Լրահոս
2022-03-03
-
ՄիջազգայինԵՄ-ն Ուկրաինային 1,2 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն է հատկացնելուՈւկրաինան և Եվրամիությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Ուկրաինային 1,2 միլիարդ եվրոյի մակրոտնտեսական ֆինանսական օգնություն տրամադրելու մասին, հայտնել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։ «Այսօր պատիվ ունեցա ստորագրելու Ուկրաինային 1,2 միլիարդ եվրոյի մակրոտնտեսական ֆինանսական օգնություն տրամադրելու մասին փոխըմբռնման հուշագիրը։ Այս փաթեթի շնորհիվ հնարավոր կլինի աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի կառավարությանը»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Դոմբրովսկիսը։Ավելին20:1003.03.22 -
ՀայաստանՓաշինյանի՝ «թափ տալու» ցանկությունը. «մաքուր» քաղաքականությունԽորհրդարանական ընդդիմությունը լկտի է համարում Նիկոլ Փաշինյանի երեկվա պահվածքը: Վարչապետը չորեքշաբթի որոշել էր, որ կուզի մատ, կուզի՝ ուրիշ բան թափ կտա խորհրդարանական երկրի Ազգային ժողովի վրա:Ավելին20:0903.03.22 -
ՀայաստանՀայաստանի նախագահին միայն ՔՊ-ն է ընտրել. Վահագն Խաչատրյանը կերդվի լինել անաչառԽորհրդարանական մեծամասնությունը երկրորդ փորձից Հայաստանի 5-րդ նախագահ ընտրեց: Վահագն Խաչատրյանն այսօր ասել է, որ նախագահի ինստիտուտի կարևորությունն այն է, որ այն չպետք է թափուր լինի, պետք է գործի։Ավելին20:0003.03.22 -
Միջազգային«Բայրաքթարների» մատակարարումը Կիևին մասնավոր ընկերության գործարք է. Թուրքիայի փոխարտգործնախարար«Բայրաքթարների» մատակարարումը Կիևին Թուրքիայի օգնությունը չէ, այլ Ուկրաինայի կողմից արված գնում է մասնավոր ընկերությունից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քըրանին: «Ռուսաստանն էլ, ԱՄՆ-ն էլ մասնավոր պաշտպանական արդյունաբերական ընկերություններ ունեն։ Մասնավոր պաշտպանական արդյունաբերական ընկերությունները կարող են պայմանագրեր կնքել այլ երկրների հետ։ Դա երկրների համար պարտավորեցնող նշանակություն չունի։ Սա Թուրքիայի կողմից արված օգնություն չէ, այլ Ուկրաինայի կողմից Թուրքիայի մի ընկերությունից կատարած գնում է։ Ավելին, Ուկրաինան միակ երկիրը չէ, որ «Բայրաքթար» TB2 ԱԹՍ-ներ է գնել։ Բոլորը ԱԹՍ-ներ գնելու համար հերթ են կանգնել. մենք էլ, իհարկե, այս արտադրանքով հպարտանում ենք»։ Քըրանը հավելել է, որ Թուրքիան հստակ և սկզբունքային դիրքորոշում է ցուցաբերում՝ աջակցելով Ուկրաինային տարածքային ամբողջականությանը և դեմ արտահայտվելով «ՌԴ-ի կողմից բռնազավթումներին»։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Անկարան չի փակի Մոսկվայի հետ երկխոսության խողովակները և չի հրաժարվի հավասարակշռության քաղաքականությունից։Ավելին19:5903.03.22 -
ՄիջազգայինՈւկրաինայի տարածքային ամբողջականության հարցում զիջման չենք գնա, դրա մասին խոսք չի կարող լինել․ ԿուլեբաՈւկրաինան Ռուսաստանի հետ բանակցություններում զիջման չի գնա տարածքային ամբողջականության հարցում, այլ կքննարկի հումանիտար միջանցքների բացման, կրակի դադարեցման և մինչև Ռուսաստանի կողմից հատուկ գործողությունն սկսելն առկա իրավիճակին վերադառնալու հարցերը, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։ «Մենք զիջման չենք գնա մեզ համար սկզբունքային հարցերում՝ այնպիսի հարցում, ինչպիսին