Լրահոս
2022-03-25
-
ՀասարակականԲարձրացել ա անասունների հետեւից՝ տեսել ա վրանները․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վիրավորեց կապանցի պատգամավոր Աննա Գրիգորյանին, որն ադրբեջանցիների՝ Ներքին Հանդ ներխուժելու մասին հարց էր տալիս։ Նա հպարտորեն հայտարարեց, թե եղել է Ներքին Հանդում, ծանոթացել իրավիճակին։ Մենք զրուցեցինք Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչիկ Բաղդասարյանի հետ։ Նա ասաց, թե լսել է, որ նախարարը եկել է տարածք, բայց իր հետ հանդիպում չի եղել, ոչ էլ գյուղացիների հետ։ Թե ինչու՝ չի կարող ասել, միայն գիտի, որ եկել-նայել են ու հեռացել։ «Եկել-նայել են երեւի էդ տարածքը, տենան՝ ճի՞շտ ենք ասում, թե՞ սուտ»,- ասաց նա։ Նա պնդեց, որ ադրբեջանցիներին նկատել են այս տարվա մարտի 10-15-ը, մինչ այդ չեն նկատել։ Բայց ՊՆ-ն հաղորդեց, որ ավելի վաղ են դրանք եկել, հնարավո՞ր է ավելի վաղ եկած լինեին՝ դուք չնկատեիք։ «Հա, դե ամեն հովիվ մի տեղ ա անասունը տանում, հիմա որտեղ իրանք են, շատ բարձր ա»։ Նշեցինք, որ ՄԻՊ-ին իրենց գյուղացիները վստահեցրել են, որ երկու ամիս առաջ այդ տեղից փայտ են հավաքել եւ չեն նկատել թշնամուն։ Համայնքապետը չբացառեց։ Իսկ 2020-ի պատերազմից առաջ երբեւէ նման միջադեպ եղե՞լ է, որ խախտեն, գան այդ տարածք։ «Չէ, չէ, երբեք․․․ Գյուղի հովիվն է առաջինը տեսել, դա շատ բարձրադիր բարձունք ա, հիմա էլ որ ձյուն ա, չենք բարձրանում, էդ օրը անասունները գնացել, չեն եկել, բարձրացել ա, որ տեսնի՝ էդ բարձունքի՞ն են, նկատել ա վրանները։ Հիմա էդ կողմը չենք էլ գնում, որ իմանանք՝ ինչ ա կատարվում»,- ասաց համայնքապետը՝ ըստ էության հերքելով ՊՆ-ի սուտը, թե Կապանի Ներքին Հանդ գյուղի տարածքն ադրբեջանական դիտարկման ներքո չէ, ու, հետեւաբար, անվտանգության հարցեր չկան»:Ավելին08:3225.03.22 -
ԱրցախՔարագլուխը մեր ձեռքին ա. Խրամորթի գյուղապետԱդրբեջանցիների՝ Փառուխ ներխուժումից հետո, հինգշաբթի երեկոյան Արցախում «Հայլուրի» թղթակից Ծովինար Բարխուդարյանը և օպերատոր Տիգրան Գասպարյանը եղել են հարևան Խրամորթ գյուղում, զրուցել համայնքապետ Զորիկ Աբրահամյանի հետ:Ավելին01:0525.03.22 -
ՀայաստանԿոտայքի մարզում ուսուցչուհին Mercedes-ով վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկաՄարտի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 58-ամյա Ծովինար Գ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ, 16-ամյա Լիլիթ Մ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել Աբովյան բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:Ավելին00:2325.03.22 -
ԱրցախՇոյգուն հավաստիացրել է՝ իրադրությունը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնումՄարտի 24-ի երեկոյան կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում վերջին զարգացումները՝ կապված Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից շփման գիծը խախտելու, և դրա հետևանքով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հետ։ ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։ Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է, որ իրադրությունը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում և ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ դրա խաղաղ հանգուցալուծման ուղղությամբԱվելին00:1525.03.22
2022-03-24
-
