Լրահոս
2022-01-05
-
ՄիջազգայինՑուցարարները Ալմաթիում հրդեհել են «Ղազախստան» հեռուստաընկերության մասնաճյուղըՑուցարարները Ալմաթիում հրդեհել են «Ղազախստան» պետական հեռուստաընկերության մասնաճյուղը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով «Միր 24» հեռուստաընկերությանը:Ավելին20:4705.01.22 -
ՄիջազգայինՆազարբաևի արձանը տապալել ենՂազախստանում հակակառավարական ցույցերի մասնակիցները հանել են հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի արձանը Թալդիկորգան քաղաքում, Ալմաթիի մարզի վարչական կենտրոնում, որի արձանը կոտրվել է կիսով չափ և ընկել պատվանդանից։ Այս մասին հաղորդում է տեղական KazTAG պորտալը: Քանդված հուշարձանի լուսանկարը հրապարակվել է պորտալի Telegram-ալիքում:Ավելին20:3105.01.22 -
ՔաղաքականՁախողումները ոչ թե նոյեմբերի 9-ի, այլ հունիսի 20-ի հետևանք են․ Արմեն Աշոտյան«Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ մեր հիմնական սպառնալիքը ո‘չ Թուրքիան է, ո’չ Ադրբեջանը, ո‘չ գեոպոլիտիկ տեկտոնիկ լարվածությունը, մեր հիմնական սպառնալիքը այն է, որ մեզ այս փոթորկալից, շատ վտանգավոր ժամանակներում շարունակում է ներկայացնել այն անձնավորությունը, որը նախորդ երկուսուկես տարիների ընթացքում գործեց բոլոր հնարավոր սխալները և հայկական երկու պետություններից թողեց այս հաշմված տարածքը։ Արտաքին քաղաքականության պատասխանատուն մնացել է այն մարդը, ում արտաքին ձախողված քաղաքականությունը բերեց 44-օրյա արյունալի պատերազմը։ Նիկոլ Փաշինյանն է թիվ մեկ սպառնալիքը արտաքին քաղաքականության բնագավառում»,- այս մասին Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով 2021թ-ին արտաքին քաղաքականության բնագավառում Հայաստանի հիմնական ձախողումներին և սպառնալիքներին, ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Մինչև 2018թ -ի ապրիլը արտաքին քաղաքականությունը ծառայել է Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգության միջավայրի ամրապնդմանը, 2018թ-ի մայիսի 8-ից, երբ իշխանազավթումից հետո Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, արտաքին քաղաքականությունը փոխեց իր վեկտորը և փոխանակ ամրապնդեր մեր անվտանգային միջավայրը, սկսեց արագ նպաստել այդ միջավայրի քայքայմանը։ Այդ դրսևորումները մենք տեսանք ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում, տեսանք, թե ինչպես եղավ Արցախյան բանակցությունների դիտավորյալ տապալումը և պատերազմի համար Ալիևին հիմնավորումներ տալը, Հայոց ցեղասպանության խնդրի ուրացումը միջազգային հարթակներում, որը սկսվել էր դեռ մինչև 44-օրյա պատերազմը»,- ասել է Աշոտյանը։ Վերջինիս կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի ճակատագրական սխալներից մեկն այն էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր այցեքարտը դարձրել էր ժողովրդավարությունը, ինչպես հայտարարել էր 2019թ-ի դեսպանահավաքի ժամանակ։ «Նախ մի կողմ դնենք այն, որ 2018թ-ից հետո Հայաստանում չի եղել ժողովրդավարություն, ոչ մի խելամիտ մարդ չի կարող մտածել, որ անգամ ժողովրդավարության դեպքում հնարավոր էր ապահովել մեր երկու պետությունների շուրջ անվտանգային միջավայրը։ Նիկոլի դիտավորյալ ձախողված արտաքին քաղաքականությունը ունի բազմաթիվ դրսևորումներ, որոնցից մեկը ԱԳՆ-ում կադրային փոփոխություններն են։ Նախարարությունում եղան մարդիկ, ովքեր չուզենալով կիսել այդ խայտառակ իրավիճակի պատասխանատվությունը, դուրս եկան։ Իհարկե նրանցից սպասելիքները ավելի շատ էին բացահայտելու համար, թե ինչպիսի կեղտոտ խաղեր է խաղացել Նիկոլը ԱԳՆ-ի միջոցով մինչև 