է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Այդ մասին խոսք անգամ լինել չի կարող»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Կուլեբան՝ «1+1» հեռուստաալիքին տված իր հարցազրույցում։ «Ուկրաինան Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում կաշխատի հումանիտար միջանցքներ բացելու ուղղությամբ։ Անկասկած, շահագրգռված ենք նաև կրակի դադարեցմամբ, «ռուսական ագրեսիայի» սկզբում տիրող իրավիճակին վերադառնալով․ նկատի ունեմ Ռուսաստանի «օկուպացիոն ուժերի» ներկայությունը»,- ասել է Ուկրաինայի արտգործնախարարը։ Նրա խոսքով՝ դեռ վաղ է կանխատեսել, թե ինչ արդյունքներ կլինեն բանակցություններում՝ «հաշվի առնելով Ռուսաստանի հնչեցրած դիրքորոշումները»։ «Բանակցողներին հաջողություն մաղթենք։ Եթե Ռուսաստանը բանակցություններին, այսպես ասած, բարեխղճորեն մոտենա, ապա հնարավոր կլինի ինչ-որ հանգուցալուծումներ գտնել»,- ասել է նա։ Հիշեցնենք՝ այսօր երեկոյան Բելառուսում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների երկրորդ փուլը։ Այն դեռ ընթանում է։Ավելին19:5803.03.22 -
Իրավական«Այլ բան չէինք էլ սպասում․ նա աչքերը բաց և առանց կշեռքի Ֆեմիդա է»․ փաստաբանը՝ Աղվան Հովսեփյանի կալանքը երկարացնելու որոշման մասինՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարել է Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ «Այլ բան չէինք էլ սպասում, նա աչքերը բաց և առանց կշեռքի, ամբողջությամբ մերկ Ֆեմիդա է»,- նշել է Ալեքսանյանը՝ անդրադառնալով դատավոր Դավիթ Արղամանյանին ու նրա կայացրած որոշմանը։ Նշենք, որ Աղվան Հովսեփյանի մեղադրանքն օրերս լրացվել է՝ ՀՀ ՔՕ 38-308-րդ հոդվածով՝ լիազորությունները չարաշահելուն դրդելու հատկանիշներով, ինչից հետո վարույթն իրականացնող մարմինը Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդություն է ներկայացրել։Ավելին19:5103.03.22 -
ՀասարակականՌուսական մի շարք կայքեր չեն աշխատում Հայաստանում հակառուսական կոալիցիայի հաքերային հարձակման հետևանքով. Սամվել ՄարտիրոսյանՌուսական մի շարք կայքեր չեն աշխատում Հայաստանում հաքերային հարձակման ենթարկված լինելու պատճառով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Հարցին՝ արդյոք հարձակումները ուկրաինական կողմից են, մեր զրուցակիցը դժվարացավ հստակ պատասխան տալ։ «Այսօր արդեն դժվար է հասկանալ՝ որ կողմից են ռուսական կայքերը հարձակման ենթարկվում։ Այսպես ասենք. հակառուսական կոալիցիայի կողմից, որովհետև մի շարք այլ երկրների հաքերային թիմեր ևս միացել են։ Ինչպես հայտնի է, աշխարհում գործում է «Անոնիմուս» միջազգային հաքերային խմբավորումը, որն իրենից ոչ թե մեկ խումբ, այլ խառը խմբեր է ներկայացնում։ Իրենք նույնպես ներգրավված են ռուսական կայքերի վրա հարքերային հարձակումներում, և նաև չի բացառվում, որ առանձին հաքերայի խմբերի անվան տակ կարող են գործել պետությունների հաքերային թիմեր, որոնք ուղղակի թաքցնում են իրենց պետական լինելը՝ ներկայանալով որպես հասարակական ընդվզման կրողներ», - նշեց Սամվել Մարտիրոսյանը։ Տեղեկատվական անվտանգության փորձագետից նաև հետաքրրքվեցինք՝ արդյոք ուկրաինական ճգնաժամի ֆոնին ակտիվացել են ադրբեջանցի հաքերները՝ փորձելով տեղեկատվական դաշտում վնասներ հասցնել հայկական կողմին։ «Կիբերհարձակումներ, որպես այդպիսին, չկան. կան, այսպես ասած, տեղեկատվական «կեղտիկներ»։ Ադրբեջանցի հաքերները փորձում են աշխատել և՛ հայկական, և՛ ռուսական կողմերի վրա՝ հայերին ներկայացնելով որպես հակառուսական, ռուսներին՝ հակահայկական։ Այս տենդենցն ակնհայտ կա։ Ուզում են իրենց լրատվական դաշտն օգտագործել տեղեկատվական փոքրիկ «բոմբերի» համար», - ասաց մեր զրուցակիցը։Ավելին19:4603.03.22 -
