Լրահոս

2020-02-23
2020-02-22
  • Հասարակական
    Ժիրայր Փափազյանը Երեւանում սեր է խոստովանում

    Մեր օպերային թատրոնում անցած տարեվերջից սկսված սկանդալները կարծես հանդարտվել են: Կոստանտին Օրբելյանը շահել է դատն ընդդեմ ԿԳՄՍ նախարարության ու արդեն մոտ 10 օր է՝ հանգիստ շարունակում է կատարել օպերային թատրոնի տնօրենի պարտականությունները: Օպերայում էլ հիմա սկանդալային ուրվականների փոխարեն թատերական նորություներ են պտտվում դրանցից մի քնաիսը բեմ կհանի Փարիզի Իրինա Բրուքի թատերական ընկերության հիմնադիր անդամ Ժիրայր Փափազյանը:

    22:57
    22.02.20
    Ավելին
  • Արցախ
    Հայաստան-Արցախ. Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ

    Այսօր Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ է գումարվել արդեն երրորդը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Կարող ենք ենթադրել, որ քննարկվել է նաև բանակում ոչ պատերազմական իրավիճակում մահերի ցավալի վիճակագրությունը: Ինչպես գիտեք, այս տարվա հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը Արցախի և Հայաստանի Զինված ուժերում խաղաղ պայմաններում 13 զինծառայող է մահացել:

    22:56
    22.02.20
    Ավելին
  • Չարդախլու. Պատիվ ունենք

    Այս շաբաթ Մարշալ Բաբաջանյանի ծննդյան օրն էր: Նա կդառնար 114 տարեկան:  

    22:55
    22.02.20
    Ավելին
  • Առողջապահական
    Կորոնավիրուսը մոտ է Հայաստանին. Իրանում 28 վարակված կա

    Անկախ փորձագետները երկրորդ օրն է հորդորում են Հայաստանի իշխանությանը գոնե ժամանակավոր փակել սահմանը Իրանի հետ: Կորոնավիրուսը հարևան երկրում վախենալի թափ է հավաքել: 28 հաստատված վարակակիր կա 5 մարդ արդեն մահացել է: Չնայած մեր առողջապահները հանգստացնում են բոլորիս՝ ասելով, որ սահմանին ջերմաչափում են Հայաստան մտնողներին փորձագետները հիշեցնում են Կորոնավիրուսը վարակիչ է նաև գաղտնի շրջանում, որ կարող է մինչև մեկ շաբաթ տևել:

    22:52
    22.02.20
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանի հակահայկական խարույկը

    Բաքուն հայատյաց քաղաքականութունը գործի է դնում՝ որտեղ հաջողում է: Ադրբեջանական լրատվամիջոցների նոր հիթն են այն կադրերը, որոնցում այդ երկրի Պետական մաքսային կոմիտեի աշխատակիցները ցուցադրաբար մեկական հայկական կոնյակ են ջարդում: Փետրվարի 21-ին Սումգայիթում են այրել մեծ քանակությամբ կոնյակ, հուշանվերներ ու ամենասարսափելին հայկական գրքեր, իբր պիտանելության ժամկետի պատճառով:

    22:50
    22.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Ոստիկանությունը «գեղեցկացնող» բարեփոխումներ

    Տևական ժամանակ է ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը ժամանակավոր պաշտոնակատարներ են ղեկավարում, ինչն էլ ըստ ընդդիմության, անորոշություն է ստեղծում ուժային կառույցներում: Փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը այսօր լրագրողներին ասել է, որ Ոստիկանությունն այսօր բավականին լավ է աշխատում ու ոչ մի խնդիր չկա պատրաստվում են մեծ փոփոխությունների: Մինչև 2023 թ. բոլոր ոստիկանական բաժանմունքներում տեսախցիկներ կտեղադրվեն, որ բացառվեն բռնության դեպքերը:

    22:49
    22.02.20
    Ավելին
  • Քաղաքական
    Մեզ ձեռնտու էր Էլչիբեյի իշխանությունը, ինչքան Փաշինյանի իշխանությունը՝ Բաքվին. Դավիթ Շահնազարյան

    Ինչ վերաբերվում է Մութալիբովին: Մի գաղտնիք բացեմ: Ինչ-որ հիմա կասեմ շատ քիչ մարդ գիտի Հայաստանում, ընդամենը մի քանի հոգի: Երբ Մութալիբովին, այսպես ասած, հեռացրին իշխանությունից, (92 թվականի դեպքերից հետո նա տեղափոխվեց Մոսկվա), Մոսկվայում Մութալիբովը (մենք երբ որ ինֆորմացիա ստացանք, այն ժամանակ ես նախագահականում էի աշխատում, զբաղվում է բանակցային գործընթացով եւ ոչ միայն) բանակցային կոնտակտներ էր փնտրում Հայաստանի իշխանությունների հետ:

    14:57
    22.02.20
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանը Ալիեւին ուղղակի ազատագրեց ծուղակից. Դավիթ Շահնազարյան

    Ինքը ոչնչացրել է այդ օրակարգը: Ամբողջովին ոչնչացրել է եւ այն ծուղակում, որում հայտնվել էր Ալիեւը, ինքը ուղղակի նրան ազատագրել է այդ ծուղակից: Ուզում եմ հիշեցնել, որ 2016 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարել է, որ իր վրա կար մեծ միջազգային ճնշում՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

    14:51
    22.02.20
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանը բանակցում է «տարածքներ՝ անվտանգության դիմաց» բանաձեւով. Դավիթ Շահնազարյան

    Սա շատ լուրջ ուղերձ է եւ հերթականն արդեն բանակցային սեղանի վրա դա արդեն քննարկվում է ամիսներ շարունակ, սա նշանակում է բանակցությունները պետք է լինեն «տարածքներ՝ անվտանգության դիմաց» բանաձեւով, եւ այստեղ խոսքը միայն նրա մասին չէ որ Ադրբեջանն է այդ անվտանգությունն առաջարկում, այդ անվտանգությունը կառաջարկի միջազգային հանրությունը, եւ ի՞նչ է նշանակում՝ «Հայ ժողովուրդը պիտի որոշի», դա Արցախի Հանրապետության ժողովուրդը պիտի որոշի, եւ երկրորդ՝ այսօրվա աշխարհում գոյություն չունեն անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնք բավարար են:

    14:49
    22.02.20
    Ավելին
2020-02-21
  • Աշխարհ
    Կորոնավիրուսը հասավ Իրան. 18 մարդ վարակված է

    Ամբողջ աշխարհում սրվող համաճարակային իրավիճակը ընդհուպ մոտեցել է մեր երկրին: Հարևան Իրանում կորոնավիրուսով վարակման ևս 13 դեպք է գրանցվել ընդհանուր թիվը հասել Է 18-ի, որոնցից երկուսը՝ մահվան ելքով: Հայաստանի առողջապահության նախարարությունը այսօր նոր հաղորդագրություն է տարածել՝ շեշտելով, որ հետևում են նոր կորոնավիրուսի բռնկումների դեպքերին, այդ թվում հարևան Իրանում:

    21:25
    21.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Բարձրաստիճան պաշտոնյայի մասին տեղեկությունը հանրությանը չէ՞

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին պաշտոն է ստացել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արազ Պապիկյանը նշանակվել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ։ Հնարավո՞ր է, որ վաղը մեզանից ու լուրը հրապարակած այլ լրատվամիջոցներից Սուրեն Պապիկյանը պահանջի բացահայտել՝ ով է լրագրողներին հայտնել, որ Արազ Պապիկյանն իր հորեղբոր որդին է:

    21:24
    21.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Ումի՞ց եւ ինչպե՞ս գնումներ անի պետությունը

    Ինչու՞ է ամեն ինչ հեղափոխել ցանկացող իշխանությունը խուսափում հեղափոխել պետական գնումների դաշտը: Անցած տարի վարչապետի տված կոշտ պատասխանը դեռ վերջին արձագանքն է վարչապետի, նախագահի ու խորհրդարանի նախագահի գնումների գործընթացը թափանցիկ դարձնելու պահանջներին: Այսօր խորհրդարանում այս թեմայով էին լսումներ հրավիրել:

    21:23
    21.02.20
    Ավելին
  • Սպորտ
    Տարվա 10 լավագույն մարզիկները

    Պետական բյուջեի պահուստային ֆոնդից 50 մլն դրամ է հանվել տարվա 10 լավագույն մարզիկներից յուրաքանչյուրին 5 մլն դրամով պարգեվատրելու համար:

    21:23
    21.02.20
    Ավելին
  • Հասարակական
    Քր. Օրենսգրքում փոփոխությունները մտահոգել են փաստաբաններին

    Ի՞նչ անել, որ համառ լրատվամիջոցները բացահայտեն իրենց գաղտնի աղբյուրները, նրանք էլ դե վախենան ու խուսափեն ԶԼՄ-ներին ինֆորմացիա տալուց, դա էլ ուղիղ գծով ազդի յուրաքանչյուրիս տեղեկացված լինելու իրավունքի վրա:

    21:20
    21.02.20
    Ավելին