Լրահոս
-
ԱրցախԱրցախում վերաբացվել է «Գոհար տիկնոջ վերին մզկիթը»«Ավրորա»-ի միջոցառումները մեկնարկել են Շուշիում 155 տարվա պատմություն ունեցող «Գոհար տիկնոջ Վերին մզկիթ»-ի վերաբացմամբ: Աշխատանքները սկսվել էին դեռևս 2014-ին: Մզկիթի բուն վերականգմանը մասնակցելու համար 12 իրանցի մասնագետ էր հրավիրվել: Ի տարբերություն Ադրբեջանի, որ հիմնահատակ ոչնչացնում է իր տարածքում հայկական խաչքարերն ու եկեղեցիները, Հայաստանն ու Արցախը որևէ խտրականություն չեն դնում պատմական հուշարձանների հարցում։
Ավելին23:5414.10.19 -
ՀասարակականԱտելության եվ սիրո նոր չափանիշներԻնչպես է ստացվել, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի ելույթը բռնության խոսք է, իսկ ասֆալտին փռելու մասին՝ Փաշինյանի կոչը՝ ոչ: Իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանը, ատելության խոսքը սահմանափակելու համար նախագիծ էր ներկայացրել Ազգային ժողովի Մարդու իրավունքների հանձնաժողով: Ըստ Կարապետյանի՝ Փաշինյանի խոսքերը՝ կարգ ու կանոն հաստատելու սովորական ընթացակարգ են:Ի դեպ՝ մինչ պատգամավորը ներկայացրել է ատելության խոսքի դեմ պայքարելու իրենց մեխանիզմը՝ հետաքրքիր ու մեր լրագրողների համար արդեն սովորական միջադեպ է գրանցվել:
Ավելին23:5314.10.19 -
ԱշխարհՀզոր թայֆունը պաշարել է Ճապոնիան. 7 մլն մարդ տարհանվել էՃապոնիայում աղետալի թայֆունի զոհերի թիվը հասել է 37–ի: «Հագիբիս» թայֆունը շաբաթվա վերջին է անցել Ճապոնիայով իր հետևից թողնելով սարսափելի ավերածություններ։ Ճապոնացիները վերջին 60 տարում նման ուժեղ փոթորիկ չեն տեսել: Հագիբիսը, որ թարգմանաբար նշանակում է արագություն՝ մի քանի օրում սողանքների պատճառ է դարձել ու ավերել մոտ 20 գետի ամբարտակ:
Ավելին23:5114.10.19 -
ԻրավականՍԴ-ն մերժեց վարույթ ընդունել ԱԺ դիմումը՝ Թովմասյանի դեմՀրայր Թովմասյանին չեզոքացնելու իշխանական օպերացիան՝ Սահմանադրական դատարան հասնելուն պես տապալվեց: Բարձր դատարանը չի քննի Թովմասյանի լիազորությունները կասեցնելու Ազգային ժողովի դիմումը: Թովմասյանը նիստին չի մասնակցել: Արձակուրդ է վերցրել, որ դատավորների որոշումը անաչառ լինի: Իշխանամետ լրատվամիջոցներից մեկը տեղեկություններ էր հրապարակել՝ թե Թովմասյանը թաքցրել է իր անշարժ գույքի մասին տվյալները, այն չհայտարարագրելով, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում: Գլխավոր դատախազությունը այսօր հայտարարեց, որ պատրաստվում է ստուգել այս հրապարակումները: Ինչու է Սահմանադրական դատարանի նախագահը նման լուրերի հեղինակների անվանում փոքրոգի ու ճղճիմ և ինչ հավանական սցենարներ կարող են լինեն դատարանի այսպիսի որոշումից հետո:
Ավելին23:4914.10.19 -
ՀասարակականԱվտոներկրողները նորից բողոքում ենՆորից բողոքի ակցիա են արել ավտոներկրողները: Նրանք դժգոհում են, որ ավտոներկրման հետ կապված բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնում Վրաստանում՝ իսկ մեր կառավարությունը՝ թեև տեղյակ է՝ բայց ոչինչ չի անում: Նրանց շահերը պաշտպանող միության նախագահը վարչապետից պահանջում է, որ վաղը Հայաստան եկող վրացի պաշտոնակցի հետ խոսի և իմանա, թե ինչո՞ւ են Փոթիում հայ ներկրողներին անընդհատ տուգանում ու միտումնավոր խնդիրներ ստեղծում:
Ավելին23:4614.10.19 -
ԱշխարհՍիրիայի հյուսիսում ապրող հայերը Հալեպ են գնումՍիրիայում թուրքական հրետանուց փախչող հայ ընտանիքների մի մասը ապաստան է գտնում հայաշատ Հալեպում: Կրակի գոտիներում մնալը կենաց-մահու խնդիր է, խոստովանում են սիրիահայերը: Հալեպում ավելի ապահով են, բայց անորոշ սպասման մեջ:
Ավելին23:4414.10.19 -
