իր հասցեին հնչած քննադատություններին՝ նշելով, որ այդ միջոցառմանը երգել է անվճար, և երգել է բացառապես այն երգերը, որոնք մայրերն են ուզել։ Երեկ էլ թեմային անդրադարձել էր նաև Աննա Հակոբյանը։ Նա, վերլուծելով հանրային արձագանքի տարբեր օրինակներ, եկել է եզրակացության, որ հանրությունը չի ընդունում, որ զոհվածի մայրը կարող է վերադառնալ բնականոն կյանքի և որոշակի հանրային պահվածք դրսևորել, որը դուրս է ընդունված պատկերացումներից։ Զոհված Մխիթար Գալեյանի մայրիկից՝ Աստղիկ Գալեյանից, «Oragir.news»-ը հետաքրքրվել է, թե արդյո՞ք իրեն հրավիրել են մասնակցելու միջոցառմանը: Նա պատասխանել է. «Ոչ, հրավեր չի եղել»։ Ինչ վերաբերում է նաև մայրերի հասցեներին հնչած քննադատություններին՝ միջոցառմանը մասնակցելու վերաբերյալ, ասել է, որ յուրաքանչյուրն ինքն է պատասխանատու իր արարքի համար. «Ամեն ծնող ինքն է պատասխանատու իր արարքների համար, իրենց որոշումն է, կոնկրետ ես չեմ մասնակցել։ Մամաների հանդիպմանը դեմ չեմ՝ ասում են, խոսում, լիցքաթափվում, մայրերը միմյանց հասկանում են շատ լավ, չէ՞ որ բախտակիցներ ենք։ Չպետք է հանրայնացնել այդ ամենը, ու քանի որ արդեն բոլորը տեսել են, ուրեմն պետք է պատրաստ լինեն քննադատության։ Դա բնական երևույթ է»։Ավելին17:1830.03.22 -
ՀասարակականՇիրակի մարզից այժմ 30 անձ ունենք ադրբեջանական բանտերում. մարզպետՇիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են գերեվարված շիրակցիների խնդիրներին առնչվող հարցեր։ Մասնավորապես, Շիրակի մարզպետն անդրադարձել է նախօրեին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հայտարարությանը, որում վերջինս փորձել էր կասկածի տակ դնել գերեվարված անձանց իրավական կարգավիճակը։ Նազելի Բաղդասարյանը, վկայակոչելով միջազգային բանաձևերն ու փաստաթղթերն, ինչպես նաև եռակողմ հայտարարությունից բխող դրույթները, արձանագրել է, որ Ադրբեջանում պահվող անձինք ունեն ռազմագերու կարգավիճակ։ «Տիկին Գրիգորյան, շնորհակալ եմ պատրաստակամության համար, որ այցելել եք մարզ և ի թիվս այլ հարցերի, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, այսօր հնարավորություն կունենանք և հանդիպելու մարզից գերեվարված մեր եղբայրների հարազատներին, և խոսելու նրանց հայրենադարձմանը միտված մեր ջանքերից։ Ցավով եմ արձանագրելու, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարում եռակողմ համաձայնության դրույթներն ու այնտեղ են պահվում մեր հայրենակիցները։ Շիրակի մարզից այժմ 30 անձ ունենք ադրբեջանական բանտերում։ Եվս մեկ անգամ կուզենամ այս հարցին ձեր ուշադրությունը հրավիրել, ակնկալում եմ ձեր գործուն աջակցությունը մեր տղաների հայրենադարձման համար ձեռնարկված քայլերում, քանզի Ադրբեջանը շարունակում է իր ձեռագիրը պահել և անհիմն մեղադրանքներով առաջնորդվելով պատանդի կարգավիճակով պահում է նրանց։ Մինչդեռ հիշում եք, որ նախորդ տարի սեպտեմբերին ԵԽԽՎ կողմից ընդունված բանաձևը՝ հումանիտար հետևանքների մասով, ևս մեկ անգամ ընդգծեց, որ այնտեղ պահվող անձինք ունեն ռազմագերու կարգավիճակ»,- նշել է Շիրակի մարզպետը։ Մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության համար և նշել, որ խնդրի լուծման ուղղությամբ արվում է հնարավորը․ «Տիկին Բաղդասարյան, հիրավի ճիշտ եք, որ ադրբեջանական կողմը արհեստականորեն գեներացվող և դատավճիռների հանգեցնող քրեական պրոցեսներ է սկսում՝ ոտնահարելով մարդասիրական բոլոր կոնվենցիաները և միջազգային պարտավորությունները։ Ես բոլոր ուղերձներն ուղարկում եմ իմ կոլեգաներին աշխարհի