Լրահոս
2026-01-15
-
ՄիջազգայինԻսրայելը կարող է հարվածներ հասցնել Իրանին․ ՔնայսլՔնայսլի կարծիքով՝ այն, ինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անվանել է «տասներկուօրյա պատերազմ», ըստ էության «մի տեսակ ժամանակավոր հրադադար էր, այդ թվում այն ֆոնին, որ իսրայելցիների մոտ խնդիրներ են առաջացել»: Իսրայելը 2025 թվականի հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն էր սկսել Իրանի դեմ։ Մեկ օրից էլ քիչ անց Իսլամական Հանրապետությունը պատասխան հարձակում իրականացրեց։ ԱՄՆ-ը հակամարտության մեջ էր մտել դրա սրացումից 9 օր անց, հունիսի լույս 22-ի գիշերը ամերիկյան զինված ուժերը հարձակվել էին Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա: Հունիսի 23-ի երեկոյան Թեհրանը հրթիռային հարված էր հասցրել Կատարի Մերձավոր Արևելքի խոշորագույն ամերիկյան Ալ-Ուդեյդ ավիաբազային: Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելն ու Իրանը համաձայնել են ամբողջությամբ դադարեցնել կրակը: Հրադադարը սկսել էր գործել հունիսի 24-ին։Ավելին11:1715.01.26 -
ԻրավականԱվանի համայնքային ոստիկանները ձերբակալել են մեքենայի հայելիներ գողացող երիտասարդներին (տեսանյութ)Ավտոմեքենաներից հայելիների գողությունների վերաբերյալ հաղորդումներ Համայնքային ոստիկանության Ավանի բաժնում ստացվեցին հունվարի 10-ին, 11-ին և 13-ին։ Այդ օրերին Ծարավ Աղբյուրի փողոցի տարբեր հատվածներում կայանված հինգ մեքենայից հայելիներ էին գողացել։ Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունները կատարել են Քանաքեռ-Զեյթունի բնակիչ 20 և 21 տարեկան երկու երիտասարդներ։ Երկուսն էլ ձերբակալվել ու ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։Ավելին11:0515.01.26 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ-ը դադարեցնում է վիզաների տրամադրումը 75 երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համարԸստ Fox News հեռուստաալիքի հաղորդման՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել վիզաների տրամադրումը աշխարհի 75 երկրների քաղաքացիների համար։ Սահմանափակումների ցանկում ներառված են այնպիսի պետություններ, ինչպիսիք են Ռուսաստանը, Իրանը և Բրազիլիան։ Սահմանափակումները սկսելու են գործել հունվարի 21-ից։Ավելին11:0015.01.26 -
ՀասարակականԳերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինը քիչ առաջ ժամանեց Հայաստան«Ուզում եմ Վիգենին տեսնել, դա ամենակարևորն է». գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինը քիչ առաջ ժամանաեց Հայաստան։Ավելին10:5115.01.26 -
ՀասարակականԽնդրենք Սուրբ Հովհաննես Մկրտչի բարեխոսությունը մեր սիրելի առաջնորդի շուտափույթ վերադարձի համար. Արագածոտնի թեմ«Այսօր, նվիրական այս տոնին, մեր աղոթքներն ուղղենք Տիրոջը և խնդրենք Սուրբ Հովհաննես Մկրտչի բարեխոսությունը, մեր հավատքի զորացման, հայրենիքի խաղաղության և սիրելի Առաջնորդի շուտափույթ վերադարձի համար, որպեսզի շարունակվի իր նվիրյալ առաջնորդությունը՝ ի փառս Աստծո, ի բարօրություն Սուրբ Եկեղեցու և Արագածոտնի թեմի հավատավոր զավակների»,- ասվում է Արագածոտնի թեմի տարածած հաղորդագրությունում։Ավելին10:4615.01.26 -