ՀասարակականՀՀ ԱԺ-ի իշխանական թևն ընտրեց հնագույն արևմտամետ նախագահ. Մետաքսե ՀակոբյանԱրցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախում հայը միայն մի երազանք ուներ՝ միանալ մայր Հայաստանին, ապրել ու արարել արժանապատիվ խաղաղության մեջ: Աշխարհը շատ համարեց ու լուռ համաձայնությամբ աջակցեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան սպանեն հային ու խլեն նրա Հայրենիքը: Այդ դաժանության մեջ 18-20 տարեկան զինվորն ու հայը չընկրկեցին, անհավասար պայքարում զոհվեցին հանուն Հայրենիքի, սերունդների ու արժանապատվության: Այսօր, երբ Արևմուտքը փորձում է թուլացնել մեր միակ իրական դաշնակցին, որի շնորհիվ Արցախի մի պատառիկին կառչած Հայն ապրում է Հայրենիքն ամբողջական տեսնելու երազանքով և իր իսկ ապրելով հաստատում, Հայաստանում շարունակում են աճել ու բազմանալ իշխանական արևմտամետ ուժերը: ՀՀ ԱԺ-ի իշխանական թևն ընտրեց հնագույն արևմտամետ նախագահ, իսկ Արցախի Հանրապետության նախագահը վայրկյան անգամ չկորցրեց Արցախի ժողովրդի անունից շնորհավորել ՀՀ նորընտիր նախագահին (տեքստն էլ երևի նախապես գրվել էր): Ես, որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, չեմ միանում Արայիկ Հարությունյանի շնորհավորանքին և որպես Արցախի Հանրպետության ժողովրդի մասնիկ, արգելում եմ իմ անունից որևէ հայտարարություն անել՝ կանխավ ինձ հետ չհամաձայնեցնելով»:Ավելին19:3603.03.22 -
ՏարածաշրջանՌուսական «Դոժդ» հեռուստաալիքը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքըՌուսական «Դոժդ» հեռուստաալիքը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը։ Այս մասին հեռուստաալիքի եթերում հայտարարել է գլխավոր տնօրեն Նատալյա Սինդեևան։ Սա վերաբերելու է եթերին, յութուբյան և սոցցանցերի հեռարձակումներին։ «Մեզ ուժ է պետք՝ շունչ քաշելու և հասկանալու համար, թե ինչպես շարունակել մեր աշխատանքը։ Մենք մեծ հույս ունենք, որ կվերադառնանք եթեր և կշարունակենք աշխատել», - ասել է Նատալյա Սինդեևան։Ավելին19:3103.03.22 -
ՍպորտՈւԵՖԱ-ն Բելառուսի հավաքականներին և ակումբներին արգելել է միջազգային խաղեր անցկացնել երկրումԵվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) բելառուսական թիմերին ու ակումբներին արգելել է կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցաշարեր ու հանդիպումներ անցկացնել Բելառուսում, հայտնել է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Բելառուսի հավաքականների և ակումբների բոլոր տնային հանդիումները կկազմակերպվեն չեզոք գոտիներում, իսկ խաղերին, որտեղ նոմինալ տանտերերը բելառուսական հավաքականներն ու ակումբներն են, հանդիսատեսների մուտքը կարգելվի։Ավելին19:2803.03.22 -
