Լրահոս
2022-01-15
-
ՀայաստանՔՊ-ականներն անհանգիստ են. ՄԻՊ ընտրությունը կարող է տապալվել․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը, վախենալով Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը տապալել, որոշել է այդ հարցի քննարկումը կազմակերպել անձերի քվեարկությունների ցանկում ամենավերջում: Մասնավորապես, երեկ ԱԺ խորհուրդը հաստատել է հունվարի 17-ին մեկնարկող նստաշրջանի օրակարգը, որում ընդգրկված է 24 հարց, և ՄԻՊ ընտրությունն ամենավերջին հարցն է լինելու: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն, բոլոր անձերին վերաբերող քվեարկությունները, այդ թվում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընտրվում է փակ-գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: 107 պատգամավոր ունեցող խորհրդարանում այդ թիվը կազմում է 64, եւ իսկ ՔՊ-ական պատգամավորների թիվը՝ 71: Իհարկե, առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, թե ՔՊ-ն անհանգստանալու համար ամենեւին էլ խնդիր չունի, սակայն դա միայն առաջին հայացքից: Բանն այն է, որ հունվարի 15-20-ը ԱՄՆ է մեկնելու ԱԺ պատվիրակությունը, որի կազմում ՔՊ խմբակցությունից 3 հոգի է ընդգրկված՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանը, Մարիա Կարապետյանը: Չի բացառվում՝ նրանք անգամ չհասնեն Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությանը, և եթե այդ օրերին այլ բացականեր ևս լինեն, ապա իսկապես ՔՊ-ն կանգնելու է խնդրի առջև: Իսկ ՄԻՊ քվեարկության տապալումը իշխող ուժի համար ամենաանցանկալի սցենարն է»:Ավելին09:4315.01.22
2022-01-14
-
ՀայաստանԱնապահովների ու տնտեսվարողների համար գազը կթանկանա. «Գազպրոմ-Արմենիան» դիմել է հանձնաժողովԳազի վերջնական սակագինը սպառողների համար կորոշվի թափանցիկ ընթացակարգով՝ բաց քննարկումներով՝ վստահեցնում է նախարարությունը: Արդեն հայտնի է, որ «Գազպրոմ Արմենիան» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` կապույտ վառելիքի միջին գինը ապրիլի 1-ից 6 տոկոսով բարձրացնելու համար: Եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտը հաստատի, գազը կթանկանա նաև անապահով ընտանիքների համար:Ավելին23:0014.01.22 -
ՏարածաշրջանՌուսաստանը փորձում է բալանսավորել, արևմուտքն ուզում է դոմինանտություն. Լավրովը մտահոգ էԿարևոր է, որ հայ-ադրբեջանական սահմանները օր առաջ զատվեն ու գծվեն: Ամենամյա ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը: Սերգեյ Լավրովը հիշել է Դաշնության գլխավոր շտաբում պահվող ԽՍՀՄ քարտեզները, հայ-ադրբեջանական դեմարկացիայի խնդրից զատել Արցախի հարցը:Ավելին22:1914.01.22 -
Հայաստան«Թալեաթ փաշան» սպառնում է Սողոմոն Թեհլերյանին. Անկարայի 4 նախապայմանըՀայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի վերաբացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը մինչև հիմա խոչընդոտել են Թուրքիայի նախապայմանները, որոնցից մեկը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումն է: Ըստ թուրքական մամուլի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտում է նաև Մարալիկում գտնվող Սողոմոն Թեհլերյանի արձանը, որի ոտքի տակ Թալեաթ փաշայի գլուխն է:Ավելին22:1814.01.22 -
Արտաքին քաղաքականությունՀայաստան-Թուրքիա առաջին ժամադրությունը՝ Մոսկվայում. «կառուցողական զրույց»Չնայած պաշտոնապես այդպես էլ չհերքվեցին մամուլում հայտնված տեղեկությունները, թե երեքշաբթի Գեղարքունիքում հենց թուրքական բայրաքթարի պայթյունն է խլել 3 հայ զինծառայողի կյանք, սկսված է հայ-թուրքական հաշտեցման գործընթացը: Նիկոլ Փաշինյանը իր պատերացրած «խաղաղության դարաշրջանի» հիմքն է գցում 31-ամյա ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանի շուրթերով խոսելով 37 տարվա փորձ ունեցող թուրք դիվանագետ Սերդար Քըլըչի հետ:Ավելին22:1714.01.22 -
