Լրահոս

2019-11-19
2019-11-18
  • Նախարարը հանդիպել է դասախոսների հետ. դասադուլը շարունակվում է

    Արայիկ Հարությունյանն այսօր հանդիպել է Բուհերի դասացուցակից հայերենն ու հայոց պատմությունը հանելու աղմկոտ օրինագծին ընդդիմացող դասախոսների հետ: Մինչեւ այս հանդիպման մանրամասներին անցնելը, նախ երիտասարդների ակցիաների մասին: Կրթությայն, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դիմաց նստացույցը շարունակվում է: Մայր բուհւմ էլ ուսանողների մի մասը չի դադարեցրել դասադուլը:

    22:25
    18.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Անթույլատրելի անցո՞ւմ, թե՞ վտանգավոր անտարբերություն

    Երեխաների մասնակցությամբ պատահար է տեղի ունեցել այսօր առավոտյան Երեւանում: Մայրն ու 4 երեխաները վրաերթի են ենթարկվել՝ Արցախի փողոցում ճանապարհը հատելիս: Դեռահասներից երկուսի վիճակը միջին ծանրության է: Բժիշկների խոսքով նրանք փողոցը անցել են անթույլատրելի մասով: Չնայած, վտանգավոր է անգամ դեղին գծանշանների հատվածը:

    22:23
    18.11.19
    Ավելին
  • Հասարակական
    «Վերնատուն». իշխանությանն անունը մտահոգում է, օրակարգը՝ ոչ

    Խորհրդարանական մեծամասնությունն այսօր անդրադարձել է Վերնատուն հասարակական-քաղաքական ակումբի առաջին համաժողովին: Ավելի ճիշտ այնտեղ հնչեցրած մտքերին հերթ չի հասել: Իմ քայլականները բովանդակությունը չեն քնարկում, նրացնց միայն Վերնատուն անունն է հետաքրքրում:

    22:22
    18.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Դատապարտյալը փախել է «Էրեբունի» ԲԿ-ից

    Առավոտյան Էրեբունի բժշկական կենտրոնից փախած դատապարտյալը փախուստից առաջ ալկոհոլ է օգտագործել՝ իր հիվանդասենյակը հսկող հսկիչի հետ: Մեր աղբյուրի տվյալով, 31-ամյա Արայիկ Սարգսյանը հաջողել է ճողոպրել, երբ խմած հսկիչը քնել է հիվանդի մահճակալին: Նախկինում 7 անգամ դատապարտված տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել բանտախցում ինքնավնասվելուց հետո: Հավանաբար, նա այդ քայլին է դիմել փախուստի նախապես մշակված ծրագրով:

    22:20
    18.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Արթուր Ալեքսանյանը՝ ՄԱԿ-ի մանկակակն հիմնադրամի ազգային դեսպան

    Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Յունիսեֆի Հայաստանի դեսպանն է: Նա այսօրվանից աշխատելու է հանուն երեխաների առողջության ու բարեկեցության:

    22:17
    18.11.19
    Ավելին
  • Քաղաքական
    ԱԺ-ում ուզում է բռնել կոռուպցիայի «պոզն ու պոչը»

    Կոռուպցիան չի կարող արմատախիլ արվել, քանի դեռ կան հաճույքով կաշառք տվողներ՝ խորհրդարանի ամբոինից այսպիսի կարծիք է հայտնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկածու Լիլիթ Ալեքսանյանը: Խորհրդարանն այսօր լսել է բոլոր 5 թեկնածուներին, որոնց ներկայացրել են 3 խմբակցությունները, կառավարութոյւնն ու բարձրագույն դատական խորհուրդը: Հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամներին պատգամավորները փակ-գաղտնի քվեարկությամբ են ընտրելու:

    22:15
    18.11.19
    Ավելին
  • Կրթություն և գիտություն
    ԿԳՄՍ նախարարի եւ դասախոսների հանդիպումն ավարտվել է
    Ավելի քան 1 ժամ տեւած հանդիպումից դասախոսները կարծես թե դժգոհ են հեռացել:
     
    22:13
    18.11.19
    Ավելին
  • Աշխարհ
    Իրան. բենզինից բռնկված բողոք

    Սիրջանի նահանգում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով մեկ մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են: ԱՄՆ-ը դատապարտել է Իրանի իշխանությանը, իսկ պաշտոնական Թեհրանը Սպիտակ տանը պատասխանել է, որ բենզինի թանկացման պատճառը՝՝ ամերիկյան պատժամիջոցներն են:

    22:12
    18.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Հայաստանում 700 երեխա պատրաստ է փոխել աշխարհը

    Դպրոցական 700 երեխաներ շարադրության միջոցով պատմել են ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ուենցող իրենց դասընկերների մասին: «Փոխիր աշխարհը» ներառական կրթությունը խրախուսող մրցույթի արդյուքնենրն է ամփոփել Մարդու իավունքների պաշտպանի գրասենյակը:

    22:11
    18.11.19
    Ավելին
  • Իրավական
    Սեւակ Թորոսյան. «պետք է սկսվի դատավորների պատերազմ»

    Հայաստանի երկրորդ նախագահի գործը Եվրոպայի ուշադրության կենտրոնում է: Նրա ֆրանսիացի փաստաբան Սեւակ Թորոսյանն է այս մասին այսօր ասել Երեւանում, լրագրողների հետ զրույցում: Փաստաբանը վստահեցրել է, որ Ֆրանսիան շատ մոտիկից հետեւում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը:

    22:05
    18.11.19
    Ավելին
  • Հասարակական
    Շոկոլադ՝ մահացած փոքրիկներին.Նոր Հաճնի ողբերգությունը

    Նոր Հաճնում 77-ամյա կնոջ ու նրա 4 թոռների մահը ցնցել է Հայաստանը: Հարեւանները զարմացած են, ինչպե՞ս էր հնարավոր, որ գազի արտահոսքի պատճառով շենքում մարդ մահանա, իսկ իրենք ոչ մի հոտ չառնեն: Խոհանոցի կաթսայից գազի արտահոսքի հետեւանքով մահացած տատի ու թոռների մարմինները շաբաթ ցերեկը երեխաների հորեղբայրն է գտել: 2-ը՝ լոգարանում, 3-ը՝ ննջարանում են եղել:

    22:04
    18.11.19
    Ավելին