ՄիջազգայինԳերագույն Ռադան վավերացրեց Ուկրաինայում համընդհանուր մոբիլիզացիայի մասին Զելենսկու հրամանըԳերագույն Ռադան հաստատել է երկրում համընդհանուր մոբիլիզացիա հայտարարելու մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագիրը։ «Գերագույն Ռադան օրենք է ընդունել՝ «Համընդհանուր մոբիլիզացիայի մասին» Ուկրաինայի նախագահի հրամանագիրը վավերացնելու մասին»,- նշված է Ուկրաինայի խորհրդարանի պաշտոնական կայքում։Ավելին19:1703.03.22 -
Զինված ուժերՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում անցկացվել է վոլեյբոլի առաջնությունՓետրվարի 21-ից մարտի 1-ը, համագործակցելով Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հետ, ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում անց¬կացվել է վոլեյբոլի առաջնություն: Ուժերն են չափել ՀՀ ՊՆ կենտրոնական ապա¬րատի ստորաբաժանումների հավաքական թիմերը։ Մրցավարությունն իրականացրել են ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության ֆիզիկական պատրաստության և սպորտի վարչության սպաներն ու Հայաս¬տանի վոլեյբոլի ֆեդերացիայի մրցավարները: Մրցանակային տեղեր զբաղեցրած զինծառայողները պարգևատրվել են պատվո-գրերով և մեդալներով, հավաքական թիմերը՝ առաջնության գավաթներով:Ավելին19:1603.03.22 -
ՀայաստանԱրթուր Դավթյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարինՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրության ղեկավար տիկին Անդրեա Վիկտորինիին: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Դավթյանը բարձր է գնահատել ԵՄ պատվիրակության առաքելության դերը, ինչի վկայությունն են հաստատված սերտ և արդյունավետ համագործակցության արդյունքում ի նպաստ օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության, Հայաստանում և մասնավորապես ՀՀ դատախազության համակարգում ԵՄ աջակցությամբ իրագործվող բազմաթիվ ծրագրերը: Դրանում առանցքային նշանակություն ունի ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որով նախանշված են տարբեր ոլորտներում ռազմավարական բարեփոխումների հիմնական ուղղություններն ու նպատակները: Գլխավոր դատախազն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ ՀՀ դատախազության բացարձակ առաջնահերթություններից: Նա ներկայացել է այս ուղղությամբ դատախազության համակարգում կատարված բարեփոխումները՝ կապված հակակոռուպցիոն, ինչպես նաև ապօրինի ծագում ուենցող գույքի բռնագանձման հարցերով մասնագիտացած ստորաբաժանումների ստեղծման և վերջիններիս արդյունավետ գործունեության հետ: Արթուր Դավթյանը հավելել է, որ ՀՀ դատախազությունը հանձնառու է կատարելու դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում բարեփոխումների ռազմավարական ծրագրերով ստանձնած իր պարտավորությունները՝ հույս հայտնելով, որ ԵՄ-ն կաջակցի դրանց կենսագործմանը: Տիկին Վիկտորինին արժևորել է այն հանգամանքը, որ չնայած 2020թ. արցախյան պատերազմի, կորոնավիրուսային համավարակի հարուցած ծանր հետևանքներին և նոր մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է կենսագործել օրենքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավուքնների պաշտպանության ինստիտուտների ուժեղացմանն ուղղված բարեփոխումների փաթեթը՝ փոխանցելով ԵՄ-ի պատրաստակամությունը աջակցելու այդ գործընթացին: Նա ընդգծել է, որ բարեփոխումների ծրագրով դատախազության բաղադրիչը իրականացվում է հաջողությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրմանն ուղղված