Լրահոս

2022-02-10
  • Img default alt hy
    Հայաստան
    ԱԽ քարտուղարն անդրադարձել է զորքերի հայելային ձևով հետքաշմանը
    Հայաստանը երբեք դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում նախապայմաններ առաջ չի քաշել, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե, «ի տարբերություն Ադրբեջանի», որը սահմանազատման ու սահմանագծման հարցում «նախապայմաններ առաջ չի քաշում», Հայաստանը հնչեցնում է նախապայմաններ։ Արմեն Գրիգորյանն ասաց, որ Հայաստանը պարզապես պահանջում է կյանքի կոչել 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Հայտարարության մեջ այդ պայմանավորվածությունները նշված են, հայտարարության մեջ նշված է անվտանգության բարձրացման շուրջ քայլեր ձեռնարկել, այնուհետև սկսել դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացը։ Հայաստանը ցանկանում է, որ այդ պայմանավորվածությունն իրագործվի», - ասաց նա։ ԱԽ քարտուղարը նշեց նաև, որ հայկական ու ադրբեջանական զորքերը հայելային ձևով հետ չքաշելու դեպքում դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը կարող է սրել իրավիճակը։ «Երբ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժեերը շատ մոտ կանգնած են իրար, ապա ցանկացած քաղաքական գործընթաց կարող է ազդել այդ միջավայրի վրա և սրացումներ լինեն։ Հայաստանն առաջարկում է, որ զորքերը հայելային հետ քաշվեն, այնտեղ տեղակայվեն սահմանապահ զորքեր, որպեսզի կարողանանք սահմանազատման և սահմանագծման գործընթացը հանգիստ անցկացնել, և այստեղ չի կարող որևէ նախապայմանի ընկալում նույնիսկ լինել», - ասաց նա։
    13:09
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Դանակահարություն՝ Ստեփանակերտում. հարվածը եղել է կրծքավանդակի ձախ կեսին
    Փետրվարի 8-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Ա.Ա.-ն մեքենայում պահվող դանակով մեկ անգամ հարվածել է Հ.Գ.-ի կրծքավանդակի ձախ կեսին, որի հետևանքով վերջինս ծակած-կտրած թափանցող վերք, մինիմալ հեմոպնևմաթորաքս, ձախ թոքի սալջարդ ախտորոշմամբ ընդունվել է հանրապետական բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի դատախազությունից: Արցախի ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործության հետքերն ամրագրելու և անհետաձգելի քննչական գործողությունները կատարելու ուղղությամբ: Դեպքի կապակցությամբ իրականացվող մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ԱՀ Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը:
    13:00
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զոհերի անունները հրապարակելը կփակի բոլոր թեմաները. Տիգրան Աբրահամյան
    Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը անհրաժեշտ է համարում Արցախյան 44-օրյա պատերազմի բոլոր զոհերի անուն–ազգանունները հրապարակելը։ Նա այդ մասին ասաց ԱԺ ճեպազրույցների ժամանակ` վստահեցնելով, որ դա կփակի առաջացած բոլոր թեմաները։ «Այս իշխանության նկատմամբ որևէ վստահություն չկա, և տարբեր մարմինների կողմից ներկայացվող տեղեկատվությունը դեռևս այնքան ժամանակ հավաստի չի լինի, քանի զոհերի թիվն ամբողջության մեջ չի հրապարակվել։ Ի տարբերություն 44-օրյա պատերազմի՝ ապրիլյան մարտական գործողությունների զոհերի անուն-ազգանուններն ամբողջությամբ հրապարակված են»,– նշեց Աբրահամյանը։ Նա հիշեցրեց, որ 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ տարբեր ուժեր փորձում էին հետևողականորեն ծանրացնել իրավիճակը. ներկայացվում էր, որ ունեցել ենք 100-ից ավելի զոհ, որն իրականության հետ որևէ կապ չուներ. այդ պատերազմի ժամանակ հայկական կողմն ունեցել է 75 զոհ։
    12:55
