Լրահոս
2026-01-21
-
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 21.01.2026Մամուլի տեսություն 21.01.2026Ավելին12:1921.01.26 -
ՔաղաքականՔՊ-ականները հավաքվել են Ռիփսիմե Հունանյանի աշխատասենյակում«News.5tv.am»-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին խորհրդարանում մի քանի ՔՊ-ականներ հավաքվել են ՔՊ-ական պատգամավոր Ռիփսիմե Հունանյանի աշխատասենյակում, կարծես՝ իրենց համար էլ է անակնկալ եղել Հունանյանի հրաժարականը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակիցը մեր թղթակցին հայտնել է, որ Հունանյանը դեռևս չի պատրաստվում լրատվամիջոցներին պարզաբանում տալ:Ավելին12:1021.01.26 -
ՔաղաքականԲարձրագույն կրթություն չունեցող ՔՊ-ականը հրաժարվեց ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնիցԼավագույն առաջնորդությունը սեփական օրինակով առաջնորդությունն է: Առաջնորդվելով այս ուղենիշով` որոշել եմ հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Միաժամանակ, որոշել եմ ինքնաբացարկ հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց:Ավելին12:0321.01.26 -
ՀասարակականԼեռնային շրջաններում ձնածածկույթի բարձրությունը նախորդ տարվա հունվարի 21-ի համեմատ 60-80սմ-ով ավելի է«2026թ. հունվարի 21-ի դրությամբ հանրապետության լեռնային շրջաններում ձնածածկույթի բարձրությունը 2025 թվականի նույն օրվա համեմատ 60-80սմ-ով ավելի է, ինչն իր դրական ազդեցությունն է ունենալու ջրամբարների գարնային ջրալցվածության վրա»:Ավելին11:4821.01.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ն և Ուկրաինան Դավոսում չեն ստորագրի 800 միլիարդ դոլարի համաձայնագիրըԱՄՆ-ն և Ուկրաինան Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման վերաբերյալ 800 միլիարդ դոլարի համաձայնագիրը, ինչպես նախկինում նախատեսված էր, հաղորդել է Axios-ը հղում անելով ուկրաինական աղբյուրի։Ավելին11:3221.01.26 -
ՀասարակականԼաուրա Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորածՀամայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1986 թվականին ծնված Լաուրա Ոսկանյանը։Ավելին11:2121.01.26 -
ՀասարակականՀիմա ես ամենաերջանիկ կինն եմ. Գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքջյանի կին«Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, դրանք դիպան իմ սրտին»,-գրում է Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդան՝ արձագանքելով բազմաթիվ շնորհավորանքներին, աչքալուսանքներին, բարեմաղթանքներին։Ավելին11:0521.01.26 -
ՀասարակականԱպարանի, Արագածի և Արթիկի ճանապարհներին բուք էՓակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:Ավելին10:4821.01.26 -
ՀասարակականՀրազդանում 49-ամյա վարորդը «Volvo» մակնիշով կողաշրջված հայտնվել է ձնակույտերի մեջ․ կա վիրավորԵրեկ՝ հունվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Արամ Ս․-ն իր վարած «Volvo» մակնիշի «ցեմենտավոզով» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձնակույտերի մեջ։Ավելին10:3921.01.26 -