ԵՄ աջակցության ծրագրերը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում նաև կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հայաստանյան պրակտիկան, դրա բարելավմանն ուղղված ՀՀ դատախազության նախաձեռնությունները: Տիկին Վիկտորինիի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազը հանգամանալից ներկայացրել է Հայաստանում ծանր վիրավորանքի քրեականացման անհրաժեշտության հիմնավորումները, նոր իրավակարգավորմամբ հետապնդվող՝ հանրային խոսույթում ատելության խոսքի ծավալն ու ազդեցությունը նվազեցնելու կամ չեզոքացնելու նպատակները:Ավելին19:1003.03.22 -
ՍպորտՀենոն ավելին է հայկական ֆուտբոլի համար, քան, ուղղակի, ֆուտբոլիստ․ Խոակին ԿապառոսԱյսօր Հայասատանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց ազգային հավաքականում իր կարիերան ավարտելու որոշման մասին։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի հայտարարությանը, ասել է. «Տարբեր առիթներով նշել եմ, որ Հենրիխ Մխիթարյանն անկախ Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստն է և անուրանալի ներդրում ունի Հայաստանի ազգային հավաքականի հաջողություններում: Հենրիխ Մխիթարյանը հիանալի ելույթներ է ունեցել եվրոպական թոփ առաջնություններում՝ հայկական ֆուտբոլն ավելի ճանաչելի դարձնելով միջազգային ասպարեզում: Վստահ եմ՝ Մխիթարյանը կայացրել է կշռադատված որոշում, որին պետք է վերաբերվել ամենայն հարգանքով: Ավելորդ է նշել, որ Հայաստանի ազգային հավաքականի դռները միշտ բաց են Մխիթարյանի համար: Հետագա հաջողություններ եմ մաղթում Մխիթարյանին իր ակումբային կարիերայի ընթացքում»: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ևս անդրադարձել է Մխիթարյանի հայտարարությանը. «Այսօր հայկական ֆուտբոլի և ազգային հավաքականի համար տխուր օր է: Մեր ավագը, առաջատարը և Հայաստանի հավաքականի պատմության ամենատաղանդավոր ֆուտբոլիստը որոշում է կայացրել հավաքականում կարիերան ավարտելու վերաբերյալ: Բախտ եմ ունեցել հաճույք ստանալու իր խաղից և մարզումներից: Իր հետ աշխատած բոլոր մարզիչները ևս ընդգծում են Հենոյի նվիրվածությունը և պրոֆեսիոնալիզմը: Ինձ համար մեծ պատիվ էր մարզել այսպիսի ֆուտբոլիստի: Ջերմորեն համբուրում եմ Հենոյին՝ մաղթելով ամենայն բարիք: Կարծում եմ Հենոն ավելին է հայկական ֆուտբոլի համար, քան, ուղղակի, ֆուտբոլիստ: Հենոն առաջատար է և միշտ կմնա այդպիսին»:Ավելին19:0703.03.22 -
ՄիջազգայինՄեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների երկրորդ փուլըԲելառուսում սկսվել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների երկրորդ փուլը։ Հաղորդվում է, որ բանակցություններից առաջ նրանք փոխանակվել են ձեռքսեղմումներով։Ավելին18:5703.03.22 -
ՀասարակականՊարզաբանում` ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգի վերաբերյալՕտարերկրյա պետություններում բնակվող ազգությամբ հայերը «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի շրջանակներում ՀՀ քաղաքացիություն ստանալու (շնորհման եղանակով) համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետությունում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (Դավիթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք), իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ տվյալ պետությունում գործող դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։ Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել՝ - օտարերկրյա պետության վավեր անձնագիրը և դրա պատճենը, - 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր), - ծննդյան վկայականը և պատճենը, - ամուսնության վկայականը և պատճենը, - ամուսնու անձնագիրը և պատճենը (եթե քաղաքացին ամուսնությունից հետո փոխել է ազգանունը), - ազգությամբ հայ լինելը հաստատող ներքոհիշյալ փաստաթղթերից որևէ մեկը` ա. ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1390-Ն որոշման մեջ նշված եկեղեցական կառույցների կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթ` հաստատված օրենքով սահմանված կարգով, որում առկա կլինի նշում մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին, բ. օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված և ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ` ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթ, գ. օրենքով սահմանված կարգով հաստատված՝ ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ, դ. ծնողի (պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում: Համահայր կամ համամայր եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթն անձի համար կարող է հանդիսանալ ազգությունը հաստատող փաստաթուղթ, եթե եղբոր կամ քրոջ ազգությամբ հայ լինելը պայմանավորված է նրանց համատեղ ծնողի ազգությամբ։ Այս դեպքում թվարկված փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է նաև տվյալ անձի ազգակցական կապը հիմնավորող` իրավասու պետական մարմինների կողմից տրված փաստաթուղթ: Եթե վերը նշված փաստաթղթերը կազմված են օտար լեզվով, ապա ներկայացվում են նաև օրենքով սահմանված կարգով կատարված թարգմանությունները (նոտարական կամ հյուպատոսական վավերացմամբ)։ Դիմումը ներկայացնելիս լրացվում է նաև դիմում-հարցաթերթ, որը դիմումատուն կարող է լրացնել անձամբ։ Հարցաթերթի նմուշ-օրինակները տեղադրված են ոստիկանության պաշտոնական կայքում՝ ներբերռնման հնարավորությամբ, ուստի դիմումատուները կարող են դրանք նախապես լրացնել և ներկայացնել դիմումի ու պահանջվող մյուս փաստաթղթերի հետ միասին։ Հարցաթերթը ԱՎ վարչությունում լրացնելու ընթացքում առաջացած հարցերի դեպքում անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցները օժանդակում են այն ճիշտ լրացնելու համար։ Քաղաքացիություն ստանալու դիմումները քննարկելու համար գանձվում է պետական պետական տուրք՝ 1000 ՀՀ դրամ։ Ուշադրություն. դիմումը ներկայացնելիս որևէ այլ վճարում օրենսդրությամբ սահմանված չէ։ Տեղեկացնում ենք նաև, որ ԱՎ վարչությունում ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացի հետ կապված մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով առանձնացվել են 010-59-07-26, 091-18-93-98 հեռախոսահամարները (ընդ որում՝ երկրորդ համարը ապահովված է նաև WhatsApp, Viber հավելվածներով արտերկրից զանգելու hնարավորությամբ), որոնցով մասնագետին կարող եք ուղղել հարցեր և ստանալ անհրաժեշտ պարզաբանումներ։Ավելին18:5503.03.22 -