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Սևան» ՔԿՀ-ում դիակ է հայտնաբերվել
    Սևան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի դիակ է հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը։ «Փետրվարի 09-ին՝ ժամը 22։45-ի սահմաններում, հիմնարկի ծառայողները բնակելի գոտում հերթական շրջայց կատարելիս մարզադահլիճում նկատել են դատապարտյալ, 1999թ․ ծնված Գ․ Հ․-ի դին՝ սավանով կախված վիճակում»,– նշված է հաղորդագրության մեջ։ Կիևյան կամրջի տակ երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
    12:51
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ես չորս տարի առաջ թողել եմ ծխելը․ Վահան Քերոբյան
    Ես 4 տարի առաջ թողել եմ ծխելը, մինչև այդ ծխում էի օրական 3 տուփ ծխախոտ, խորհրդարանում չեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ Էկոնոմկիայի նախարար վահան Քերոբյանը; «Երբ գնում էի գործուղման այնպիսի երկրներ, որտեղ ծխելը արգելված էր հանրային օբյեկտներում, ես ստիպված մեկ տուփ էի ծխում։ Օրվա ընթացքում անհարմարություն էր լինում, բայց օրվա վերջում, երբ դուշատ ավելի քիչ ես ծխում քան սովորականը, քեզ ավելի լավ ես զգում։ Սրանով մենք ծխողներին էլ ենք օգնում՝ ավելի քիչ ծխեն, և իրենց լավ զգան, առողջությանն ավելի քիչ վնաս հասցնեն»։
    12:42
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանի արտգործնախարար. Ղարաբաղում մի քանի զանգվածային գերեզման է հայտնաբերվել
    Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ 2020 թվականի աշնանը Ղարաբաղի մի շարք շրջաններ Բաքվի վերահսկողության տակ անցնելուց հետո այնտեղ հայտնաբերվել է մի քանի զանգվածային գերեզման, այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա նշել է, որ խոսքը «հազարավոր մարդկանց» մասին չէ։ «Բայց գոնե որոշակի քանակությամբ մարդկային մնացորդներ են հայտնաբերվել: Եթե ​​Ադրբեջանը կարողացել է կարճ ժամանակում հայտնաբերել օկուպացիայից ազատագրված տարածքներում, ապա հայկական կողմը, որն իրականացրել է այդ գործողությունները, ավելի լավ է գիտի դրա մասին։ Ուստի, անհայտ կորածների վերաբերյալ Հայաստանի արտաքին գործերի նախարարության անտրամաբանական պարզաբանումները որևէ հիմք չեն կարող ունենալ։ Համոզված ենք, որ միջազգային հանրությունը դա չի ընդունի։ Ադրբեջանը կշարունակի իր գործունեությունը այս ուղղությամբ», - լրագրողներին ասել է Բայրամովը։Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ 2020 թվականի աշնանը Ղարաբաղի մի շարք շրջաններ Բաքվի վերահսկողության տակ անցնելուց հետո այնտեղ հայտնաբերվել է մի քանի զանգվածային գերեզման, այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա նշել է, որ խոսքը «հազարավոր մարդկանց» մասին չէ։ «Բայց գոնե որոշակի քանակությամբ մարդկային մնացորդներ են հայտնաբերվել: Եթե ​​Ադրբեջանը կարողացել է կարճ ժամանակում հայտնաբերել օկուպացիայից ազատագրված տարածքներում, ապա հայկական կողմը, որն իրականացրել է այդ գործողությունները, ավելի լավ է գիտի դրա մասին։ Ուստի, անհայտ կորածների վերաբերյալ Հայաստանի արտաքին գործերի նախարարության անտրամաբանական պարզաբանումները որևէ հիմք չեն կարող ունենալ։ Համոզված ենք, որ միջազգային հանրությունը դա չի ընդունի։ Ադրբեջանը կշարունակի իր գործունեությունը այս ուղղությամբ», - լրագրողներին ասել է Բայրամովը։
    12:41
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Միութենական պետությանն անդամակցելու հարցը Հայաստանի օրակարգում չկա․ ԱԽ քարտուղար