44-օրյա պատերազմը, իսկ այդ կեղտոտ խաղերը շատ տեսանելի են եղել թե‘ Զոհրաբ Մնացականյանի ժամանակ, թե‘ Արա Այվազյանի ժամանակ։ Այսօրվա ԱԳՆ-ն Նիկոլ Փաշինյանի ելուստն է, նրա օրգանական շարունակությունը։ Նախարարի փոփոխությունը, հայ-թուրքական բանակցություններում բանագնացի ընտրությունը երկրորդական բաներ են։ Ինչ կապ ունի ով է բանագնացը կամ արտգործնախարարը, եթե մինչև հիմա ամբողջ կեղտոտ խաղը Նիկոլ Փաշինյանի մտքում և ձեռքերում է»։ Առանձնացնելով արտաքին քաղաքական հիմնական ձախողումները և անդրադառնալով այն հարցին, թե պատերազմից հետո ինչ հիմնական առաջնահերթություններ կային, որ պետք է արվեր արտաքին բնագավառում, բայց չի արվել՝ Աշոտյանը թվարկել է. «Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կատարվել է ամեն ինչ, բացի 8-րդ կետից` ռազմագերիների փոխանակումը։ Նույն հայտարարության 9-րդ կետը կապված ապաշրջափակման գործընթացների հետ, նույնպես ձախողում է, դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացների փաթաթումը մեր վզին ևս ձախողումների շարքից է, իսկ Արցախյան բանակցություններում Մինսկի խմբի համանախագահները վերջին անգամ հիմնարար սկզբունքների մասին խոսել են 2021թ-ի ապրիլին»։ Աշոտյանն ընդգծել է, որ պատերազմից անմիջապես հետո Հայաստանը համեմատաբար ավելի լավ վիճակում էր, քան այսօր։ «Այն ժամանակ Եվրոպական միությունը պաշտոնապես հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ և պետք է հիմքում լինեն հիմնարար սկզբունքները, այդ թվում ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդպիսի հայտարարություն արեցին Մինսկի խմբի համանախագահները։ Այսօր ո՞վ է գերտերություններից, միջազգային խոշոր ինստիտուտներից և դերակատարներից խոսում դրա մասին, ոչ ոք։ Նիկոլի վերջին խաղը Արցախը ամբողջությամբ ռուսների և Ադրբեջանի հույսին թողնելն էր և դրա ապացույցը այն է, որ նա մանիպուլյացիաներով վարկաբեկում է նախկին բանակցային գործընթացը և պրոադրբեջանական հայտարարություններ անում։ Ձախողումների հաջորդ կետը հետևյալն է ` հաջողվե՞լ է վերականգնել արժանապատիվ հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, իհարկե չի հաջողվել, մեզ չի հաջողվել նաև Արևմուտքի կան Եվրոպական կառույցների հետ ձևավորել օրակարգ, որով կարելի էր հավասարակշռել տարբեր աշխարհագրական շահեր։ Հայկական դիվանագիտության ամենամեծ ձեռքբերումը սահմամերձ գյուղերից մեկի բնակչի 105 ոչխարի վերադարձն է եղել։ Ադրբեջանին ԵԱՏՄ դիտորդ անդամ դարձնելու գործընթացի մեկնարկին Հայաստանը որևէ կերպ պատրաստվո՞ւմ է սակարկել սեփական դիրքերը ի օգուտ մեր ազգային շահի, ակնհայտ է, որ ոչ։ Ժողովրդավարության ֆորումին գնալ մասնակցել և Ադրբեջանին ու Թուրքիային որևէ մեղադրանք չուղղելը ևս ձախողում է։ Հայաստանը չի օգտագործել իր միջազգային գործիքակազմը պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու և Ադրբեջանին պատժելու համար։ Ռազմագերիների իրավունքները պաշտպանելու փոխարեն ԱԺ-ում ծաղրել են օմբուդսմենի զեկույցը և ադրբեջանական քարոզչամեքենայի վրա հերթական կեղտաջուրն է լցրել։ Հայաստանի այս մեկ տարվա արտաքին քաղաքականության ձախումների վերաբերյալ կարելի է դոկտորական պաշտպանել»։ Արմեն Աշոտյանը ընդգծել է` այս ձախողումները ոչ թե նոյեմբերի 9-ի, այլ հունիսի 20-ի հետևանք են։ «Նոյեմբերի 9-ից հետո մենք ավելի լավ դիրքեր ունեինք, և եթե ժողովրդի անվան տակ չընտրվեր ժողովրդի գլուխը կերած վարչապետը, ապա մենք ավելի մեծ հեռանկարներ կունենայինք։ Ամեն պահի, երբ ստացվի Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, հնարավորություն կլինի ավելի լավ արտաքին անվտանգ միջավայր ունենալու»։Ավելին20:2805.01.22 -
