Լրահոս
2022-02-27
-
Սեռական սկանդալ՝ բանակային հանցագործության հիմքում. Կոռնիձորի արյունոտ գիշերըԵրեք զինծառայողների մահվան հանգամանքները չեն պարզվում հանցագործությունից 6 ամիս անց: Փաստաբանը պնդում է՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո սպանության պաշտոնական վարկածը փշուր-փշուր է եղել: Իսկ պաշտոնական վարկածով՝ բանակային հանցագործության հիմքում սեռական սկանդալն է: Դատաբժշկությունը չի հերքում պաշտոնական վարկածը: Կոռնիձորի արյունոտ գիշերվա առեղծվածը:Ավելին22:1527.02.22 -
ՀայաստանԳյումրիում տեղի ունեցած դաժան սպանության բացառիկ մանրամասներըԳյումրիում երեկ գիշեր տեղի ունեցած դաժան սպանությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Ժամը 01:05-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Գյումրու Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը Աթարբեկյան փողոցի «Անդրանիկի» արձանի դիմացից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված մի քաղաքացու: Սպանվածը Գյումրի քաղաքի բնակիչ, 1987 թվականին ծնված Վահագն Հարությունյանն է եղել։ «Ձայներ լսեցինք դուրս եկանք փողոց, տեսանք գետնին ընկած էր, սաղ արյուն էր»,- Irakanum.am-ին պատմեց սպանված երիտասարդի հարևաններից մեկը։ 35 –ամյա տղամարդը մարմնի տարբեր հատվածներում ստացել է դանակի բազմաթիվ հարվածներ։Ավելին22:1127.02.22 -
ՄիջազգայինԵՄ–ն ուզում է արգելել Russia Today-ի և Sputnik-ի գործունեությունը. Sputnik–ը պատասխանել էԵվրամիությունը հանդես է եկել Ռուսաստանի դեմ նոր սահմանափակումների առաջարկով։ Այս անգամ առաջարկվել է արգելել Եվրամիության տարածքում ռուսական Russia Today լրատվական ալիքի ու Sputnik լրատվական գործակալության կայքերի ու ռադիոկայանների, ինչպես նաև դրանց դուստր ձեռնարկությունների աշխատանքը։ Sputnik գործակալությունը պատասխանել է Եվրահանձնաժողովի ղեկավարին` առաջարկելով պատժամիջոցները տարածել ողջ համացանցի վրա։ «Մենք առաջարկում ենք Եվրամիությանը կանգ չառնել կիսատ-պռատ սահմանափակումների վրա, այլ անհապաղ արգելել ինտերնետը»,-ասել է Sputnik-ի մամուլի ծառայությունը։ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը ավելի վաղ պատժամիջոցներ էին սահմանել Ռուսաստանի ղեկավարության և Ռուսաստանի տնտեսության տարբեր ոլորտների դեմ։ Արևմուտքն այսպես արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողություն սկսելու որոշմանը։ Ռուսաստանի ղեկավարը պատժամիջոցներն անվանել է ոչ լեգիտիմ։Ավելին22:0727.02.22 -
ԱրցախԲաքվում ծեծված խրամորթցին հարազատ գյուղում գնալու տեղ չունի«Օրը 4 անգամ ինձ ծեծում էին». Խրամորթի հանդերից Բաքվի բանտ հասած Աբելը հիշում է, որ թշնամին միայն դեմքին չէր հարվածում, որ հեռուստատեսային հարցազրույցներ տար: Եվ այն, որ կողքի խցերից լսում էր ընկերների տառապանքի ձայնը: Նախկին գերին հիմա հայրենի Խրամորթում գնալու տեղ չունի. «աջ գնաս՝ թիրախ ես, ձախ գնաս՝ թիրախ ես»: «Մեռնել է՝ մեռնել, գնանք տղամարդավարի մեռնենք», - ասում է Աբելն ու վստահեցնում՝ ինքը գյուղից գնալու ոչ տեղ ունի, ոչ էլ ցանկություն:Ավելին22:0027.02.22 -
Հայաստան«Ասֆալտին չփռված թշնամին»՝ Երևանում. սովորական հայկական սկանդալներԵրևան եկած ադրբեջանցիներին ասֆալտին չեն փռում, բայց նրանց գալու դեմ բողոքող հայերին բռնի բերման են ենթարկում: Հայաստանի իշխանությունը չի ուզում բարկացնել թուրքերին, որքան էլ պահանջի ընդդիմությունը: Ալիևն էլ պարծենում է՝ ինքը հա՛մ Թուրքիայի եղբայրն է, հա՛մ էլ Ռուսաստանի: Սովորական հայկական սկանդալներ:Ավելին21:4527.02.22 -