    Հայաստանի օրակարգում միութենական պետությանն անդամակցելու հարց չկա: Այս մասին փետրվարի 10-ի ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հարցին՝ քննարկվու՞մ է արդյոք Միութենական պետությանն անդամակցելու հեռանկարը և ի՞նչ դիրքորոշում ունի, Արթուր Գրիգորյանը պատասխանել է․ «Միութենական պետությանն անդամակցելու հարցը Հայաստանի օրակարգում չկա։ Իսկ քանի որ չկա, իմ դիրքորոշումը հետևյալն է. Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական պետություն է և պետք է այդպիսին մնա»։
    12:38
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ-ն գտնվում է խորը սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ. իրականությունը դառն է, արդյունքները վատն են. Հրանտ Բագրատյան
    ԱՎԾ-ն հրապարակել է 2021թ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական նախնական ցուցանիշները։ Կառավարության ներկայացուցիչները սկսել են գլուխ գովել աննախադեպ արդյունքների մասով։ Իրականությունը դառն է ու փշոտ. արդյունքները վատն են։ Տնտեսական աճը 2021թ. կազմել է 5.8% (այս պահին ՀՆԱ ցուցանիշը չկա և ուրեմն, նկատի ունենալով նախորդ տարիների փորձը իբրև տնտեսական աճի ցուցանիշ դիտարկոմւ ենք ՏԱՑ-ը)։ Բայց չ՞է որ 2020-ին անկումը կազմել էր 7.5%։ Ուրեմն 2021-ին չեն կարողացել նույնիսկ վերականգնել 2019-ի մակարդակը։ Եվ ընդհանրապես, 2018-2021թթ ՀՀ տնտեսությունն աճել է 11.4%-ով կամ ունեցել է տարեկան 2.85% հավելաճի տեմպ։ Սա վատագույն քառամյակն է սկսած 1994թ-ից։ 2021-ին պետական բյուջեի եկամուտները կազմել են 1684 մլրդ դրամ և 2020-ի նկատմամբ աճել 7.9%-ով։ Սակայն եկամուտների աճի 91%-ը եղել է գնաճի հաշվին (գնաճ՝ 7.2%)։ Նորմալ պայմաններում բյուջեի հավելաճը պետք է լիներ 13% (7.2 + 5.8)։ Արդյունքում պետական բյուջե/ՀՆԱ հարաբերակցությունն իջել է։ Ավելի խայտառակ վիճակ է գրանցվել պետական բյուջեի ծախսերի մասով։ 2021-ին դրանք կազմել են 1988 մլրդ դրամ և ավել են 2020-ի համեմատ սոսկ 4.9%-ով։ Նկատի ունենալով 2021-ի 7.2%-ոց գնաճը, ստացվում է, որ 2021-ի բյուջեի իրական ծախսերը 2020-ի համեմատ ... պակասել են 2.3%-ով։ Անհասկանալի է, թե ի՞նչն ենք գովում։ Բյուջեի իրական եկամուտների անկումը պայմանավորված է տնտեսական աճի կառուցվածքով. այստեղ դրայվերներն են ծառայությունների ոլորտն ու առևտուրը, որտեղ հարկման մակարդակը տնտեսության միջին հարկային ծանրաբեռնվածությունից ցածր է։ Մեկ տարում պետական պարտքն ավելացել է 265 մլրդ դրամով (համարյա 550 մլն դոլարով)։ Բայց ՀՆԱ-ն համադրելի (2020թ) գներով ավելացել է սոսկ 308 մլրդ դրամով կամ 640 մլն դոլարով (մեր գնահատականն է, իրականում կարող է լինել մի 0.5%-ի տարբերություն)։ Պետական պարտքի ավելացման նման ցածր արդյունավետություն ՀՀ-ն չի ունեցել վերջին 28 տարիներին։ Եթե 1 դոլար պարտք ենք վերցնում որպեսզի մոտավորապես 1 դոլարով էլ ՀՆԱ-ն աճի, ապա ավելի լավ է ոչ պարտք վերցնենք, ոչ էլ ՀՆԱ-ն աճի։ Արդի դրույքների պայմաններում պարտքի սպասարկումը հնարավոր է, եթե միավոր պարտքը հանգեցնում առնվազն 1.65 միավոր ՀՆԱ աճի։ 2021-ին ևս 73571 ՀՀ քաղաքացի լքեց Հայաստանը։ 21-րդ դարում մենք նման տեմպ չէինք ունեցել։ Ըստ իս, այդ մարդկանց մենք դուրս ենք մղել երկրից։ Այսպես, ըստ ԱՎԾ 2021-ի առաջին 9 ամիսներին գործազրկության մակարդակը 19%-ից իջել հասել է 15%-ի։ 2021-ի հունվար սեպտեմբերին միջին հաշվով ունեցել ենք 182 հազ գործազուրկ, 2020-ի 226 հազարի փոխարեն։ Թվում է լուրջ առաջընթաց կա։ Սակայն շտապել պետք չէ։ Բանն այն է, որ այդ նույն ժամանակաշրջանում զբաղվածների (աշխատողների) թիվը 998 հազարից իջել է 981 հազարի։ Բանն այն է, որ մեկ տարվա ընթացքում աշխատուժը 1224 հազ մարդուց դարձել է 1161 հազարի. հիմնականում մարդիկ հեռացել են երկրից։ Այսինքն, գործազրկությունն