Լրահոս
2026-01-19
-
ՏնտեսականՌուսական հեղուկ գազը Հայաստան են բերելու Ադրբեջանի տարածքով. կապույտ վառելիքի աննախադեպ թանկացումըԱյսօր հայտնի է դարձել, որ նախատեսվում է Ադրբեջանի տարածքով ռուսական հեղուկ գազ ներկրել Հայաստան: Մեր երկրում հեղուկ գազի թանկացումը տնտեսվարողները դեֆիցիտով ու լոգիստիկ խնդիրներով են բացատրում: Եթե այդպես է՝ ինչո՞ւ է թանկացել նաև նախապես ներկրված և պահեստավորված գազը: Ընդդիմադիր պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը թանկացման պատճառը համարում է պետական վերահսկողության և գնային կարգավորման բացակայությունը ու կետ առ կետ հիմնավորում է իր պնդումը:Ավելին22:5219.01.26 -
ՔաղաքականՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իսպանիայում ողբերգական պատահարի զոհերի ընտանիքներին«Խորապես վշտացած ենք Իսպանիայի հարավում երկաթուղային աղետի մասին լուրից։ Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում հարազատներին կորցրած ընտանիքներին և շուտափույթ և լիարժեք ապաքինում մաղթում այս ողբերգական վթարից տուժածներին»:Ավելին22:3819.01.26 -
ՔաղաքականՎաղը մենք ցույց կտանք, թե ինչպես է փոխվելու բոլորիս կյանքը Հայաստանում. Նարեկ ԿարապետյանՎաղը «Մեր ձևով» ժողովրդական շարժումը ներկայացնելու է Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրը։ Շնորհանդեսի շրջանակներում նախատեսվում է նաև պանելային քննարկում և հարցուպատասխան՝ տնտեսագետների և մասնագիտական հանրույթի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ներկաների հարցերին պատասխանելու է նաև «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։Ավելին22:2619.01.26 -
ՀասարակականՀետևելու եմ, որ խուզարկեն նաև Արարատ Միրզոյանի, Վլադիմիր Վարդանյանի, Արայիկ Հարությունյանի տները. ԴեմոյանԱյսօր իմ երևանյան բնակարանում, ինչպես նաև Գյումրիում, տեղի են ունեցել զուգահեռ խուզարկություններ` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Աննա Խաչատրյանի միջնորդությամբ:Ավելին22:0919.01.26 -
ՔաղաքականԱնբարոյականություն են անվանում մարդիկ ՔՊ-ականների պարգևավճարները. նյարդայնանում է իշխանությունըՔՊ-ի վարկանիշը սրընթաց իջնում է տարեցտարի ավելացած ու արդեն միլարդների հասած՝ իշխանական պարգևավճարների ֆոնին: Մոտ երկու ամիս առաջ պետական համակարգի հազարավոր աշխատակիցների ներկայությամբ Նիկոլ Փաշինյանն ինքն էր նկատել, որ սոցիալական շատ խնդիրներ ունեցող երկրում պետաշխատողների վարձատրությունն ավելացնելը քաղաքական ամոթանքի կարժանանա: Նա անգլերեն «շեյմինգ» բառն էր օգտագործել: Ի՞նչ է փոխվել երկու ամսում, որ «քաղաքական շեյմինգի» վախը վերացվել է իշխանական բուրգի գագաթին:Ավելին21:5619.01.26 -
ԻրավականԱզատում ողջակիզված զինվորների գործով Փաշինյանին ու Պապիկյանին դատարան կկանչե՞ն. մանրամասներԱզատում ողջակիզված զինվորների գործով Փաշինյանին ու Պապիկյանին դատարան կկանչե՞ն. մանրամասներԱվելին21:3119.01.26 -
ՀասարակականՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին21:1919.01.26 -
ՄիջազգայինՏարածքային նոր զիջումներ կամ ապագան իր ձեռքը վերցրած հայ ժողովուրդ. «Հայաստանը»՝ մարզերումՏարածքային նոր զիջումներ կամ ապագան իր ձեռքը վերցրած հայ ժողովուրդ. «Հայաստանը»՝ մարզերումԱվելին21:0719.01.26 -
ՏնտեսականՏաշիր խմբի կառավարման շնորհիվ է «ՀԷՑ»-ը դարձել է շահույթով աշխատող ընկերություն․ «Հանրային հսկող»ՀԷՑ ՓԲ ընկերությունը 2016 թ.-ին կառավարումը Տաշիր խմբի կողմից ստանձնելու պահին, աշխատել է վնասով և ունեցել է 34 մլրդ ՀՀ դրամ կուտակված վնաս: Այս մասին գրված է Հանրային հսկող ֆեյսբուքյան էջումԱվելին20:5619.01.26 -
ՀասարակականՏասնյակ վթարներ, վտանգավոր մայթեր, փակ ճանապարհներ. պետությունն անզո՞ր է ձյան ու սառույցի դեմՏասնյակ վթարներ, վտանգավոր մայթեր, փակ ճանապարհներ. պետությունն անզո՞ր է ձյան ու սառույցի դեմԱվելին20:4119.01.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ողջակիզված զինվորների գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել. Փաշինյանը դատարան կգնա՞Հայլուր 20։30 Ողջակիզված զինվորների գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել. Փաշինյանը դատարան կգնա՞Ավելին20:3019.01.26 -
