Լրահոս

2025-12-30
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Տարվա վերջին դասը». «Մեր ձևով» (տեսանյութ)
    «Դուք հերթական տարին ձախողել եք, կարծում եմ, որ բոլորդ դուրս կմնաք այս տարի: Ես ձեզնից ահավոր դժգոհ եմ, ամբողջ պրոսեցները ձախողել եք ուղղակի, ու դժգոհությունները մենակ իմ կողմից չի:
    16:47
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը կդադարեցվի
    Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի հունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է։
    16:35
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ես հարգում եմ նախագահ Էրդողանին, նա իմ մտերիմ ընկերն է. Թրամփ
    «Ես շատ լավ եմ ճանաչում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, նա իմ մտերիմ ընկերն է, ես հարգում եմ նրան։ Բենիամին Նեթանյահուն նույնպես հարգանքով է վերաբերվում նրան»։ Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով Թուրքիայի և Իսրայելի միջև հնարավոր առճակատման մասին հարցին։
    16:20
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայր Աթոռը ներկայացրել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույցը
    Մայր Աթոռը ներկայացրել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը. Դեկտեմբերի 31 Ժամը 24։00 – Հանրապետական Մաղթանք (Միածնաէջ Մայր Տաճարում) և Նռնօրհնեքի արարողություն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանում)։ Հունվարի 1 Ժամը 10։00 – Սուրբ Պատարագ և Հայրապետական մաղթանք Միածնաէջ Մայր Տաճարում։ Հունվարի 4 Ժամը 11։00 – Կիրակնօրյա Սուրբ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում։ Հունվարի 5 Ժամը 17։30 – Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Սուրբ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում։ Հունվարի 6 Ժամը 10։30 – Հայրապետական Սուրբ Պատարագ և Ջրօրհնեքի արարողություն Միածնաէջ Մայր Տաճարում։ Հունվարի 7 Ժամը 10։30 – Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ Միածնաէջ Մայր Տաճարում։
    16:11
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փաշինյանի դեմ քրգործ հարուցվե՞լ է. դատախազության պատասխանը
    Կառավարության դեկտեմբերի 18-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, թե իբր վարչապետի աշխատակազմից գնացել են խանունթից գնումներ անելու ու պարզել են, որ կանխիկ վճարելու դեպքում մի գին է, քարտով վճարելու դեպքում՝ այլ գին, ինչից հետո Փաշինյանը, նյարդայնանալով այդ ենթադրյալ հանգամանքից, կատարել է հետևյալ հայտարարությունը. «Փակեք էդ խանութը, ձևը գտեք, փակեք էդ խանութը, ստուգելու եմ, էդ խանութում առևտուր չպետք է լինի, իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն օր կողքով անցնելու եմ: Մինչև անձնական թույլտվությունս չլինի, էդ խանութը չպիտի բացվի: Կզեկուցեք անձամբ: «News.5tv.am»-ը դատախազությունից փորձել է պարզել, թե վարչապետի այս հայտարարությունում դատախազութունը տեսնո՞ւմ է արդյոք ՀՀ ՔՕ 441-րդ հոդվածով նախատեսված արարք: Դատախազությունը վարույթ հարուցե՞լ է, Փաշինյանի հայտարարությունը ուսումնասիրվե՞լ է: Դատախազությունից պատասխանել են, որ ՀՀ դատախազությունում քրեական վարույթի առկայության մասին տվյալներ չկան: ՀՀ ՔՕ 441-րդ հոդվածը վերաբերում է Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն: Ըստ Սահմանադրության հոդված 6-ի, Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, Նիկոլ Փաշինյանը օրենքով խանութ փակելու որևէ լիազորություն չունի:
    15:53
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստեփանավանի փոքրիկները վայելում են տոնական տրամադրությունն ու այն հոգատարությունը, որ ապահովում է Սամվել Կարապետյանը