իջել է ոչ թե նոր աշխատատեղեր ստեղծելու հաշվին, այլ գործազուրկներին երկրից դուրս մղելու պատճառով։ Կառավարության ղեկավարի խոսքերն առ այն, որ գրանցված աշխատողների թիվն աճում ոչ մի կապ չունի խնդրի իրական կողմի։ Գրանցվածների թիվն անընդհատ աճելու է նույնիսկ գործազրկության մակարդակի շեշտակի ավելացման պարագայում։ 2021-ին երկրում անվանական աշխատավարձն ավելացել է 7.6%-ով, իսկ գներն աճել են 7.2%-ով։ Ստացվում է աշխատողների իրական եկամուտների սոսկ 0.4% աճ։ Բայց եթե իբրև աշխատավարձ ու դրան հավասարեցված միջոց վճարած գումարներից հանենք իշխանավորներին տրված պարգևավճարները, ապա ունենք իրական եկամուտների ավելի քան 2%-ոց անկում։ Բացի այդ, միջին իրական եկամուտների մասին խոսելիս պետք է նկատի ունենալ նաև կենսաթոշակները, նպաստները և այլն։ Այստեղից, անկումն իրականում շատ ավելի մեծ է։ Ի վերջո, պետք է նկատի ունենալ այն ահռելի ծախսերը, ոըը բնակչությունն անում է պանդեմիայից բուժվելու, պաշտպանվելու ու թեստավորման վրա։ Շատ անմխիթար վիճակ է բանկերում։ Տարվա ընթացքում ԿԲ պահուստները պակասեցին մոտ 200 մլն դոլարով։ ԿԲ-ն ապարդյուն փորձում էր փողի զանգվածի և բազայի արդյունավետ կառավարման միջոցով զսպել գնաճը։ Տարեվերջին կտրուկ բարձրացրին վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Գնաճը չզսպվեց, բայց տնտեսության վարկավորումը սահմանափակվեց։ Մարտ-դեկտեմբերին առևտրային բանկերի կողմից տրված վարկերի ծավալը կրճատվեց 150 մլրդ դրամով։ Ուրախանալու որևէ առիթ չկա նաև արտաքին հատվածում։ Արտահանումն ընթացիկ դոլարային գներով աճել է 19.1%-ով։ Ավաղ, սա չի նշանակում, որ այստեղ աճ կա։ Բանն այն է, որ, նախ, 2020-ին այն կրճատվել էր 4%-ով և ապա դոլարային ընթացիկ գների պարագայում չենք կարողանում չեզոքացնել դոլարային գնաճը։ Արդեն 24 տարի է ՀՀ ԱՎԾ-ն հրաժարվում է սիստեմատիկաբար հրապարակել արտահանումն ու ներմուծումը մշտական դոլարային գներով։ Բոլորովին տխուր է պատկերը ժողովրդագրական ցուցանիշների մասով։ 2020-ի պատերազմից հետո ակնկալվում էր ծնելիության աճ։ Ավաղ, 2021-ին ծնվել է 36585 երեխա 2020-ի 36353-ի դիմաց (չնչին աճ)։ Մահացածների թիվն էլ էականորեն չպակասեց (34658 մարդ)։ 2021-ին 32.3%-ով ավելի մարդ է մահացել, քան 2019-ին։ Ինքնասպանությունների ցուցանիշով ՀՀ-ն վերջին տարիներին ընհուպ մոտեցել է դեպրեսիվ երկրների մակարդակին. 20-25 ինքնասպանություն և ինքնասպանության փորձ 100 հազ. բնակչի հաշվով։ Ուրախացնում է ամուսնությունների թվի աճը։ Բայց արի ու տես ինչքան ամուսնություններն ավելացել են, այդքան էլ ամուսնալուծություններն են աճել։ Իրավախախտումները 2021-ին աճել են 14.2%-ով (30245 2020-ի 26468-ի դիմաց)։ Եվ ընդհանրապես, 2017-2021թթ. իրավախախտումներն ավելացել են 49%-ով։ Լավ բան գրեթե չկա։ Կառավարությունն ու ոստիկանությունը ինչքան խստացնում են ՃՏՊ-երի դեմ պայքարն, այնքան վիճակն ավելի է ծանրանում։ Այսպես, 100000 բնակչի հաշվով Հայաստանում մահացությունն ամենաբարձրն է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ (ՀՀ - 20, Վրաստան - 12.4, ՌԴ - 12, Ուկրաինա - 10,2, Լիտվա 8.1, Մոլդովա - 7.3, Ադրբեջան - 6.7 և այլն)։ Մինչդեռ 2005-ին, օրինակ, երբ այդ սարքերը չկային, Լիտվայում, Լատվիայում, ՌԴ-ում, Տաջիկստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Բելառուսում վիճակը շատ ավելի վատ էր, քան Հայաստանում։ Աշխարհում էլ մեր ցուցանիշը վատագույններից է. Թուրքիա - 7, ԱՄՆ - 7.5, Գերմանիա - 3.7, Ինդոնեզիա - 13.1, Չինաստան - 18 և այլն։ Ամեն տարի Հայաստանում ՃՏՊ-երի արդյունքում մահանում է 550-600 մարդ։ Իրավիճակի կտրուկ վատացում