Մամուլի տեսությունԻ՞նչ կապ ունի Հայկ Սարգսյանը Հովիկ Աղազարյանի քրեական գործի հետ․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում, ըստ ամենայնի, որոշել են պատգամավոր Հայկ Սարգսյանին ոչ միայն «գծերից գցել»` մերժել պատգամավորական թեկնածության հայտը, այլեւ իրավական գործընթաց սկսել նրա նկատմամբ։Ավելին10:2721.01.26 -
Մամուլի տեսությունՔՊ-ում մրցավազք է սկսվել. կուսակցականները պայքարելու են լավ «դիրքերում» լինելու համար. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին իշխող ՔՊ կուսակցությունում իսկական մրցավազք է սկսվել։ Բանն այն է, որ ՔՊ-ականները պետք է շատ ակտիվ աշխատեն իրենց ռեյտինգի վրա, որպեսզի կարողանան կուսակցական 1000 պատվիրակներից ձայներ «հավաքել»։Ավելին10:1521.01.26 -
Մամուլի տեսությունԻնչ վիճակում է հայրենիք վերադարձած գերին․ «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Բաքվի գերությունից այսօր վերադարձած Վագիֆ Խաչատրյանը դեռ հիվանդանոցում է , հիվանդանոցային բուժման կարիք դեռ ունի։ Այս մասին «Իրավունքին» պատմեց դուստրը՝ Վերա Խաչատրյանը․Ավելին10:0721.01.26 -
Մամուլի տեսությունՈ՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Նախնական որոշմամբ՝ փետրվարի 15-ին տեղի կունենա ՔՊ համաժողովը, որի ընթացքում նախնական կձեւավորվի ՔՊ ցուցակը։ Ինչպես գրել էինք, համաժողովի հազար պատվիրակները 50 հոգու են ընտրելու՝ գրանցված 280 թեկնածուների ցանկից։Ավելին10:0021.01.26 -
Մամուլի տեսությունԵկեղեցու դեմ արշավը հունից հանում է նախարարներին ու մարզպետներին․ «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Պարզվում է` գնալով եկեղեցու դեմ արշավի սաստկացումը հունից հանում է հատկապես Կառավարության անդամներին եւ մարզպետներին:Ավելին09:5621.01.26 -
Մամուլի տեսությունՔՊ-ական Ալխաս Ղազարյանը 13 անշարժ գույք է հայտարարագրել․ «Ժողովուրդ»Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հեղափոխության «ոսկե կանոնը» այն է՝ «բացառել խնամի-ծանոթ-բարեկամով աշխատանքի տեղավորելու գործընթացը», սակայն այն խախտվել է վաղուց, երբ, օրինակ, ընտանիքով աշխատում են իշխանական շրջանակներում։Ավելին09:4921.01.26 -
Մամուլի տեսությունՔՊ-ն դատավորներին պատժելու նախագիծ է բերել ԱԺ. «Ժողովուրդ»Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատավորներին «պատերի տակ վնգստացող» անվանած Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչներին դատական անկախությունը, որը անգամ տեսականորեն կարող է որևէ դատարանի որևէ դահլիճում դրսևորվել, հանգիստ չի տալիս։Ավելին09:4321.01.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հետ:Ավելին09:3621.01.26 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3021.01.26
2026-01-20
-
Արտաքին քաղաքականությունՄենք ընդամենը 5-6 ամիս է, ինչ խաղաղության պայմաններում ենք ապրում, վայելում ենք այս իրավիճակը․ ԱլիևՆա նշել է, որ Ադրբեջանից արդեն կրիտիկական նշանակության նավթամթերք է փոխադրվել Հայաստան, ինչի արդյունքում նաև գների նվազում է արձանագրվել։ «2-3 տարի առաջ սա բացարձակ աներևակայելի էր, բայց այսօր դա իրականություն է։ Ի՞նչ պետք է մենք այսօր անենք․ ցույց տանք խաղաղության արդյունքները, որպեսզի կարողանանք նաև մեր երկու հասարակությունների լիարժեք աջակցությունը ստանալ»,-հավելել է Ալիևը։Ավելին23:5820.01.26 -