Հասարակական«Ամենամեծ թալանը հիմա է». Հրանտ Բագրատյանն անհանգիստ էԱմենամեծ թալանն ու կոռուպցիան հիմա է՝ հեղափոխությունից հետո: Նման կարծիքի է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա անհանգիստ է՝ որ Հայաստանի ընդերքի հարստությունը՝ էժան է վաճառվում: Նախկին վարչապետին այսօր հակադարձել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Ավելին23:4314.10.19 -
ՀայաստանՀՄԸՄ. ավելին, քան մարմնակրթական կառույցՀՄԸՄ 12-րդ ընդհանուր ժողովին ընդառաջ Երևանում բացվեց Շավարշ Քրիսյանի կիսանդրին:
Ավելին23:3914.10.19 -
Հայաստան«ԱՎՐՈՐԱ». Եւ՛ մարդասիրություն, եւ՛ գիտատեխնիկաՍիրիայում ստեղծված հումանիտար ճգնաժամի ֆոնին՝ Հայաստանում սկսվում է Ավրորա միջազգային մարդասիրական ֆորումը: Այս տարի Ավրորան ընդլայնում է ձևաչափն ու բացի մարդասիրական մրցանակաբաշխությունից՝ տեղի է ունենում նաև Ավրորա ֆորումը: Այն գիտա- տեխնոլոգիական կոնֆերանսների շարք է, որտեղ քննարկում են նոր աշխարհի՝ նոր խաղի կանոնները:
Ավելին23:3614.10.19 -
Արտաքին քաղաքականությունՍիրիա եւ ԼՂ հիմնահարց. ԱԳՆ խոսնակի ասուլիսըՀայաստան գալու ցանկություն ունեցող սիրիահայերին այդ երկրում պատրաստ են օգնել մեր դիվանագետները: Արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է, ու ավելացրել, որ Սիրիայում մեր դիվանագիտների հետ աշխատում են արտակարգ ռեժիմով:Նաղդալյանը նաև տեղեկացրել է, որ տարածաշրջան եկած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ կայցելեն Արցախ:
Ավելին23:3514.10.19 -
ՀասարակականՀերոսներ եի հակահերոսներ. ազատամարտի մասնակիցները հնարավոր է նոր շարժում ստեղծենՌազմական գործիչ Գևորգ Գևորգյանն ու Թալին ջոկատի հրամանատարը այսօր ասել են, որ հնարավոր է շուտով ընդդիմադիր նոր շաժում ձևավորեն: Նրանց հատկապես վտանգավոր է թվում՝ իշխանությունների՝ Արցախյան պատերազմի հերոսներին միտումնավոր վարկաբեկելու քաղաքականությունը:
Ավելին23:3214.10.19 -
ԻրավականՄԻԵԴ-ը 17 դատավորից կազմված Մեծ պալատ է ձևավորել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տալու համարՄարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) ընդունել է Սահմանադրական դատարանի կողմից ՄԻԵԴ ներկայացված դիմումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար։
Ավելին16:5314.10.19
-
ՀայաստանWCIT-ը թեժացրեց Երևանի տեխնո-աշունըWCIT-ն իրոք թեժացրեց Երևանի տեխնո-աշունը: Ի դեպ՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստանում այս տարի անցկացնելու որոշումը կայացրել էր դեռ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը: 2016-ին գործադիրը 150 հազար դոլոր էր տվել՝ որպես կանխավճար, որ 2019-ին աշխարհի 80 երկրի պատվիրակները Հայաստան գան: Իսկ Կարեն Կարապետյանի ժամանակ գործը լրիվ հարթ ռելսերի վրա էր դրվել:
Ավելին21:5813.10.19 -
ԱռողջապահականԲժիշկները չեն լսում նորածնի սրտի զարկերը, մայրը՝ լսում էՄանկական մահացության վերջին՝ ամենաառեղծվածային դեպքից հետո երկու շաբաթ լռություն պահպանած Արմենիա բժշկական կենտրոնը այս շաբաթ ի վերջո պարզաբանումներ տվեց պատմության վերաբերյալ՝՝ սկանդալային հայտարարություններով՝ պարզվում է նորածնային մահացության շուրջ աղմուկը բարձրացել է լրագրողների պատճառով, որ սիրում են խոսել փոքր բաների մասին: Սա այն դեպքում, երբ 2.5 ամսում 4 նորածին և 3 ծննդկան է մահացել: Իսկ սեպտեմբերի 24-ին ծննդաբերած Հայկուհին, որին ասել են, թե պտուղը մահացած է ծնվել, շարունակում է պնդել, որ որդին ողջ է, որովհետև հակառակ իր պահանջներին՝ նրան մինչև հիմա ցույց չեն տվել նորածնի մարմինը:
Ավելին21:5313.10.19