է նկատվում հատկապես 2018-ից հետո։ Սա էլ մեր տեսանկարահանող սարքերի միջոցով պատահարների վերասկողության "արդյունավետությունն" է։ Ինչ-որ մեկի մտքով կարո՞ղ է անցնել, որ ժամանակն է, որպեսզի վարորդներին պատժելու փոխարեն մի քիչ էլ մտածել դասընթացների, երթևեկության կանոնները բարելավելու, ճանապարհները բարեկարգելու, ճանապարհահանգույցներ, թունելներ կառուցելու մասին։ Շատ կարևոր է Երևանի կենտրոնից կարմիր գծերը հանելը և փողոցների եզրերը իբրև կայանատեղի օգտագործումն արգելելը։ Կարմիր գծերը հակասության մեջ են մտնում արագաչափային կարգավորման հետ և ՃՏՊ-երի պատճառ դառնում։ Կենտրոնի մերձակայքում պետք է կառուցել բազմահարկ կամ ստորգետնյա ավտոկանգառներ։ Կենտրոնի ներսում մարդիկ կարող են երթևեկել հասարական տրանսպորտով, ինչպես նաև սեփական մեքենաներով առանց կայանման իրավունքի։ Այս տխուր պատկերին ավելացնենք ԱՎԾ կողմից թվերի կեղծումները, մանիպուլյացիաները։ Արդյոք հնարավո՞ր է ՀՆԱ 5.8% ավելացում, էլեկտրաէներգիայի -0.6% անկման պարագայում։ Ի՞նչ է, մեկ տարում միավոր ՀՆԱ էլեկտրաէներգատարությունը իջել է -6.4%-ով? Սա անհնարին բան է և չի կարող բացատրվել տնտեսության ինչ-որ կառուցվածքային փոփոխություններով։ Իրականում էլեկտրաէներգիայի արտադրության թիվը հստակ ֆիքսվում է, իսկ ահա ՀՆԱ և մյուս մակրոտնտեսական թվերի հիմքում ԱՎԾ գեղանկարչական վրձինն է։ Այսպիսով, հանրապետությունը գտնվում է խորը տնտեսական, իրավական, սոցիալական ճգնաժամի մեջ։ Սրան ավելացնենք ռազմաքաղաքական ճգնաժամը։ Ոչ մի տեղ հնարավոր չէ գտնել ինչ-որ կառավարական ծրագիր այդ քաոսից դուրս գալու մասով։
    12:32
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեր քայլերի մի մասը կարող է լինել հրապարակային, մի մասը՝ ոչ հրապարակային․ ԱԽ քարտուղար
    Մենք պարբերաբար մեր շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը գնահատում ենք և դրա հետ կապված՝ քայլեր ենք կատարում։ Այդ քայլերի մի մասը կարող է լինել հրապարակային, մի մասը՝ ոչ հրապարակային, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը պաշտոնապես չի արձագանքում Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման փաստին։ Արմեն Գրիգորյանը չհստակեցրեց, թե հրապարակային կամ ոչ հրապարակային արձագանք, այնուամենայնիվ, եղե՞լ է Հայաստանի կողմից այս հռչակագրին, թե՞ ոչ։ «Ցանկացած գործընթաց, որը տարածաշրջանում տեղի է ունենում, մեր ուշադրության կենտրոնում է, և անհրաժեշտության դեպքում տարբեր ձևերով արձագանքում ենք ստեղծված իրավիճակին», - եզրափակեց նա։ Հիշեցնենք, որ «Շուշիի հռչակագիրը» ստորագրվել է 2021 թվականի հունիսի 15-ին Շուշի քաղաքում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից։ Հռչակագրով նախատեսվում է Բաքվի և Անկարայի միջև, ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասպան, փոխօգնության տրամադրում՝ երրորդ երկրի կամ երկրների կողմից նրանցից որևէ մեկի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության կամ անվտանգության նկատմամբ սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում։ Հռչակագրի կետերից մեկի համաձայն՝ Ադրբեջանն ու Թուրքիան կշարունակեն համատեղ ջանքերը երկու երկրների զինված ուժերի արդիականացման ուղղությամբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան։
    12:26
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որքան կարևոր է և հաճելի, երբ մեր տղերքը զբաղվում են իրենց գործով. Վանեցյանը՝ ԱԱԾ բացահայտման մասին
