Լրահոս
-
ՔաղաքականՄեր խնդիրն է` կատարել քայլեր, որ այս իշխանությունը դադարի իշխանություն լինելուց. Արծվիկ ՄինասյանԱրծվիկ Մինասյանի խոսքով, «Հայաստան» դաշինքի օրակարգը չի փոխվել։ «Մեր խնդիրն է օգտագործել լծակները եւ բոլոր ուղղություններով կատարել քայլեր, որ այս իշխանությունը դադարի իշխանություն լինելուց», - ասում է նա։
Ավելին11:0031.07.21
-
ԱշխարհԹուրքիայում, ինչպես դժոխքում. Էրդողանը մոբիլիզացնում է ուժերը՝ կրակի դեմԹուրքիայում կրակը երկինք է հասնում: Անտառային հրդեհների դեմ առնելու համար այդ երկիրը մոբոլիզացրել է բոլոր ուժերը: Թուրքական 42 շրջաններ է հասել կրակը: Դրանցից 27-ից տարհանել են բնակիչներին: Աղետի գոտում այրվել է տների մոտ 80 տոկոսը:
Ավելին23:2630.07.21 -
ՀայաստանՀայհոյանքը քրեականացվում է. Խստացված անվտանգություն՝ ԱԺ-ումՊատերազմում մեր պարտությունից հետո հաճախ հայհոյախոսության թիրախ դարձող քայլականները այսօր կողմ են քվեարկել հայհոյանքը քրեականացնող օրինագծին: Իսկ ի՞նչն է հայհոյանք համարվում, ըստ օրենքի: Կապիտուլյանտը, անհայրենիքն ու Լենա Նազարյանի ասած՝ իդիոտկան, հայհոյանք են, թե՝ ո՞չ: Քայլական նախկին գործընկերներին հարցրել է Սոֆյա Հովսեփյանը:
Ավելին23:0330.07.21 -
Քաղաքական«Իշխանությունը հասկանում է, որ բացի հայհոյանքից իրենց ուրիշ ձև չեն դիմելու». Թագուհի ԹովմասյանՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, անդրադառնալով անձին «ծանր վիրավորանք» հասցնելու՝ հայհոյելու կամ արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու համար իշխանությունների կողմից նախաձեռնված պատժի խստացմանը, նշել է, որ իշխանությունը իրականում իմիտացիա է անում, թե իր համար անընդունելի է հայհոյանքը. «Նույն իշխանությունը և հայհոյում է, նույն իշխանության ներկայացուցիչները աշխատացնում են ֆեյք ակումբներ և այդ ֆեյքերով գրում են բացառապես հայհոյանքներ»:
Ավելին22:3030.07.21 -
Հասարակական«Եռամսյա վարժանքները ծանր հարված կլինեն բյուջեի համար». Վարտանովն այլ տարբերակ ունիՀայաստանի սահմաններում Ադրբեջանական զինուժի սադրանքների ֆոնին մեր պաշտպանական գերչատեսչությունը պատրաստվում է պահեստազորի եռամսյա հավաք կազմակերպել: Սեպտեմբերից դեկտեմբեր մոտ 900 պահեստազորային կմասնակցի վարժանքներին, որոնց արդյունավետությանը այդքան էլ չի հավատում «Ողջ մնալու արվեստը» հասարակական կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը:
Ավելին22:0130.07.21 -
Արտաքին քաղաքականությունՎտանգը կախված է պետության գլխին. Մոսկվայում սպասվում են «ծանր բանակցություններ»Առաջիկայում Մոսկվայում սպասվող «բավականաչափ ծանր» բանակցությունների մասին են այսօր հայտարարել Հայաստանի խորհրդարանում: Անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մտավախություն ունի, որ կրկնվի 44-օրյա պատերազմից առաջ ու հետոյի իրավիճակը, երբ որևէ մեկը ոչինչ չգիտեր տեղի ունեցող իրադարձությունների մասին: Նա առաջարկել է խորհրդարան հրավիրել Նիկոլ Փաշինյանին և քննարկել իրավիճակը:
Ավելին21:4530.07.21 -
ՀայաստանԳեղարքունիքում խոցված ադրբեջանական ԱԹՍ-ն ընկել է գյուղի տներից մեկի բակումԳեղարքունիքի սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչներն են ամբողջ գիշեր ոտքի վրա եղել: Ադրբեջանական հետախուզական ԱԹՍ-ները սահմանի այդ կողմից փորձել են մտել Հայաստանի օդային տարածք: Դրանցից մեկը խոցել է մեր ՀՕՊ-ը: Իսրայելական «ԱէՐՈ-Ստար» անօդաչուն, ըստ պաշտպանության նախարարության, ընկել է Վանևան գյուղից 3 ու կես կիլոմետր դեպի հյուսիս:
Ավելին21:3030.07.21 -