ՄիջազգայինՉեղարկվել է Ղազախական Ակտաուից Երևան նախատեսված թռիչքըՀունվարի 6-ին կայանալիք Ակտաու-Երևան չվերթը չեղարկվել է. «Զվարթնոց» օդանավակայանի էլեկտրոնային չվացուցակում է հրապարակվել ինֆորմացիան։ Ղազախական SCAT ավիաընկերության ինքնաթիռի ժամանումը նախատեսվում էր երևանյան ժամանակով ժամը 18:20-ին։ Ի դեպ, նույն օրը ժամը 00:10-ին Ակտաուից Երևան սպասվող թռիչքի մասին չվացուցակում նշված է, որ ժամանակին կժամանի ՀՀ։ Սակայն, ամենայն հավանականությամբ, այն նույնպես կչեղարկվի։ Միջազգային ավիաընկերությունները նույնպես չեղարկում են իրենց թռիչքները դեպի Ղազախստան։Ավելին20:2005.01.22 -
ՀայաստանՀայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման օրը հայտնի էՀայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անկարան Երևանի հետ ուղիղ բանակցելու համար բանագնաց է նշանակել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին: Հայկական կողմն էլ հատուկ ներկայացուցիչ նշանակեց Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին: 2020թ․ ավարտին Թուրքիայի ԱԳ նախարարը ընդգծել էր՝ բանագնացները պետք է մշտական կապի մեջ լինեն և հանդիպումները կարող են կայանալ ինչպես Երևանում, այնպես էլ Անկարայում:Ավելին20:2005.01.22 -
ՏարածաշրջանԹուրքմենական գազն Ադրբեջան կմատակարարվի Իրանի տարածքովԱդրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանի, Թուրքմենստանի և Իրանի միջև կնքված եռակողմ համաձայնագրի շրջանակում սկսվել է թուրքմենական գազի մատակարարումն Ադրբեջան Իրանի տարածքով: «Համաձայնագրի շրջանակում սկսվել է իրանա-ադրբեջանական սահմանով գազի մատակարարումը, որն իրականացվելու է երկու ուղղությամբ․ դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, որտեղ մատակարարումն արդեն սկսվել է և Աստարա, որն Իրանի սահմանի մոտ է»,- ասել է SOCAR-ի ներկայացուցիչը։ Գազի ընդհանուր ծավալը երկու ուղղությամբ օրական 4 միլիարդ խորանարդ մետրից ավելի կլինի։Ավելին19:3205.01.22 -
ՄիջազգայինՂազախստանում ինտերնետն ամբողջությամբ անջատված էԻնտերնետ կապը Ղազախստանի ամբողջ տարածքում անջատված է: Այդ մասին են վկայում ինտերնետի աշխատանքը մշտադիտարկող NetBlocks բրիտանական կազմակերպության տվյալները: Մոնիթորինգային ընկերությունը Թվիթերում հաստատել է, որ բջջային ինտերնետի աշխատանքի մեկօրյա խափանումներից և մասնակի սահմանափակումներից հետո Ղազախստանն այժմ գտնվում է ինտերնետի համազգային մակարդակի անջատման վիճակում: Ղազախստանում արդեն մի քանի օր շարունակվում են բողոքի զանգվածային ցույցեր, որոնք սկսվել են նավթարդյունահանող Մագնիտաու մարզի Ժանոզեն և Ակտաու քաղաքներում: Հունվարի 5-ին երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ընդունել է կառավարության հրաժարականը: Նա նաև ստանձնել է Անվտանգության խորհրդի ղեկավարի պարտականությունները՝ հայտարարելով, որ շարունակելու է հետևողական ռեֆորմների քաղաքականությունը, և վստահություն է հայտնել, որ ժողովուրդը կաջակցի իրեն:Ավելին19:2505.01.22 -
ՀայաստանՀետախուզական ու հարվածային միջոցների հայտնաբերման գործողություններ են իրականացվելԱյսօր՝ հունվարի 5-ին, N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական վարժանքներ։ Զինծառայողները պայմանական հակառակորդի օդային հետախուզական ու հարվածային միջոցների հայտնաբերման և կոորդինատների ճշգրտման գործողություններ են իրականացրել։ Ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքները, կատարելագործվել գործնական հմտությունները։Ավելին19:1405.01.22 -