ՀասարակականԱԺ ամբիոնի վրա մոմ թափեք, նիստերի հեռարձակումը դադարեցրեք․ զզվելի է․ Զոհրաբյան«Պառլամենտական կամասուտրա Երեկ խորհրդարանական ստրիպտիզի ապոգեյն էր։ Հայաստանի հանրապետության վարչապետը սպառնաց թափ տալ ոչ միայն մատ, այլեւ՝ ուրիշ բան։ Ուրիշ բանի քվինտեսենցիան, իհարկե, չառարկայացավ, սակայն հայ քաղաքական մշակույթը այսուհետ հատեց սեռապաթոլոգիկ դիսկուրսի բոլոր պլինդուզները։ Երեկ, սակայն, ողջ այս շիզոիդալ բալագանի ընթացքում Նիկոլը, IQ-ի հետ անհամատեղելիություն ունեցող կոնտենտին ուզում էր համոզել, որ նախկին բանակցող երկու նախագահները դավաճան էին, որովհետեւ «կարգավիճակ՝ տարածքների դիմաց» սկզբունքը, դա, ըստ Նիկոլի, հենց դավաճանություն է։ Օք, հարց չկա։ Եթե հասարակության IQ-ն թույլ է տալիս, որ իրեն դնեն բենգալյան ֆիկուսի տեղ, որին անհրաժեշտ է ընդամենը պարբերեբար ջրել, ապա կարելի է ասել ամեն ինչ՝ նաեւ, որ 44-օրյա պատերազմը մեր հաղթանակն էր՝ եթե հարցին մոտենանք Էնշթեյնի՝ հարաբերականության տեսության դոկտրինից։ Սակայն, ԱԺ-ում մատ թափ տալուց մի քանի ժամ անց, Նիկոլ Փաշինյանը, դիվանագետի օրվան նվիրված իր ելույթում վերցնում եւ հղում է անում Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության կողմից առաջարկված սկզբունքներին եւ տարրերին՝ որպես Հայաստանի համար ընդունելի տարբերակ։ Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Նա ասում է՝ «Մեզ համար մեծագույն խնդիր եւ առաջնահերթություն է մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը եւ բազմիցս ասել ենք, որ հարցի կարգավորումը պատկերացնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջ քաշված սկզբունքների եւ տարրերի հիմա վրա»։ Ահա այսպես։ Ուստիեւ, եզրակացություն թիվ մեկ՝ ԱԺ ամբիոնի վրա մոմ թափեք։ Եզրակացություն թիվ երկու՝ ԱԺ նիստերի հեռարձակումը դադարեցրեք։ Զզվելի է»։Ավելին18:5003.03.22 -
ՀասարակականԻնձ համար Սանասար է, բայց 27 տարի անց դարձավ Կուբաթլու. ՕհանյանՍանասար է, սակայն 1993-ից 27 տարի անց այդ բնակավայրը դարձավ Կուբաթլու։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ԱԺ ամբիոնից նման հայտարարություն արեց` ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հարցադրման։ Երեկ ԱԺ–ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց հղեց, որի ժամանակ օգտագործեց «հողերը հանձնել» արտահայտությունը։ Դրանից Փաշինյանը հունից դուրս եկավ և ի պատասխան ասաց, թե իրեն «հող հանձնելու» մեջ մեղադրողների հետ ինքը մատով է խոսել ու մատով էլ խոսելու է։ Փաշինյանն ասաց, որ ընդդիմադիր խմբակցություններից պահանջում է, որ հրապարակային դիրքորոշում հայտնեն` ի վերջո Սանասա՞ր է, թե՞ Կուբաթլու։ «Իմ ղեկավարները երբեք բանակցային շրջանում չեն ասել վերադարձրեք կամ հետ քաշեք զորքերը։ Ընդհակառակը, նրանք ասել են` ամրապնդեք դիրքերը, և բանակցային գործընթացում դրանք ամրապնդվել են մեր շահերի իրականացման համար։ Պատմական Արցախն ավելի մեծ տարածք է, քան Արցախի Հանրապետությունը. 