Լրահոս

2020-02-06
2020-02-05
2020-02-04
  • Իրավական
    «Սահմանադրական կարգի տապալման» գործը. Սանկցիա եւ միջնորդություն

    Այսօր Սահմանադրական կարգի տապալման գործով հերթական դատական նիստն էր։ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդել է դադարեցնել քրեական հետապնդումը իրենց պաշտպանյալի նկատմամբ: Նրանց կարծիքով, ի սկզբանե նշանակվել է մեղավոր ու հիմա ամեն ինչ անում են մեղադրանքը երկրորդ նախագահին մոտեցնելու համար: Իսկ նախկին դատական նիստը բոյկոտած Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանների նկատմամբ դատավոր Աննա Դանիբեկյանը այսօր դատական սանկցիա է կիրառել։

    22:27
    04.02.20
    Ավելին
  • Քաղաքական
    ԱԺ խորհրդի նիստը հետաձգվել է. ՍԴ հարցի քննարկում՝ նախագահականում

    Իսկ իշխող ուժը, չնայած Եվրոպայից սպասվող նոր քննադատությունների վերաբերյալ զգուշացումներին, պատրաստվում է փետրվարի 6-ի արտահերթ նիստին: Վաղը նիստ կանի Ազգային ժողովի խորհուրդ: Պատգամավորները արտահերթ քննարկելու են սահմանադրական երեք օրենքներում փոփոխություններ անելու նախագիծը: Անկախ իրավաբանների կարծիքով իշխող խմբակցության ներկայացրած օրինագծերը հակասահմանադրական են և նպատակ ունեն շրջանցել Սահմանադրական դատարանը: Ընդդիմությունը ևս համակարծիք է: Լուսավոր Հայաստանի ղեկավարի կարծիքով, նման գործընթացներից հետո եվրոպական կառույցներից ավելի կոշտ հայտարարություններ են գալու:

    22:27
    04.02.20
    Ավելին