ՀայաստանԳյումրիում հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել կայանված մեքենաների հրդեհըԳյումրու «Վարդանանց» հրապարակում գլխավոր տոնածառի հարևանությամբ հունվարի 5-ին ամբողջովին այրվել է մեկ մարդատար մեքենա, երկրորդն այրվել է մասամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը դեպքի մասին ահազանգը ստացել է 18:08-ին: 18:10-ին դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ՝ թիվ 48 հրշեջ փրկարարական ջոկատից: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել: Այս պահին հրշեջները մարում են հրդեհը:Ավելին19:0605.01.22 -
ՀայաստանՀրդեհ՝ բենզալցակայանի պահեստումՀունվարի 5-ին ժամը 15:32-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Չկալովկա գյուղի մոտակայքում գտնվող բենզալցակայանում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում գտնվող բենզալցակայանի պահեստում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։17-ին, մարվել՝ 16։41-ին։ Այրվել են տանիքը՝ մասամբ, մեկ ագրեգատ, վառելիքի համար նախատեսված 15 հատ պլաստմասսայե (20 լ) և 2 հատ ալյումինե(20 լ) տարա։Ավելին18:4605.01.22 -
ՄիջազգայինՏոկաևը հայտարարել է՝ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարըՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում ընթացող բողոքի զանգվածային ցույցերի պայմաններում օրվա մեջ երկրորդ անգամ է դիմել ժողովրդին՝ հայտարարելով, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Տոկաևի ելույթի՝ սոցցանցերում տարածված տեսագրությունը: «Իմ կողմից ձեռնարկված միջոցառումները միտված են բազմազգ Ղազախստանի բարեկեցությանը: Բայց այդ միջոցառումները դեռ բավարար չեն: Աչք է զարնում խուլիգանություն անող տարրերի բարձր կազմակերպվածությունը: Դա խոսում է դավադիրների գործողությունների՝ մանրակրկիտ մտածված ծրագրի մասին, որը ֆինանսական դրդապատճառներ ունի: Այո՛, հենց դավադիրների», - հայտարարել է Ղազախստանի նախագահը: Տոկաևը նաև հայտարարել է, որ բախումների հետևանքով ուժային մարմինների աշխատակիցների շրջանում կան զոհեր և վիրավորներ: Նախագահի խոսքով՝ իշխանությունները առավելագույնս խիստ է վարվելու օրինախախտների հետ: Երկրի ղեկավարը նշել է, որ այժմ ինքը գտնվում է մայրաքաղաքում, և խոստացել է մոտ ժամերին հանդես գալ իրավիճակի կարգավորման նոր առաջարկներով: Տոկաևն ընդգծել է, որ առաջվա պես մնում է իր այն դիրքորոշմանը, որ պետք է շարունակել հետևողական ռեֆորմների քաղաքականությունը, և վստահություն է հայտնել, որ ժողովուրդը կաջակցի իրեն:Ավելին18:4305.01.22 -
ՔաղաքականՊետական գույքի կառավարման կոմիտեն նոր նախագահ ունիՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Առնակ Ավետիսյանին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ նշանակելու մասին․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Առնակ Ավետիսյանին նշանակել Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:Ավելին17:5105.01.22 -
ԱռողջապահականCOVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 295,2 միլիոնըCOVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 5-ի առավոտվա դրությամբ կազմել Է 295 միլիոն 222 հազար 31: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 457 հազար 484 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 57 միլիոն 48 հազար 800 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 830 հազար 71-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 35 միլիոն 18 հազար 358-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել Է 482 հազար 551 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 22 միլիոն 328 հազար 252 հիվանդացած, նրանցից մահացել Է 619 հազար 3654 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հունվարի 5-ի առավոտվա դրությամբ կազմել Է 702,3: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2550, Հնդկաստանում՝ 345, Բրազիլիայում՝ 2883 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին17:4605.01.22 -