1933-ին է ստեղծվել Կուբաթլուի բնակավայրը, իսկ մինչ այդ հայկական տարածք է եղել այն»,–ասաց Օհանյանը։ Օհանյանի խոսքով` գաղափարական և հայրենիքի ազատագրման առումով` այդ բնակավայրն իր համար Սանասար է, սակայն հիմա այն դարձել է Կուբաթլու։ «Ինձ համար Սանասար է, քանի որ այդ մարդիկ այդ հողերի համար պայքարել են և կյանք տվել։ Իսկ թե ում համար է Կուբաթլու, հետագայում` բանակցությունների ընթացքում, հայտնի կլինի։ Այդ հողերը թողել են թշնամուն այսօրվա իշխանության օրոք»,–ասաց Օհանյանը։ Հակառակորդն այսօր իրեն որպես հարևան չի դրսևորում. Օհանյանը` խաղաղության դարաշրջանի մասին Նա նշեց, որ մինչ այս բանակցային գործընթացի փաստաթղթերում տարածքներ հանձնելը չի եղել առաջնահերթ, այլ Արցախի ինքնորոշման հարցը։ Անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին` Օհանյանը հավելեց, որ իրենց համար վիրավորական խոսքերն անընդունելի են և ընդամենը չի ուզում իջնել այդ մակարդակին։Ավելին18:4903.03.22 -
ՀայաստանՀայաստանի որևէ նախագահ շրջանների հանձնման վերաբերյալ երբեք համաձայնագիր չի ստորագրել․ Նազարյան«Սանասար, թե՞․․․Իհարկե՝ Սանասար, ինչպես նաև՝ Տավուշ և ոչ՝ Թովուզ , Քարվաճառ և ոչ՝ Քելբաջար, Գանձակ և ոչ՝ Գյանջա, բայց էս ամեն ինչը, բանակցություների , դիավանագիտության, իրականության, աշխարհում մեր տեղի ու դերի հետ որևէ կապ չունի։ Բանակցելն ամոթ չէ, բանակցելը դավաճանություն չէ , դավաճանություն է խուսափել բանակցություններից և վտանգել պետությունն ու ժողովրդին»,-այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ խորհրդարանի ամբիոնից։ « Սիրելի՛ հայրենակցիներ, երբեք Հայաստանի որևէ նախագահ շրջանների հանձնման վերաբերյալ համաձայնագիր չի ստորագրել ․ քննարկե՞լ են փոխզիջումային տարբերակներ, իհարկե՝ այո , քննարկել են, որ մեր երկիրը խաղաղ լինի, որ Արցախի խնդիրը հնարավորին չափ ընդունելի լինի, որ մեր տղերքը չզոհվեն»,-ասաց Նազարյանը՝ այդուհետ խոսքն ուղղելով իշխանություններին․ «Դուք ո՛չ կարողացաք նորմալ բանակցել, ո՛չ տղերքի կյանքը փրկել, ու այսքանից հետո մատ եք թափ տալիս։ Ո՞ւմ վրա եք մատ թափ տալիս․ Արցախն ազատագրած Սեյրան Օհանյանի՞, Սյունիքի մեր ընկերների՞»,-ասաց Գեղամ Նազարյանը։Ավելին18:4403.03.22 -
ՏարածաշրջանՌԴ-ն շուտափույթ կարգավորում է ակնկալում․ ԱԳՆ-ն՝ Կիևի հետ առաջիկա բանակցությունների մասինոսկվան հուսով է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունները կհանգեցնեն իրադրության շուտափույթ կարգավորմանը, Դոնբասում խաղաղության վերականգնմանը, մարդկանց խաղաղ և արդար կյանքին վերադառնալուն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Զախարովան նաև մատնանշել է ուկրաինական կողմի ներկայացուցիչների մարտավարությունը։ «Քանի ժամ էլ գնում են, երբ տեղ են հասնում, ասում են, թե հոգնած են և ընկնում-քնում են, առևտուր են անում, թե որտեղ, ինչ հարթակում և ինչպես են իրենք նստելու, խոսելու, գտնվելու»,-նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ այս ամենի մեջ սեփական ժողովրդի հանդեպ հոգածություն չի երևում։ Զախարովան կարծում է, որ այդպիսի տակտիկան բխում է ԱՄՆ հատուկ ծառայությունների ուղիղ հրահանգներից։ Քիչ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ Ռուսաստանի հետ բանակցությունների համար։ Փետրվարի 28-ին կայացել է Բելառուսի տարածքում ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների առաջին փուլը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Հանդիպումից հետո նա հայտարարել է, որ պատվիրակությունները գնում են տուն՝ իրենց երկրների իշխանությունների հետ խորհրդակցությունների համար, բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա առաջիկա օրերին:Ավելին18:4303.03.22