Լրահոս

2022-02-24
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքի մարզում վրաերթի են ենթարկել 13-ամյա տղային
    Կոտայքի մարզում վրաերթ է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է 13-ամյա տղան։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։ Նշվում է, որ այսօր` ժամը 14:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 53-ամյա Սիմոն Հ.-ն Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցում վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքի բնակիչ, 13-ամյա Սերգեյ Ղ.-ին: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Ժամանած բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել երեխային, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
    18:38
    24.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Հայլուր 18:30 Ռուս-ուկրաինական պատերազմը. վերջին տեղեկությունները | 24.02.2022
    Հայլուր 18:30 Ռուս-ուկրաինական պատերազմը. վերջին տեղեկությունները | 24.02.2022
    18:29
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ժողովուրդ, հաղթանակ, պատերազմն ավարտվել է․ լուրն ազդարարող մարդուն աքսորում են Սիբիր
    Լուսահոգի տատիկս մի դեպք էր պատմում՝ 2-րդ աշխարհամարտի ժամանակ, 1943 թվականին Կիրովաբադում իրենց հարևաններից մեկը մի օր դուրս է գալիս փողոց և սկսում է բղավել՝ <Ժողովուրդ, հաղթանակ, պատերազմը ավարտվելա>: Դա 1943 թվականնա, պատերազմի ավարտին դեռ 2 տարի կար: Սկզբից մտածում են գժվելա մարդը, բայց սա սկսումա բացատրել՝ ասումա, ես պատերազմի առաջին օրից լսում եմ ռադիոն (Совинформбюро) ու գրի առնում, թե թշնամին ինչքան զոհա տվել : Էսօր լրացելա 70 միլիոնը, այսինքն՝ Գերմանիայում բնակչություն չի մնացել, ուստի պատերազմ չկա, այն ավարտվել է: Պատմությունը տխուր ավարտ ունի, այդ հարևանին 10 տարով աքսորեցին Սիբիր և նրան այլևս ոչ ոք չտեսավ: Ասածս ինչ է, չկա ավելի մեծ սուտ, քան պատերազմի ընթացքում տրվող անգամ պաշտոնական տեղեկատվությունը: Դե մենք հայերս պետք է, որ դա լավ հասկանայինք <արծրունի> նման կերպար ունենալով: Բայց ինչպես միշտ ոչինչ չենք սովորում և հավատում ենք կամ աշխարհի ամենատափակ ռուսական պրոպագանդային կամ ախմախ ուկրաինական ծաղրածուին՝ ըստ ճաշակի և նախընտրության: Նկարում՝ ահասարսուռ ձայնով հրեա Յու.Լևիտանը
    18:27
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Նիկոլ Փաշինյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
    Նիկոլ Փաշինյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
    18:25
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    ԳՇ պետի պաշտոնակատարի 2 թեկնածուի անուն է շրջանառվում
    Այս պահին ՀՀ պաշտպանության նախարարությունում քննարկվում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատարի նշանակման հարցը։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Նշվում է, որ գերատեսչությունում դեռևս վերջնական որոշում չեն կայացրել այդ հարցի շուրջ։ Ըստ օրաթերթի տեղեկությունների, 2 թեկնածուի անուն է քննարկվում՝ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալներ Կամո Քոչունց և Առաքել Մարտիկյան:
    18:21
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Գերմանական «Շալկե» ֆուտբոլային ակումբն իր մարզահագուստից հանել է գլխավոր հովանավոր «Գազպրոմի» տարբերանշանը
    Գերմանական «Շալկե» ֆուտբոլային ակումբն իր մարզահագուստից հանել է գլխավոր հովանավոր «Գազպրոմի» տարբերանշանը։ Այս մասին ասվում է ակումբի կայքի հաղորդագրության մեջ։
    18:16
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Flyone Armenia»-ն սկսում է Երևան-Մոսկվա-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները
    Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունների թուլտվությամբ` «FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մարտի 1-ից սկսում է Երևան - Մոսկվա - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները: Երևան - Մոսկվա - Երևան երթուղով առաջին չվերթը դեպի Վնուկովո միջազգային օդանավակայան կիրականացվի մարտի 1-ին։ Այնուհետև շաբաթական կկայանա երկու չվերթ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին: Չվերթները կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։
    18:14
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բայդենը երեկոյան հայտարարությամբ հանդես կգա
    ԱՄՆ նախագահ Ջո Բայդնը Ուկրաինայի շուրջ նախատեսում է հայտարարությամբ հանդես գալ այսօր երեկոյան , Մոսկվայի ժամանակով 20:00-ին
    18:08
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Որևէ մեղմ դրսևորում չի լինելու․ Մակրոնն իր ուղերձում է խոսել ՌԴ-ի պատժամիջոցների մասին
    Որևէ մեղմ դրսևորում չի լինելու․ Մակրոնն իր ուղերձում է խոսել ՌԴ-ի պատժամիջոցների մասին
    18:06
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    McDonald's-ը փակվել է Ուկրաինայում, ամերիկյան տաքսի ծառայությունը դադարեցրել է աշխատանքը
    Ամերիկյան Uber տաքսի ծառայությունը դադարեցրել է աշխատանքը Ուկրաինայում. Մի քանի ժամ առաջ McDonald's-ը նույնպես հայտարարել է երկրում իր ռեստորանների փակման մասին։
    18:05
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանի հարվածների արդյունքում ոչնչացվել են Ուկրաինայի ԶՈւ 74 ցամաքային ենթակառուցվածքային օբյեկտներ, 11 օդանավակայան, 4 «Բայրաքթար»
    Ռուս զինվորականներն Ուկրաինայում ոչնչացրել են 74 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ, այդ թվում՝ 11 օդանավակայան և ռազմածովային բազա, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ «Ռուսական զինված ուժերի հարվածների արդյունքում Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 74 ցամաքային օբյեկտներ շարքից հանվել են, այդ թվում, ռազմաօդային ուժերի 11 օդանավակայան, 3 հրամանատարական կետ, Ուկրաինայի ռազմածովային ուժերի բազան»,- ասել է Կոնաշենկովը։ Նաև ոչնչացվել են С-300 և Бук-M1 զենիթահրթիռային համակարգերի 18 ռադիոլոկացիոն կայաններ։ Խոցվել է մարտական ուղղաթիռ և չորս «Բայրաքթար TB-2» գրոհային անօդաչու թռչող սարքեր։
    18:01
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կատաղի մարտեր՝ բախման գծի ողջ երկայնքով․ Ուկրաինան 3 տանկ է խոցել
    Կատաղի մարտեր՝ բախման գծի ողջ երկայնքով․ Ուկրաինան 3 տանկ է խոցել
    17:59
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
    Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը փետրվարի 24-ին հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի նույն օրվա այլ հրամանագրերով զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը, ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Արթուր Պողոսյանը, ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Արմեն Առուշանյանը։
    17:57
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թուրքիան չի հանդգնի գնալ Ռուսաստանի դեմ, թեկուզ, իր զորքերը տեղաշարժի դեպի Ուկրաինա. քաղաքագետ