ՀայաստանԻնքը լավ է, «դարդը ոչխարներն են». ադրբեջանական գերությունից վերադարձած սյունեցի հովիվըՀայաստանի, Արցախի ու Ադրբեջանի սահմանները, ինչպես իր հրապարկված, ավելի ուշ՝ ջնջված լայվում ձեռքերով ցույց էր տալիս Նիկոլ Փաշինյանը՝ միահյուսված են իրար մեջ: Բերձորցու գերեվարումը երկրորդ դեպքն է՝ երկու օրում: Դարդը ոչխարներն են. թշնամին բաց չի թողնում Սուրիկ Մաթևոսյանի հոտը:Ավելին21:3414.01.22 -
Հայաստան«ՍԱՍ» սուպերմարկետի 2 աշխատակից կասկածվում է խանութից խմիչք գողացողին ծեծելու մեջ«SHAMSHYAN.com»-ը հայտնում է, որ հունվարի 11-ին Երևանի 43-ամյա բնակիչ Աշոտ Վ․-ն ոստիկանություն ահազանգել է և հայտնել, որ ժամը 17։50-ի սահմաններում Երևանի Երվանդ Քոչար փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի անվտանգության պետն ու մեկ այլ անվտանգության աշխատակից իրեն ծեծի են ենթարկել, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն են բերման ենթարկվել Երևանի բնակիչ, 24-ամյա Նարեկ Խ-ն, իսկ հետո բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության կենտրոնական բաժին է ներկայացել Երևանի բնակիչ՝ 29-ամյա Միշա Շ․-ն։ Շամշյանի տեղեկություններով՝ Միշա Շ․-ն հայտնել է, որ աշխատում է Ե. Քոչար փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետում՝ անվտանգության պետ, իսկ Նարեկ Խ․-ն՝ անվտանգության աշխատակից, իսկ Աշոտ Վ․-ին նրանք ծեծի են ենթարկել այն բանի համար, երբ իմացել են, որ նա խանութից խմիչք է գողացել։Ավելին21:2414.01.22 -
ՀայաստանԿոշի արյունոտ տունը. եղբայրասպանությունԵղբայրասպանության դեպք է բացահայտվել Կոշ գյուղում: Ոստիկանները տանը արյան մեջ են գտել 40-ամյա Արթուրի մարմինը, նախնական վարկածով նրան ծեծելով սպանել է 38-ամյա եղբայրը՝ Արմանը:Ավելին21:1714.01.22 -
ՀայաստանՄահացածի ինքնությունը պարզ չէ, վարորդի վիճակը ծանր է. Շենգավիթի պայթյունից տուժածներըՎթարի վայրի հարևանությամբ գտնվող Արտաշիսյան 44 կոտորակ 4 շենքի 24 բնակարան վնասվել է, բնակիչները իրենց տներում չեն գիշերել: Տիկին Անահիտը պատուհանից տեսել է ինչպես է Օpel-ը սլացել դեպի շենքը՝ հարվածել գազի խողովակին ու բռնկվել:Ավելին21:1314.01.22 -
ՀասարակականՀԱՊԿ խաղաղապահների դուրս գալուց հետո Ղազախստանում անկարգությունները կարող են կրկնվելՄեկ շաբաթ խաղաղապահ առաքելություն իրականացնելուց հետո հայ խաղաղապահները առավոտյան դուրս են եկել Ղազախստանից: Ղազախստանում ապրող հայ քաղաքագետ Անդրանիկ Հովհաննիսյանն ասել է, որ երկրում մտավախություն կա, թե խաղաղապահների դուրս գալուց հետո անկարգությունները կվերսկսվեն:Ավելին21:1214.01.22 -
ՏարածաշրջանՍաակաշվիլին ուկրաիներեն օգնություն է խնդրում, նրա աջակիցները անգլերեն պահանջ են ներկայացնումԹբիլիսիի քաղաքային դատարանում Սաակաշվիլին բողոքել է, թե Գորիի զինվորական հոսպիտալում իրեն խոշտանգել են: Վրաստանի նախկին նախագահի աջակիցներն էլ կրկին փողոց են դուրս եկել՝ պահանջելով նրան ազատ արձակել:Ավելին21:1114.01.22 -
ԱռողջապահականԲայդենն ընդդեմ քովիդի, ԱՄՆ գերագույն դատարանն ընդդեմ Բայդենի. «Ամերիկայի ամենասարսափելի թշնամին»Չնայած շատ երկրներում արդեն հակաքովիդ պատվաստանյութերի երրորդ դեղաչափ են ընդունում քաղաքացիները՝ Քովիդը շարունակում է լուրջ սպառնալիք լինել անգամ գերտերությունների համար: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կորոնավիրուսը ամենասարսափելի թշնամիներից է համարում: Բայց այդ երկրի Գերագույն դատարանը արգելանք է դրել Բայդենի այն որոշման վրա, որով խոշոր ընկերությունների աշխատողներին պարտադրվում էր պատվաստվել:Ավելին21:1014.01.22 -
ՀայաստանՀայլուր 20:30 «Եթե կռվել ես մեր դեմ, հենց հիմա կմորթենք». սյունեցի հովվի մեկօրյա գերությունըԱվելին20:3014.01.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Քըլըչի ու Ռուբինյանի՝ «պոզիտիվ» 1,5 ժամը Մոսկվայում | 14.01.2022Ավելին18:3014.01.22 -
