Լրահոս
2026-01-08
-
ԻրավականՉաղ Ռուստամի հոր սպանության գործով մեկ անձ ձերբակալվել էՊարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18:35-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայի 44 շենքի բակում անհայտ անձը տարբեր տրամաչափերի հրազեններով կրակոցներ է արձակել «Տոյոտա» ավտոմեքենայի ուղղությամբ և դիմել փախուստի, ինչի հետևանքով Ռոբերտ Ստեփանյանը մարմնի տարբեր հատվածներում ստանալով հրազենային վնասվածքներ մահացել է։Ավելին17:5508.01.26 -
ՔաղաքականԳրիգորյանն ու Ալեքսանդրա Քոուլինը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունների շուրջՀունվարի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ալեքսանդրա Քոուլին։ Այս մասին հայտնում են Անվտանգության խորհուրդից: Զրուցակիցները քննարկել են անցած տարվա դեկտեմբերին ԱԽ քարտուղարի՝ Միացյալ Թագավորություն կատարած այցի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Կողմերը գոհունակությամբ անդրադարձել են ՀՀ-ՄԹ երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների հետևողական զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև վերահաստատել են երկկողմ փոխգործակցությունը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու երկուստեք հանձնառությունը։ Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանն ու Ալեքսանդրա Քոուլինը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունների շուրջ։Ավելին17:4508.01.26 -
ՀայաստանՀեղինակավոր պարբերականն անդրարձել է ՀՀ իշխանության կողմից Եկեղեցու գործերին միջամտությանը«Փաստաթուղթը վերլուծում է Եկեղեցու և իմ վստահորդ, հայ բարերար Սամվել Կարապետյանի դեմ ուղղված քաղաքականացված գործողությունները, որոնք վտանգում են ժողովրդավարական արժեքները»,– նշել է Ամստերդամը։Ավելին17:3508.01.26 -
ՄիջազգայինՎտանգի տակ է հայաշատ թաղամասը. սարսափելի իրավիճակ է ՀալեպումՉնայած Հալեպում ռազմական գործողություները դադարեցված են՝ Սիրիայի իշխանության ուժերի ու քրդերի միջև իրադրությունը շարունակում է լարված մնալ: Սիրիայի իշխանությունը ժամանակ է տվել Հալեպի քրդաբնակ բնակիչներին տները լքելու համար: Այդ մասին «Հայլուր»-ին հայտնել է Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի խոսնակ Մարիա Գաբրիելյանը։Ավելին17:3008.01.26 -
ՄիջազգայինԱՄՆ-Եվրոպա անմիջական բախում կլինի՞. Թրամփը Գրենլանդիան համարում է ԱՄՆ ազգային անվտանգության հարցՎենեսուելայից ուզածը ստանալուց հետո Սպիտակ տունը նորից թեժացրել է Գրենլանդիան գնելու թեման: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խոսքով՝ Միացյալ Նահանգները կարծում է, որ Գրենլանդիան կարևոր նշանակություն ունի իր հրթիռային պաշտպանության ենթակառուցվածքների համար։ Ըստ նրա՝ Դանիան չի կարողանում պատշաճ երաշխավորել կղզու անվտանգությունը, որի հյուսիսում տեղակայված է ամերիկյան ռազմաբազան:Ավելին17:1908.01.26 -
ՀասարակականԸնդհանրապես չմիջամտես, նստեք տեղներդ. Բագրատ Սրբազանը սաստեց դատախազինՇարունակվում է «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը։Ավելին17:0808.01.26 -
ՏարածաշրջանՍտամբուլում ուժեղ քամու պատճառով նավեր են սուզվելՍտամբուլում ուժեղ փոթորիկից հետո ջրհեղեղներ են սկսվել ափամերձ տարածքներում:Ավելին16:5508.01.26 -