    Ուկրաինան, օգնության համար դիմելով Թուրքիային, հօդս է ցնդեցնում այն սին կարծիքը, ռուս-թուրքական այն թվացյալ մերձեցումը, որը վերջին տարիներին փորձ է արվում հրամցնել միջազգային հանրությանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը։ «Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններում Թուրքիայից օգնություն խնդրելը բացում է բոլոր խաղաքարտերը։ Ինչպես ասում են՝ լավ օրից չէ, որ Ուկրաինան «տակից» իր հետ եղբայրություն անող Թուրքիային այժմ դիմում է բացահայտ։ Սակայն չեմ կարծում, որ այս պահին Թուրքիան ուղղակիորեն բախվի կամ պատերազմի մեջ մտնի Ռուսաստանի հետ, թեկուզ, իր զորքերը տեղաշարժի դեպի Ուկրաինա։ Սա այն դեպքը չէ, երբ Թուրքիան 44-օրյա պատերազում ամբողջապես աջակցեց Ադրբեջանին՝ հանդես գալով Հայաստանի դեմ։ Չեմ կարծում, որ Թուրքիան այժմ կհանդգնի գնալ Ռուսաստանի դեմ, որովհետև, ի տարբերություն ԵՄ երկրրների և ԱՄՆ-ի, առավել քան կորցնելու բաներ ունի, և շատ լավ գիտակցում է դա»,- ասաց քաղաքագետը՝ հիշեցնելով, որ Արցախյան վերջին պատերազմից հետո Թուրքիայի տնտեսությունը զգալի անկում ապրեց, ազգային արժույթը բավական արժեզրկվեց։ Արթուր Ղազարյանը նկատեց, որ Ուկրաինայի՝ Թուրքիայից օգնություն խնդրելու փաստը կապանքների մեջ է դրել նաև Ադրբեջանին։ «Ալիևը մեկնում է Մոսկվա, ՌԴ-ի հետ մի քանի կետանոց լուրջ հռչակագիր ստորագրում, մինչդեռ, Ռուսաստանի դեմ պատերազմող Ուկրաինան նրա ավագ եղբորից՝ Թուրքիայից օգնություն է խնդրում։ Սա նշանակում է, որ անելանելի վիճակ է առաջանում. նույն Ալիևն այս պարագայում ընկնում է երկվության մեջ. մի կողմից իր եղբայր Թուրքիան արդեն խնդիր ունի, մյուս կողմից ինքը պաշտոնական Մոսկվայի հետ նոր որակի հարաբերություններ է սկսում։ Այս պարագայում, փաստորեն, ալիևյան քաղաքականության այս երկու գծում բախում է տեղի ունենում»,- ասաց քաղաքագետը։
    17:52
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինական բանակի 14 զինծառայողներ հանձնվել են․ ՌԴ ՊՆ
    Ռուսական զորքերը խոցել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 74 ցամաքային օբյեկտներ, այդ թվում՝ 11 ռազմական օդանավակայան, 3 հրամանատարական կետ, ռազմածովային բազա և 18 ռադիոլոկացիոն կայան, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչությունը նաև հայտնել է, որ Շոյգուն հրամայել է ուկրաինացի զինծառայողներին «հարգանքով» վերաբերվել. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները, ի տարբերություն ազգայնականների, երդվել են ուկրաինացի ժողովրդին և կատարել հրամանները, հարգանքով վերաբերվեք նրանց։ Մշակել անվտանգ միջանցքների ստեղծում՝ անվտանգ ելքի համար»,- ասել է նա։ Պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ խոցել են ուկրաինական մարտական ուղղաթիռ և չորս «Բայրակթար» TB-2 անօդաչու թռչող սարք։ Գերատեսչությունում հավելել են, որ ուկրաինական բանակի 14 զինծառայողներ հանձնվել են։
    17:47
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Յուրի Սաքունցը սահմանել է Գինեսի նոր համաշխարհային ռեկորդ
    Ճգնաժամային կառավարման ազգային ակադեմիայի ֆիզիկական պատրաստության դասախոս, միջազգային սպորտի վարպետ, աշխարհի կրկնակի չեմպիոն, ուժային ըմբշամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր, աշխարհի հնգակի և Հայաստանի քսանմեկակի ռեկորդակիր, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը սահմանել է իր հերթական ռեկորդը: Փետրվարի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի էլ. հավաքակայանի տարածքում ձեռքի ճկույթ մատով տեղաշարժել է 33 տոննա քաշով մետրոյի գնացքը և գրանցել Գինեսի նոր համաշխարհային ռեկորդ: Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ «Ֆիդայիններ» կազմակերպության կողմից նրան հանձնվել է շնորհակալագիր «Հայրենիքին անմնացորդ նվիրումի համար»: Շնորհավորում ենք մեր գործընկերոջը նոր ռեկորդ սահմանելու առիթով:
    17:36