ՔաղաքականՀայոց եկեղեցին պետք է անհապաղ կարգալույծ անի բոլոր ապստամբ հոգևորականներին. Հարութ ՍասունյանՀայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանն անցյալ շաբաթ հրապարակեց խիստ վիճահարույց հայտարարություն, որը մեծ աղմուկ բարձրացրեց՝ խորացնելով Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական Եկեղեցու միջև առկա լարված հարաբերությունները։ Վերջերս արքեպիսկոպոս Տերտերյանը նաև համատեղ հայտարարություն էր ստորագրել ինն այլախոհ այլ բարձրաստիճան հոգևորականների և Փաշինյանի հետ՝ կոչ անելով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրաժարական տալ՝ Եկեղեցու բարեփոխման պատրվակով: Անհեթեթ է հավատալ, որ այս ապստամբ հոգևորականներն ի զորու են բարեփոխել Եկեղեցին, քանի որ նրանցից ոմանք ծանր անբարոյական և քրեական արարքներ են կատարել: Ազգային անվտանգության ծառայությունը շանտաժի է ենթարկել նրանց՝ սպառնալով հրապարակել նրանց հանցագործություններն ու ապօրինի գործերը, ինչի հետևանքով նրանք հարկադրված են եղել միանալ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին: Վեց ամիս շարունակ Կաթողիկոսի հրաժարականը պարտադրելու անհաջող արշավից հետո, վարչապետը փոխել է մարտավարությունը՝ ճնշում գործադրելով մի խումբ հոգևորականների վրա, որպեսզի Կաթողիկոսին պաշտոնանկ անելու գործում նրանք միանան իրեն, այդպիսով պառակտում առաջացնելով Եկեղեցու ներսում։ Կան մի քանի լուրջ խնդիրներ այն քայլերում, որոնք փորձում են իրականացնել Փաշինյանը և դժգոհ հոգևորականները. 1) Վարչապետը խախտում է Սահմանադրությամբ ամրագրված Եկեղեցու և պետության բաժանման սկզբունքը՝ միջամտելով Եկեղեցու ներքին գործերին։ 2) Վերջին կիրակի օրերին Փաշինյանն աջակցել է կարգալույծ արված որոշ «հոգևորականների»՝ մասնակցելով նրանց կողմից Հայաստանի մի քանի եկեղեցիներում մատուցված չարտոնված Պատարագներին: 3) Մասյացոտնի թեմի առաջնորդ եպիսկոպոս Գևորգ Սարոյանը դատական հայց է ներկայացրել Կաթողիկոսի դեմ՝ իրեն փոխարինելու համար։ Դատավորը, Փաշինյանի հրամանով, վերականգնել է առաջնորդին՝ այդպիսով խախտելով Հայաստանի Սահմանադրությունը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դրույթները։ Հայ առաքելական եկեղեցին պետք է ՄԻԵԴ բողոք ներկայացնի Հայաստանի կառավարության դեմ՝ Եվրոպական դատարանի այն դրույթները խախտելու համար, որոնք արգելում են պետությանը միջամտել Եկեղեցու ներքին որոշումներին։ Արքեպիսկոպոս Տերտերյանն անցած շաբաթ իր հայտարարության մեջ թվարկել է Կաթողիկոսին դեմ լինելու 11 պատճառ։ Ահա իմ հակափաստարկները․ Հիսուս Քրիստոսն ասել է. «Թող առաջինը քարը նետի նա՛, ով անմեղ է» (Հովհաննես 8։7): Հիսուսը նաև ասել է. «Կեղծավոր, նախ քո աչքից գերանը հանի՛ր և ապա կտեսնես, թե ինչպես եղբորդ աչքից շյուղը հանես» (Մատթեոս 7։5): Այս աշխարհում ոչ ոք կատարյալ չէ, ներառյալ Կաթողիկոսը, բայց նրանք, ովքեր քննադատում են նրան, պետք է մաքուր ձեռքեր ունենան և, ամենից առաջ, ճշմարտությունն ասեն: Արքեպիսկոպոս Տերտերյանը Կաթողիկոսին մեղադրում է հետևյալում. 