Լրահոս
2021-11-30
-
ՀայաստանԹանկարժեք ջուր՝ հունվարի 1-ից. խմելու ջրի սակագինը կտրուկ բարձրանում էՀունվարի 1-ից խմելու ջրի 1 խորանարդ մետրի համար 180 դրամի փոխարեն կվճարենք 200 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր է ընդունել խմելու ջրի սակագինը փոխելու «Վիոլա ջրի» հայտը:Ավելին21:5630.11.21 -
ՏարածաշրջանԱդրբեջանի ահաբեկչական թռիչքները՝ Հայաստանի վրայովԽորհրդարանական ընդդիմությունը պահանջում է, որ Հայաստանի իշխանությունը պարզի՝ ի՞նչ է Ադրբեջանը Նախիջևան տանում Հայաստանի օդային տարածքով՝ գուցե զենք կամ ահաբեկիչնե՞ր:Ավելին21:5530.11.21 -
ՀայաստանՊուտին-Ալիև հանդիպման «հետևանքները». ՊՆ-ն չի հաստատում, որ Ադրբեջանի զորքը հեռացել է ԻշխանասարիցԱդրբեջանի զինված ուժերը հեռացել են Իշխանասարի տարածքից: Թե ի՞նչ պայմանավորվածության արդյունքում են ադրբեջանցիները դուրս եկել մեր սուվերեն տարածքից, պաշտպանության փոխնախարարը հրաժարվել է պատասխանել։Ավելին21:5230.11.21 -
ՏարածաշրջանՓոթորիկն ավերել է Ստամբուլը. թուրքական 67 նահանգում սպասվում են ուժեղ քամիներԹուրքիայում փոթորիկ ու հորդառատ անձրևներ են: Ստամբուլից ու Իզմիրից փոթորիկը հասել է մինչև Հարավային Անթալիա:Ավելին21:5030.11.21 -
ՀայաստանՀայ 11 զինվոր թաղված է եղել Ադրբեջանում. 1 տարի 2 ամիս հետո աճյունները վերադարձվել են ՀայաստանՈւրբաթ հայրենիքում կհուղարկավորվեն Ցորի զորամասի 11 զինծառայողները: Նրանց մարմինները վերադարձնելուց հետո համացանցում լուրեր տարածվեցին, թե հերոսների աճյունները ստանալու համար նրանց ծնողներն արտերկրում ապրող քրեական հեղինակությունների են դիմել ու փրկագին վճարել: Զինծառայողներից մեկի հարազատը «Հայլուրի» հետ զրույցում հերքել է այդ լուրերը:Ավելին21:4830.11.21 -
Տարածաշրջան«Բայրաքթարով՝ խաղաղություն». Էրդողանն ուզում է միջնորդ դառնալ Մոսկվայի ու Կիևի միջևԷրդողանը աջ ձեռքով բայրաքթարներ է ուղարկում Կիև ու բորբոքում ռուս-ուկրաինական հակամարտության կրակը, ձախ ձեռքով՝ խաղաղության ժեստեր ցույց տալիս Պուտինին:Ավելին21:4630.11.21 -
Հայաստան«Մութ» նվիրատվություն՝ կառավարությանը. ինչպե՞ս է ծախսվել համահայկական փողը՝ պատերազմի ժամանակԵրկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին, որովհետև անընդունելի է համարել, որ հիմնադրամի աուդիտը հաստատվի այն պայմաններում, երբ Ազգային Ժողովում ստեղծվել է քննիչ հանձնաժողով:Ավելին21:4330.11.21 -
Հայաստան«Շինիչ քննադատություն». ՔՊ-ն հրաժարվում է ապաքրեականացնել վիրավորանքն ու զրպարտությունըԻշխանական պատգամավորները վստահ են, որ վարչապետը քարոզարշավին զբաղվել է «շինիչ» քննադատությամբ:Ավելին21:4130.11.21 -
ՄշակույթՀայազգի դասական և ժամանակակից նկարիչների աշխատանքների «Monolog» աուկցիոնԴեկտեմբերի 5-ին Երևանի ժամանակով 24:15-ին, Նյու Յորքում՝ 15:15-ին, Փարիզում 21:15-ին, Մոսկվայում 23:15-ին միջզգային երկու՝ liveauctioneers.com և invaluable.com հանրայհայտ էլեկտրոնային հարթակներում տեղի կունենա «Փասադենա անտիկ վերհաուսի» կազմակերպած հայազգի դասական և ժամանակակից նկարիչների աշխատանքների «Monolog» աուկցիոնը: Աուկցիոնի ընթացքը կհեռարձակվի Յութուբով, որի ընթացքում կազմակերպիչները ուղիղ կապի մեջ կլինեն և հարցերի դեպքում կպատասխանեն մասնակիցների հարցերին: Մինչ այդ կարող եք էլեկտրոնային` [email protected] նամակով դիմել և աուկցիոնի կազմակերպիչներից ստանալ «Monolog» կատալոգի տպագիր տարբերակը: Ձեզ ընդամենը պետք է այցելել liveauctioneers.com կամ invaluable.com կայքեր,փնտրել բաժնում գրել Pasadena Antique Warehouse և ծանոթանալ մասնակիցների աշխատանքներին և դեկտեմբերի 5-ին Ձեր ընտրած նկարչի գործը կարող է մի քանի օրից զարդարել Ձեր բնակարանը: Բոլոր մանրամասներին նախապես կարող եք ծանոթանալ liveauctioneers.com և invaluable.com կայքերում և հիշել, որ Դեկտեմբերի 5-ին Երևանի ժամանակով 24:15-ին, Նյու Յորքում՝ 15:15-ին, Փարիզում 21:15-ին, Մոսկվայում 23:15-ին հնարավոր է իրականան Ձեր երազանքները և ամանորի տոները դիմավորեք Ձեր սիրելի ստեղծագործողի նկարի հետ միասին:Ավելին21:3930.11.21 -
ՀայաստանԺողովրդի կեսը սգով ման են գալիս. տոնածառ պե՞տք է Հանրապետության հրապարակումԱմանորից մեկ ամիս առաջ քաղաքապետարանը տատանվում է՝ տոնածառ դնե՞լ հանրապետության հրապարակում, թե ոչ:Ավելին21:3830.11.21 -
ԱռողջապահականՔովիդի՝ աֆրիկյան շտամը. Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պատվաստանյութ են խոստանումՌուսաստանը խոստանում է կորոնավիրուսի նոր շտամի դեմ պատվաստանյութ ստեղծել ընդամենը 10 օրում: Մոսկվայի Գամալեայի անվան համաճարակաբանության ինստիտուտը հայտնել է, որ կսկսեն նոր վակցինա արտադրել, միայն երբ այս շտամը ամբողջապես ուսումնասիրվի:Ավելին21:3630.11.21 -
ՀայաստանՎստա՞հ եք, որ ՀՀ օդային տարածքով ահաբեկիչներ չի տեղափոխում Ադրբեջանը. Ղազինյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից հետաքրքրվել է, թե Ադրբեջանը Հայաստանի օդային տարածքով ի՞նչ կամ ո՞ւմ է տեղափոխում Բաքվից Նախիջևան կամ հակառակ ուղղությամբ: Ղազինյանը նկատել է, որ քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները մեր երկրի տարածքով ֆիքսված են: «ՊՆ-ն վստա՞հ է, որ այդ ինքնաթիռով ահաբեկիչներ չեն տեղափոխվել»,- հետաքրքրվել է պատգամավորը: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փոխնախարարին հուշել է, որ կարող է չպատասխանել հարցին:Ավելին21:3630.11.21 -
ՄիջազգայինՄեսսիի 7-րդ «գոլը»՝ «Ոսկե գնդակով». Փարիզի աստղըԱրգենտինայի ազգային հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին արժանացել է 7-րդ «Ոսկե գնդակին»:Ավելին21:3430.11.21
2021-11-29
-
ՀայաստանԲաժանվում են, որ համախմբեն. «5165 շարժումը» դուրս է եկել «Ազատագրական շարժումից»«5165» շարժման անդամների խոսքով՝ իրենք ոչ մի տարաձայնություն չեն ունեցել «Ազատագրական» շարժման հետ, պարզապես որոշել են քաղաքական կոնսուլտացիաներ սկսել:Ավելին21:5329.11.21 -
ՏարածաշրջանԱլիևը հրավիրում է «Զանգեզուրի միջանցք». Բաքու-Թեհրան-Անկարա «կատաղի հարևանություն»Չնայած Հայաստանի իշխանության տասնյակ հերքումներին՝ Ադրբեջանի ու Թուրքիայի առաջնորդները շարունակում են պնդել, որ իրենք ստանալու են Զանգեզուրի միջանցքը: Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի ժամանակ Ալիևն անգամ գործընկերներին հրավիրել է տնտեսական համագործակցության՝ Զանգեզուրի միջանցքով:Ավելին21:4829.11.21 -
ՀայաստանԲաքուն ստիպում է մոռանալ հայ հերոսներին. hայկական պետությունը լուռ էՀաղթանակից կուրացած Ադրբեջանը օնլայն տիրույթում կռիվ է տալիս Հայաստանի ու Արցախի հերոսների նկարների դեմ: Փորձագետները կասկած չունեն, որ Բաքվի պարտադրանքով են վերջին օրերին Մոնթե Մելքոնյանի նկարներով գրառումները հեռացվում, իսկ օգտատերերի էջերը արգելափակում:Ավելին21:4529.11.21 -
ՀայաստանՆոր տարի, նոր սահմանափակումներ. «կործանարար որոշումներին» ռեստորանները չեն հնազանդվիՌեստորանների ասոցիացիան դատապարտում է առողջապահության նախարարության նոր մշակվող նախաձեռնությունը, ըստ որի՝ հունվարի 1-ից սննդի կետեր ու հանրային վայրեր մուտքը հնարավոր է միայն պատվաստվածների ու կորոնաթեստի բացասական պատասխանով քաղաքացիների համար:Ավելին21:4229.11.21 -
ՀայաստանՁմեռը մտել է քաղաք. «սովորական» մառախուղ՝ ԵրևանումՇիրակի, Արարատի ու Գեղարքունիքի մի քանի բնակավայրերի ու Երևանի բանկիչներն արդեն 4-րդ օրն է մառախուղի մեջ են ապրում: Այդ բնակավայրերում տեսանելիությունը 100-150 մետր է, ինչը դժվարություններ է ստեղծում երթևեկության համար:Ավելին21:4129.11.21
2021-11-12
-
Արտաքին քաղաքականությունՄինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպումից հետոՄինսկի խմբի համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո հայտարարություն են տարածել: Նշել են, որ Բայրամովի ու Միրզոյանի հետ քննարկել են եռակողմ հայտարարության պարտավորությունների կատարման ընթացքը։
Ավելին15:0312.11.21 -
ՔաղաքականՀանցավոր անտարբերությունն աններելի է․ «ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը»՝ Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելու մասին«Նրան կալանքի տակ պահելու իրավական հիմքերի, մինչև դատավարություն ազատ արձակելու հնարավորությունների մասին բազմիցս է խոսվել, սակայն իշխանությունների կողմից իջեցված ակնհայտ քաղաքական պատվերը շարունակում է անել իր սև գործը` կամակատարի կարգավիճակում պահելով դատական ատյանին»:
Ավելին14:5412.11.21