տարբեր երկրներում, սակայն բավարարված չեմ արձագանքների ինտենսիվությունից կամ դրանց հասցեականությունից։ Ամեն պարագայում ձեզ հավաստիացնում եմ՝ իմ գործունեության առանցքում խնդրի լուծումն առաջնային տեղ ունի»,- նշել է Քրիստիննե Գրիգորյանը։ Մարդու իրավունքների պաշտպանն ու Շիրակի մարզպետը հանդիպել են գերեվարվածերի հարազատների հետ, այնուհետև շրջայց են կատարել «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ում, ծանոթացել պայմաններին ու կատարված աշխատանքներին։Ավելին17:1530.03.22 -
ԱրցախԻնչպե՞ս Ասկերանի գյուղացիները կախաղան բարձրացրեցին դավաճան Շամիր բէկ ՓիրումյանինՀայոց պատմությունն ունի ինչպես փառավոր, այնպես էլ՝ ողբերգական էջեր։ Սակայն ցավալիորեն պետք է նշել, որ այդ էջերի կողքին շատ են նաև պատմական փաստերն ու տեղեկությունները հայ մարդու դավաճանության մասին։ Որքան էլ ցանկանանք այդ էջերը պոկել մեր պատմությունից, չի ստացվի, գրում է «168.am»-ը։Ավելին17:1030.03.22 -
ՔաղաքականՊատգամավորի քենին՝ մանկապարտեզի տնօրե՞ն2018-ի հայտնի իրադարձությունների ժամանակ հեղափոխական Փաշինյանը պնդում էր, որ Նոր Հայաստանում որևէ մեկը խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքով պաշտոնի չի նշանակվելու և այդ սկզբունքով ոչ մի հարց այլեւս մեր երկրում չի լուծվելու: Սակայն այս հայտարարությունից շատ չանցած մենք ականատես եղանք, թե ինչպես Փաշինյանի զարմիկը, աներձագը, քավորն ու քավորի եղբայրը պաշտոններ ստացան, գրել է «Hraparak.am»-ը։ «Եվ իշխանական շրջանակները սկսեցին իրենց ուսանողական ընկերներին, ազգականներին, հարեւաններին ու մերձավորներին տարբեր համակարգեր խցկել, պաշտոնների տեղավորել, պատգամավոր ու ավագանի դարձնել, մրցույթներում հաղթող ճանաչել, նրանց հիմնարկներին պետական պատվերներ իջեցնել, դեսպան ու ներկայացուցիչ ուղարկել տարբեր երկրներ։ Հետո նրանց ազգուտակն ու ընկերները սկսեցին իրենց ծանոթ-բարեկամներին տեղավորել եւ փող աշխատելու հնարավորություն ստեղծել։ Դիլիջանի մեր աղբյուրը տեղեկացրեց, որ պատգամավոր Վահե Ղալումյանի քենին՝ Ալլա Եգանյանը որոշել է Դիլիջան քաղաքում մանկապարտեզի տնօրեն դառնալ: Ըստ մեր աղբյուրի` նրա համար բոլոր «ճանապարհները» «հարթված» են, մնում է մեկ-երկու տեխնիկական հարց ու վերջինս կնշանակվի: Մենք կապվեցինք Դիլիջանի քաղաքապետի մամուլի խոսնակի հետ, նա մեզ հետ զրույցում ներկայացրեց իրավիճակը․ «Մանկապարտեզների գծով իրականում դեռ կոնկրետ որոշում չունենք, ոչ մի մանկապարտեզի տնօրենի պաշտոն դեռևս թափուր չէ, սակայն առաջիկայում երևի կլինի, ամեն ինչ լինելու է օրենքի սահմանում՝ հայտարարվելու է մրցույցթ։ Անկեղծ ասած՝ չգիտենք էլ, թե ով է Վահե Ղալումյանի քենին, բայց եթե նրա թեկնածությունը կհամապատասխանի, ինչու ոչ՝ հնարավոր է»,- նշեց մեր զրուցակիցը: Այն հարցին, թե ե՞րբ է հայտարարվելու տնօրենի մրցույթը, խոսնակն ասաց՝ դեռևս հստակ չէ ժամկետը»:Ավելին16:5930.03.22 -
ՀասարակականՄեկ շաբաթում ինչ է արել Մարինա Պողոսյանը ԲԴԽ-ումԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հունվարի 27-ի նշանակմամբ Բարձրագույն դատական խորհուրդ էր ներմուծել իրավապաշտպան Մարինա Պողոսյանին, որպեսզի նա աշխատի որպես փորձագետ: Պողոսյանն այն երկու փորձագետներից մեկն էր, որը ի պաշտոնե իրավունք էր ունենալու ասելու՝ ով դառնա դատավոր, ով՝ ոչ, գրում է «Hraparak.am»-ը։ «Ըստ էության, Գագիկ Ջհանգիրյանը Պողոսյանին օժտել էր դատավոր ընտրելու իրավունքով: Ավելի ուշ, պարզվեց, որ Պողոսյանը 1 շաբաթով է որպես