    Կարապետյանները միշտ մեզ նման ընտանիքների կողքին են եղել... Ստեփանավանում հիշում են «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ, ազգային բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի իրականացրած նախաձեռնությունները, որոնք մշտապես ուղղված են եղել անապահով ընտանիքների հոգսը թեթևացնելուն ու երեխաների համար բարեկեցություն ապահովելուն։ Մարզաբնակ փոքրիկներին նախատոնական նվերներ մատուցելու ավանդական ծրագիրը արդեն 30 տարվա պատմություն ունի։ Ստեփանավանի փոքրիկները վայելում են տոնական տրամադրությունն ու այն հոգատարությունը, որ ապահովում է Սամվել Կարապետյանը։
    15:49
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կանխվել է ձիու մսի վաճառքը. ՍԱՏՄ
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հանգստյան օրերին շարունակել է վերահսկողական միջոցառումները միս-մսեղիքի իրացման շուկայում։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից: Գեղարքունիքի մարզում իրականացվող ստուգայցերի ընթացքում Տեսչական մարմնի անասնաբուժության վարչության տեսուչների կողմից հայտնաբերվել է անհայտ ծագման ձիու մսի մեծ քանակություն։ Ըստ ստացված տեղեկությունների՝ ձիու մսի իրացումը նախատեսված է եղել իրականացնել Երևանի «ԳՈՒՄ»-ի շուկայի հարակից տարածքում, ինչպես նաև Վանաձոր քաղաքում։ ՍԱՏՄ տեսուչների արագ ու համակարգված գործողությունների արդյունքում անհայտ ծագման միս-մսեղիքի իրացումը կանխվել է, հայտնաբերված 965 կգ միսն առգրավվել է և ոչնչացվել՝ տեսուչների վերահսկողության ներքո։ Վերահսկողական միջոցառումները շարունակվում են։
    15:40
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր մանրամասներ՝ Սարի Թաղի տներից մեկում բռնկված հրդեհի դեպքից
    Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի թաղում՝ Որմնադիրների փողոցի 7-րդ տանը հրդեհ է բռնկվել։ Shamshyan.com-ի տեղեկություննրով, մինչ կժամանեին Երևանի թիվ 3-րդ, թիվ 2-րդ, թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկներ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների կենտրոնի հերթապահ խումբը, ՀԱԲԱՎ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, կրակի, որը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից, տարածման դեմ պայքարել են տանտերերն ու հարևանները, ապա ժամանած հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը հարակից տներ և մարել այն։ Բժիշկները տեղում 2 քաղաքացու անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել, ովքեր ըստ նախնական տեղեկությունների ծխահարվել էին, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել։ Տեղում պարզվել է, որ հրդեհը գազի արտահոսքի հետ կապ չունի, ըստ տեղեկությունների՝ տանիքում էլեկտրալարերի կարճ միացումից է կրակը բռնկվել։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նախնական տվյալներով այրվել է 2 տան տանիք, և այս պահին համայնքային ոստիկանները պարզում են տան սեփականատերերի ինքնությունը։
    15:36
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Վարդան Ղուկասյանի դեմ գործերից մեկը կարող է կարճվել
    Հայլուր 15։30 Վարդան Ղուկասյանի դեմ գործերից մեկը կարող է կարճվել
    15:30
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանությունները լայնածավալ բռնությունների արշավ են սկսելու. Գեղամ Մանուկյան
    Լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
    15:26
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սկանդալ՝ Ծովագյուղում․ ՊՈԱԿ-ի աշխատակցի գոմում հայտնաբերվել է 50 մորթված ձի. «Իշխանություն» լրատվական
    Տեղեկությունը հասել է ՍԱՏՄ: Տեսչական մարմնի աշխատակիցները Ծովագյուղ են մեկնել՝ ձիերի ոչ օրինական մորթից ստացված միսը առգրավելու նպատակով։ Ըստ աղբյուրի՝ Թովմասյանը դիմադրել է, տեղի է ունեցել քաշքշուկ, աղմուկ և վիճաբանություն, որի ընթացքում նրան հաջողվել է մսի մի մասը դուրս բերել և «փրկել» առգրավումից։
    15:16
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գալիք տարում կունենանք բոլոր հնարավորությունները հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար․ ՌԴ դեսպանի ամանորյա ուղերձը