Մամուլի տեսությունԻշխող ՔՊ 20 հոգանոց վարչությունից 5-ը կին են, իսկ 15-ից 8-ը չեն ծառայել բանակում. «Ժողովուրդ»Ստացվում է պարադոքս․ իշխանության քաղաքական վերնախավը, որը պետք է օրինակ ծառայի, լուրջ խնդիրներ է ստեղծում պատասխանատվության և ազգային անվտանգության հարցերում, քանի որ մեծ մասը չեն անցել զինվորական ծառայություն։ Ուստի Սուրեն Պապիկյանը իր ենթականերին ազատելուց հետո պետք է նաև Կուսակցության վերնախավին պարտադրի հրաժարականներ ներկայացնել՝ հայրենիքի հանդեպ անպատասխանատու պահվածք դրսևորելու և բանակից փախչելու համար»։Ավելին10:3915.01.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.81 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.86 դրամ:Ավելին10:3015.01.26 -
ՀասարակականՓետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը«Քաղաքացիները 112 հեռախոսահամարին զանգահարելով՝ հնարավորություն կունենան մեկ զանգով կապ հաստատել ՆԳՆ ենթակա ծառայությունների հետ, ինչի շնորհիվ օգնության տրամադրումն ավելի արագ և արդյունավետ կլինի․ այն թույլ կտա ապահովել ոստիկանների և փրկարարների միաժամանակյա արձագանքը, կրճատել ժամանակը՝ նպաստելով քաղաքացիների անվտանգության բարձրացմանը։Ավելին10:2515.01.26 -
Մամուլի տեսությունԻշխանական թիմում Արամ Զավենիչի քայլն ընդունել են որպես քաղաքական թարս չափալախ ու թաղման չեն գնացել. «Հրապարակ»Իշխանական մեր զրուցակիցը խոստովանեց, որ չնայած տասնյակ հարյուրավոր իշխանականներ են մասնակցել հոգեհանգստին եւ մտադրություն են ունեցել թաղմանն էլ գնալ, բայց այդ տեսարանից հետո մտքափոխվել են` թաղմանը չեն գնացել:Ավելին10:2015.01.26 -
ՀասարակականԵրևանում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն ու «Chevrolet»-ը. կա 5 վիրավորԱյսօր՝ հունվարի 15-ին, ճանապարհի «մարդաբոյ» փոսի պատճառով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:50-ի սահմաններում Էրեբունու թաղապետարանի հարևանությամբ՝ Ժակ Կուստոյի փողոցում, ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Chevrolet»-ը։Ավելին10:1515.01.26 -
Մամուլի տեսությունԻսկապե՞ս «ինքնիշխան», իսկապե՞ս «արդար» գործարք. «Փաստ»Այսպիսով, նաև դատելով նախանական արձագանքներից, փաշինյանական իշխանությունն ինտենսիվ նախընտրական քարոզչության ևս մեկ շոշափելի թեմա է ստացել: Ավելին, այդ թեման հնարավոր բոլոր տարբերակներով, հատկապես առաջիկայում ինտենսիվ տարփողելու է: Ու արդեն տարփողում է:Ավելին10:0315.01.26 -
Մամուլի տեսությունՆոր մեգանախարարություն ստեղծելու նախագիծ է քննարկվում. «Ժողովուրդ»Քննադատները նշում են, որ Թորոսյանի շուրջ արդեն իսկ առկա է բարձր անվստահություն, քանի որ նրա պաշտոնավարման օրոք տեղի են ունեցել տարբեր իրադարձություններ, որոնք հիմա տարբեր դրվագներով քննվում են իրավապահ մարմիններում. թերևս ամենախոշորը՝ քովիդի գործն է, որի մի մասը դատարան է ուղարկվել, մի մասով դեռ նախաքննություն է ընթանում: Կարճ ասած, նրա ղեկավարությամբ նախորդ գործընթացները հասարակության մեջ մնացել են կասկածահարույց, վիճահարույց։Ավելին09:5415.01.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովԱնհավասար վերաբերմունքը եւ միլիոններով միայն յուրային ՔՊ-ականներին պարգեւատրելը դարձել է «ռազբորկաների» թեմա, կաթվածահար արել աշխատանքային պրոցեսը։Ավելին09:4815.01.26 -