փորձագետ լինելու, կոռուպցիայի վերաբերյալ հակակոռուպցիոն դատարանի ընտրվելիք դատավորների թեկնածուների և դիմորդների հետ հարցազրույց է անցկացնելու, թե ով ինչ քանակի գույք ունի, որտեղից է այդ գույքի ձեռքբերումը։ Բարձրագույն դատական խորհրդից Պողոսյանի գործունեության վերաբերյալ փոխանցեցիին, որ Մարինա Պողոսյանը գրավոր քննության փուլն անցած թվով 5 հավակնորդի հետ հանդիպում է ունեցել, տեղի է ունեցել հարցուպատասխան։ «Փորձագետների կարծիքը խորհրդատվական բնույթ ունի, չի կարող որոշիչ լինել, ընտրում են ԲԴԽ անդամները, գրավոր քննություն են հանձնում, ով հաղթահարում է, անցնում է բանավոր քննության փուլ։ Բանավորը անցկացնում են խորհրդի անդամները։ Բանավոր քննությունն էլ ով հաղթահարում է, վերապատրաստման է մասնակցում, սովորում, ավարտում է եւ նշանակվում դատավոր»,-նշեցին ԲԴԽ-ից։ Նաեւ փոխանցեցին, որ ոչ միայն Մարինա Պողոսյանի, այլ նաեւ միջազգային ու տեղական փորձագետների հետ է հանդիպում եղել․ «Իրենք խորհրդատվական բնույթի կարծիք են հայտնել»։Ավելին16:5030.03.22 -
ՄիջազգայինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինի նկատմամբԱդրբեջանի՝ ռուս պատգամավոր Դելյագինի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելը Պետդումայի միջազգային կոմիտեում անվանել են նյարդային եւ սխալ գործողություն եւ կողմերին կոչ են արել ավելի զուսպ լինել:Ավելին16:3630.03.22 -
ՄիջազգայինԻսպանիայում բենզալցակայանները սկսել են բարձրացնել բենզինի գինըԻսպանիայի իշխանությունների որոշումը ավտոմեքենաների վառելիքի արժեքի մասնակի փոխհատուցման մասին հակառակ ազդեցությունն է առաջացրել. բենզալցակայանները երկրում սկսել են բարձրացնել բենզինի գինը, որպեսզի նվազեցնեն այդ հարկադրված բոնուսի ծախսերը, գրում է «Mundo» թերթը: Ուրբաթ Իսպանիայի կառավարությունը համաձայնել է փոխհատուցել մեկ լիտր բենզինի կամ դիզելի արժեքի 20 տոկոսը, ընդ որում այդ գումարից հինգ ցենտն առաջարկվում է փոխհատուցել հենց վառելիքի արտադրողներին եւ բենզալցակայանների սեփականատերերին: Այդ միջոցներն ուժի մեջ կմտնեն ապրիլի 4-ին ։ Թերթը նշում է, որ խոսքը «հարյուրավոր» բենզալցակայանների մասին է, որոնք այդ ամսաթվին ընդառաջ մեկ օրում բարձրացրել են ավելի քան հինգ եվրոցենտների գները ՝ «հավասարեցնելով» կառավարության ջանքերը:Ավելին16:2530.03.22 -
ՄիջազգայինԿրեմլը մեկնաբանել է Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների արդյունքներըՄոսկվան չի կարող արձանագրել, որ ինչ-որ բան խիստ խոստումնալից է և ինչ-որ բեկումներ են սպասվում ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցություններում, դեռ բավական երկար աշխատանք է սպասվում: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով նախօրեին Ստամբուլում կայացած Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների մասին հարցին։ «Դրականն այն է, որ ուկրաինական կողմը, համենայնդեպս, սկսել է կոնկրետ ձևակերպել և թղթի վրա դնել այն, ինչն առաջարկում է։ Մինչ այժմ մենք չենք կարողացել դրան հասնել։ Սա դրական գործոն է», - ասել է Կրեմլի խոսնակը։Ավելին16:0030.03.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Երասխի դիրքերում 2 վիրավորի մասին լուրերը ՊՆ-ն հերքում է | 30.03.2022Ավելին15:3030.03.22 -