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և չեզոքացրել է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող լրտեսական ցանցի գործունեությունը: Հ.Գ. Որքան կարևոր է և հաճելի, երբ մեր տղերքը զբաղվում են իրենց գործով: Ապրեք տղե՛րք...»։ Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն չեզոքացրել է ՀՀ-ում գործող լրտեսական ցանցի գործունեությունը. զինվորականները գաղտնի տեղեկություններ են հաղորդել, ձերբակալվել է 19 մարդ։
    12:19
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ռուսաստան-Ուկրաինա դիմակայությունը միայն այդ երկու երկրի խնդիրը չէ. Աբրահամյան
    Եվրասիական տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները միայն տվյալ երկրի խնդիրը չեն, դրանք ուղղակի և անուղղակի առնչություն ունեն Հայաստանի հետ։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Այս պահին նմանատիպ խնդիրներից է Ռուսաստան–Ուկրաինա դիմակայությունը, ինչը միայն այդ երկու երկրի խնդիրը չէ։ Այս բոլոր պրոցեսներն անվտանգային առումով նաև լուրջ սպառնալիքներ են Հայաստանի համար։ Երբ մենք խոսում ենք անվտանգության համակարգի և միջավայրի մասին, դրա կարևորագույն ուղղություններից մեկը նաև կենսունակությունն է։ Ցավոք սրտի` այսօր առկա թուրք-ադրբեջանական սպառնալիքին անուղղակի կերպով գումարվում է մեծ ռեգիոնում տեղի ունեցող իրավիճակը»,– նշեց Աբրահամյանը։ Նա ընդգծեց, որ հնարավոր են նաև «պայթյուններ», որոնք բավականին կծանրացնեն ստեղծված իրավիճակն ու ևս մեկ անգամ կփոխեն տարածաշրջանի հավասարակշռությունը։
    12:16
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ ՄԻՊ-ը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից սահմանային բնակիչների իրավունքների խախտումները
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսի հետ, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից: Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացված համատեղ ծրագրերը: Մասնավորապես, «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում իրականացվել են կանանց և հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների վերաբերյալ իրազեկումներ ինչպես տեսանյութերի, այնպես էլ ուղեցույցների միջոցով: Նշված ծրագրի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու համար վերազինվել է կայքեջը: Նորացված կայքը տալիս է նոր հնարավորություններ՝ տեղեկությունների մատչելիության առումով հատկապես: Նույն ծրագրի շրջանակում ստեղծվել է բջջային հեռախոսի հավելված ինչպես IOS, այնպես էլ Android համակարգերի համար, որը բեռնելով քաղաքացիները կկարողանան ծանոթանալ ինչպես Պաշտպան գործունեությանը, այնպես էլ ստանալ իրազեկման բնույթի նյութեր։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացված ծրագրի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել աշխատանքային հանդիպումներ Հայաստանի տարբեր մարզերում: Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների հետ և այլն: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կարծրատիպերի հաղթահարմանն ուղղված իրազեկման արշավները: Պաշտպանը ներկայացրել է «Դեմ եմ բռնությանը» կոչի ներքո իրականացված իրազեկման արշավը, որ ժամանակ նկարահանվել և հանրությանն է ներկայացվել ընտանիքում բռնության ենթարկված անձի պաշտպանության օրենսդրական հնարավորությունները, ընտանիքում հավասարությունը խրախուսող ուղերձով տեսանյութ, Երևանի կանգառներում տեղադրվել են պոստերներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն են ընձեռել Arloopa հավելվածի միջոցով ակտիվացնել լուսանկարը և դիտել տեսաուղերձը։ Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել նաև ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները: Նշել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը: Դեսպան Լին Թրեյսը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ համագործակցությունը պաշտոնավարման ողջ ընթացքում և համատեղ իրականացված ծրագրերի արդյունավետությունը։
