Լրահոս
-
ՀասարակականՓոխգնդապետ Մխիթարյանի փաստաբանը պահանջում է փոխել մեղադրանքըԴաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը, հարազատներն եւ ընկերները շարունակում են արդարադատություն պահանջել: Իրենց որդուն ծեծելու համար կասկածվողներից մեկը, կարծում են, չպետք է ազատ արձակվեր գրավի դիմաց: Մխիթարյանները նաև չեն համոզվում, թե դեպքի հետ որևէ կապ չունի պատահածից հետո հրաժարական տված մարզպետ Տրդատ Սարգսյանը:
Ավելին21:3910.03.20 -
ՀասարակականՊետական ուղղաթիռով՝ քաղաքական քարոզ. Փաշինյանը Սյունիքում էԲելգիայում տարածվող կորոնավիրուսի պատճառով աշխատանքային այցի ժամանակ ձեռքսեղմումներից հրաժարված վարչապետ Փաշինյանը այսօր Իրանի հետ սահմանակից Սյունիքի մարզում շատ ջերմ ու շատ մոտիկից շփվել է մարդկանց հետ, որ համոզի ապրիլի 5-ին ընտրատեղամաս գնալ ու այո ասել սահմանադրական մեկ դրույթ փոխելու համար նշանակված հանրաքվեին: Չնայած վարչապետն արձակուրդում է մարզեր է մեկնել պետական ուղղաթիռով: Հանրաքվեի ,Ոչ քարոզչական կողմի ներկայացուցիչները վստահ են, որ քաղաքացի Փաշինյանն այսպես չարաշահել է պաշտոնական դիրքը:
Ավելին21:3510.03.20 -
ՀասարակականԱղմկոտ գրադարանը. Նոր տնօրենը 11 աշխատակցի հեռացնում էՀայհոյախոսություններից հեռու մնալու համար բավական է շատ կարդալ, բայց եթե Մալաթիա-Սեբաստիայում եք ապրում, այս օրերին ավելի լավ է չգնաք այդ վարչական շրջանի կենտրոնական գրադարան: Այնտեղ հիմա ընթերցասերների սիրտ չունեն: Մեկ տարվա տնօրենը չի հավանել տարեց աշխատակիցներին, նրանց անվանել է ծերակույտ, մի քանիսին տուն ճանապարհել ու փոխարենը ընդունել նոր աշխատողներ: Գրադարանում գործադուլ է, իսկ տնօրենը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները:
Ավելին21:3410.03.20 -
ՔաղաքականՍուտ մատնության հոդվածի ընդլայնումը իրավական խայտառակություն է. Ռոբերտ ՀայրապետյանԱվելին13:4110.03.20 -
ԻրավականՍահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց այսօրվա նիստը, ինչը պայմանավորված էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ։Ավելին13:2210.03.20 -
ՔաղաքականԱյս հանրաքվեն լուրջ թեստ է լինելու իշխանության համար. Վիգեն ՀակոբյանԱվելին00:4910.03.20
-
ԱշխարհԷրդողանը ճանապարհում է սիրիացի միգրանտներին «հին աշխարհ»Եվրոպան վախենում է հին աշխարհով մեկ տարածվող միգրանտներից: Թուրքիան մոտ 140 հազար փախստականի է թույլ տվել հատել Հունաստանի սահմանն ու հայտնվել Եվրոպայում: Թուրքիայի նախագահն այսօր Բրյուսելում է՝ եվրոպացիների հետ պայմանավորվելու համար:
Ավելին22:5309.03.20 -
ՀասարակականԼռություն՝ բռնության ժամանակ եւ աղմուկ՝ բռնությունից հետոԴաժան ծեծից տուժած գյումրեցի 13-ամյա աղջիկն առավոտյան գիտակցության թեթև ակտիվություն է ունեցել, մի քանի բառ է ասել: Հայտնել են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: Հանցագործության ենթադրյալ հեղինակը 28-ամյա երիտասարդը, կալանավորվել է: Այսօր Գյումրու փողոցներով «Կանայք սպանվում են ձեր լռության պատճառով» գրությամբ պաստառներով քայլերթ են արել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները:
Ավելին22:3909.03.20 -
Հասարակական«Դավաճաններ», «ծրարով փողեր». Բազմաթիվ անհայտներով հավասարումԵթե պետական ապարատում դավաճաններ կան, ապա պետությունը անվտանգության լուրջ սպառնալիքի առաջ է կանգնած: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը առաջացրել է խորհրդարանական ընդդիմության տարակուսանքը: Իմ քայլ-ականները նրանց խորհուրդ են տվել քրեական ենթատեքստ ունեցող ամեն հայտարարության քրեական օրենսգրքի պրիզմայով չնայել:
Ավելին22:3809.03.20 -
ԻրավականԵրեւանում 2 մարդ մնացել է գետնի տակ. Հարուցվել է քրեական գործՆախ՝ Ներքին Չարբախում երկու մարդու կյանք խլած դժբախտ պատահարի մասին: Ջրագծի համար փորված փոսում գործ անող տղամարդկանց փրկելու շանս չի եղել: Մեծ քանակությամբ հողը լցվել ու ամբողջությամբ ծածկել է նրանց: 38 եւ 52 տարեկան տղամարդկանց մարմինները հողի շերտի տակից հանելու համար փրկարարներից 2 ժամ է պահանջվել:
Ավելին22:3709.03.20 -
ՀասարակականԱյո՞, թե՞ ոչ. Շատ քաղաքացիներ ասում են՝ «չգիտեմ»Ապրիլի 5-ին քաղաքացին գնալու է հանրաքվեի, բայց դեռ չի հասկանում ինչի՞ն է այո կամ ոչ ասելու: Փորձագետները կարծում են, որ երկու ճամբարից դուրս եկող տեղեկությունը շատ աղքատիկ է: «Հայլուրի» հարցումները նույնպես, դա են փաստում:
Ավելին22:3709.03.20 -
ԱրցախԱրցախ. Նախընտրական քարոզչությունԱրցախի նախագահի թեկնածուները շարունակում են ակտիվ քարոզարշավը: Գյուղից-գյուղ, քաղաքից-քաղաք են անցնում ներակայցնում նախընտրական ծրագրերը: Թեկնածու Վիտալի Բալասանյանը խոստացել է արցախցիներին կրակակետեր լռեցնել: Մյուս թեկնածու Արայիկ Հարությունյանի նախընտրական ծրագրի հիմքում տնտեսության զարգացումն է: Աշոտ Ղուլյանն ու Մասիս Մայիլյանը սոցիալական բարելավում են խոստանում:
Ավելին22:3609.03.20 -
ԱռողջապահականԲացառիկ վիրահատություն ՀայաստանումՀայաստանում սրտային վիրաբուժության պատմության մեջ աննախադեպ վիրահատության ենթարկված՝ չորսուկես տարեկան Անգելինան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը բժիշկները գնահատում են ծանր, բայց նշում են, որ վիրահատությունը բարեհաջող է անցել: Նորք- Մարաշ բժշկական կենտրոնի վիրաբույժները առաջին անգամ Հայաստանում տեղադրել են մոտ 100 հազար դոլար արժեցող արհեստական ձախ փորոք:
Ավելին22:3509.03.20 -
ԻրավականԱրմեն Թավադյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքի քննությունը կշարունակվի վաղը«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը կքննվի վաղը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Ավելին17:1409.03.20