Լրահոս

2020-01-16
2020-01-15
  • Հասարակական
    Երեխան ծնվեց 5-րդ ալիքի ուղիղ եթերում

    7 ծննդատուն փակելու առողջապահության նախարարության որոշումը հանգիստ չի տալիս այդ 7 բնակավայրերի քաղաքացիներին ու բուժանձնակազմին: Սկզբում որոշումը մեկնաբանվում էր որպես անբեկանելի է, իսկ ավելի ուշ պարզվեց բեկանելի է, ավելին 7-ից առնվազն երկու ծննդատունը դեռևս չի փակվի: Խոսքը հավանաբար՝ Եղվարդի և Մարալիկի ծննդատների մասին է: Փակվելու վտանգի առաջ է նաև Աչաջուրի ծննդատունը:

    23:14
    15.01.20
    Ավելին
  • Հասարակական
    Սելֆի՝ քննիչի հետ. ՀՀ վարչապետը հարցաքննվել է եւ նախադեպ ստեղծել

    Հայաստանի վարչապետը այսօր երկուսուկես ժամ հարցաքննությունների է մասնակցել Քննչական կոմիտեում: Այդ մասին առաջինն իմացանք քննիչի հետ վարչապետի սելֆիից, որը առավոտյան հրապարակվել էր Փաշինյանի ֆեյսբուքյան էջում: Մի քանի ժամ անց, Քննչական կոմիտեն պարզաբանեց, որ կառավարության ղեկավարին հարցաքննել են գաղտնալսումների հայտնի գործերով: Մի դեպքում, որպես վկա, մյուս դեպքում, որպես տուժող: Ըստ պաշտոնական աղբյուրի, հարցաքննվել են նաև Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը:

    23:12
    15.01.20
    Ավելին
  • Հասարակական
    Իրական մեղադրանք՝ կեղծ օգտատերերին. պայքար՝ ֆեյքերի դեմ

    Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Նաիրա Զոհրաբյանի պաշտոնական էլեկտրոնային հասցե մուտք գործելու վերաբերյալ նրա գրառմանը։ Դատախազությունը կփորձի հասկանալ նաև, թե ովքեր են կոտրել Antifake.am-ի և politic.am-ի խմբագիրների ֆեյսբուքյան էջերը: 

    23:12
    15.01.20
    Ավելին
  • Աշխարհ
    Լիբանանում բողոքի ակցիաները վերսկսվել են

    Տեղափոխվենք Լիբանան, որտեղ վերսկսվել են բողոքի գործողությունները: Ցուցարարները «զայրույթի շաբաթ» են հայտարարել փակելով ճանապարհները, այրելով անվադողեր: Ոստիկանության հետ բախումների պատճառով վիրավորներ կան: Ցուցարարների պահանջները նոր իշխանության հետ փոխվել են: Էլեկտրամատակարարման խնդիրները լուծելուց մինչև հնարավորինս արագ նոր կառավարության ձևավորում։

    23:11
    15.01.20
    Ավելին
  • Հասարակական
    Տիեզերական հարկային արտոնություններա

    Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում այսօր որոշել են արտոնություն տալ այն ընկերություններին, որոնք երբևէ տիեզերական սարքեր արտադրելու միտք կունենան: Նախագիծը բարձր տեխնոլոգիաների նախարարն է խորհրդարան բերել ու հորդորել իրենց նախագծին մի աչքով չնայել: Տիեզերական ինդուստրիայով հետաքրքրվողներ կան:

    23:10
    15.01.20
    Ավելին
  • Հասարակական
    Անհատ տաքսու վարորդների բողոքը՝ կառավարության դիմաց

    Նոր-նոր՝ ընդամենը երկու շաբաթ է, ինչ գործում է բալային համակարգը, բայց արդեն հասցրել է փողոց դուրս բերել անհատ տաքսու վարորդներին: Նրանք կարծում են իրենք են երթևեկության կարգավորման նոր համակարգից ամենաշատ տուժածները: Ի դեպ, ոտիկանության տվյալով, 12 օրում՝ 454 վարորդ արդեն հասցրել է բալեր կորցնել:

    23:09
    15.01.20
    Ավելին
  • Հասարակական
    Մուրադյանները տուն ունեցան

    Վերջապես մշտական տանիք գտած Մուրադյանների մասին է: Վիվասելի օգնությամբ կառուցված տանը գարնանը կծնվի երիտասարդ ընտանիքի 2-րդ երեխան:

    23:08
    15.01.20
    Ավելին
  • Աշխարհ
    Չինաստանում ավտոբուսն ընկել է փոսը

    Չինաստանի Սինին քաղաքում ավտոբուսն ընկել է ճանապարհի մի հատվածում բացված փոսի մեջ: Միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի: Ինչպես ֆիքսել են տեսախցիկները ավտոբուսի ընկնելուց հետո փոսում պայթյուն է եղել:

    23:07
    15.01.20
    Ավելին