ՀայաստանԻ՞նչ խնդիր կա, որ Պապիկյանը քարոզարշավի է մասնակցել, նա ՊՆ ղեկավարն է, ոչ թե ԳՇ պետը․ Դավոյան«Ի՞նչ խնդիր կա, որ Պապիկյանը քարոզարշավի է մասնակցել, նա ՊՆ ղեկավարն է, ոչ թե ԳՇ պետը»,-այս մասին այսօր Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Քաղպայմանագրի պատգամավոր Արփի Դավոյանը՝ ի պատասխան ընդդիմադիրների հարցադրումների։ Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ ադրբեջանցիների կողմից Արցախի Փառուխ գյուղ ներխուժելու օրը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վեդիում մասնակցում էր ՔՊ ցուցակը գլխավորող Գարիկ Սարգսյանի քարոզարշավին․ «ՀՀ պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոնյա է, իսկ ՀՀ պաշտպանության նախարարն այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, եւ երեկոյան ութից հետո հանդիպել է կուսակցականների հետ, ի՞նչ խնդիր կա ըտեղ, ոչ մի խնդիր»,- ասել է Արփի Դավոյանը։Ավելին15:1330.03.22 -
ՀասարակականՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Վիեննայում կայացած ԵԱՀԿ Մարդկային հարթության 1-ին լրացուցիչ հանդիպմանըՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Վիեննայում կայացած ԵԱՀԿ Մարդկային հարթության 1-ին լրացուցիչ հանդիպմանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ Աննա Կարապետյանը մասնակցել է «Միջազգային համագործակցություն՝ ուղղված միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարին» խորագրով (“International co-operation to address violations of international humanitarian law and international human rights law”) ԵԱՀԿ Մարդկային հարթության 1-ին լրացուցիչ հանդիպմանը, որը կայացել է 2022 թվականի մարտի 28-29-ին Վիեննայում: Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի պահանջների և կիրառության հետ կապված հարցեր՝ կենտրոնանալով հակամարտություններում գտնվող քաղաքացիական բնակչության իրավիճակի և նրանց վրա հակամարտության ունեցած ազդեցության վրա, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննման և փաստագրման լավագույն փորձը, այդ թվում՝ մարդու իրավունքների ազգային հաստատություններին աջակցող թվային տեխնոլոգիաներին վերաբերող հարցեր: Քննարկմանը ելույթով է հանդես եկել ՄԻՊ ներկայացուցիչը՝ անդրադարձ կատարելով Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին, ինչպես նաև պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամին: ՄԻՊ ներկայացուցիչը ներկայացրել է ՀՀ սահմանային բնակչության դեմ ադրբեջանական կողմի միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումներն ու հայկական կողմի ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական իրավասուների կողմից իրականացված խոշտանգումները՝ հղում կատարելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցներում ներկայացված փաստերին: Մասնավորապես՝ ելույթում նշվել է, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը հումանիտար լրջագույն խնդիրների առջև է կանգնեցրել ՀՀ սահմանային բնակիչներին: Միջազգային իրավունքի բոլոր հանրաճանաչ նորմերը խախտող ադրբեջանական իշխանությունների վարքագծի հետևանքով Արցախում մարդիկ շաբաթներ շարունակ զրկված են գազամատակարարումից, ինչը խոչընդոտում և բացառում է վերջիններիս առողջության, կրթության, աշխատանքի և այլ հիմնարար իրավունքների կենսագործումը: Վերջին օրերի ադրբեջանական ագրեսիվ գոործողությունների հետևանքով առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլ նաև անվտանգային լրջագույն խնդիրներ: ՄԻՊ ներկայացուցիչը հատուկ անդրադարձ է կատարել նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապությանը: Ելույթում խստորեն դատապարտվել է ադրբեջանական հանցավոր վարքագիծն ու կոչ է արվել մարդու իրավունքների ազգային հաստատություններին և միջազգային կազմակերպություններին գործել՝ դադարեցնելու Արցախի բնակչության դեմ ուղղված ցեղասպան քաղաքականությունը։ ՄԻՊ ներկայացուցիչն իր խոսքում կարևորել է նաև զինված հակամարտության գոտիներում, թե՛ հակամարտության ընթացքում, թե՛ դրանից հետո միջազգային կազմակերպությունների ներկայության ապահովումը տեղում՝ որպես խաղաղ բնակչության իրավունքների երաշխավորման ու պաշտպանության երաշխիք և մեխանիզմ:Ավելին15:0630.03.22 -
ՀասարակականՈստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարվածԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, սպանության փորձի, մարմնական վնասվածք պատճառելու և բնակարանային գողության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին14:5830.03.22 -
ԻրավականՆորատուսի բնակիչը կալանավորվել է՝ գիշերային ակումբում 2 երիտասարդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեղադրանքովՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է գիշերային ակումբում երկու անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը. պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը: Քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022թ. մարտի 16-ին՝ ժամը 05։30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Նորատուս բնակավայրի` 2001թ. ծնված բնակիչ է, Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գիշերային ակումբի տարածքում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Հրազդան քաղաքի բնակիչներ, 22-ամյա երկու երիտասարդներին՝ պատճառելով կտրած-ծակած վերքերի ձևով մարմնական վնասվածքներ։ Նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում Նորատուսի բնակիչը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջիս ձերբակալվել է՝ գիշերային ակումբում երկու անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Նորատուսի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչը բավարարվել է: Տուժողների մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև՝ դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:Ավելին14:4730.03.22 -
ՀայաստանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանովՄայրաքաղաքում այսօր ցերեկը, մարտի 31-ին, ապրիլի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-4-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16մ/վ արագությամբ: Մարզերում այսօր և մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ապրիլի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով: Արցախում այսօր և վաղը ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։Ավելին14:3330.03.22 -
ԱռողջապահականԲացառիկ վիրահատություն՝ 43-ամյա կնոջ վերարտադրողական ֆունկցիան պահպանելու համար«100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում հայ մասնագետները բացառիկ վիրահատություն են անցկացրել՝ 43-ամյա կնոջ վերարտադրողական ֆունկցիան պահպանելու համար: Բացի համալսարանական երեք հիվանդանոցից, «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրին միացել է նաև «Բեգլարյան» բժշկական կենտրոնը` կենտրոնի գիտական գծով խորհրդական, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ Արմինե Հարությունյանի գլխավորությամբ: Ծրագրի շրջանակում բժշկական կենտրոն դիմած պացիենտներից մեկին` 43-ամյա Ն. Աղրամանյանին բացառիկ վիրահատություն է կատարվել օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքում: Կինը կլինիկա էր դիմել` գանգատվելով որովայնի ստորին շրջանում ցավերից: Անամնեզում նշված էր 4 ինքնաբեր վիժում: Կատարվել են անհրաժեշտ կլինիկոլաբորատոր հետազոտությունները, փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտություն, ըստ որի հայտնաբերվել է արգանդի բազմահանգույց միոմա` հանգույցներից մեկի սուբսերոզ տեղակայմամբ (28-30 շբթ. հղիության չափերով, 3 կգ քաշով): Հաշվի առնելով ախտորոշումը մարտի 29-ին պացիենտին կատարվել է որովայնահատում, կոնսերվատիվ միոմէկտոմիա` պահպանելով կնոջ վերարտադրողական ֆունկցիան: «Նախքան մեր կենտրոն դիմելը կինը բազմաթիվ մասնագետների մոտ էր եղել, սակայն վերջնական ախտորոշում չէր տրվել: Մասնագետներիս համար առանձնակի կարևոր էր պահպանել վերարտադրողական տարիքի կնոջ առողջությունը, վերարտադրողական ֆունկցիան», - մանրամասնում է Արմինե Հարությունյանը` հավելելով, որ վիրահատությունը նախաձեռնության շրջանակում կատարվել է 50 տոկոս զեղչով: ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչն ընդգծում է` համալսարանական նախաձեռնությանը միանալը նպատակ ունի նպաստել կանանց առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանը, ինչը և տեղի է ունեցել նաև վերոնշյալ բուժառուի դեպքում: Նախաձեռնության շրջանակում Արմինե Հարությունյանն արդեն 4-րդ վիրահատական միջամտությունն է կատարում: Հանրությանը դիմելու առիթն օգտագործելով նա կոչ է անում կանանց տարին մեկ անգամ կանխարգելիչ բուժզննում կատարել տեղամասային պոլիկլինիկաներում, կանանց կոնսուլտացիաներում` տարբեր բարդություններից խուսափելու և ժամանակին գրագետ բուժօգնություն ստանալու նպատակով:Ավելին14:2030.03.22 -
ՀայաստանՔարաթափում է տեղի ունեցել Կապան-Տաթև ավտոճանապարհինՄարտի 30-ին, ժամը 09:40-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Կապան-Տաթև Հ-45 ավտոճանապարհի 28-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2.5 խմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի:Ավելին14:1630.03.22 -
ԱրցախԱրցախի ԱԱԾ-ում մարտական ստորաբաժանումներ կստեղծվեն․ նոր օրենքԱրցախի Ազգային ժողովն այսօր՝ մարտի 30-ի իր նիստում միաձայն կողմ քվեարկեց «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: Այն ներկայացրեց ԱԱԾ ներկայացուցիչ Նվեր Գասպարյանը՝ նշելով. «Օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ Արցախի ազգային անվտանգության մարմինների համակարգը կազմված է լիազոր մարմնից, նրան ենթակա կենտրոնական, քաղաքային շրջանային կառուցվածքային ստորաբաժանումներից: Օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ լիազորված մարմնի համակարգում գործում են հետախուզական, հակահետախուզական եւ ռազմական հակահետախուզական մարմիններ: Ուստի Արցախի պետական սահմանի, շփման գծի պահպանության գործում ազգային անվտանգության ծառայողների կողմից մարտական հետապահություն իրականացնելու գործընթացը իրավական առումով ամրապնդելու եւ հետագա իրավահարաբերությունները կարգվորելու նպատակով անհրաժեշտ է ազգային անվտանգության մարմինների մասին օրենքում կատարել հետեւյալ փոփոխությունը: Օրենքի փոփոխություններով առաջարկվում է օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում «ազգային անվտանգության մարմիններ» բառից հետո ավելացնել «և մարտական ստորաբաժանումներ» բառեչը, իսկ 14-րդ հոդվածում «զորքերի» բառից հետո ավելացնել «և լիազորված մարմնի համակարգում գործող մարտական ստորաբաժանումները» բառերը»:Ավելին14:0530.03.22