ՀասարակականՆուբարաշենում բռնկված հրդեհի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավոր եղբայրներից մեկը մաhացել էՀունվարի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում քաղաքացի է մահացել։ Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ մահացածը Երևանի բնակիչ 54-ամյա Արմեն Ն․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել դեկտեմբերի 25-ին «ջերմային այրվածք բոցով 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճան, դեմքի, պարանոցի զույգ վերին վերջույթների, որովայնի զույգ ստորին վերջույթների, նստատեղի, շնչառական օրգանների այրվածք, մոտավորապես 60 տոկոս մարմնի մակերեսի այրվածք, այրվածքային շոկ» ախտորոշմամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, 2025 թ․ դեկտեմբերի 25-ին խոշոր հրդեհ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Նուբարաշեն 11-րդ փողոցում տանը կից ավտոտնակ էր այրվում։ Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 2-րդ, 3-րդ, 6-րդ, 10-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ և Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կատարման հերթապահ խումբը։ Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել էին քաղաքացիները։ Վիրավորները հարազատ եղբայրներ են, որոնցից մեկը հրաժարվել էր հիվանդանոց մեկնելուց, բժիշկների կողմից տեղում բուժօգնություն էր ստացել, իսկ հիվանդանոց էր տեղափոխվել 54-ամյա Արմեն Ն․-ն։ Շամշյանի տեղեկություններով վիրավորները հարազատ եղբայրներ են, որոնցից մեկը հրաժարվել էր հիվանդանոց մեկնելուց, բժիշկների կողմից տեղում բուժօգնություն էր ստացել, իսկ հիվանդանոց էր տեղափոխվել 54-ամյա Արմեն Ն․-ն։Ավելին16:4908.01.26 -
ՀասարակականՍտեփան Ասատրյանը հրաժարվում է ազատել Մայր Աթոռի կողմից ծառայողական նպատակներով իրեն տրամադրված բնակարանըԵրեկ փորձել էինք Ստեփան Ասատրյանից ճշտել, թե երբ է պատրաստվում հանձնել Վեհափառ Հայրապետի տված բնակարանի բանալիները, բայց նա անարձագանք էր թողել հեռախոսազանգերը։Ավելին16:4508.01.26 -
ՀասարակականԵթե Ձեզ տղամարդ լինելու հանգամանքը դուր չի գալիս, ուրեմն մի եղեք. Բագրատ Սրբազանը՝ հանրային մեղադրողինՇարունակվում է «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը։Ավելին16:3408.01.26 -
ՀասարակականՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այժմ կիրառում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգԵթե արդեն ունեք նշանակված հանդիպում, ապա խնդրում ենք ներկայանալ ձեր հարցազրույցին ըստ նշանակման։ Որևէ փոփոխություն անհրաժեշտություն չկա»:Ավելին16:3008.01.26 -
ՄիջազգայինԹրամփը գործարք է կնքել Վենեսուելայի հետ. պայթյունավտանգ իրավիճակ է միջազգային ջրերումԿարակասում նորից փողոց են դուրս եկել Մադուրոյի կողմնակիցները: Նյու Յորքի դատարանի առաջ կանգնած Վենեսուելայի նախկին նախագահի աջակիցները պահանջում են, որ Միացյալ Նահանգները վերադարձնի նախագահին: Մինչ Կարակասում ցույցերը չեն հանդարտվում, նախագահի պաշտոնակատար նշանակված փոխնախագահը, որին մեղադրում են Մադուրոյի առևանգմանը նպաստելու համար, հայտարարում է, որ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ վենեսուելական ապրանքների հիմնական շուկան: Վաշինգտոնն արդեն հայտարարում է վենեսուելական նավթային ընկերությանը պատժամիջոցների ցուցակից հանելու մասին:Ավելին16:2408.01.26 -
ԱռողջապահականՀայաստանում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները. ԱՆ2026 թվականի 1-ին շաբաթվա ընթացքում հանրապետության ամբողջ տարածքում արձանագրվել է գրիպով և սուր շնչառական այլ վարակներով (ՍՇՎ) պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: Հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 2,3 անգամ: Բժշկական կազմակերպություններում գրիպով և այլ ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ ևս նվազել են 1.3 անգամ։ Հայաստանում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, ադենովիրուսի հարուցիչները։ 2026 թվականի հունվարի 5-ի դրությամբ` իրականացվել է 185 497 դեղաչափ գրիպի դեմ պատվաստում, որը կազմում է սեզոնի ընթացքում պլանավորված 200 000 դեղաչափի 92,7%-ը։Ավելին16:2008.01.26 -