ՀայաստանՌԴ-ում Հայաստանը նոր արտակարգ և լիազոր դեսպան ունիՆախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի կայքէջից: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Վարդան Տողանյանը հետ է կանչվել ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից:Ավելին17:1505.01.22 -
ՀասարակականՄտահոգություններ են հնչել գործող իշխանության անգործության վերաբերյալ․ «Պատիվ ունեմ»-ը հանդիպել է մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներիԱյսօր՝ հունվարի 5-ին, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հանդիպել են «Պահեստազորի սպաների» շարժման, «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի, «Ձայն Հայրենեաց» մտավորականների և մշակույթի գործիչների շարժման, «Հայ ազգային ճակատ» ՀԿ-ի, «Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ի, «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ի, «Հայ ազգային գվարդիայի» և «Վերադարձ» հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության առջև ծառացած թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերները, դրանց արդյունավետ հաղթահարման ուղիները, այդ գործընթացում հանրության մտահոգ շրջանակներին ներգրավելու հնարավոր ձևաչափերը։ Կարևորելով երկրի անվտանգային խաթարված համակարգը՝ հանդիպման ընթացքում մտահոգություններ են հնչել գործող իշխանության անգործության և երկրի պաշտպանական համակարգի բարձիթողի վիճակի վերաբերյալ։ Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ կողմերը կարևորել են հասարակության առողջացման, հետպատերազմյան հիասթափության վերացման, քաղաքական ճգնաժամի հաղթահարման անհրաժեշտությունը, ինչպես նաև դատապարտել իշխանության կողմից ընդդիմադիր գործիչներին լռեցնելու նպատակով իրականացվող բռնաճնշումները, քրեական հետապնդումներն ու հակաիրավական գործընթացները։Ավելին17:0805.01.22 -
ՏարածաշրջանԿորոնավիրուսից երեխա է մահացելԿորոնավիրուսով ախտահարված փոքրիկը, որն ընդամենը չորս ամսական Էր, մահացել Է Թբիլիսիի Ցիցիշվիլիի անվան մանկական հիվանդանոցում: Այդ մասին հաղորդել Է «ՏՎ Փիրվելի» հեռուստաալիքը: Փոքրիկին հիվանդանոց են տեղափոխել Ամանորի նախօրեին՝ դեկտեմբերի 31-ին, սակայն բժիշկներին չի հաջողվել նրա կյանքը փրկել: Նախնական տվյալներով՝ երեխան կորոնավիրուսով վարակվել Էր ընտանիքի անդամից: Բժիշկների փոխանցմամբ՝ փոքրիկի վիճակը խորացրել Է ուղեկցող հիվանդությունը: Ներկայում Ցիցիշվիլիի անվան կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում գտնվում Է շուրջ տասը երեխա: Նրանցից մեկի վիճակն օրհասական Է: Նախօրյակին՝ հունվարի 4-ին, Թբիլիսիում Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցում նույնպես մանկիկ Է մահացել քովիդ-աախտահարումից, հաղորդել Է Sputnik-ը:Ավելին17:0105.01.22 -