    12:15
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դավթաշենում ծառեր են հատում
    SHAMSHYAN.com-ը ահազանգ է ստացել Դավթաշեն 4-րդ թաղամասի 41 շենքի բնակիչներից, որ գիշերը ինչ-որ վանդալներ շենքի դիմացի տարածքում հատել են երկու ծառ։ Ըստ բնակիչների՝ այս գործընթացը դարձել է շարունակական։ Նման մի դեպք էլ արձանագրվել էր 2021-ին, երբ կրկին մի առավոտ բնակիչները պարզել էին, որ երկու տարեկան ծառ է հատվել։ Թե ինչն է առաջնորդում ուղեղները թափած ստահակներին, կփորձենք պարզել առաջիկայում, մինչ այդ հրավիրում ենք քաղաքապետարանի, թաղապետարանի և իրավապահների ուշադրությունը։
    12:12
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոռուպցիայի անկյունաքարը պետական պաշտոնյայի ցածր աշխատավարձն է. Փաշինյան
    Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ աշխատավարձերի բարձրացումն իրենց օրակարգում է: «Այո, առաջիկայում դատական համակարգում լինելու են աշխատավարձերի բարձրացումներ, ընդհանրապես, մեր օրակարգում կա դատավորների աշխատավարձը բարձրացնելու թեման, նաև դատախազական, քննչական մարմիններում», - ասաց նա: Փաշինյանը նշեց, թե կոռուպցիայի անկյունաքարը պետական պաշտոնյայի ցածր աշխատավարձն է, իսկ թե կոռուպցիան ինչպիսի աղետներ է բերում շարքային քաղաքացու կյանքի վրա, բոլորը գիտեն: «Ճգնաժամ է նաև այն, երբ պետական պատասխանատվություն ունեցող մարդիկ՝ սկսած զինվորից, փրկարարից ու այդպես շարունակ, պատշաճ աշխատավարձ չեն ստանում, դա արդեն ճգնաժամ է ու մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ մեր երկրում զինվորից ու փրկարարից սկած՝ ստանան բարձր աշխատավարձ, սա մեզ համար քաղաքական նպատակ է», - հայտարարեց վարչապետը:
    12:07
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեր երկիրը հաստատուն քայլերով գնում է դեպի բռնապետություն․ Վահե Հակոբյան
    Մեր երկիրը հաստատուն քայլերով գնում է դեպի բռնապետություն, և դատավոր Բորիս Բախշիյանի (նա քննում էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործը) կալանավորումը վերջին մեխն էր այն դագաղի վրա, որն այսօր անվանում ենք դատական համակարգ և արդարադատություն, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը` անդրադառնալով դատական համակարգին։ Նա նաև ընդգծել է, որ իրենց շատ հետաքրքիր է, թե ԵՄ կառույցների կողմից լռության գինը որն է, ինչ են խոսք տվել ներկա իշխանությունները։ Խմբակցության մեկ այլ պատգամավոր Արմեն Չարյանն էլ նշել է, որ Բախշիյանի կալանավորումը շատ լուրջ ու վատ նախադեպ էր։ Պատգամավորը հույս է ունեցել, որ իր կամ այլ անձանց նկատմամբ ապօրինի որոշումներ կայացրած դատավորները ներողություն կխնդրեն, սակայն նրանք միայն կալանավորում են։ «Սկզբունքային տարբերություն կա Բորիս Բախշիյանի և Ռուբիկ Մխիթարյանի միջև, որն ինձ կալանավորելու որոշում էր կայացրել։ Բախշիյանի գործողություններն ընկալման մակարդակում են, իսկ Մխիթարյանի գործողությունների ապօրինությունն ապացուցվել է Սահմանադրական դատարանի կողմից»,- ասել է Չարչյանը։
    11:57
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքապետը մասնակցել է Երևանի 36 մանկապարտեզի վերաբացմանը
    Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգվող 15 մանկապարտեզներից առաջինն արդեն պատրաստ է: 1970-ական թվականներին շահագործման հանձնված հ.36 մանկապարտեզը երբևէ չէր հիմնանորոգվել: Նախակրթարանում փոքրիկների համար ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ու ծրագրի աջակից և գործընկեր մյուս կառույցների ներկայացուցիչների հետ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Կարևոր այս նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 15 միլիոն եվրո է: Այն ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկից, Արևելյան եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից, Կանաչ կլիմայի հիմնադրամից և Երևան համայնքի բյուջեից:
    11:55
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դատավորների, դատախազների ու քննիչների թոշակները կբարձրանան
    Կառավարության այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նա նշեց, թե այս նախագծի նպատակը դատավորների կենսաթոշակի պայմանների համապատասխանեցումն է Սահմանադրական դատարանի որոշմանը, ինչպես նաև դատախազների ու քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կենսաթոշակային ապահովության միասնական պայմանների սահմանումն ու կարգավորումը: «Նախագծով առաջարկվում է կատարել Սահմանադրական դատարանի որոշման կատարումը, որը հակասահմանադրական էր ճանաչել դատավորների համար կենսաթոշակի իրավունքի իրացման պայմանների տարբերակված մոտեցումը. մենք սահմանում ենք միասնական պայմաններ՝ վերացնելով ՍԴ-ի կողմից արձանագրված խտրական մոտեցումը», - ասաց նա: Նախարարի խոսքով՝ այս նախագիծը բխում է նաև դատավորների անկախությունը ընդգծող մի շարք միջազգային փաստաթղթերից, ուսումնասիրվել է միջազգային պրակտիկան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե կենսաթոշակային ապահովման այս փաթեթով որոշակիորեն բարձրացվում են կենսաթոշակները:
    11:41
    10.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Ջրից չոր դուրս գալու» համար բանակին, զինվորականին «զոհասեղանին մատուցածները» կպատժվեն. Տիգրան Աբրահամյան
    «Անորակ հրթիռների» գործը, որով անցնում են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ԳՇ գործող պետ Արտակ Դավթյանը, ԳՇ արդեն նախկին պետ Ստեփան Գալստյանը, ավիացիայի նախկին պետը և որքան հասկանում եմ՝ մի խումբ նախկին և գործող զինվորականներ, ուշագրավ է ոչ միայն կոնկրետ խնդրահարույց թեմայի ու դրա 44-օրյա պատերազմի վրա հնարավոր ազդեցության մասով, այլ դրանում ներգրավված անձանց թվով, ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Այս թեման ունի նաև այլ առանձնահատկություն, որը պետք է հաշվի առնել։ Եթե Դավիթ Տոնոյանի ու Արտակ Դավթյանի գործոնը մի կողմ դնենք, ապա այս գործով չպետք է անցնեն զինվորականներ, որոնց Փաշինյանը որպես «զոհ» մատուցի հանրությանը։ Պարզ ասած, պետք է ամեն ինչ անել պաշտպանելու այն զինվորականներին, ովքեր այս գործում «մասովկի» կամ փաշինյանական սուտը ճոխ ներկայացնելու համար են ներգրավել։ Սա միայն մի խումբ զինվորականների խնդիր չի, սա բանակի շարքերին ուղղվող ազդակ է առ այն, որ նրանցից որևէ մեկը պաշտպանված չէ և կարող է իշխանության քմահաճույքի զոհը դառնալ։ Մեկի դեպքում «անորակ հրթիռի գործն է», մյուսի դեպքում՝ ադրբեջանական ագրեսիան և ՀՀ ինքնիշխան տարածքների կորուստը, երրորդի դեպքում՝ 44-օրյա պատերազմը ու շղթան երկար շարունակելելի է։ Ովքեր չարաշահումներ են թույլ տվել՝ պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ՝ զինվորական լինի, թե քաղաքացիական անձ, սա քննարկելի էլ չէ։ Գլխավոր պատասխանատուներն ու մեղավորները, ովքեր «ջրից չոր դուրս գալու» համար բանակին ու զինվորականին են «զոհասեղանին մատուցում», դեռ իրենց արժանի պատիժը կստանան», - գրել է Աբրահամյանը:
    11:32
    10.02.22
    Ավելին