1․ՊարտակելէԱրշակարքեպիսկոպոսիենթադրյալանպարկեշտարարքը․նա հերքել է այս անհիմն մեղադրանքը: Նրան անարդարացիորեն ձերբակալել և բանտարկել են: Բարոյական անպարկեշտության մեղադրանքը, նույնիսկ եթե ճիշտ է, հանցանք չէ, որի համար անձը կարող է օրինականորեն հետապնդվել կառավարության կողմից: 2. Հորդորել է կարգալույծ վանականին և նրա մորը՝ մասնակցել կառավարության դեմ բողոքի ցույցին։ Սա բացարձակ սուտ է։ 3. Չի արձագանքել կուսակրոնության երդումը խախտելու վերաբերյալ մեղադրանքներին։ Բամբասանքներն ապացուցված փաստեր չեն, իսկ լուրերը չհերքելը մեղավորության ապացույց չէ։ Արևմտյան թեմի առաջնորդի շուրջ ևս բամբասանքներ են շրջանառվում, սակայն նա դրանցից որևէ մեկը չի հերքել։ 4. Լռություն է պահպանել այն բանից հետո, երբ Ազգային անվտանգության ծառայությունը իր եղբորը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսին, մեղադրել է օտարերկրյա գործակալ լինելու մեջ: Սա ևս մեկ կեղծ մեղադրանք է՝ հիմնված կեղծ փաստաթղթի վրա: Այնուհանդերձ, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հերքել է այդ մեղադրանքը: 5. Չի բացահայտել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆինանսները: Արքեպիսկոպոս Տերտերյանը պետք է ավելի շատ մտահոգված լինի այն փաստով, որ Արևմտյան թեմը Սուրբ Ղևոնդի տաճարի համալիրը Կալիֆորնիայի Բըրբանքում քաղաքում կառուցել է հանրությունից հավաքագրված տասնյակ միլիոնավոր դոլարներով, սակայն չեմ հիշում, որ տեսած լինեմ հաշվետվություն այն մասին, թե ինչպես են ծախսվել այդ գումարները: 6. Արքեպիսկոպոս Տերտերյանի գլխավորած բարեփոխումների հանձնաժողովի կողմից մշակված եկեղեցական կանոնադրությունները մնացել են թղթի վրա։ Ինչո՞ւ նա այս բոլոր տարիներին չի բողոքել այս անգործությունից, և ինչո՞ւ է իր ձայնը բարձրացնում միայն հիմա՝ վարչապետի կողմից Եկեղեցու դեմ քաղաքական արշավին միանալուց հետո։ 7. Միանձնյա գործելաոճը։ Նմանատիպ մեղադրանքներ կան նաև արքեպիսկոպոս Տերտերյանի գերիշխող ղեկավարման ոճի վերաբերյալ։ Օրինակ՝ ոչ ոք չի համարձակվում բարձրաձայնել, երբ նա հոգևորականներին նշանակում է պաշտոնների՝ առանց Թեմական խորհրդի հետ խորհրդակցելու։ 8. Եկեղեցու քաղաքականացումը և «պետության խաղաղության օրակարգին» հակադրվելը։ Եկեղեցին չի կարող լուռ մնալ՝ ականատես լինելով Փաշինյանի կործանարար գործողություններին։ Նա չի կարող խաղաղություն հաստատել՝ անվերջ զիջումներ անելով Հայաստանի թշնամիներին։ Եկեղեցին դեմ է ոչ թե պետությանը, այլ գործող իշխանությունների պարտվողական քաղաքականությանը։ 9. Իր քննադատներին վարկաբեկելու համար ընդհատակյա լրատվական արշավ է մղում: Արքեպիսկոպոս Տերտերյանը Կաթողիկոսին սխալ կերպով ներկայացնում է որպես հասարակայնության հետ կապերի մասնագետ: 10. Եկեղեցու թուլացումը, «ժողովրդին աղանդների ճիրաններում թողնելը»։ Սա շարունակական խնդիր է Հայաստանի անկախացումից ի վեր։ Սխալ է մեղադրել միայն գործող Կաթողիկոսին։ Արքեպիսկոպոս Տերտերյանը պետք է ավելի շատ մտահոգված լինի Լոս Անջելեսում առկա խնդիրներով, որտեղ լայնորեն տարածված է աղանդավորական գործունեությունը, մարմնավաճառությունը և թմրամոլությունը։ 11. «Հակապետական և առճակատման քաղաքականություն» վարելը: Սա 8-րդ կետի կրկնությունն է: Եկեղեցին «հակապետական» չէ: Այն դեմ է այս վարչակազմին, որը կործանում է երկիրը: Ամփոփելով՝ արքեպիսկոպոս Տերտերյանն անկեղծ չէ Եկեղեցու իր քննադատություններում։ Որպես 36 տարվա առաջնորդ (Կանադա՝ 1990-2003թթ․ևԱրևմտյանԱՄՆ՝ 2003թ-իցմինչօրս) ևԳերագույնհոգևորխորհրդիանդամ՝նահնազանդորենծառայելէԿաթողիկոսին՝առանցորևէբողոքիմինչօրս։ Արքեպիսկոպոս Տերտերյանի բարձրացրած բոլոր հարցերը՝ ճիշտ թե սխալ, պետք է քննարկվեն ներքին կարգով՝ համաձայն Եկեղեցու վաղուց հաստատված ընթացակարգերի: Եկեղեցու կեղտոտ լվացքը հրապարակայնացնելը վնասում է Հայ Առաքելական Եկեղեցուն և օտարացնում հավատացյալներին: Հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի շահերից չի բխում, որ արքեպիսկոպոս Տերտերյանը միանա Փաշինյանի քաղաքական արշավին, որի միակ նպատակը ոչ թե Եկեղեցու բարեփոխումն է, այլ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո իր վարչապետի պաշտոնի երկարաձգումը։ Շատերը կարծում են, որ արքեպիսկոպոս Տերտերյանի այս անխոհեմ քայլի միակ պատճառն այն է, որ Փաշինյանը նրան խոստացել է դարձնել հաջորդ Կաթողիկոս։ ԱՄՆ-ի Արևմտյան Թեմական խորհուրդը պետք է քննարկի արքեպիսկոպոս Տերտերյանին փոխարինելու հարցը՝ նոր առաջնորդի ընտրություններ անցկացնելով։ Ժամանակն է, որ Հայոց Եկեղեցին կարգալույծ անի Տերտերյանին և մյուս բոլոր հոգևորականներին, որոնք խախտել են իրենց կրոնական երդումները և միացել վարչապետ Փաշինյանին, որը պատրաստ է զոհաբերել Եկեղեցու և պետության 11. «Հակապետական և առճակատման քաղաքականություն» վարելը: Սա 8-րդ կետի կրկնությունն է: Եկեղեցին «հակապետական» չէ: Այն դեմ է այս վարչակազմին, որը կործանում է երկիրը: Ամփոփելով՝ արքեպիսկոպոս Տերտերյանն անկեղծ չէ Եկեղեցու իր քննադատություններում։ Որպես 36 տարվա առաջնորդ (Կանադա՝ 1990-2003թթ․ևԱրևմտյանԱՄՆ՝ 2003թ-իցմինչօրս) ևԳերագույնհոգևորխորհրդիանդամ՝նահնազանդորենծառայելէԿաթողիկոսին՝առանցորևէբողոքիմինչօրս։ Արքեպիսկոպոս Տերտերյանի բարձրացրած բոլոր հարցերը՝ ճիշտ թե սխալ, պետք է քննարկվեն ներքին կարգով՝ համաձայն Եկեղեցու վաղուց հաստատված ընթացակարգերի: Եկեղեցու կեղտոտ լվացքը հրապարակայնացնելը վնասում է Հայ Առաքելական Եկեղեցուն և օտարացնում հավատացյալներին: Հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի շահերից չի բխում, որ արքեպիսկոպոս Տերտերյանը միանա Փաշինյանի քաղաքական արշավին, որի միակ նպատակը ոչ թե Եկեղեցու բարեփոխումն է, այլ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո իր վարչապետի պաշտոնի երկարաձգումը։ Շատերը կարծում են, որ արքեպիսկոպոս Տերտերյանի այս անխոհեմ քայլի միակ պատճառն այն է, որ Փաշինյանը նրան խոստացել է դարձնել հաջորդ Կաթողիկոս։ ԱՄՆ-ի Արևմտյան Թեմական խորհուրդը պետք է քննարկի արքեպիսկոպոս Տերտերյանին փոխարինելու հարցը՝ նոր առաջնորդի ընտրություններ անցկացնելով։ Ժամանակն է, որ Հայոց Եկեղեցին կարգալույծ անի Տերտերյանին և մյուս բոլոր հոգևորականներին, որոնք խախտել են իրենց կրոնական երդումները և միացել վարչապետ Փաշինյանին, որը պատրաստ է զոհաբերել Եկեղեցու և պետության շահերը՝ հանուն իր սեփական քաղաքական նկրտումների։շահերը՝ հանուն իր սեփական քաղաքական նկրտումների։ Հարութ Սասունյան Թարգմանությունը՝ Ռուզաննա ԱվագյանիԱվելին23:4820.01.26