ԱրցախՆերխուժում Փառուխ. վերջին տեղեկությունները դեպքի վայրիցՀինգշաբթի Փառուխ ներխուժած ադրբեջանցի զինծառայողների թիվը հասնում է 100-ի: Հարևան Խրամորթում «Հայլուրի» թղթակցին գյուղապետը ասել է՝ բանակցությունների ժամանակ ռուս խաղաղապահները առաջարկել են «միջանցք տալ» ադրբեջանցիներին, որ հեռանան: Ժամը 23:00-ին բանակցությունները դեռ որևէ արդյունք չէին տվել: Գյուղապետի տեղեկությամբ, Քարագլուխ բարձունքը, որը գրավելը ադրբեջանական զորքի հիմնական նպատակն էր, մնում է մեր վերահսկողության տակ: Խնապատի համայնքապետն էլ վստահեցրել է, որ գյուղում իրավիճակը վերահսկելի է և հերքել է տեղեկությունը, թե Խնապատի սարերը լցված են ադրբեջանցի զինծառայողներով:Ավելին23:4424.03.22 -
ԱրցախՄարդիկ չլքեցին իրենց բնօրրանը, ուստի, Ադրբեջանը կիրառեց իր փորձված վարքագիծը՝ դիմեց սադրանքի․ ՄԻՊԱրցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ադրբեջանական զինուժի այսօրվա ներխուժումը Ադրբեջանի հանցավոր պետական քաղաքականության ուղղակի տրամաբանական շարունակությունն է։ Միջազգային իրավունքի բոլոր հանրաճանաչ նորմերը խախտող այս վարքագիծը շարունակվում է շաբաթներ ու ամիսներ՝ Արցախի բնակչության ճնշման, ահաբեկման, բնականոն կյանքի համար անտանելի պայմանների ստեղծման տարբեր գործողություններով։ Այս ներխուժումը ևս մեկ վկայությունն է այն փաստի, որ շաբաթներ տևող Խրամորթի ու մյուս գյուղերի խաղաղ բնակչության թիրախավորումը չտվեց իր ցանկալի արդյունքը՝ մարդիկ չլքեցին իրենց բնօրրանը, ուստի, Ադրբեջանը կիրառեց իր փորձված վարքագիծը՝ դիմեց սադրանքի։ Ամոթալի փաստ է, որ Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման քաղաքականությունն Ադրբեջանի պետական առաջնահերթությունն է, որին ստորադասվում են այդ իսկ պետության կողմից ստանձնած միջազգային իրավունքի պարտավորությունները, դրժվում են իր իսկ կողմից ստանձնած իրավական պարտավորությունների ներքո դրված ստորագրությունները։ Արցախում մարդու իրավունքների խախտումներն արձանագրելու վերաբերյալ միջազգային հանրության «անհարմար» լռությունն առայժմ չի ուղեկցվում իրավիճակի շտկմանն ուղղված իրական գործողություններով։ Իսկ մարդիկ Արցախում ունեն նույն իրավունքներն, ինչպես աշխարհի մյուս ծայրերում։ Խստորեն դատապարտում եմ ադրբեջանական հանցավոր վարքագիծն ու կոչ անում մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին գործել՝ դադարեցնելու Արցախի բնակչության դեմ ուղղված ցեղասպան այս քաղաքականությունը։Ավելին23:3124.03.22 -
ԱրցախԱրցախի Փառուխ գյուղն անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ. բնակիչներին տարհանել ենԱսկերանի շրջանի Փառուխ գյուղն անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ: Գյուղապետ Վարդան Միքայելյանը «Հայլուրի» հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ գյուղում հիմա միայն ադրբեջանցի զինծառայողներն են ու ռուս խաղաղապահները:Ավելին22:5724.03.22 -
ՍոցիալականԹող իրա ընտանիքը խավիար ուտի, ժողովուրդը՝ սխտոր. ժողովուրդը չի հավատում ՓաշինյանինՓաշինյանը դիմել է քաղաքացիներին ու ասել, որ նրանց երազանքներն ու ցավերն իր հոգում, սրտում են: Մարդկանց կարծիքով, ստում է վարչապետը:Ավելին22:5624.03.22 -
ՀասարակականՊաշտպանության նախարարի համար Փառուխն առաջնահերթ չէ, առաջնահերթ է Վեդիում ՏԻՄ ընտրությունը. Արթուր ԽաչատրյանՀՀ պաշտպանության նախարարը Վեդիում քարոզարշավի է մասնակցում: Իսկ թուրքերն Արցախում գրավում են Փառուխ գյուղը, որից մինչև Քարագլխի բարձրունք ընդամենը 3-4 կիլոմետր է: ՀՀ պաշտպանության նախարարի համար Փառուխն առաջնահերթ չէ, առաջնահերթ է Վեդիում ՏԻՄ ընտրությունը:Ավելին22:5224.03.22 -
