Լրահոս

2020-05-07
2020-05-06
  • Աշխարհ
    Ֆրանսիա. Դպրոցները բաց են, ծնողներն ուրախ

    Ֆրանսիայի Սենատն առաջին ընթերցմամբ որոշել է կորոնավիրուսով պայմանավորված երկարաձգել երկրում հայտարարված արտակարգ դրության ժամկետը: Բայց մի տարօրինակ բան կա դպրոցները կշարունակեն աշխատել:

    22:48
    06.05.20
    Ավելին
  • Հասարակական
    Ծարավ Աղբյուրի բնակիչները ոչ թե նոր շենք են ուզում, այլ դպրոց

    Ծարավ Աղբյուրում բազմահարկ նոր շենքի կառուցումը ոտքի է հանել է բնակիչներին: Նրանց խոսքով՝ շենքը պատրաստում են կառուցել գերբնակեցված տարածքում, առանց շինթույլտվության: Դա էլ քիչ է՝ հենց այն տեղում, որ իրենք նախատեսել են դպրոց կառուցելու համար: Տեղի միակ դպրոցը մասնավոր է՝ տարեկան մեկուկես միլիոն դրամ վճարով:

    22:47
    06.05.20
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    «Եւ թող ոչ մեկը չասի՝ ի՞նչ եք բանակցում». Փաշինյանը՝ ԼՂ հարցի շուրջ

    Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին Լավրովի վերջին՝ սակնադալային պնդումների մասին է խոսել վարչապետ Փաշինյանը: Նա խորհրդարանում այդ թեմայով երեք պատգամավորի հարցերի է պատասխանել, բայց այդպես էլ չի պատասխանել վերջը սեղանին փուլային փոխզիջումների փաստաթուղթ դրված է, թե՞ ոչ հարցին: Պարզվել է՝ խորհրդարանական երկրի օրենսդիրների գործը չեն բանակցությունները: Ինչ պետք է, դա էլ բանակցում ենք, ասել է Փաշինյանը, որը հոգնել է դժվար հանգստացողներին հանգստացնելուց:

    22:46
    06.05.20
    Ավելին
  • Իրավական
    Մայիսի 8-ին դատարանը կորոշի Քոչարյանի խափանման միջոցը

    Երկու ամսվա դադարից հետո, ուրբաթ կվերսկսվի սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պահանջում են, որ հենց այդ օրը Աննա Դանիբեկյանը վերջապես քննության առնի Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցը:  

    22:45
    06.05.20
    Ավելին
  • Առողջապահական
    Կորոնավիրուսը մտավ ԱԺ. Երեւանում կորոնախուճապ է

    Կառավարությունը կոչերին չի արձագանքում, իսկ կորոնավիրուսը արդեն թափանցել է խորհրդարան: Իմքայլական պատգամավոր Նազելի Բաղդասարյանի օգնականին թագավարակ է ախտորովել, պատգամավորը մեկուսացված է: Ու եթե խորհրդարանում պատգամավորներին ապահովում են ձեռնոցներով, դիմակներով, ախտահանող նյութերով, թույլատրում են, որ վախեցողները գործի չգնան, ապա օրենսդիրի դարպասից այն կողմ պարզ քաղաքացիներն են: Կորոնա-սահմանափակումները վերացրել են ու ստիպված աշխատանքի գնացող մարդիկ՝ տաքսիստները, վարսավիրները, մյուսները տնից դուրս են գալիս չիմանալով արժե մի-երկու կոպեկի համար առողջությունը վտանգի տակ դնել:

    22:44
    06.05.20
    Ավելին
  • Հասարակական
    «Իմ քայլ»-ում արշալույսները խաղաղ են, բայց լուրերը համառ են

    Առաջին անգամը չէ, երբ Փաշինյանը խոսում է այն մասին, որ տեսնում է անցյալի ստվերը կառավարման համակարգում, նա նաև բազմաթիվ ակնարկներ է արել պետական ապարատում դավաճանների ու հակահեղափոխականների գոյության մասին: Համառ մամուլը վերջին օրերին պնդում է, որ մերձվարչապետական շրջապատը դավաճաններ է գտել նաև Իմ քայլը խմբակցության ներսում: Իմքայլականների ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր լրագրողների հետ զրույցում անկեղծացել է՝ եղել են կարգապահական խնդիրներ:

    22:43
    06.05.20
    Ավելին
  • Առողջապահական
    Կորոնավիրուսով վարակված բուժքույրը

    Մեր երկրում կորոնա-վարակակիրների մոտ 14 տոկոսը բուժաշխատողներ են: Նրանցից մեկը նեղացած է հատկապես մարդկանց վերաբերմունքից:

    22:42
    06.05.20
    Ավելին