Լրահոս

2022-02-12
2022-02-11
  • Img default alt hy
    Միջազգային
    Շոյգուն Մեծ Բրիտանիայի ՊՆ նախարարից բացատրություն է պահանջել
    Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ պահանջել է բացատրել Ուկրաինայում բրիտանական հատուկ ջոկատայինների ներկայությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Շոյգուն նաեւ առաջարկել է արեւմտյան երկրներին իրենց ներդրումն ունենալ լարվածության թուլացման գործում եւ դադարեցնել զենքի մատակարարումներն Ուկրաինային: «Կուզենայի նաև հասկանալ, թե ինչու Մեծ Բրիտանիան իր հատուկ նշանակության ջոկատներն ուղարկել Ուկրաինա, և մինչև երբ նրանք այնտեղ կգտնվեն», — ասել է Շոյգուն։
    23:55
    11.02.22
    Ավելին
  • Սպորտ
    Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են նոր մրցաշրջանին
    Այս մրցաշրջանում միջազգային պատասխանատու բազմաթիվ մրցումների պետք է մասնակցեն Հայաստանի բռնցքամարտիկները: Մարտի 11-ին Խորվաթիայի Պորեց քաղաքում կմեկնարկի Եվորպայի մինչև 22 տարեկանների առաջնությունը, որի եզրափակիչը տեղի կունենա մարտի 23-ին: Այնուհետև երկրի գլխավոր թիմը կմասնակցի մարտի վերջերին Բելգրադում և Հելսինկիում գրեթե միաժամանակ սկսվող միջազգային մրցաշարերից մեկին: Դա ստուգողական բնույթ կկրի և մարզչական խորհուրդը լիարժեք կարծիք կկազմի մայիսի 21-31-ը Երևանում նշանակված Եվրոպայի առաջնությունը հյուրընկալող մարզիկների ընդհանուր պատրաստականության մասին: Եվրոպականում մրցանակները կխաղարկվեն 13 քաշային կարգերում: Այս ամենի մասին «shamshyan.com»-ի հետ զրույցում ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը: Նրա ղեկավարած թիմը փետրվարի 8-ից ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում: Համատեղ մարզումները կշարունակվեն Երևանի Օլիմպավանում: Աղամալյանն ընդգծել է, որ մարզումներում ընդգրկված են նաև Գայանե Տեր-Բարսեղյանը /48 կգ/ և Էլիդա Քոչարյանը /60 կգ/: Նրանք 22 տարեկանների կազմում նույնպես մասնակցելու են Եվրոպայի երիտասարդականին: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարած համակազմը /12 հոգի/ փետրվարի 4-ից «խարիսխ է ձգել» մայրաքաղաքի Օլիմպավանում: Թիմը նախապատրաստվում է փետրվարի 19-ին Բուլղարիայի Սոֆիայում «Ստրանջա» անվանումով միջազգային մրցաշարին: Ռաֆայել Մեհրաբյանին և երկրորդ մարզիչ Հակոբ Մելքոնյանին առավելապես հետաքրքրում են Լիլիթ Դալլաքյանի /48 կգ/, Անուշ Գրիգորյանի /50 կգ/ և Անի Հովսեփյանի /70 կգ/ մարզական-մարտական ընդհանուր որակները: Այս երեք մարզուհիները պետք է Հայաստանը ներկայացնեն Թուրքիայում մայիսի 6-21-ը անցկացվելիք աշխարհի առաջնությունում:
    23:43
    11.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գեղարքունիքում 2 «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիաներ են բացվել
    Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Մ․ Քոչարյանի անվան թիվ 2 հիմնական և Գեղամասար գյուղի միջնակարգ դպրոցներում տեղադրվել և բացվել են «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիաներ, տեղեկանում ենք «Արմաթի» ֆեյսբուքյան էջից։ «Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանի ներկայացմամբ՝ աշակերտները ճարտարագիտական լաբորատորիաներում կսովորեն ծրագրավորում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում և տպագրություն։ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը բացման արարողության ժամանակ հայտնել է, որ այսօր Հայաստանի 620 դպրոցներում տեղադրված են նման ճարտարագիտական լաբորատորիաներ, ինչը մեծ ձեռքբերում է։ Կորոնավիրուսից ու պատերազմից հետո Հայաստանում ու Արցախում 52 «Արմաթ» լաբորատորիա է հիմնվել «Անելու ենք հնարավորը, որպեսզի ճարտարագիտական լաբորատորիաներում կրթվելու և աշխատելու հնարավորություն ունենան Հայաստանի բոլոր բնակավայրերում։ Մեր քանդված գործարանները պիտի վերականգնվեն, ինդուստրիալ հզոր Հայաստանը պիտի վերադառնա, այլապես մենք չենք կարողանա կանխել արտագաղթը»,-ասել է Չոբանյանը։ Հավելենք, որ Ճամբարակի և Գեղամասարի լաբորատորիայի բացմամբ՝ այժմ գործում է 621 «Արմաթ» լաբորատորիա Հայաստանում (ներառյալ՝ Արցախը), Հնդկաստանում և Վրաստանում, որտեղ շուրջ 16 000 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։
    23:30
    11.02.22
    Ավելին