ԱռողջապահականCOVID-19. Ըստ ԵՄ չափանիշների՝ Հայաստանն այս պահին կանաչ գոտում էՀայաստանում կորոնավիրուսիային իրավիճակը համեմատաբար հանդարտվել է: Վարակի վերարտադրողական ցուցանիշը 1-ից ցածր է ու կազմում է 0.9: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշել է, որ վարակի վերարտադրողական վերջին 14 օրվա ցուցանիշը, դրան նախորդած 14 օրվա հետ համեմատ, 54 տոկոսով նվազել է: «Դրական թեստերի մասնաբաժինը 1.3 տոկոս է: Հիվանդանոցային ծանրաբեռնվածությունը հիմա համեմատաբար թեթև է: Լավ լուրն այն է, որ Հայաստանն այս պահին, ըստ ԵՄ չափանիշների, կանաչ գոտում է»,-ասել է Ռոմելլա Աբովյանը: Չնայած դրական ցուցանիշին՝ Ռոմելլա Աբովյանը նշել է՝ արդեն կորոնավիրուսի տարածման տեմպի ակտիվացման միտում է նկատվում: Հաստատված դեպքերի թվի ավելացում է կանխատեսվում, քանի որ համատարած հակահամաճարակային կանոնները չեն պահվում, իսկ տոնական օրերին ակտիվ շփումներ են եղել: Ռոմելլա Աբովյանը ընդգծել է, որ պատվաստումների ընթացքը բավական ակտիվ է․ «Այն երկրներում, որտեղ պատրաստվածության բարձր մակարդակ կա, կորոնավիրուսի օմիկրոնի շտամի դեպքում բավական թեթև ընթացք է լինում»։Ավելին16:4005.01.22 -
ՄիջազգայինԿարևոր է, որ դրսից ոչ ոք չխանգարի. Պեսկովը` Ղազախստանին օգնելու մասինՌուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «ՌԻԱ Նվոստի»-ի հետ զրույցում խոսել է Ռուսաստանից Ղազախստանին օգնություն ցուցաբերելու հնարավորության մասին։ «Մենք համոզված ենք, որ մեր ղազախ ընկերները կարող են ինքնուրույն լուծել իրենց ներքին խնդիրները։ Կարևոր է, որ դրսից ոչ ոք չխանգարի»,– ասել է նա: Պեսկովը նաև հայտնել է, որ Ղազախստանը մինչ այս պահը ՌԴ–ից օգնություն չի խնդրել։ Նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճի դեմ: Առևտրի ամրապնդման նոր հարթակ․ ՀՀ–ն ու Ղազախստանը «տներով» բարեկամություն կանեն Երկրի Էներգետիկայի նախարարությունը պարզաբանել է, որ հունվարի 1-ից գազի գինը ձևավորվում է էլեկտրոնային բորսային աճուրդում՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։հունվարի 4-ին նախագահ Տոկաևն իր տեսաուղերձում կոչ էր արել իր հայրենակիցներին «խոհեմություն դրսևորել և չտրվել ներսից և դրսից իրականացվող սադրանքներին»։ Նա ընդգծել էր, որ քաղաքացիական ու ռազմական գերատեսչությունների վրա հարձակվելու կոչերն անօրինական են ու կարող են իրավական հետևանքների հանգեցնել։ Այսօր հայտնի դարձավ, որ Ալմաթիում ցուցարարներն արդեն գրավել են քաղաքային վարչակազմի շենքը։ Հարձակման փորձ է կատարվել նաև Ակտոբեում։ Կառավարությունը հրաժարական է ներկայացրել, իսկ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ –Տոկաևը վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վստահել է Ալիխան Սմաիլովին։ Հունվարի 5-ից 19-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում արտակարգ դրություն է մտցվել:Ավելին15:2205.01.22 -
ՀայաստանՄեր հայրենակիցների նկատմամբ շարունակում են վայրագություններ անել ադրբեջանական զինված ծառայողներըՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրեն համար 2021թ. ընթացքում երկրի բնակչության իրավունքների ու անվտանգության լուրջ սպառնալիքներից են եղել` 1. ՀՀ այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք հայտարարել են, թե մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին հայտնված ադրբեջանական զինված ծառայողները, նրանց հենակետերն ադրբեջանական տարածքում են և ՀՀ-ն ոչինչ անել չի կարող: Նրանցից մեկն էլ անգամ ասել է, թե առանց դելիմիտացիայի ու դեմարկացիայի ճանապարհահատվածների պատկանելիության հարցը կարող ենք համարել լուծված: 2. Այդ պաշտոնյաները նման հայտարարություններով թույլ են տվել իրենց պաշտոնեական կարգավիճակի կոպիտ խախտում` վտանգելով մարդու կյանքի ու մյուս կենսական իրավունքները, վնաս