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ծանր մարտեր են մղվում Լուգանսկի համար․ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբ
    Ծանր մարտեր են մղվում Լուգանսկի համար, տեղեկացնում է Ուկրաինայի Զինված ուժերի բլխավոր շտաբից։ «Մարտի ընթացքում հակառակորդը մարդկային և տեխնիկայի մեծ կորուստներ է կրել և նահանջել։ Ռուս զավթիչները բանտարկվեցին»։
    17:25
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնի է, թե երբ տեղի կունենա ՀՀ նախագահի ընտրությունը
    ՀՀ նախագահի ընտրության հարցն ԱԺ–ում կքննարկվի 2022 թվականի մարտի 1-ին գումարվող հերթական քառօրյա նիստերի ընթացքում։ Հարցը քառօրյայի օրակարգում ընդգրկելու նախագիծն արդեն ներառվել է ԱԺ խորհրդի` փետրվարի 28-ին նախանշված նիստում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով, սակայն, ՀՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա ոչ թե հենց մարտի 1-ին, այլ 2-ին կամ 3-ին։ ԱԺ խորհրդի հաստատմանը ներկայացված օրակարգում Հանրապետության նախագահի ընտրությունը նիստի 15-րդ հարցն է։ՀՀ նախագահի ընտրության հարցն ԱԺ–ում կքննարկվի 2022 թվականի մարտի 1-ին գումարվող հերթական քառօրյա նիստերի ընթացքում։ Հարցը քառօրյայի օրակարգում ընդգրկելու նախագիծն արդեն ներառվել է ԱԺ խորհրդի` փետրվարի 28-ին նախանշված նիստում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով, սակայն, ՀՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա ոչ թե հենց մարտի 1-ին, այլ 2-ին կամ 3-ին։ ԱԺ խորհրդի հաստատմանը ներկայացված օրակարգում Հանրապետության նախագահի ընտրությունը նիստի 15-րդ հարցն է։
    17:22
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՆԱՏՕ-ն ձգում է «գոտին», բայց չի հրաժարվում շփվել Ռուսաստանի հետ
    ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ հյուսիսատլանտյան դաշինքը կշարունակի ռազմական ուղիներով փոխգործակցությունը Ռուսաստանի հետ՝ կոնֆլիկտային իրավիճակների կանխման ուղղությամբ։ «Մեզ համար շատ կարևոր է կոնֆլիկտային իրավիճակների լիցքաթափումը։ Մեր զինվորականների և Ռուսաստանի միջև շփումներ են տեղի ունենում։ Մենք կշարունակենք նրանց հետ շփվել՝ համոզվելու համար, որ անում ենք հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու կոնֆլիկտային իրավիճակների վերացումը», - ասել է նա մամուլի ասուլիսում։ Միաժամանակ նա Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունը Ուկրաինայում և գնալ բանակցությունների ճանապարհով։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրների մշտական ​​ներկայացուցիչները, կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, որոշել էին ուժեղացնել զսպման և պաշտպանական միջոցները՝ միաժամանակ խուսափելով իրավիճակի սրումից։
    17:19
    24.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայի զինված ուժերն օգտագործում են անօդաչու «Բայրաքթար» թռչող սարք
    Ուկրաինայի զինված ուժերը ինտենսիվ մարտական գործողություններ են վարում հակառակորդին կանխելու ուղղությամբ, տեղեկացնում են Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբից։ «Ուկրաինայի զինված ուժերն օգտագործում են անօդաչու «Բայրակտար» թռչող սարք։ Ռուդնյա(Բելառուս)-Վիստուպովիչ (Ուկրաինա) ուղղությամբ հակառակորդը փորձել է հատել պետական սահմանը երկու տանկով, զրահատրանսպորտային միջոցներով և ավտոտեխնիկայով։ Կռվի արդյունքում հակառակորդը կորուստներ է կրել՝ ոչնչացրել է տրանսպորտային 5 միջոց և մեկ ավտոմեքենա։ Պուտիվլի տարածքում հակառակորդի տանկերի հարձակումը կասեցվել է։ Վիշգորոդի վրա KA-52 ուղղաթիռ է կործանվել։ Մարտեր են ընթանում Գենիչեսկ, Սկադովսկ, Չապլինկա քաղաքների համար»։
    17:11
    24.02.22
    Ավելին