ՀասարակականՀԷՑ-ը պարտվում է դատարաններում. աշխատանքից ազատումներ՝ առանց վերաբերելի հիմքերի․ «Հետք»«Հետք»-ը գրում է․ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարչի նշանակմանը հաջորդած` աշխատանքից ազատումների գործերը դատարաններում «փլվում են». հրամաններում կոնկրետ փաստական հիմքեր չկան։ Դատարանները մեկը մյուսի հետևից անվավեր են ճանաչում նույն ձևաչափով կազմված ակտերը՝ պարտավորեցնելով ընկերությանը հարկադիր պարապուրդի գումարներ և աշխատանքում չվերականգնվելու դիմաց հատուցումներ վճարել։ Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակվելու օրից մինչև 2026թ․ հունվարի 14-ը ընկերության դեմ 47 հայց է ներկայացվել: 6 գործով արդեն վճիռներ են կայացվել եւ ընկերության վրա տասնյակ միլիոն դրամների հատուցման պարտավորություններ են դրվել:Ավելին20:1519.01.26 -
ՔաղաքականՄարդիկ «զրո» են գնահատում ՔՊ-ի արածը. փողոցը կոշտ է արձագանքում իշխանության նախընտրական ախորժակինՄարդիկ «զրո» են գնահատում ՔՊ-ի արածը. փողոցը կոշտ է արձագանքում իշխանության նախընտրական ախորժակինԱվելին20:0019.01.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը` այսօրԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 19-ին, կազմել է 378.89 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.10 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Ավելին19:4519.01.26 -
ՀասարակականՎրաերթ-ավտովթար՝ Արմավիրի մարզում․ «Honda»-ն վրաերթի է ենթարկել 2 անչափահաս հետիոտնիԱյսօր՝ հունվարի 19-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում «Honda» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը առաջ է ընթացել և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս՝ բնակչի հողամասում։Ավելին19:3019.01.26 -
ՄիջազգայինՌուսաստանի նոր օդային հարձակման պլանի մասին է հայտնում Ուկրաինան. Զելենսկին անհանգիստ էՄիացյալ Նահանգների և Ուկրաինայի պաշտոնյաների բանակցությունների նոր փուլն ավարտվել է առանց կոնկրետ պայմանավորվածությունների: Կիևը հույս ունի խաղաղության ծրագրի շուրջ քննարկումները շարունակել Շվեյցարիայի Դավոս քաղաքում սկսված Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում: Ֆորումին կմասնակցի նաև Դոնալդ Թրամփը՝ ղեկավարելով ամենամեծ ամերիկյան պատվիրակությունը ֆորումի պատմության մեջ:Ավելին19:1419.01.26 -
Իրավական9 մլն դրամ կաշառք վերցնելու մեղադրանքով ՊԵԿ 2 օպերլիազոր է ձերբակալվելՀակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ի հարցմանն ի պատասխանլ հայտնում են, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում՝ հանցավոր արարք կատարելուց անմիջապես հետո ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազորներ։Ավելին18:5819.01.26 -
ՀասարակականՀարկերից ազատված փոքր բիզնես, մատչելի բնակարան, էժան դեղեր. «Մեր ձևովի» ծրագիրը՝ հստակ հաշվարկովՀարկերից ազատված փոքր բիզնես, մատչելի բնակարան, էժան դեղեր. «Մեր ձևովի» ծրագիրը՝ հստակ հաշվարկովԱվելին18:4219.01.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ամոթ և ամբիցիա. փողոցը ՔՊ-ին ցույց է տալիս իր տեղըՀայլուր 18։30 Ամոթ և ամբիցիա. փողոցը ՔՊ-ին ցույց է տալիս իր տեղըԱվելին18:3019.01.26 -
ՔաղաքականՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է. Փաշինյանը չի արժանացել «Զայեդ» մրցանակիԱզգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը արժանացել է «Զայեդ» մրցանակի, նա գրել է. « ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կպարգևատրվի «Զայեդ» մրցանակով՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության։Ավելին18:1619.01.26