Մամուլի տեսությունՊարգևավճարների հարցը «ռազբորկաների» թեմա է դարձել. «Հրապարակ»Տարբեր նախարարություններից տեղեկություններ ենք ստանում, որ անհավասար վերաբերմունքը եւ միլիոններով միայն յուրային ՔՊ-ականներին պարգեւատրելը դարձել է «ռազբորկաների» թեմա, կաթվածահար արել աշխատանքային պրոցեսը։ Անգամ փորձագետների շրջանում բարձր պարգեւավճարներ են ստացել միայն ՔՊ-ականները, մյուսները՝ չնչին գումարներ կամ ոչինչ։Ավելին09:4615.01.26 -
Մամուլի տեսությունԳնաճը դառնում է ավելի համատարած և ներթափանցում է սպառողական զամբյուղի գրեթե բոլոր բաղադրիչներ. «Փաստ»Չնայած անցած տարվա ընթացքում Հայաստանում մակրոտնտեսական ցուցանիշների՝ առաջին հայացքից դրական դինամիկային և տնտեսական ակտիվության արագացմանը, ձևավորվող պատկերը շատ ավելի բազմաշերտ և մտահոգիչ է, քան կարող է թվալ մակերեսային գնահատման դեպքում։Ավելին09:4215.01.26 -
Մամուլի տեսությունՔՊ-ում կրկին նախընտրական թեժ եռուզեռ է․ «Հրապարակ»Պատգամավորության թեկնածու առաջադրված եւ վարչության կողմից գրանցվածներն օրնիբուն հանդիպումներ են ունենում տարածքային կառույցների ղեկավար կազմի հետ, քանի որ փետրվարի վերջին նախատեսվում է արտահերթ համաժողով անցկացնել, որի ընթացքում մոտ հազար պատվիրակների ընտրությամբ էլ կձեւավորվի նախընտրական ցուցակը։ Իհարկե, առաջին հիսուն հոգուց հետո Փաշինյանը որոշ խմբագրումներ կանի եւ «արժանավորներին» վերին հորիզոնականներում կգրի։Ավելին09:3815.01.26 -
ՀասարակականՔանի դեռ գերության ճիրաններում եք ես հանգիստ չեմ ունենալու. գերությունից վերադարձած Գևորգ Սուջյան«Չեմ կարող» այլևս չի լինելու, միշտ ձգտելու եմ ավելիին, քանզի լավագույն աճի համար նախ պիտի ընդարձակեմ մտքիս սահմանները։ Այս օրվանից վերհիշելու եմ, որ մինչև առավելությունս չդառնա կյանքիս մոլուցքը, շնորհներս երբեք էլ չեն վերածվելու փառքի։ Եվ մինչև այլոց ծառայելու ծարավը չգերազանցի հոգուս անվստահությունները, զրկվելու եմ օգտակարության թանկարժեք ժամերից։Ավելին09:3415.01.26 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին09:3015.01.26 -
Մամուլի տեսությունԱռաջարկվում է տնային կալանքի մեջ գտնվող անձանց հեռավար կրթություն ստանալու հնարավորություն տալ. «Փաստ»Դատարանի որոշմամբ մեղադրյալին կարող է արգելվել, ի թիվս այլնի, ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց: Սակայն Սահմանադրության 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Անազատության մեջ պահվող անձանց իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի պատշաճ իրականացման մեխանիզմների անհրաժեշտությանն անդրադարձ է կատարվել նաև մի շարք միաջազգային-իրավական փաստաթղթերով:Ավելին09:2615.01.26 -
Մամուլի տեսությունՀեղուկ գազի դեֆիցիտ է ստեղծվում՝ ադրբեջանական «քաղաքական բենզինի» իրացումն ապահովելու համար. «Ժողովուրդ»Հեղուկ գազի թանկացման և դեֆիցիտի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ճշտումներ էր փորձել անել՝ հարցեր հնչեցնելով Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին։ Հետաքրքրվել էինք թանկացման պատճառը և շուկայի մրցակցային խնդիրները։ Թանկացման վերաբերյալ վերջինիս պատճառաբանումներից մեկը Լարսի փակ լինելու հանգամանքն էր։Ավելին09:2015.01.26