Լրահոս
-
ՀասարակականՌոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Իզմիրլյան ԲԿՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ ապրիլի 28-ի առավոտյան Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտություն անցնելու համար։
Ավելին11:2528.04.20
-
ՍոցիալականՖորս մաժորային իրավիճակում ապրող ընտանիքներՀոսանքի եւ գազի վարձերը վճարելու՝ վերջնաժամկետը լրացել է, բայց տասնյակ հազարավոր քաղաքացիներ դեռ ի վիճակի չեն վճարում անել: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարությունից հետո, թե երկրում ֆորս- մաժորը վերացել է, «Գազպրոմ- Արմենիան» եւ «Հայէլցանցը» երեք օր ժամանակ էին տվել սպառողներին՝ պարտավորությունները կատարելու համար: Համաճարակի օրերին հասունացող սոցիալական ընդվազման մասին Գայանե Բալայանն է պատմում:
Ավելին22:0927.04.20 -
ԱշխարհԲելառուսում որոշել են ավլել-մաքրել կորոնավիրուսըԱշխարհում կորոնա-վարակակիրների թիվը հատել է 3 միլիոնի սահմանը: Մահացել է ավելի քան 200 հազար մարդ: Վարակը հաղթահարել են 900 հազարը: Քանի դեռ չի գտնվել այս վիրուսի բուժումը, աշխարհը դրա դեմ պայքարում է լավ կամ վատ մեկուսանալով: Բայց դա Բելառուսին չի վերաբերում: Նախագահ Լուկաշենկոն չի ուզում, որ տնտեսությունը շունչը փչի:
Ավելին22:0727.04.20 -
Կրթություն և գիտությունԴպրոցներն այս տարի էլ չեն բացվիՀանրապետությունում դպրոցներն այս ուսումնական տարում այլևս չեն բացվի: Ավարտական քննություններ չեն լինի: Ընդունելության քննությունները կանցկացվեն նոր, ավելի հեշտացված կարգով: Ընդամենը մեկ քննությամբ՝ կարելի է բուհ ընդունվել:
Ավելին22:0627.04.20 -
ԱշխարհԿիմ Չեն Ընը ողջ Եւ առողջ ԷՀյուսիսային Կորեան արդեն երրորդ օրն է՝ պաշտոնապես ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է առաջնորդ Կիմ Չեն Ընը-ի մահվան մասին լուրերը: Արևմտյան լրատվամիջոցների մի մասը պնդում է, որ Ընը մահացել է վիրահատության սեղանին: Մյուս մասը հայտնում է, թե Ընը ծայրահեղ ծանր վիճակում է: Ոչինչ հայտնի չէ նաև չինացի բժիշկների խմբի մասին, որ մեկնել էին Փհենյան՝ փրկելու հյուսիսկորեացի առաջնորդին:
Ավելին22:0627.04.20 -
ՀասարակականԱրեւածաղկից մինչեւ ոսկի. Ի՞նչ է առնում մեկուսացած աշխարհըԿորանավիրուսը մարդկանց տրամադրությունն է փախցրել: Քաղաքի գլխավոր ասեկոսեները հիմա էլ վարսավիրանոցներից չեն տարածվում: Դրանք փակ են: Մարդիկ տանը՝ հեռուստացույցի դիմաց, արևածաղիկը կողքը: Դա ամենալավն է վաճառվում այսօր Հայաստանում: Աշխարհում դիֆիցիտ կա ոսկե ձուլակտրոների:
Ավելին22:0527.04.20 -
ՀասարակականՔավորները նորից պաշտոնների են նշանակվումԱրդարադատության 29-ամյա նախարար Ռուստամ Բադասյանը իր քավորին եւ մանկության ընկերոջը ներկայացրել է նախարարության աշխատակազմին: Այսօրվանից նրանք կարեւոր պաշտոններ են զբաղեցնելու գերատեսչությունում: Սա ծանոթով գործի տեղավորվելու՝ աղմուկ հանած միակ պատմությունը չէ ԽԾԲ-ն մերժած Նոր Հայաստանում:
Ավելին22:0427.04.20 -