ՄիջազգայինԿիևի մերձակա օդանավակայանում այրվել է աշխարհի ամենամեծ բեռնատար ինքնաթիռըԿիևի մերձակայքում Ռուսաստանի զինված ուժերի և ուկրաինական բանակի միջև բախումների հետևանքով այրվել է Գոստոմելի օդանավակայանում կանգնած An-225 Mriya ինքնաթիռը։ Տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի ռազմարդյունաբերական կոնցեռնը։ Ընկերությունը նշում է, որ ինքնաթիռի վերականգնումը կարժենա մոտ 3 մլրդ դոլար։ An-225 -ն աշխարհի ամենամեծ ինքնաթիռն էր: Այն նախագծվել և արտադրվել է ԽՍՀՄ-ում, Կիևի մեխանիկական գործարանում 1984-1988 թվականներին, միայն մեկ` եզակի օրինակով։ Առաջին թռիչքն իրականացվել է 1988 թվականի դեկտեմբերի 21-ին։ Ինքնաթիռը սկսել է գործել 1989 թվականին և կարող էր տեղափոխել 150-200 տոննա բեռ։ Ուկրաինայի անկախության տարիներին An-225–ը շահագործվում էր «Անտոնով» ավիաընկերության կողմից։ Վերջին անգամ Mriya-ն օդ է բարձրացվել 2020 թվականի մարտին։Ավելին21:4527.02.22 -
ՄիջազգայինՊայթյուններ՝ անկախության հրավառությունից հետո. պատերազմի քրոնիկանՊայթյուններ՝ անկախության հրավառությունից հետո: Դոնբասի ու Լուգանսկի Հանրապետությունները ճանաչելուց հետո Պուտինը «հատուկ ռազմական օպերացիա» սկսեց՝ «ապառազմականացնելու Ուկրաինան»: Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական ռազմական օբյեկտները շարքից դուրս բերելու մասին, Զելենսկին ֆեյսբուքում «լայվ է մտնում»՝ ասելու, որ իրենք անպայման հաղթելու են: Կիևում բաժանված զենքը կրակում է կիևցիների վրա: Ռուս-ուկրաինական պատերազմի քրոնիկան:Ավելին21:3027.02.22 -
ՄիջազգայինԱրժանապատիվ վերաբերմունք՝ զենքը վայր դրածներինՈւկրաինայում ռազմական հատուկ գործողության հետևանքով ռուսական կողմն ունի կորուստներ և վիրավորներ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ «Ռուսաստանի զինծառայողները քաջություն ու հերոսություն են դրսևորում հատուկ գործողության շրջանակներում մարտական առաջադրանքներ կատարելիս։ Ցավոք, կան նաև զոհեր և վիրավորներ։ Մեր կորուստները մի քանի անգամ քիչ են ոչնչացված ազգայնականներից, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ-ի կորուստներից»,- նշել է նա։ Կոնաշենկովի խոսքով՝ ռուսական կողմը արժանապատիվ վերաբերմունք է ցուցաբերում այն ուկրաինացի զինծառայողներին, որոնք զենքը վայր են դրել։Ավելին21:2827.02.22 -
ՄիջազգայինՊուտինի «միջուկային» հրամանը. չավարտվող պատերազմ, սկսվող բանակցություններ«Խեղճ Պուտին, ի՞նչ խոսի սրանց հետ», Լուկաշենկոն ցավում է Պուտինի համար ու խոսելու հարթակ է տրամադրում Մոսկվային ու Կիևին: Զելենսկին առավոտյան համաձայն չէր գնալ Բելառուս, բայց երեկոյան պատվիրակություն է ուղարկել այնտեղ: Հրթիռներ՝ Կիևում, պատժամիջոցներ՝ Կրեմլում, բանակցություններ՝ բելառուսական «գաղտնի վայրում»: Լուկաշենկոն ահազանգում է՝ «Եվրոպան մսաղացի միջով է անցնելու»: Ռուսները վստահեցնում են, որ առաջ են գնում՝ հաճախ առանց դիմադրության, Զելենսկին պնդում է՝ Ուկրաինան զենքը վայր չի դնելու:Ավելին21:1527.02.22 -
ՀայաստանՄենակ այս իշխանությունները կարող էին ուկրաինական ճգնաժամի պիկին ԳՇ պետին փոխել․ ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Մենակ ՀՀ այս իշխանությունները կարող էին ուկրաինական ճգնաժամի պիկին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին փոխել, իսկ շտաբում արմատական փոփոխությունների գնալ։ Ընդ որում՝ մեր տարածաշրջանին փոխանցվող նոր սպառնալիքների ֆոնին, ԳՇ պետի պաշտոնը շարունակում է թափուր մնալ։ Ցանկացած իրավիճակում ԳՇ պետն իր պաշտոնին և, առհասարակ, բանակի զարկերակին տիրապետելու համար ամիսներ, իսկ որոշ հարցերում՝ տարիներ են անհրաժեշտ։ Բայց դե սրանց՝ իշխանության ղեկին կանգնածներին, ի՞նչ ասես, իրենց թվում է, թե իրենց «եղբայրության ծրագիրը» թուրքերի և ադրբեջանցիների հետ «կաշիները» փրկելու է։ Կրակի մեջ ենք»։Ավելին21:1327.02.22 -