ՀասարակականԱննան անհոգ է, դուք էլ անհո՛գ եղեք․ «Հրապարակ»«Հրապարակ»-ը գրում է․ Մի քանի ժամ է, ինչ ամբողջ Հայաստանը քննարկում է Արցախում գյուղերի գրավումը, ալեկոծվում տարբեր հաղորդագրություններից: Թե ինչպես են առանց մի փափուշտ կրակելու 2 գյուղ հանձնել, թե ինչ նվաստացուցիչ է Արցախի իշխանությունների հայտարարությունը, որ ստեղծված իրավիճակը ամբողջությամբ գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Իսկ այս թոհուբոհի մեջ վարչապետի տիկինը ֆեյսբուքյան սթորի բաժնում անհոգ ու երջանիկ ժպիտով նկար է տեղադրում, մի պարզ պատճառով, որ մեզ վստահություն ու ուժ ներշնչի, թե իրավիճակը Հայաստանի «արհեստավարժ ու սրտացավ» իշխանության վերահսկողության տակ է և ոչ մի անհանգստանալու բան չկա:Արցախը Հայաստան է և վերջ: Շուտով, երբ կսովորենք առանց գազ, առանց ծննդավայրերի ապրել՝ կգա այն «պայծառ ապագան», որտեղ ապրելու ենք մենք և մեր երեխաները:Ավելին22:4624.03.22 -
ՀայաստանԿենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 24-ին, կազմել է 489.81 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.66 դրամովյ,- հայտնում է Կենտրոնական բանկը իր պաշտոնական կայքում։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 538.20 դրամ (աճել է 0.04 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 646.40 դրամ (նվազել է 0.21 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.14 դրամ (աճել է 0.37 դրամով):Ավելին22:4324.03.22 -
Արտաքին քաղաքականությունԶելենսկին անձամբ է ցանկանում, որ Թուրքիան ստանձնի միջնորդի դերը, Պուտինը նույնպես դրական մոտեցում է ցուցաբերում․ ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո լրագրողների հետ զրույցում կրկին հայտարարել է, որ Թուրքիան, հարկ եղած դեպքում, պատրաստ է միջնորդի դեր կատարել ռուս-ուկրաինական պատերազմի շրջանակներում։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։ Էրդողանը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի լուծումը պետք է հիմնված լինի «վստահելի բանաձևի» վրա, որը կընդունվի Ռուսաստանի, Ուկրաինայի և միջազգային հանրության կողմից։ «Մենք կշարունակենք մեր բանակցությունները Պուտինի և Զելենսկու հետ: Երկու առաջնորդների հանդիպումը կազմակերպելու մեր ջանքերը կշարունակվեն: Բանակցությունները դեռ շարունակվում են, եթե միջնորդության անհրաժեշտություն լինի ղեկավարների հանդիպման համար, ապա Թուրքիան պատրաստ է դրան։ Զելենսկին անձամբ ցանկանում է, որ Թուրքիան ստանձնի միջնորդի դերը, Պուտինը նույնպես դրական մոտեցում է ցուցաբերում»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա Էրդողանի պնդմամբ՝ ՆԱՏՕ-ն պետք է գործի իրատեսորեն, ռազմավարական և միաժամանակ պետք է շարունակի քաղաքական, գործնական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Թուրքիան կշարունակի նպաստել ՆԱՏՕ-ի զսպող, պաշտպանողական միջոցառումներին, որոնք հիմնված են դաշինքի համերաշխության վրա, ասել է Էրդողանը` հավելելով, որ ՆԱՏՕ-ից ակնկալում է նույն համերաշխությունը։ Էրդողանը նաև հայտարարել է, որ «որոշ դաշնակիցների»՝ թուրքական պաշտպանական արդյունաբերության վրա դրած սահմանափակումների վերացումը բխում է «մեր ընդհանուր շահերից»։Ավելին22:3624.03.22 -
ՏարածաշրջանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Ռուսական կողմում կա մոտ 347 բեռնատար ավտոմեքենա,- այս մասին հայտնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին22:2724.03.22 -