ԱրցախԱրցախ. Հատուկ պայմաններ՝ ամառային զորակոչի համարԱրցախում զորակոչի են պատրաստվում: Տաղաների առաջին խմբին բանակ կտանեն հուլիսի մեկին: Երկու ամիս առաջ՝ սկսել են նրանց բժշկական զննումը:
Ավելին22:0227.04.20 -
ՔաղաքականՀայ-ռուսական էներգետիկ խնդիրները դիլետանտիզմի արդյունք են. Արմեն ՄանվելյանԱվելին13:1827.04.20
-
ՀասարակականԱպրիլի 24-ը՝ առանց քաղաքական համերաշխությանԾիծեռնակաբերդ տանող ճամփան կիսով չափ փա՞կ է եղել, թե՞ կիսով չափ բաց: Սա օրվա քաղաքական օրակարգի ամենահակասական հարցն է: Խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունը չի հասկանում եթե ոմանց այնուամենայնիվ կարելի էր փոքր խմբերով գնալ անմար կրակի մոտ, ինչու՞ իրենց համար էլ չեն բացել արարողակարգային այդ նեղ միջանցքը:
Ավելին23:2125.04.20 -
ՀասարակականՔաղաքականություն եւ մարդասիրություն. Ռիսկային խմբի կալանավորներԵրկրորդ նախագահը շարունակում է կալանավորված մնալ՝ չնայած կորոնավիրուսի ռիսկային տարիքի խմբում է, իսկ միջազգային գրեթե բոլոր իրավապաշտպան կառույցները կոչ են անում պանդեմիայի օրերին փոխել դատարանի որոշմանը կալանավայրերում սպասողների խափանման միջոցները: Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին մտահոգում է նաև մի ուրիշ հարց, 60-ից բարձր տարիքի համակցված հիվանդություններով ևս 13 կալանավոր կա Հայաստանի քրեաակատարողականներում: Հովհաննես Խուդոյանը կասկածներ ունի, թե նրանց բաց չեն թողնում, պարզապես որպեսզի ստիպված չլինեն նաև Քոչարյանին ազատ արձակել:
Ավելին23:2025.04.20 -
ԱշխարհԱմերիկան «վերադառնում» էՌեցեսիաներից խուսափելու ձևը գիտի Միացյալ Նահանգների բիզնեսմեն նախագահը: Այս օրերին ԱՄՆ-ն տանը փակված աշխարհի նախանձն է շարժում: 3 նահանգում արդեն կարելի է ֆիթնես ակումբ ու լողավազան գնալ, անգամ վարսավիրանոցում մազերը կտրել:
Ավելին23:1825.04.20 -
ՀասարակականՔարահունջի ամենասիրուն տղանԱրտուշ պապը այսօր հյուրերի պակաս չի ունեցել: Նա մենակ է ապրում: Տանն անգամ գազ ու լույս չունի: Ծիծեռնակաբերդ այցելելու իր պարզ ցանկությամբ օրվա հերոսը դարձած պապիկին մեր նկարահանող խումբը այսօր այցելել է այն պահին, երբ նրա տանն անգամ կառավարությունից են մարդիկ եղել՝ տունը վերանորոգելու, գազի ու հոսաքի հարցը լուծելու խոստումներով: Արտուշ պապին օգնել ցանկացողները շատ են, ոմանք հասցրել են փող ու ուտելիք ուղարկել: Տունը լցվել է խոստումներով, մարդկային ինքնաբուխ սրտացավությամբ, հախուռն փի առ արարողակարգերով: Արանքում կարծես մոռացվել է պարզ պատմությունը, մի ծերունու մասին, որի հարազատները ցեղասպանություն չեն տեսել, բայց որի հայացքում անսահման սեր կա՝ ցեղասպանություն տեսած իր բոլոր համերկրացիների հանդեպ:
Ավելին23:1825.04.20 -
ԱշխարհՎիրուսից ռասիմզ է ծնվում. Չինաստանի պատասխանըՎիրուսից արագ աշխարհով տարածվեց ռասիզմի տենդը: Իրեն քաղաքակիրթ հռչակած մարդկությունը սկսեց քայլող վիրուս անվանել ասիական արտաքինով մարդկանց, բայց կորոնավիրուսի հայրենիք Չինաստանը հիմա կորոնավիրուսի ամենաթեժ օջախների նույնիսկ 5-յակում չկա և ռասիստական վերաբերմունքի բումերանգն է հետ շպրտում ավելի ախտահարված երկրներ:
Ավելին23:1725.04.20