ՔաղաքականՀայլուր 20։45 Հայաստանի սահմանին կրակում են, Հայաստանը քրեականացնում է հայհոյանքըԱվելին20:4530.07.21 -
ԻրավականՀայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում զերծ մնալ ժողովրդավարության սկզբունքներին, խոսքի ազատությանը հակասող նախագծերն օրենք դարձնելուց. այն ուղիղ ճանապարհ է դեպի դիկտատուրա2021 թվականի խորհրդարանական ընտրություններում «պողպատե մանդատ» ստացած իշխանությունն անցել է մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների, ազատ խոսքի՝ բառի բուն իմաստով «պողպատյա» արգելքներ սահմանելու անընդունելի ու անթույլատրելի պրակտիկային։ Իր լիազորություններն ավարտող խորհրդարանն աշխատանքային վերջին օրը հապճեպ փոփոխություններ կատարեց մի շարք օրենքներում, որոնց իմաստը պաշտոնյաներին ուղղված հայհոյանքի քրեականացումն ու դրա համար նախատեսված անբնական տուգանքների սահմանումն է:
Ավելին19:1430.07.21 -
ՔաղաքականՀայլուր 18։30 Թշնամու ԱԹՍ-ի բեկորները՝ նորակերտցի Օհանյանների տան բակումԱվելին18:3030.07.21 -
ՀայաստանՕրագիր․ Ավետիք ԻշխանյանԱվետիք Իշխանյանի խոսքով, այնպայմաններում երբ, ադրբեջանական զորքը Հայստանում է եւ ահաբեկու է ՀՀ քաղաքացիներին, խոսել կոմունիկացիաների մասին, ազգային անվտանգության դեմ ուղղված քայլ է: Իշխանյանը շեշտում է՝ հիմա Փաշինյանը պետք է Երեւանի, Սեւանի, Սյունիքի դեմ ուղղված Բաքվի նկրտումներին պատասխանի, փոխարենը, ողորմելի վիճակով խնդրում է կոմունիկացիաների ապաշրջափակման մասին:
Ավելին11:0030.07.21
-
ՀասարակականԿաթնամթերք՝ հայկական ավանդական ձևով. «Բանդիվան կաթ»Շիրակի մարզի Բանդիվան, Ամասիա և հարևան գյուղերից մոտ 70 մարդ է աշխատում պանրի գործարարնում, ֆերմաներում : Շուրջ 40 տեսակի կաթնամթերք է արտադրվում հայկական ավանդական ձևով: Բանդիվան կաթ ընկերությունը իր արտադրանքը մշտապես փորձաքննության է ենթարկում:
Ավելին23:4429.07.21 -
Հասարակական«Սիբիրախտի գյուղը». Երեք տասնյակ կով անկել էԳեղարքունիքի մարզում սիբիրախտի բռնկումից մոտ մեկ ու կես ամիս անց շարունակվում է անասունների անկումը: Տորֆավանում, որտեղից տարածվել էր վտանգավոր հիվանդությունը, հուլիսի 27-ի դրությամբ արդեն երեք տասնյակ կով է անկել: Գյուղ այցելած մեր թղթակիցներին գյուղապետարանից վստահեցրել են, որ վարակված անասունի կաթն ու միսը գյուղից դուրս չեն հանում, տեղում ոչնչացնում են սեփական միջոցներով: Էկոնոմիկայի նախարարությունից ոչ եկել են, ոչ էլ անգամ զանգել հետաքրքրվել, թե ինչպես է գյուղացին թաղում իր ապրուստի միջոցը:
Ավելին23:2629.07.21 -
Երևան«Մշտական» պարգեվավճար. Երևանի քաղաքապետարանում բարձր աշխատավարձ կստանանԵրևանի քաղաքապետի աշխատավարձը, անկախ Հայկ Մարությանի կամքից, բարձրացավ: Ավագանին ընդունել է իմքայլականների նախագիծը: Ավելանում է նաեւ փոխքաղաքապետերի ու վարչական կենտրոնների ղեկավարների աշխատավարձը անցնում 1 մլն դրամը: Ընդդիմադիր ավագանին անբարոյական է համարում, սահմանի սրացման ֆոնին, քաղաքապետարանի մոտ 2 հազար աշխատողի աշխատավարձի մինչև 125 տոկոս բարձրացումը:
Ավելին23:1129.07.21 -
Միջազգային«Ապտակ՝ Բաքվին». ԱՄՆ-ն դադարեցնում է ռազմական օգնությունը՝ ԱդրբեջանինՀայ դատի գրասենյակը՝ Բաքվին ապտակ է համարում՝ Ադրբեջանին ամերիկյան ռազմական եւ ռազմակրթական օժանդակությունը սահմանափակելու մասին Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի ընդունած որոշումը: Կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի հեղինակած նախագիծը ուժի մեջ կմտնի հաջորդ տարի:
Ավելին23:0029.07.21