ՀայաստանՀայաստանն ու Թուրքիան կշարունակեն շփման եզրեր փնտրել․ ՌԴ ԱԳՆՀայաստանն ու Թուրքիան կշարունակեն շփման եզրեր փնտրել: Քիչ առաջ հայտարարել է Ռուսաստանի արտռգործ նախարարությունը: Ըստ հաղորդագրություն՝ կողմերը պատրաստ են ջանքեր գործադրել կառուողական երկխոսության համար:Ավելին18:2814.01.22 -
ՀայաստանՔննչական մարմինը նոր մանրամասներ է հաղորդում Կոշում կատարված սպանությունից. լուսանկարներԱրագածոտնի մարզի Կոշ գյուղում հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը կատարված սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի ձեռնարկած միջոցառումների արդյունքում ՔԿ-ն պարզել է դեպքի մի շարք հանգամանքներ: Նախնական տվյալներով՝ 37-ամյա տղամարդու և եղբոր միջև, հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը, վիճաբանություն է ծագել կենցաղային հարցերի շուրջ, որի ժամանակ վերջինս դույլով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել 37-ամյա եղբոր գլխին և մարմնի տարբեր մասերին։ Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում տուժածի եղբայրը հայտնաբերվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս ձերբակալվել է՝ եղբոր առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու արդյունքում անզգուշությամբ նրա մահն առաջացնելու կասկածանքով։Ավելին18:2014.01.22 -
ԻրավականՊոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվել ու կալանավորվել էՀունվարի 12-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով հետախուզվող 44-ամյա կինը, որը հաշվառված է Էջմիածին քաղաքում, Իջևանում է։ Հետախուզվող կինը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Իջևանի բաժին։ Նա կալանավորվել է։Ավելին18:1014.01.22 -
ՀասարակականՍոս Ավետիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի թագավորինԻսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդին։ Հանդիսավոր արարողությունից հետո առանձնազրույցի ժամանակ դեսպան Ավետիսյանն ու Իսպանիայի թագավորն անդրադարձել են հայ-իսպանական երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակին, կարևորել դրանց հետագա զարգացումը, ինչպես նաև՝ բարձր գնահատել Իսպանիայում բնակվող հայ համայնքի դերը երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերն ամրապնդելու գործում։Ավելին18:0614.01.22 -
ՀայաստանԴատարանը «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին պարտավորեցրել է հերքել Ալեն Սիմոնյանի մասին հրապարակած զրպարտությունըԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը պարտավորեցրել է «Իրավունք Մեդիա» ՍՊ ընկերությանը հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, ինչպես նաև հոգալ փաստաբանի վարձատրության ծախսերը: Վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ: Խոսքը 2020 թվականի հունիսի 20-ին «iravunk.com» կայքում հրապարակված «Ի՞նչ նորամուծություն կիրականացնի Նիկոլ Փաշինյանը օգոստոս ամսին» վերտառությամբ հոդվածի մասին է, որտեղ նշված էր հետևյալ արտահայտությունը՝ «օրինակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ իրենք նվիրյալներ չեն, և առանց պարգևավճարների աշխատելն անտրամաբանական է»:Ավելին18:0114.01.22 -
ՀայաստանՀայաստանի որոշ հատվածներում բուք է․ կան փակ և դժվարանցանելի ճանապարհներՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Դժվարանցանելի են Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի, Արագածոտնի մարզի Ապարանի և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային, Ջաջուռ-Քեթի ավտոճանապարհները։ Լոռու և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին մերկասառույց է։ Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում բուք է:Ավելին17:4314.01.22