    Ռուս դիվանագետը շեշտել է, որ մեր երկու երկրները, աճող աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում բախվելով լուրջ մարտահրավերների, շարունակել են երկխոսությունը ծագած խնդիրների լուծման ուղիների և ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացման շուրջ բոլոր ուղղություններով՝ քաղաքականությունից և տնտեսությունից մինչև կրթություն ու մշակույթ։
    15:05
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խաչիկ Գալստյանը մեղքը չի ընդունում. ապացույցներ չկան, որ հանցագործություն է տեղի ունեցել
    Այս մասին հայտնում է փաստաբան Սոս Հակոբյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
    15:05
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հայաստան» խմբակցության պատգամավորները եղել են առաջնագծում
    «Տարեմուտին, չխախտելով ավանդույթը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները խմբերով եղել են մեր երկրի առաջնագծում։ Տավուշից մինչև Սյունիք պատգամավորներն այցելել են մարտական հենակետեր, զրուցել դիրքապահների, նրանց հրամանատարների հետ, շնորհավորել նրանց և նրանց ընտանիքների Ամանորը:
    14:52
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արդեն 50,000-ից ավելի մարդ միացել է հոսանքի սակագինն իջեցնելու պահանջին. Գոհար Մելոյան
    «Դեռևս սույն թվականի մայիսին՝ Հայ Էլեկտրական Ցանցեր փակ բաժնետիրական ընկերության սեփականատերերը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել էին դիմում՝ առ այն, որ իրենց արդյունավետ կառավարման արդյունքում կուտակված շուրջ 3 միլիարդ դրամի հաշվին իջեցվի բնակչության հոսանքի սակագինը:
    14:43
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Փաշինյանը դաժան գրոհ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, այն դեպքում, երբ հենց ինքն է պատասխանատու դրա պաշտպանության համար․ Դենի Քրյուգեր
    «Սովորաբար տարվա այս ժամանակահատվածը մեծ խնդության շրջան է աշխարհի բոլոր քրիստոնյաների համար, երբ մենք համախմբվում ենք մեր եկեղեցական համայնքների և հարազատների հետ: Այդուհանդերձ, մտածելով հավատակիցների մասին, ես հիշում եմ նրանց, ովքեր այժմ հարձակումների են ենթարկվում։ Հալածանքները Չինաստանում, սպանությունները Նիգերիայում և Արևմտյան Աֆրիկայում, քրիստոնեության համակարգված բնաջնջումը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում։
    14:33
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրանի քույրը և եղբայրներն Ամանորը կդիմավորեն տանից ու մայրիկից հեռու․ 24News
    Մեր հարցին, թե հնարավո՞ր է երեխաների մայրը ևս կենտրոն գա Ամանորի գիշերը և լինի երեխաների կողքին, Միրա Անտոնյանն ընդգծեց, որ որևէ պայմանավորվածություն նրա հետ չկա: Նա նաև տեղեկացրեց, որ մայրիկը պարբերաբար այցելում է երեխաներին:
    14:20
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քննիչը միջնորդություն է ներկայացնելու դատախազին՝ Վարդան Ղուկասյանի գործը կարճելու համար
    Քննիչը հայտնել է, որ պատրաստվում է Վարդան Ղուկասյանին առնչվող գործը կարճելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել վերահսկող դատախազին։ Այս մասին հայտարարել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
    14:06
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Գրիգորյանը 252 հազար դրամ արժողությամբ վիuկի է նվեր ստացել ԱՄՆ դեսպանությունից. Factor
    Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից փոխանցեցին, որ նվերի հաշվառումից հետո Պետական գույքի կառավարման կոմիտեն է որոշելու ինչ եղանակով տնօրինել պաշտոնյայի նվերը։
    14:00
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    էլեկտրաէներգիայի գործող սակագները սպառողների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
    Սույն թվականի դեկտեմբերի 30-ի նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցողների սակագները։ Այս մասին հայտնում են ՀԾԿՀ-ից: Սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագները սպառողների համար կմնան անփոփոխ։
    13:46
    30.12.25
    Ավելին