Լրահոս
-
ՀասարակականՇնորհակալությունԱյսօր շնորհակալության միջազգային օրն է: Հայլուրի տեսախցիկը շրջել է Երևանի փողոցներով պարզելու թե ում և ինչի համար են շնորհակալ մեր քաղաքացիները:
Ավելին21:5511.01.20 -
ԱռողջապահականՀայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդների թիվն աճում էՀայաստանում H1N1 գրիպից մարդ է մահացել: Առողջապահության նախարարությունն այլ մանրամասներ չի հայտնում, նշում է միայն, որ դեպքը երեկ է տեղի ունեցել: Սուր շնչառական վարակներով՝ հոսպիտալացվածների 98%-ը մինչև 18 տարեկան է: Ըստ նախարարության, սուր շնչառական վարանկերով հիվանդությունները աճել են ամբողջ եվրոպական տարածաշրջանում, նաեւ մեր երկրում: Միևնույն ժամանակ, հայտնում են, թե նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են պոլիկլինիկաներ դիմելությունը եւ թոքաբորբով հոսպիտալացումները:
Ավելին21:5411.01.20 -
Կրթություն և գիտությունԿԳՄՍ նախարարը կոչ է անում պահպանել տուն-հուշարձաններըԿրթության, գիտության, սպորտի ու նաև մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը առավոտից թակել է մշակույթային արժեք ունեցող տներում ապրող կամ աշխատող քաղաքացիների դռները՝ նրանց թռուցիկ-նամակներ փոխանցելու: Նախարարը այսպիսով կոչ է արել պահպանել տուն-հուշարձաները և անհարկի ձևափոխություններ չանել շենքերում: Զգուշացնող առաջին նամակը Հարությունյանը փոխանցել է օպերային երգչուհի Հայկանուշ Դանիլյանի թոռնուհիներին:
Ավելին21:5411.01.20 -
ԱշխարհՈւկրաինական օդանավը Իրանն է խոցել. Թեհրանը ներողություն է խնդրումԱռավոտից աշխարհը ցնցված է Իրանի իշխանությունների խոստովանությունից, որ իրենք են սխալմամբ խոցել ուկրաինական օդանավը, որի կործանումը 176 մարդու կյանք է խլել: Իրանի և Ուկրաինայի նախագահները հեռախոսով քննարկել են ավիաաղետից հետո ստեղծված վիճակը: Սև արկղերը ուղարկվելու են Ֆրանսիա՝ վերծանման: Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից մեկն էլ՝ հայտարարել է, որ կատարվածի ամբողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում եւ պատրաստ է ենթարկվել իշխանության ցանկացած որոշման:
Ավելին21:5211.01.20 -
ՀասարակականՓրկարարներն իջեցրել են 20-ամյա աղջկան՝ 6-րդ հարկիցԵրևանում 7-րդ հարկից ընկած 20-ամյա աղջկա վիճակը բավարար է: Նա հրաշքով է փրկվել՝ ընկնելով 6-րդ հարկի հարևանի լվացքի պարանների վրա:
Ավելին21:5111.01.20 -
ՔաղաքականԻշխանության տանը կռիվ է ընկել. «ամուսնացիր, կանցնի»Խորհրդարանի էթիկայի հանձնաժողովը հնարավոր է քննարկի «Իմ քայլական» պատգամավոր Կարեն Սարուխանյանի հարցը, որը վիրավորական արտահայտություն է արել գործընկերուհու՝ Սոֆյա Հովսեփյանի հասցեին: Սարուխանյանը Հովսեփյանին կոչ էր արել «բամբասանքի լեզվով չխոսել» եւ հեգնել «Ամուսնացիր, կանցնի»: Այս արտահայտությունը շատերի գնահատմամբ, սեռական խտրականության դրսեւորում է, եւ պետք է խստորեն դատապարտվի:
Ավելին21:5011.01.20 -
Մարալիկում ծնված բողոքըՊատգամավորների հակամարտության պատճառ դարձած թեման Մարալիկի ծննդատունը փակելու հարցը, սրվում է: Ինչպես Մարալիկի բնակիչները, այնպես էլ բժիշկները չեն կարողանում հասկանալ թե ինչու՞ է նախարարությունը ուզում կանխարգելել մանկական ու մայրական մահացությունները մի քաղաքում, որտեղ դրանք չկան:
Ավելին21:4911.01.20 -
ՀասարակականԲանակում մահվան դեպքերը կրճատվե՞լ ենՎարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե բանակում զինծառայողների մահացության դեպքերը հասել են «պատմական մինիմումի», առնվազն կասկածելի են թվում փորձագետներին:
Ավելին21:4711.01.20 -
ՔաղաքականԵթե Սահմանադրական դատարանը տեղի տա, հուսախաբ կլինենք. Հակոբ ԱվետիքյանԱվելին21:4511.01.20
-
ՔաղաքականՀամաշխարհային պատերազմի վտանգ կա, իսկ մեր կառավարության թեման զուգարաններ են. Գեւորգ ՊետրոսյանԱվելին23:1910.01.20 -
ԱշխարհԻրան-ԱՄՆ. նոր հրթիռներ չեն լինի, բանակցություններ՝ եւսՈւ շարունակում են թեժ մնալ, թեև, ի ուրախություն ամբողջ աշխարհի, ոչ թե ռազմական, այլ արդեն քաղաքական դաշտում: Հայ փորձագետները վստահ են, որ մոտ ապագայում կոնֆլիկտը հազիվ թե սրվի, իսկ ամերիկյան ռազմաբազաների վրա արձակված ռումբերը ընդամենը սպանված գեներալ Սոլեյմանիի սգո արարողության հրավառությունն էին: Իրանագետ Վարդան Ոսկանյանը, որ ամենալարված օրերին եղել է Իրանում պնդում է, թե հայկական կողմի դիրքորոշումը բավական ջերմ չի եղել հարևան Իրանի նկատմամբ:
Ավելին23:1810.01.20 -
Անձյուն ձմռան վտանգներըԱշխարհի գլոբալ տաքացման վտանգների ֆոնին Հայաստանի այս տարվա տաք ու չոր ձմեռը մասնագետներին մտահոգել է: Ու չնայած այսօր օրինակ Ջերմուկում ձյուն է եկել,մայրաքաղաքում ու մոտակա գյուղերում գարնան հոտ կարելի է առնել: Աշնակում հունվարին ձնծաղիկ է դուրս եկել: Գյուղատնտեսներն ու օդերևութաբանները հույս ունեն, որ գոնե գարունը խոնավ կլինի, այլապես աշնանացան ցորենն ու գարին փրկել չենք կարողանա :
Ավելին23:1710.01.20 -
ՀասարակականՀԴՄ-ն՝ «կախարդական փայտիկ». քաղաքացիների պատասխանը՝ վարչապետինՀԴՄ կտրոն չտպող տնտեսվարողին նկարահանելու և դրանով ոստիկանությանն օգնելու՝ վարչապետի կոչը միանշանակ չի ընդունվել: Հասարակությունն ու մասնագետները տարակուսած են Հայլուրի տեսախցիկի առաջ մարդիկ հարցրել են 37 թի՞վն է, ի՞նչ է... Վարչապետը 1.5 տարի է՝ պնդում է ընդհուպ մինչև աղքատության ցուցանիշի մեղավորները նրանք են, որ ՀԴՄ չեն տպում: Նիկոլ Փաշինյանը մի անգամ չէ, որ կրկնել է եթե թոշակառու տատիկը 1 կգ շաքար գնելիս չի պահանջում ՀԴՄ կտրոն, նրա թոշակը չի բարձրանա, իսկ եթե պահանջում է ու չի ստանում, թող նկարահանի ու նյութը տա իրավապահներին, դա վարչապետի համոզմամբ հեչ էլ գործ տալ չէ: Դուք պարզապես չգիտեք կախարդական ՀԴՄ-ի զորությունը:
Ավելին23:1610.01.20