Լրահոս
-
ՔաղաքականԱԳՆ-ում հանրապետականներից ստացած նամակը քաղաքավարի չեն համարումԶոհրաբ Մնացականյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ ստացած նամակը արտգործ նախարարությունը անքաղաքավարի է համարում: Հայլուրի հետ զրույցում նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը այսպես որակեց Հանրապետական կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչների նամակը, որը նրանք փոխանցել էին երեկ արտգործ նախարարության մոտ ակցիայի ժամանակ: Հանրապետական երիտասարդները ճամպրուկներով շենքի մոտ էին հասել այն պահին, երբ Զոհրաբ Մնացականյանը ճանապարհում էր Ռուսաստանի արտգործ նախարար Սերգեյ Լավրովին:
Ավելին21:5112.11.19 -
ՔաղաքականՌոբերտ Քոչարյանի պաշտպանները բացարկի միջնորդություն են ներկայացնում մեղադրող դատախազ Պետրոս ՊետրոսյանինՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին։
Ավելին17:1212.11.19 -
ԻրավականԱԱԾ-ն բացահայտել է Փաստաբանների պալատի 2 անդամների կողմից խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, որպես առաջնահերթություն դիտարկելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ ուղղված պայքարը, կոռուպցիայի հակազդմանը օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամներ, ըստ պայմանագրերի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից մեկում ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալին մատուցելով իրավաբանական ծառայություններ, նրա գույքին տիրանալու դիտավորությամբ, իրենց նկատմամբ ունեցած վստահությունը չարաշահելու եղանակով, առաջարկել են պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը լուծել ՀՀ վերաքննիչ դատարանի՝ դատական համակարգի իրավասու պաշտոնատար անձին իրենց միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ 3.331.090 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլարի կաշառք տալու եղանակով` դրանով իսկ դրդելով դատապարտյալին կաշառք տալուն:
Ավելին17:0112.11.19 -
ԻրավականԴատավար Աննա Դանիբեկյանը կրկին հրաժարվեց ինքնաբացարկ հայտնելԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։
Որոշումը բողոքարկման ենթակա չէ։
Ավելին16:4612.11.19 -
ԻրավականՌոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր Աննա ԴանիբեկյանինՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։
Ավելին13:5012.11.19 -
ԻրավականԱրսեն Բաբայանն ազատ կարձակվի2019 թվականի նոյեմբերի 12-ին որոշում է կայացվել մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Ավելին12:1812.11.19 -
ՔաղաքականՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի հաղորդագրությունը Նիկոլ Փաշինյանի՝ Փարիզ այցի առիթովՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հայրենի պետական պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Փարիզում` մասնակցելու Խաղաղության միջազգային երկրորդ ֆորումին, ի շարս տարբեր երկրների բազմաթիվ պատվիրակությունների եւ ներկայացուցիչների:
Ավելին10:5512.11.19 -
ՔաղաքականԱրցախի հարցում բուռն, չերեւացող գործընթաց է գնում. Լարիսա ԱլավերդյանԱվելին10:3312.11.19
-
Արտաքին քաղաքականություն«Կենսաբանական լաբորատորիա», «Արցախի ժողովուրդ». Լավրովը՝ ԵրեւանումԹավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ Հայաստանում էր Ռուսաստանի արտգործնախարարը: Սերգեյ Լավրովը, որ անցած ամսվա վերջին քննադատել էր վարչապետ Փաշինյանի՝ Արցախը Հայաստան է և վերջ հայտարարությունը՝ ասելով, թե այն բարենպաստ չէ արգելակված քաղաքական գործընթացի համար այսօր հանդիպել է Փաշինյանին: Հայաստանի վարչապետը Լավրովի հետ զրույցում էլ կրկնել է իր հայտնի միտքը, թե մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր դինամիկա են ստացել:
Ավելին22:4711.11.19 -
ՀասարակականԸնդհատված պատարագ. «չաղոթք»՝ եկեղեցումԱռաջին անգամ Արայիկ Հարությունյանի անունը մամուլի սկանդալային վերնագրերում գրվեց մոտ մեկ ամիս առաջ, երբ հայտնի դարձավ, որ կրթության ոլորտի պատասխանատուները քննարկում են Հայոց եկեղեցու պատմություն առարկան դպրոցական ծրագրից հանելու հարցը: Կրքերը թեժացան, երբ օրակարգում հայտնվեցին ԲՈՒՀ-երում հայոց լեզվի ու հայոց պատմության դասավանդումը ոչ պարտադիր դարձնելու մտադրության, հայ ծանրամարտիկի սեռափոխության մասին պատմող ֆիլմի ու հանրապետության մետրոյի մոտ սկանդալային «Հուզանք ու զանգ» ֆուտուրիաստական ներկայացման ֆինանասավորման լուրերը:
Ավելին22:3711.11.19 -
Հասարակական«Հաղթանակ» շարժումը՝ ՍյունիքումԵրկրորդ նախագահին աջակցող «Հաղթանակ» շարժումը Կոտայք, Գեղարքունիք այցելելուց հետո Հայաստանի հարավ է գնացել: Սյունիքի մարզում Ռոբերտ Քոչարյանի ազատության պահանջով ստորագրահավաք անողներին մարդիկ գանգատվել են հեղափոխական էյֆորիայից հետո նորից մնացել են կոտրած տաշտակի առաջ:
Ավելին22:2911.11.19 -
ՀասարակականԲարոյահոգեբանական վիճակը՝ բանակումԲանակում ամեն ինքնասպանության դեպքից հետո պաշտոնյաներ են պատիժ ստանում: Այսօր պաշտպանության նախարարի տեղակալն է վստահեցրել: Բայց Գաբրիել Բալայանն ինքն էլ ընդունում է , որ այս սարսափելի երևույթը ի սպառ վերացնելը գրեթե անհնար է:
Ավելին22:2211.11.19 -
ՀասարակականՈւսանողները դասի չեն գնում. «Արայի՛կ, հեռացիր»Վաղ առավոտից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջ վերսկսկսվել է միայն հանգստյան օրերին ընդհատված շուրջօրյա նստացույցը: Արայիկ Հարությունյանի հրաժարականաը պահանջող ՀՅԴ երիտասարդական միության անդամներին ու Երևանի պետհամալսարանի դասադուլ հայտարարած ուսանողներին են միացել Կամք նախաձեռնության ներկայացուցիչները: Այսօր միասին շրջել են բուհ-երով, ուսանողներին պայքարին միանալու կոչ արել: ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը գործադուլ է սկսել վստահ, որ Նախարարը գնալու է, իրենք հաղթելու են:
Ավելին22:1011.11.19 -
ՀասարակականԱվտոներկրողները չեն պատրաստվում մաքսազերծման համար Գյումրի գնալ2018-ի՝ իշխանափոխության օրերին փողոց փակելու մեծ փորձ հավաքած մի խումբ ավտոներկրողներ հիմա սպառնում են նույն կերպ փողոց փակել, եթե Կառավարությունը չլսի իրենց բողոքի ձայնը: Այսօր նրանք մաքսատունը Գյումրի տեղափոխելու որոշումից դժգոհ փակել են Նորագավիթի ճանապարհը:
Ավելին22:0911.11.19