ՀասարակականՍամվել Կարապետյանը ֆինանսական աջակցություն է տրամադրել «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամին«Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամի հիմնադիր Նժդեհ Իսկանդարյանը դիմել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանին՝ սոցիալական ծանր պայմաններում հայտնված արցախցիների որոշ խոցելի խմբերի անհետաձգելի աջակցության խնդրանքով։ Արձագանքը չուշացավ, բարերար Սամվել Կարապետյանը Նժդեհ Իսկանդարյանի տրամադրած ցուցակով՝ սոցիալական ծանր իրավիճակում հայտնված խոցելի խմբերին նվիրաբերել է միանվագ 50 հազարական դրամ աջակցություն։Ավելին16:1008.01.26 -
Իրավական1 տոննա «Կոկաին» ներմուծելու գործն արդեն դատարանում է. «Հետք»Ապօրինի ճանապարհով Հայաստան ներմուծված մոտ 1 տոննա «Կոկաին» տեսակի թմրամիջոց ներկրելու գործը 2025թ. դեկտեմբերի 17-ին ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Արդեն կայացել է առաջին դատական նիստը: Մեղադրանք է առաջադրվել 5 անձի: Այս մասին գրում է «Հետք»-ը:Ավելին16:0008.01.26 -
ԻրավականՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՊՆ երկու տարբեր զորամասերում համապատասխան ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած անձը, օտագործելով իր ծառայողական լիազորությունները, 2024 թվականի ընթացքում կատարել է ընդհանուր շուրջ 160 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ջերմատեսիլ սարքերի հափշտակություն: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՊՆ վերը նշված պաշտոնատար անձը հափշտակել է փաստացի իր տիրապետմանը հանձնված և զորամասերի պահեստներում պահվող առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 160 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ 37 միավոր տարբեր մոդելների ջերմատեսիլ նշանոցներ, որոնցից յուրաքանչյուրն իր արժեքից շուրջ տասն անգամ ցածր գնով՝ 50-450 հազար ՀՀ դրամով վաճառել է Երևան քաղաքի բնակչին: Բացի այդ, պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը կազմել է ջերմատեսիլ սարքը հանձնած լինելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներառող պաշտոնական փաստաթղթեր: Առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելու և իրացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 295-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է ներկայացվել նաև ջերմատեսիլ սարքերի գնորդին: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Հաշվի առնելով, որ վերը նշված ջերմատեսիլ սարքերը հափշտակվել են Պաշտպանության նախարարությունից, դրանք հայտնաբերելու և նախարարությանը վերադարձնելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք կասկածելի հանգամանքներում ջերմատեսիլ նշանոցներ ձեռք բերած լինելու կամ այդ մասին որևէ տեղեկություն ունենալու դեպքում դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին15:5008.01.26 -
ՀասարակականՊարզեցի՞ք՝ ինչու ներկա չէին. Բագրատ Սրբազանի հարցը՝ դատավոր Ֆարխոյանին«Պարզեցի՞ք՝ ինչու ներկա չէին». Բագրատ Սրբազանի հարցը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանին։Ավելին15:4308.01.26 -
ՀասարակականՏիգրան Վիրաբյանին «հեռացրել» են Հանրային հեռուստաընկերությունից․ ArmlurԸստ մեր աղբյուրների, Վիրաբյանը հանրային հեռուստաընկերության տնօրինության հետ խնդիրներ է ունեցել, ինչի համար որոշվել է այլևս նրա հետ նոր աշխատանքային պայմանագիր չկնքել: Տևական ժամանակ է Վիրաբյանն առանց աշխատանքի է մնացել:Ավելին15:3708.01.26 -
ՀայլուրՀայլուր 15։30 Հայաստանն ու Ադրբեջանը ցուցակներ են փոխանակում. նոր բեռ է գալիս Բաքվից ԵրևանՀայլուր 15։30 Հայաստանն ու Ադրբեջանը ցուցակներ են փոխանակում. նոր բեռ է գալիս Բաքվից ԵրևանԱվելին15:3008.01.26 -
ՀասարակականԻրենք, ահաբեկչական կազմավորում լինելով, փորձում են ահաբեկել մեր ժողովրդին. Լիդյա ՄանթաշյանՇարունակվում է «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը։Ավելին15:2408.01.26