ՄիջազգայինՍորոսը աջակցում է ԶելենսկունՍորոսը ուկրաինացի զինվորականներին համեմատել է Վերմախտի զինվորների հետ, ովքեր պաշտպանել են Բուդապեշտը 1944 թվականին։Ավելին21:1227.02.22 -
ՄիջազգայինԵս՝ որպես նախագահ, պատերազմը կանգնեցնելու փորձ չեմ արել․ Զելենսկին՝ բանակցությունների մասինԱլեքսանդր Լուկաշենկոն ինձ խնդրեց, որ Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները հանդիպեն Պրիպյատ գետի մոտ։ Շեշտում եմ՝ առանց նախապայմանների։ Անկեղծ կասեմ․ ես այնքան էլ չեմ հավատում այդ հանդիպման արդյունքներին, բայց թող կայանա։ Որ հետո Ուկրաինայի ոչ մի քաղաքացի կասկած չունենա, որ ես՝ որպես նախագահ, պատերազմը կանգնեցնելու փորձ չեմ արել, երբ անգամ փոքր հնարավորություն է եղել։ [Վլադիմիր Զելենսկի]Ավելին20:5227.02.22 -
ՀայաստանՀայլուր-կիրակի. Պուտինը հրամայում է միջուկային զենքը «հանել». բանակցություն՝ ԲելառուսումԱվելին20:3027.02.22 -
ՀասարակականՀավլաբար թաղամասում կազմակերպվել է նկարների ցուցադրությունՑուցադրությանը նախորդել է միության նախաձեռնած իրազեկման երթը դեպի ցուցադրության անցկացման վայր։Ավելին19:4127.02.22 -
ՀայաստանՍպիտակ քաղաքում հրդեհ է բռնկվելՓետրվարի 27-ին, ժամը 15:58-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Այգեստան փողոցի վերջնամասում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սայաթ-Նովա փողոցում գտնվող այգիներից մեկի տարածքում այրվում են ոչ բնակելի վագոն-տնակ (մոտ 12 քմ) և ինքնաշեն տնակ (մոտ 24 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։42-ին, մարվել՝ 17։24-ին։ Այրվել են տնակները՝ գույքով։Ավելին19:3627.02.22 -
ՀասարակականՎրաստանի դեսպանատունը զգուշացնում է Ուկրաինայում գտնվող քաղաքացիներինՈւկրաինայում գտնվող Վրաստանի քաղաքացիների ուշադրությանը. «Եվս մեկ անգամ խնդրում ենք հնարավորինս ենթարկվել Ուկրաինայի իշխանությունների առաջարկներին, այդ թվում՝ մնալ տանը, հնարավորինս զերծ մնալ փողոցներում տեղաշարժվելուց և ահազանգի դեպքում անհապաղ գնալ մոտակա ապաստարան, հետևել անվտանգության կանոններին»,- jnews.ge-ի փոխանցմամբ այս մասին ասված է Վրաստանի դեսպանության հաղորդագրության մեջ։ «Պահպանեք պարետային ժամի կանոնակարգը՝ ձեր քաղաքի/շրջանի վարչակազմի կողմից սահմանված կանոններին համապատասխան և միշտ ձեզ հետ ունեցեք ձեր անձը հաստատող փաստաթղթերը։ Քաղաքների միջև շարժվելիս խնդրում ենք չափազանց զգույշ լինել և հաշվի առնել, որ հնարավոր է ստիպված լինեք օգտվել շրջանցիկ երթուղիներից, ինչպես նաև հիշեք, որ ճանապարհների երթևեկությունը ծանրաբեռնված է, ինչը զգալիորեն մեծացնում է ճանապարհորդության գնահատված ժամանակը: Նկատի ունեցեք նաև, որ սահմանային անցակետերը չափազանց ծանրաբեռնված են, և ձեզ կարող է մի քանի տասնյակ ժամ պահանջվել սահմանը հատելու համար: Խնդրում ենք ուշադիր հետևել Վրաստանի արտաքին գործերի նախարարության, Վրաստանի դեսպանությունների և հյուպատոսությունների և Ուկրաինայի իշխանությունների պաշտոնական կայքերին։ Եվս մեկ անգամ հիշեցնում ենք դեսպանատան թեժ գծի հեռախոսահամարները՝ +380 (63) 376 77 68, +380 (63) 376 73 64, +380 (93) 544 01 17, +380 (93) 761 17: 17»,– նշվում է Ուկրաինայում Վրաստանի դեսպանատան տեղեկատվության մեջ։Ավելին19:2627.02.22 -
ՍպորտՄարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի հենացատկերի վարժությունում գրավեց առաջին տեղըՀայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը աշխարհի գավաթի խաղարկությունում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի Կոդբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Արթուր Դավթյանը հենացատկերի վարժությունում հավաքելով 14, 983 միավորով` գրավեց առաջին տեղը: Նախօրեին էլ աշխարհի գավաթում Վահագն Դավթյանը օղակների վարժությունում զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը:Ավելին19:2327.02.22 -
ՀայաստանՉեմ բացառում, որ այդ տեղեկատվական կեղծիքը ևս իշխանական շրջանակների ձեռքի գործը լինի․ ԶաքարյանԻնչպես հայտնի է այս օրերին համայն մարդկության ուշադրության կենտրոնում ռուս-ուկրաինական պատերազմն է և դրա հետ զուգակցվող իրադարձությունները։ Այդ ընթացոում, անհայտ ծագման ֆեյք տելեգրամյան ալիքներով ու սոցիալական հարթակներում, այսօր շրջանառության մեջ են դրել մի տեղեկատվություն, ըստ որի՝ իբր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանություն է տվել ռուս-ուկրաինական զարգացումնեի շուրջ: Չեմ բացառում, որ այդ տեղեկատվական կեղծիքը ևս իշխանական շրջանակների ձեռքի գործը լինի: Բայց դա էական չէ: Ի գիտություն բոլոր լրատվամիջոցների, ցանկանում եմ ասել, որ ռուս-ուկրաինական իրավիճակի հետ կապված Սերժ Սարգսյանը որևէ լրատվամիջոցի որևէ պարզաբանում ու մեկնաբանություն չի տվել։Ավելին19:1127.02.22 -
ՄիջազգայինՈւկրաինան հերքում է տարածելՈւկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է, որ ՌԴ-ի հետ բանակցությունների ժամանակ ուկրաինական պատվիրակությունը կներկայացնի ԱԳ փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին: Այդ մասին կիրակի հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոն՝ մեկնաբանելով ուկրաինական ԶԼՄ-ների համապատասխան հաղորդագրությունները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: «Ուկրաինան բաց է բանակցությունների համար հանուն ռուսական զինված ագրեսիայի դադարեցման: Միեւնույն ժամանակ ԱԳՆ-ն չի հաստատում, որ ուկրաինական պատվիրակությունը բանակցությունների ժամանակ կգլխավորի փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին, ինչպես նաեւ չի հաստատում դրանց անցկացումը Գոմելում»,-կիրակի գրել է նա թվիթերյան էջում: Այսօր «Զերկալո նեդելի» եւ «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականները հայտնել էին, որ պատվիրակությունը կներկայացնի Տոչիցկին:Ավելին18:5027.02.22 -
ՄիջազգայինՈւկրաինական ստորաբաժանումները զանգվածաբար օգտագործում են ֆոսֆորային զինամթերք. ՌԴ ՊՆՈւկրաինական ստորաբաժանումները զանգվածաբար օգտագործում են ֆոսֆորային զինամթերք Կիևի արվարձանում գտնվող Գոստոմել օդանավակայանի մոտ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։ «Դ-30 հաուբիցների համար օգտագործում են 122 միլիմետրանոց արկեր, իսկ «ԲՄ-21 Գրադ» կայանքների համար՝ հրթիռներ, որոնք դեռ խորհրդային արտադրության են»,- ասել է նա։ ՊՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ նման զինամթերքի օգտագործումն արգելված է 1980 թվականին ՄԱԿ-ի՝ մարդկության դեմ անթույլատրելի զենքի մասին կոնվենցիայի երրորդ արձանագրությամբ։ Նա նաև ասել է, որ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զորքերի խմբավորումը ռուս զինվորականների կրակային աջակցությամբ առաջ է անցել 56 կիլոմետրով և արագորեն զարգացնում է հարձակողական գործողությունը։ ԴԺՀ-ի զինված ուժերը առաջ են անցել ևս երեք կիլոմետր և վերահսկողություն հաստատել Անադոլ և Անդրեևկա գյուղերի վրա: Նրանք ավարտում են Ուկրաինայի ուժայինների «Վոստոկ» օպերատիվ-մարտավարական խմբավորման պահեստազորի ջախջախումը։Ավելին18:3427.02.22