ՍպորտՀայաստանի ընտրանին ընկերական խաղում հաղթեց ՉեռնոգորիայինԱյսօր ֆուտբոլի Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընկերական հանդիպում անցկացրեց Մոնտենեգրոյի ընտրանու հետ։ Խաղն ավարտվեց մեր հավաքականի օգտին՝ 1։0, միակ գոլը հեղինակեց Վահան Բիչախչյանը։Ավելին22:2224.03.22 -
ՀասարակականՇոյգուն և Պապիկյանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆՌուսաստանի Դաշնության և Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղի տարածքներում, որտեղ ռուս խաղաղապահները առաջադրանքներ են կատարում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», - ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։Ավելին22:1824.03.22 -
ԱրցախԵրբ Ակնա-Աղդամ-ն ազատագրվի, պատերազմը կավարտվի․ Էլբակյան2020 թ․-ին Մարտակերտի շրջանի՝ թղթով հանձնված մերձջրամբարային հատվածից թշնամին ներխուժել է Փառուխ՝ նպատակ ունենալով գրավել Քարագլուխ բարձունքը (1285.2 մ) և թիրախի տակ առնելով Ասկերանի շրջանի՝ մինչ այս առաջնագծից քիչ թե շատ հեռու ու ապահով գյուղերը։ Պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ խտանկարի ամենաարևելյան կետը՝ Ակնա-Աղդամը, վերստին ազատագրվի և հրո ճարակ դարձվի։Ավելին22:0724.03.22 -
Արտաքին քաղաքականությունՌազմական գործողությունների ընթացքում Ուկրաինայից 10 միլիոն մարդ է տեղահանվելՌազմական հատուկ գործողությունն սկսվելուց հետո Ուկրաինայի 10 միլիոն քաղաքացի լքել է իր բնակավայրը, նրանցից 3,5 միլիոնը տեղափոխվել է Արևմուտք, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցներին հղած տեսաուղերձի ժամանակ, որը հեռարձակվել է նրա տելեգրամյան ալիքով։ «Ռազմական գործողությունների հետևանքով գրեթե 10 միլիոն տեղահանվածներ կան, նրանցից 3,5 միլիոնը արդեն ձեր տարածքում են՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքում»,- ասել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահն Արևմուտքին երախտագիտություն է հայտնել փախստականներին աջակցելու համար։Ավելին22:0124.03.22 -
ՀասարակականԱվտոմեքենան բախվել է գազատար խողովակին. կա վիրավորՄարտի 23-ին, խոշոր ավտոթվար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Գրիգոր Ա.-ն իր վարած ВАЗ 2170 մակնիշի ավտոմեքենայով Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Վանաշեն գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, կոտրել այն և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում, տեղեկացնում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Գեղամ Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով էլ տեղի է ունեցել գազի արտահոսք և օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արարատի մարզի ներկայացուցիչները:Ավելին21:5624.03.22 -
ՀասարակականՆպատակը Արցախի հայաթափումն է․ Տաթևիկ ՀայրապետյանԱդրբեջանը, օգտվելով աշխարհաքաղաքական բարդ իրավիճակից, փորձում է ակտիվ գործողություններով հասնել իր նպատակների իրագործմանը, որոնցից առաջնայինն, իհարկե, Արցախի հայաթափումն է: Ալիևը իր քաղաքականության միջոցով փորձում է ստեղծել հնարավորինս անտանելի պայմաններ Արցախի մեր հայրենակիցների կյանքի ու կենսագործունեության համար, հարկադրել նրանց ապրել շարունակական վտանգի ներքո և մանր թվացող սադրանքներով հասնել ռազմավարական նոր բարձունքների վերահսկմանը: Այսօր տեղի ունեցածը նաև կարևոր փորձություն է ռուսական խաղաղապահ առաքելության համար: Ի վերջո, եթե Արցախում հայ չապրի, ապա ռուսական ներկայությունն այնտեղ այլևս դառնում է անիմաստ: Իսկ նրանց ներկայության արդյունավետությունից է կախված, թե ինչ արձագանք կտրվի Ադրբեջանի այս գործողություններին և դրանով ցույց կտրվի, թե որքանով են նրանք ունակ և կարող հավուր պատշաճի ապահովել Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը: Այդուհանդերձ, ես ևս մեկ անգամ գալիս եմ այն համոզման, որ մեր անվտանգության թիվ մեկ պաշտպանը պետք է լինի մեր սեփական բանակը՝ մարտունակ և պատրաստված: Դա վերաբերվում է թե՛ Արցախի խնդրին և թե՛ ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանությանը: Մենք մեր մարտահրավերները ճիշտ չենք գնահատում, դրա համար էլ շարունակ նոր փորձությունների ենք ենթարկվում՝ պատրաստ չլինելով դիմակայել դրանց: Միակողմանի խաղաղություն անհնար է կառուցել:Ավելին21:5424.03.22 -
ԱրցախԱդրբեջանի հանցավոր ու լկտի վարքագիծը ապտակ է ողջ քաղաքակիրթ մարդկությանը․ ՄԻՊ20-րդ դարասկզբին Արցախի հայության նկատմամբ իրագործված ցեղասպանական գործողությունները, 1921թ. Խորհրդային Ադրբեջանին բռնակցելուց հետո արցախահայության նկատմամբ 70-ամյա հալածանքները, համակարգված խտրականության ու էթնիկ ատելության բացահայտ և ուղղորդված քայլերը, արցախահայության ազատ կամարտահայտությանը բռնանալու համար 1988թ.-ից Սումգայիթում, Բաքվում, Գանձակ-Կիրովաբադում և այլ բնակավայրերում կազմակերպված ցեղասպանական ակտերը, 1990-ականներին պարտադրված պատերազմը, 2016թ. ապրիլյան ագրեսիան, 2020թ. ռազմական հանցագործություններով ողողված 44-օրյա պատերազմը և 2020թ. նոյեմբերի 9-ից հետո առ այսօր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր հանցավոր քայլերը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նման ծավալի հանցագործությունները կանխելու համար միջազգային հանրության կողմից տասնամյակների ընթացքում ձեռնարկված կոլեկտիվ միջոցառումները զրոյացնելու փորձեր են: Ադրբեջանը բացահայտ, հրապարակային կոնկրետ էթնիկ խմբի ոչնչացման, տեղահանման և հայրենազրկման «վարպետաց դաս» է տալիս աշխարհին, որը նույնիսկ զլանում է դատապարտող հայտարարություն անել: Այդ է պատճառը, որ Ադրբեջանը գրեթե ամեն օր զարգացնում է իր զինանոցը և հանցանքի կատարման գործիքներն ու միջոցները, այդ է պատճառը, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերը, բացահայտորեն ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, արդեն հանդգնում է զավթել խաղաղ բնակավայրեր, Արցախի 120.000 բնակչությանը թողնել առանց ջեռուցման ու տաք ջրի, բռնի տեղահանել նրանց. այսպես կարելի է անվերջ թվարկել: Իսկ գազամատակարարման դադարեցումը և դրանից բխող հումանիտար աղետն իր երկրի ներքին գործ համարելու վերաբերյալ ադրբեջանական կողմի պնդումների նման պնդումներ մեկ էլ անում էր Նացիստական Գերմանիայի ղեկավարությունը Նյուրնբերգյան դատավարության ժամանակ՝ իրականացված զանգվածային հանցագործությունները արդարացնելու նպատակով։ Միջազգային հանրության հարգելի ներկայացուցիչներ, փաստերն ու վկայություններն առավել քան բավարար են գործի դնելու համար ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, զանգվածային հանցավոր չարագործությունները կանխելու և դադարեցնելու համար ձևավորված «պաշտպանելու պատասխանատվության» նորմը, ճանաչել Արցախի Հանրապետությունը ու փրկել Արցախի հայությանը էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկվելուց: Այլ տարբերակ ուղղակի չկա, վերջապես հասկացեք, հանցագործին պատժում են, ոչ թե նրա հետ բանակցում:Ավելին21:5124.03.22