հասցնելով անվտանգությանը: Խոսքս նաև վերաբերում է բնակչությանը ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներից պաշտպանող մեր զինվորների, սահմանապահների, ոստիկանների պաշտպանությանը: 3. Այդ պաշտոնյաների հայտարարություններն օրինականացրել են ադրբեջանական հանցավոր արարքները Հայաստանի բնակչության նկատմամբ և երկարաժամկետ «մաքրելու» ենթակա խոչընդոտներ են ստեղծել մեր բնակչության իրավունքների պաշտպանության ու անվտանգության համար: 4. Այդ բարձրաստիճան պաշտոնյաները նման հայտարարություններ արել են [առնվազն] նրա համար, որ իրենց նկատմամբ ներքին քաղաքական դժգոհություններ չառաջանան կամ դրանք մեղմվեն: Այսինքն` դասական օրինակներ են, թե ինչպես քաղաքական շահերից ելնելով` կարող է վնաս հասցվել երկրի անվտանգությանն ու մարդու իրավունքներին: 5. Այդ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հասկանան, որ ցանկացած նման հայտարարություն դիտարկվում է հենց նշածս տեսանկյունից ու այսուհետ նման հայտարարություններ չանեն: Ոչ ոք իրավունք չունի անել մեր իրավունքներն ու անվտանգությունը վտանգող արարքներ և վերջ»,- գրել է Թաթոյանը։Ավելին14:1505.01.22 -
ՀայաստանՈւժի մեջ է մտել ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրման արգելքըՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ուժի մեջ է մտել ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրման արգելքը․ «Ազգային ժողովի կողմից ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի հիմնական դրույթները սկսել են գործել 2020 թվականի մարտի 21-ից: Իսկ որոշ դրույթներ ուժի մեջ են մտնում աստիճանաբար` ժամանակ և հնարավորություն տալով հանրությանը և տնտեսվարողներին դրանց պատրաստվելու»։ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել հետևյալ դրույթները. ▪ ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, բացառությամբ օդանավակայանների անմաքս առևտրի խանութների: ▪ ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բլոկների, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրման արգելքը: Վաճառքի կետերում ծխախոտային արտադրատեսակների ու դրանց փոխարինիչների աչքի ընկնող ցուցադրությունը գրավում է երիտասարդներին, և նրանք հայտնվում են այդ արտադրատեսակների գովազդի ազդեցության տակ: Այդ ցուցադրությունը դրական վերաբերմունք է ձևավորում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների նկատմամբ: Ծխախոտային արտադրատեսակները հաճախ տեղադրվում են քաղցրավենիքի և երախաների համար նախատեսված ապրանքների կողքին, երեխաների տեսադաշտի մակարդակին` տպավորություն ստեղծելով, որ ծխախոտային արտադրանքը անվնաս առօրյա առարկա է: Հետազոտությունները ցույց են տվել, որ ծխախոտի ցուցադրության արգելքը նվազեցնում է ծխախոտի գովազդի ազդեցությունը դեռահասների վրա մինչև 83%-ով։ Առողջապահության նախարարությունը հաայտնումէ՝ մարտի 15-ից ուժի մեջ է մտնելու հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ) ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման արգելքը: Միաժամանակ, օրենքով սահմանված այս դրույթների կիրարկումը հնարավորություն է ընձեռելու նվազեցնել տարբեր ոչ վարակիչ հիվանդությունների, այդ թվում` դիաբետի, սրտանոթային հիվանդությունների, թոքերի քրոնիկ հիվանդությունները, քաղցկեղի դեպքերը` նպաստելով դրանց դեմ արդյունավետ պայքարին ու նաև տարբեր համավարակների դեպքում (ինչպիսին է COVID-19) նշված հիվանդություններով ապրող անձանց շրջանում ծանր հիվանդացության դեպքերի և մահերի կանխմանը:Ավելին13:0005.01.22